19 հայ երիտասարդներ կրթությունը կշարունակեն Չինաստանի բուհերում

arm-6865-10543722_10204236873384935_1934309201_nՀայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատանն այսօր տեղի է ունեցել 2014-2015 ուսումնական տարվա կրթաթոշակների հանձնման պաշտոնական արարողությունը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, ՀՀ-ում  ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունը: Շնորհավորելով կրթաթոշակի արժանացած հայ երիտասարդներին՝ նախարար Արմեն Աշոտյանը կարևորել է հայ-չինական համագործակցությունը, ընդգծելով, որ ուսանողներից ակնկալիքները խիստ մեծ են ու նրանց լեզվի իմացությունը ու Չինաստանում ստացած գիտելիքները նրանք կարող են օգտագործել ոչ միայն  մեր երկրի տնտեսական ու հասարակական կյանքում, այլև մոտ ապագայում նախատեսվող հայ-չինական վարժարանի կայացման գործում: Ուսանողներին իրենց բարեմաղթանքներն են հղել նաև դեսպանը և նախարարի տեղակալն: Այս տարի Չինաստանի 11 բուհերում իրենց կրթությունը կշարունակեն 19 հայ երիտասարդներ: