Մարդու մսից ճաշատեսակներ

ресторанՆիգերական ռեստորանում մարդու մսից պատրաստված ճաշատեսակներ են առաջարկվել այցելուներին: Ոստիկանությունը փակել է Նիգերիայի այդ ռեստորանը:

Անամբրա նահանգում ոստիկանները շուրջկալ են սարքել: Օպերացիայի ընթացքում ձերբակալվել են տեղի խորտկարանի 11 աշխատակից, այդ թվում` ռեստորանատերը: Ոստիկանության տվյալներով, խորտկարանում առաջարկվել են մարդու գլուխներ: Հայտնաբերվել է АК-47  ինքնաձիգ ու այլ զենք, տասնյակ պարկուճներ մի քանի բջջային հեռախոս, ու պոլիէթիլենի մեջ մարդու գլուխներ:

Ռեստորանի մասին ոստիկանությանը հայտնել է տեղի պաստորը, որին  տեղում ճաշելուց հետո ներկայացրել էին շատ մեծ հաշիվ: Երբ պաստորը հարցրել էր, թե ինչու այքան գումար պիտի վճարի, նրան պատասխանել էին`մարդու մսի համար:

“Ես ցնցված էի”,հայտարարել է պաստորը:

Անկախ

Նիգերիայի ՌՕՈՒ-ն սխալմամբ ռմբակոծել է սենատորի ավտոշարասյունը

iՆիգերիայի ՌՕՈՒ-ի ինքնաթիռը 4 ռումբ է նետել սենատորի ավտոշարասյան վրա` Ադոկո գյուղ այցելության ժամանակ, որը գտնվում է երկրի հյուսիս-արևելքում: Քաղաքական գործիչը ցանկանում էր ցավակցություն հայտնել գյուղի բնակչությանը, որտեղ  ծայրահեղականները սպանել էին 8 մարդու: Պուլկա գյուղի մոտով անցնելիս էլ սենատորի ավտոշարասյունը ենթարկվել է ռմբակոծման:

Նդումեն խոստովանել է , որ սկզբում կարծել են, թե իրենց վրա են հարձակվել “Բոկո Հարամ” խմբավորման զինյալները: Սակայն մոտակա հսկիչ-անցագրային կետում տեղեկացել են, որ հարձակումը կատարել է Նիգերիայի ՌՕՈՒ-ի կործանիչը: Անցագրային կետից փորձել են կապ հաստատել ինքնաթիռի օդաչուի հետ, սակայն դա նրանց չի հաջողվել:

Բարեբախտաբար, կատարվածի հետևանքով ոչ ոք չի տուժել:

Նիգերիայում ընդհանուր պսակադրության արարողությամբ ամուսնացել է 1,000 մահմեդական զույգ

Նիգերիա,պսակադրություն, մահմեդական զույգՀինգշաբթի օրը Նիգերիայի ավելի քան 1,000 մահմեդական զույգեր ամուսնացել են կայուն ընտանիքների ստեղծմանը նպաստող կառավարության կազմակերպած ընդհանուր պսակադրության արարողությամբ:

Քաղաքի կենտրոնական մզկիթում կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին ամուսնալուծված 1,111 կանայք և նույնքան թվով տղամարդիկ, որոնց մեծ մասը նույնպես նախկինում ամուսնացած է եղել:

Ընդհանուր պսակադրության ծրագիրը կառավարությունը և շարիաթի օրենքներով առաջնորդվող ոստիկանությունը ստեղծել են իրենց նկարագրությամբ՝ ամուսնալուծության համաճարակը մեղմելու նպատակով:

Ոստիկանության ղեկավար Ամինու Դաուրավան հայտնել է, որ ծրագրի միջոցով 18 ամսվա ընթացքում արդեն 4,461ամուսնություն է իրականացվել:

Այս ծրագրի շրջանակներում կառավարությունը վճարում է հարսնացուի ավանդական գինը, հարսնացուներին կահյուք և բիզնես սկսելու համար որոշակի գումար է տրամադրում:

 

16 աղջիկներ վաճառքի համար երեխա են ունեցել

iՆիգերիայում 16 աղջիկների անազատության մեջ են պահել ու ստիպել վաճառքի համար երեխա ունենալ:

Ոստիկանությունը ենթադրում է, որ նորածիններին օգտագործել են կախարդության մեջ: Աղջիկներին պահել են հարավում գտնվող ինչ-որ տանը: Նրանց տարիքը 16-19 է, իսկ  յուրաքանչյուր երեխայի համար նրանց առաջարկվել է 600 դոլար:

Նշվում է, որ  Նիգերիայում  սա նման առաջին “ծննդատունը” չէ, որտեղ երեխաներ են վաճառում:

Նիգերիայում իսլամիստ զինյալները սպանել են համալսարանի տասնյակ քնած ուսանողների

Ականատեսների խոսքով՝ այսօր հյուսիսարևելյան Նիգերիայում զինված տղամարդիկ հարձակվելով համալսարանի վրա սպանել են 40 մարդու:

Բոկո հարամ իսլամիստական խմբավորումը՝ իր կազմակերպած ապստամբության դեմ ռազմական գործողություններին ի պատասխան, վերջին շաբաթների ընթացքում հաճախ է խաղաղ բնակչությանը թիրախ դարձնում:

nigeria-islamists-shot-studentsԲոկո հարամը և այլ իսլամիստական խմբավորումներ դարձել են Աֆրիկայի երկրորդ ամենամեծ տնտեսությունն ունեցող և խոշոր նավթարդյունահանող երկրի անվտանգության ամենամեծ սպառնալիքները:

Յոբե նահանգի ոստիկանության կոմիսարը հայտնում է, որ զինված տղամարդիկ հարձակվել են գյուղատնտեսական համալսարանի վրա և կրակ բացել վաղ առավոտյան դեռևս քնած ուսանողների վրա:

Նահանգի ռազմական խոսնակը Ֆրանս պրեսին տեղեկացրել է, որ զինյալները կրակ են բացել նաև լսարանների ուղղությամբ:

Քաղաքական գործիչների տվյալներով՝ 40 զոհերի մեծ մասը երիտասարդ տղամարդիկ են եղել:

Բոկո հարամը պայքարում է երկրի կառավարությունը հեռացնելու և նոր իսլամիստական պետություն ստեղծելու համար և այդ նպատակով մի շարք հարձակումներ է իրականացրել դպրոցների վրա՝ ներառյալ մեկ այլ քաղաքի դպրոցի վրա հարձակումը, որի ընթացքում 27 աշակերտ և մեկ ուսուցիչ էին մահացել:

Խմբավորման անվանումը թարգմանվում է որպես արևմտյան կրթությունը արգելվում է՝ դպրոցները դիտարկելով արևմտյան մշակույթի խորհրդանիշներ:

2009թ-ից ի վեր, ինչ խմբավորումը սկսել էկառավարության դեմ իր ապստամբությունը, հազարավոր մարդիկ են սպանվել՝ արևմտյան մշակույթին ընդդիմացող կրոնական շարժումից վերածվելով ռազմական խմբավորման և մեծացնելով կապերը ալ-Քաիդայի արևմտաաֆրիկյան ճյուղի հետ:

Նիգերիայում 87 մարդ է սպանվել

iՆիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող գյուղի վրա “Բոկո Հարամ” խմբավորման գրոհայինների հարձակման հետևանքով սպանվել է 87 մարդ:

Տեղի իշխանությունների տվյալներով, իսլամիստները կառավարական զինվորների անվան տակ ներթափանցել են գյուղ, ապա հսկիչ-անցագրային կետեր դրել ճանապարհի վրա ու սկսել են հրդեհել գյուղի տներն ու սպանել մեքենաներով անցնողներին:

“Բոկո Հարամ” արմատական իսլամական խմբավորմանը Նիգերիայի իշխանությունները մեղադրում են երկրի բազմաթիվ քաղաքացիների սպանության մեջ: Խմբավորման նպատակն է` Նիգերիան իսլամական պետության վերածելը:

Նիգերիայում 50 հազար մարդ անօթևան է

i (7)Գրեթե 50 հազար մարդ զրկվել է ծածկից: Օգոստոսի սկզբից երկրում չդադարող անձրևներ են: Այս կողմերում տեղումները հազվադեպ երևույթ են.տարածաշրջանը սովորաբար տուժում է երաշտից:

Մարադին է ամենաշատը տուժել ջրհեղեղից: Տարերքի հետևանքով գրեթե 20 հազար մարդ զրկվել է բնակվելու վայրից, 9 մարդ զոհվել է: Շատերը ստիպված պատսպարվել են տեղի դպրոցների շենքերում:

ՄԱԿ-ի մասնագետները վախենում են, որ Նիգերիայում ջրհեղեղը կարող է մորեխների զանգվածային գրոհի հանգեցնել:

 

Նիգերիայում տապալված ծառը 31 մարդ է սպանել

pic_1368805000Նիգերիայում տապալված ծառի պատճառով 31 մարդ է զոհվել, 16-ը` վիրավորվել: Դեպքը կատարվել է Իմո նահանգում, Ումուեջինվաոկ Ումուդահու գյուղում, հինգշաբթի, հորդառատ անձրևի ժամանակ: Ծառը տապալվել է Ուքվու Ուկո երեկոյան շուկայի տարածքում.վնասվել է նաև գյուղապետարանի շենքը:

Ավանի առաջնորդ Եզե Գուդվին դուրուն հայտարարել է, որ ամենատխուրն այն է, որ զոհերը չեն հասցրել անգամ աչքը թարթել:

Տեղի ոստիկանական վարչության ներկայացուցիչը մեկնաբանություն անելուց հրաժարվել է: PM News Nigeria հրատարակությունը նշում է, որ 2011-ին, ամպրոպի ժամանակ տապալված ծառը սպանել է Նիգերիայի արդարադատության նախկին նախարարի կնոջը` Վիկտորյա Միմիին:

Նիգերիայի նախագահը պատերազմ է հայտարարել ապստամբներին

iՆիգերիայի նախագահ Գուդլակ Ջոնաթանը “Բոկո Հարամ” խմբավորման հարձակման պատճառով երկրի երեք` Ադալավա, Բոռնո և Յոբե նահանգներում արտակարգ իրադրություն մտցնելու  հրահանգ է տվել:

“Մենք բախվել ենք   ոչ միայն սովորական հանցագործների, այլ ապստամբների հետ, որոնք վտանգի տակ են դնում մեր  երկրի միասնությունն ու ամբողջականությունը: Մենք կգտնենք մեղավորներին ու նրանց պատասխանատվության կենթարկենք”:

“Բոկո Հարամ” խմբավորումը ձգտում է շարիաթի օրենքները հաստատել Նիգերիայի հյուսիսային շրջաններում: Խմբավորման թիրախ են անվտանգության ուժերը, եկեղեցին ու կրթական հիմնարկները: Խմբավորման ձեռքից 2010-ին զոհվել է ավելի քան 2000 մարդ: