Գաճաճների գյուղի չբացահայտված գաղտնիքը

1.jpg

Չինաստանի Սիչուան գավառի հեռավոր գյուղակ Յանսին տասնամյակներ գիտնականներին հանգիստ չի տալիս: Բանն այն է, որ այդ գյուղի բնակչության 40%-ը գաճաճ են.80 բնակչից 36-ը սովորական միջահասակ մարդուց ցածր են մի քանի գլուխ: Նրանցից ամենաբարձրահասկի բոյը շուրջ 1մ 17 սմ է, իսկ ամենացածրահասակինը` 64 սմ: Նրանք այնքան շատ են, որ այս երևույթը պատահականությանը վերագրվի, սակայն սպառիչ պատասխան էլ մինչ օրս չի առաջարկվել: Այսօր գյուղում գաճաճների թվի պատճառով Յանսին անվանում են «գաճաճների գյուղ»: Ինչպես տեղաբնակ ծերունիներն են ասում, իրենց խաղաղ կյանքն ավարտվեց մի ամառային գիշեր, շատ տարիներ առաջ, երբ տարածաշրջանին պատուհասեց նենգ հիվանդությունը: Մի քանի բնակիչ տուժեցին հանելուկային հիվանդությունից, որը հիմնականում 5-7 տարեկան երեխաներին ախտահարեց: Նրանք պարզապես դադարեցին աճել, ոմանց մոտ էլ այլ շեղումներ հայտնաբերվեցին:
2.jpg

Այդ հանելուկը բացահայտելու նպատակով փորձագետներն ուսումնասիրեցին հողը, ջուրը, օդը, բուսականությունն ու տուժածներին, սակայն այդպես էլ այդ գաղտնիքը ,ինչպես և 60 տարի առաջ, մնաց չբացահայտված:

3.jpg

Գաճաճների մասին առաջին տեղեկությունները եղել են 1911-ին: 1947-ին անգլիացի գիտնական դոկտոր Կերիլ Ռոբին Էվանսը վստահեցնում էր, որ մի քանի հարյուր գաճաճ մարդու է տեսել, որոնք ապրում են հեռավոր դաշտավայրում, Յանսի գյուղի մոտ:

Տեղի արխիվային նյութերի համաձայն, պաշտոնապես առաջին անգամ այդ տարօրինակ հիվանդությունն արձանագրվել է 1951-ին.այն ժամանակ հիվանդներին նկարագրել են իբրև կարճ վերջույթներով մարդիկ: 1985-ի մարդահամարի ժամանակ նման 110 դեպք բացահայտվեց: Հիվանդությունը փոխանցվում էր ժառանգաբար:

4.jpg

Չնայած այն բանին, որ Չինաստանի իշխանությունները չեն հերքում այդ գյուղի գոյությունը, այնուամենայնիվ, օտարերկրացիներին թույլ չեն տալիս այնտեղ լինել:

Գաճաճության փաստը ինքնին անսովոր բան չէ, սակայն նման թիվը խիստ զարմանալի է: Հասակի հետ կապված խնդիրներ սովորաբար լինում է 20 հազարից մեկի մոտ, բայց այս դեպքում այս երևույթը պետք է որ կոնկրետ բացատրություն ունենա: 1997-ին մի տեսություն առաջ քաշվեց, որի համաձայն իբր, հողի մեջ սնդիկի խտությունը բարձր է, ինչը մինչ օրս չի ապացուցվել:

Բնականաբար, այդ փոքր մարդուկները հավատում են, որ այստեղ չարի մատը խառն է: Շատերը հավատում են, որ իրենց շրջանում ֆենշույն է վատ: Իսկ շատերն էլ կարծում են, որ իրենց նախնիներին թաղել են ոչ պահանջված կարգով:

Դրանցից ամենատարօրինակն այն վարկածն է, որի համաձայն, շատ տարիներ առաջ, Վան անունով մի մարդ սև կրիա գտավ` տարօրինակ թաթերով: Բնակիչներից շատերը ցանկանում էին կրիային բաց թողնել, սակայն այդ պատմությունն ավարտվեց նրանով, որ կրիային ի վերջո եփեցին ու կերան: Իսկ երբ բնակիչները հիվանդացան, այն ժամանակ զղջացին արածի համար:

Կարծիք կա նաև, որ հիվանդության պատճառը շատ տարիներ առաջ Չինաստան ներխուժած ճապոնացիների կիրառած գազն է եղել: Ճիշտ է, ճապոնացիներն այն ժամանակ Յանսի չեն հասել, սակայն գյուղաբնակներն այդ փաստը չեն ուզում ընդունել:

Շատերն էլ վախից հեռացել են այդ բնակավայրից: Բայց ամեն ինչ ասես սկսել է կարգավորվել.նոր սերունդը կարծես թե այդ հիվանդությունը չունի:

Tags: ,