Նիգերիայում 16 հազար բժշկի ազատել են աշխատանքից

1202-390x290Էբոլայի տենդով բռնկված Նիգերիայի հիվանդանոցներից երկրի Բժշկական ասոցիացիան  16 հազար բժշկի ազատել է աշխատանքից, հաղորդում է ВВС-ի Ռուսական ծառայությունը:

Համապատասխան կարգադրություն է արել երկրի նախագահ Գուդլակ  Ջոնաթանը: Իշխանություննեը մտադիր են ազատված տեղերը նոր մասնագետների տալ, սակայն Բժիշկ-օրդինատորների ասոցիացիայում վստահեցնում են, որ կառավարությունն այդպիսով պարզապես ինքն իրեն է խաբում:

Աշխատանքից հեռացված բժիշկները գործադուլ են անում, բողոքում կառավարության նախկին համաձայնությունների նկատմամբ ոչ հարգալից վերաբերմունքի համար: Բժիշկ-օրդինատորները  համալսարանական կլինիկական հիվանդանոցներում դոկտորական անձնակազմի մեծ մասն են կազմում:

Էբոլայի տենդը հայտնի է 1976-ից: Հիվանդությունից մահացությունը կազմում է 90%: Այն փոխանցվում է շփման  ճանապարհով: Հիվանդների մոտ ախորժակի կորուստ է առաջանում,բարձրանում է ջերմությունն ու գլխացավ է լինում, փսխում, ցան ու լուծ ու ներքին և արտաքին արյունահոսություն է սկսվում:

Նիգերիացի երգչուհին իր կուսությունը փոխանակում է առևանգված դպրոցական աղջիկների հետ

o_97375523-ամյա նիգերիացի երգչուհի Ադոկիյե Կիրիան սկանդալային հարցազրույց է տվել: Նա հայտարարել է, որ պատրաստ է իր կուսությունը զոհաբերել «Բոկո հարամ խմբավորման» զինյալներին, եթե նրանք ազատ արձակեն  ապրիլին առևանգված աշակերտուհիներին: Նրա այս խոսքերը երկրպագուների մեջ տարակարծությունների տեղիք են տվել:

«Այդ ամենը խիստ անարդարացի է: Ես կուզենայի ինձ առաջարկել  աշակերտուհիների փոխարեն: Նրանք ընդամենը 12-15 տարեկան են, ես շատ ավելի մեծ եմ ու փորձառու: Եթե անգամ ամեն գիշեր ինձ մոտ 10-12 տղամարդ գա, ապա ես կկարողանամ գլուխ հանել»,-հայտարարել է երգչուհին` Vanguard-ին տված հարցազրույցում:  Դրա մասին նա գրել է  թվիթերյան իր միկրոբլոգում:

Չնայած նման համարձակ հայտարարությանը, երգչուհին իր հասցեին բլոգերների քննադատությանն է արժանացել: «Այդ աղջիկը ցանկանում է հռչակվել տասնյակ երեխաների ողբերգության վրա: Վրդովվեցուցիչ է»,-գրում են թվիթերի օգտատերերը: Նրանցից շատերը վստահ են, որ 23-ամյա աստղը փորձում է ուշադրությունը հրավիրել իր վրա`  «Բոկո հարամի» ահաբեկիչների սարսափելի հանցագործության հաշվին»:

Անկախ

Նիգերիացի երգչուհին իր կուսությունը փոխանակում է առևանգված դպրոցական աղջիկների հետ

o_97375523-ամյա նիգերիացի երգչուհի Ադոկիյե Կիրիան սկանդալային հարցազրույց է տվել: Նա հայտարարել է, որ պատրաստ է իր կուսությունը զոհաբերել «Բոկո հարամ խմբավորման» զինյալներին, եթե նրանք ազատ արձակեն  ապրիլին առևանգված աշակերտուհիներին: Նրա այս խոսքերը երկրպագուների մեջ տարակարծությունների տեղիք են տվել:

«Այդ ամենը խիստ անարդարացի է: Ես կուզենայի ինձ առաջարկել  աշակերտուհիների փոխարեն: Նրանք ընդամենը 12-15 տարեկան են, ես շատ ավելի մեծ եմ ու փորձառու: Եթե անգամ ամեն գիշեր ինձ մոտ 10-12 տղամարդ գա, ապա ես կկարողանամ գլուխ հանել»,-հայտարարել է երգչուհին` Vanguard-ին տված հարցազրույցում:  Դրա մասին նա գրել է  թվիթերյան իր միկրոբլոգում:

Չնայած նման համարձակ հայտարարությանը, երգչուհին իր հասցեին բլոգերների քննադատությանն է արժանացել: «Այդ աղջիկը ցանկանում է հռչակվել տասնյակ երեխաների ողբերգության վրա: Վրդովվեցուցիչ է»,-գրում են թվիթերի օգտատերերը: Նրանցից շատերը վստահ են, որ 23-ամյա աստղը փորձում է ուշադրությունը հրավիրել իր վրա`  «Բոկո հարամի» ահաբեկիչների սարսափելի հանցագործության հաշվին»:

Նիգերիացի երգչուհին պատրաստ է իր կուսությունը տալ «Բոկո Հարամ»-ին պատանդ աղջիկների ազատության դիմաց

nigeria23-ամյա նիգերիացի փոփ երգչուհի Ադոկիյեն ամսագրերից մեկին տված հարցազրույցում նշել է, որ պատրաստ է իր կուսությունը տալ «Բոկո Հարամ» ահաբեկչական կազմակերպությանը առևանգված 276 նիգերիացի աղջիկների ազատության դիմաց: «Առևանգված աղջիկները 12-ից 15 տարեկան են: Ես և նրանցից տարիքով մեծ եմ, և ավելի փորձառու: Եթե ստիպված լինեմ, ամեն գիշեր կարող եմ գոհացնել 10-12 տղամարդու: Միայն թե այդ աղջիկներին ազատ արձակեք և թույլ տվեք, որ վերադառնան իրենց ընտանիքներին»,-հայտարարել է երգչուհին՝ դիմելով ահաբեկիչներին:

«Ռադիկալի» հաղորդմամբ՝  նիգերիացի երգչուհին այս համարձակ առաջարկը հրապարակել է նաև իր «Twitter»-յան էջում:

Անկախ

Նիգերիայում Բոկո հարամը առևանգել է ևս 60 կանանց և 31 տղաների

NigeriansԲոկո հարամի զինյալները ևս 60 աղջիկների և 31 տղաների են առևանգել Նիգերիայի գյուղերից:

Առևանգումները տեղի են ունեցել Կումբազայում, որը գտնվում է Չիբոկի մոտակայքում, որտեղից ապրիլին առևանգել էին 200 դպրոցական աղջիկների:

Այս առևանգումները մեծացրել են խաղաղ բնակչության անվտանգության տագնապները, քանի որ երկրում հայտարարված ռազմական դրությունը բնակիչներին չի փրկում Բոկո հարամի հարձակումներից:

Երկրի անվտանգության ուժերը հերքել են առևանգումների մասին լուրերը:

Նիգերիայի կառավարությանը մեծապես քննադատել են երկու ամիս առաջ դպրոցական աղջիկների առևանգմանն  արագ չարձագանքելու համար:

Չնայած առևանգված աղջիկներից 50-ը վերադարձել են իրենց ընտանիքներ, այնուամենայնիվ, առևանգվածների 75 տոկոսը դեռևս չի հայտնաբերվել:

Բոկո հարամը իրենց մոտ գտնվող գերիներին վերադարձնելու դիմաց պահանջում է ազատ արձակել իր ձերբակալված անդամներին:

Բոկո հարամ խմբավորման դեմ պայքարող տեղական խմբի ներկայացուցիչը հայտնել է, որ հարձակման ընթացքում չորս գյուղացի է զոհվել:

Նիգերիայում Աշխարհի գավաթի խաղարկության խաղերը դիտելիս 21 մարդ է զոհվել

nigeria-football viewing centerՆիգերիայում ֆուտբոլի խաղերի ցուցադրման կենտրոնում Բրազիլիա- Մեքսիկա խաղի դիտման ընթացքում տեղի ունեցած պայթյունից մարդիկ են զովել:

Հիվանդանոցի աղբյուրի տեղեկություններով՝  չորեքշաբթի օրը պայթյունի հետևանքով զոհվել է 21 մարդ, իսկ 27-ը վնասվածքներ է ստացել:

Դեպքը տեղի է ունեցել Դամատուրուի մոտակայքում: Պայթուցիկները տեղադրված են եղել կենտրոնի մոտակայքում գտնվող ռիկշայի մեջ:

Հյուսիսարևելյան Նիգերիան համարվում է իսլամիստ Բոկո հարամ խմբավորման կենտրոնը, որն ապրիլին առևանգել էր դպրոցական աղջիկների:

Դամատուրուի ոստիկանությունից հայտնել են, որ ծայրահեղական խմբավորումը թռուցիկներ է բաժանել ցուցադրման կենտրոններին, որոնց վրա տարբեր լեզուներով նախազգուշացրել են, որ Աշխարհի գավաթի խաղարկության խաղերի ժամանակ փակ լինեն:

Նիգերիական «Բոկո հարամը» ևս 20 կնոջ է առևանգել

89E93240-6474-4890-967C-161EBBB20A86_cx7_cy7_cw93_mw1024_s_nՆիգերիական ահաբեկչական «Բոկո հարամ» խմբավորումը 20 կնոջ է առևանգել Չիբոկ գյուղական բնակավայրից, որտեղի դպրոցից ավելի վաղ շուրջ 200 աշակերտուհու էր առևանգել:

Զինյալները Գարկին Ֆուլանի գյուղ են մեկնել ու զենքի սպառնալիքով կանանց ստիպել բեռնատար նստել, ապա հեռացել են անհայտ ուղղությամբ: Նիգերիական բանակը մեղադրել են անգործության ու Բոռնո նահանգի գյուղերի բնակիչներին ինքնապաշտպանության հարկադրելու մեջ:

Անցած շաբաթ Եվրոպական միությունը «Բոկո հարամ» ծայրահեղական խմբավորումը ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելու վերաբերյալ որոշում է կայացրել :

Անկախ

Նիգերիայում արգելվել է ցույցեր կազմակերպել առևանգված աղջիկների համար

nigeria-protestsՆիգերիայի ոստիկանությունը արգելել է երկրի մայրաքաղաքում ցույցեր կազմակերպել ավելի քան 200 առևանգված աղջիկների ազատմանն  աջակցելու նպատակով:

Ոստիկանությունից հայտնել են, որ նման ցույցերի տարածումը լուրջ վտանգ է ներկայացնում այդ շրջանում բնակվողների և մայրաքաղաք Աբուջայով անցնող մեքենաների համար:

Բոկո հարամը ապրիլին Նիգերիայում առևանգել էր ավելի քան 200 դպրոցական աղջիկների:

Ապրիլի 14-ին ահաբեկչական խմբավորումը Չիբոկի դպրոցից առևանգել է շուրջ 276 աղջիկների: Նրանցից մի քանի տասնյակին հաջողվել է փախչել, սակայն ավելի քան 200 աղջիկներ դեռևս անհետ կորած են համարվում:

Առևանգված նիգերիացի աղջիկների որոնողական աշխատանքներով կզբաղվեն ամերիկացիները

nigeria ԱՄՆ-ը 80 զինծառայողներից բաղկացած խումբ է ուղարկել Նիգերիայի հետ սահման՝ Չադ, «Բոկո Հարամ» ահաբեկչական կազմակերպության կողմից առևանգված նիգերիացի աղջիկների որոնողական աշխատանքներին մասնակցելու համար:  Սպիտակ տունը հայտնել է, որ վերոնշյալ զինծառայողները զբաղվելու են անօդաչու թռչող սարքերի կառավարմամբ, որոնք էլ հետախուզական աշխատանքներ են կատարելու աղջիկների առևանգվման վայրում: Այնուհանդերձ, որոնողական և փրկարարական աշխատանքներ տանելու գործում գլխավոր դերը ստանձնել են Նիգերիայի իշխանությունները:

Նշենք, որ ապրիլի 14-ին «Բոկո Հարամ»-ի ահաբեկիչները հարձակում էին գործել Բորնո նահանգի Շիբոկ քաղաքի դպրոցների մեկի վրա՝ առևանգելով 200 աշակերտուհու:

 

Կրկնակի ահաբեկչությունը 118 մարդու կյանք է խլել

ol3001400653607Նիգերիայի մայրաքաղաքում երկու հզոր պայթյուններն առնվազն 118 քաղաքացիների մահվան պատճառ են դարձել: Տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 45 քաղաքացի: Տասնյակ զոհերի մարմիններն այնքան են ածխացել, որ փորձագիտությունը ԴՆԹ-ի անալիզով պիտի նույնականացում կատարի:

Կրկնակի ահաբեկչության պատասխանատվությունը դեռևս ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել, սակայն պետության իշխանությունները հակված են  ենթադրելու, որ դրանց ետևում «Boko Haram»-ն է կանգնած:

Այդ հանցավոր կազմակերպությունն արդեն տևական ժամանակ է, որ ահաբեկում է 0Նիգերիան` մահմեդական պետություն ստեղծելու նպատակով: Նրանց վերջին հանցագործություններից է շուրջ 200 աշակերտուհու առևանգումը, որոնց զինյալները մտադիր են փոխանակել պետության կողմից իրենց  գերեվարված գործընկերների հետ: isra.com

Անկախ

Առևանգված նիգերիացի աղջիկներին պահում են Սամբիսա անտառում

նիգերիաՆիգերիայում գործող «ENDS» հասարակական կազմակերպության ղեկավար Պերեգրինո Բրիման «Անադոլու» գործակալության թղթակցին հայտնել է, որ ծայրահեղական «Բոկո Հարամ» խմբավորումը առևանգված նիգերիացի աղջիկներին պահում են Սամբիսա անտառում: Նրա խոսքերով՝ այս տեղեկությունը ստացել են այն 8 մարտիկներից, որոնց անցած գիշեր գերևարել են Բորնո նահանգում: Հայտնի է, որ առևանգված 234 աղջիկներին բաժանել են 3 խմբի և դեռևս պահում են անտառում:
Անկախ

Նիգերիան բանակցություններ է վարում առևանգված աղջիկներին ազատելու համար

boko_haramՆիգերիայի բարձրաստիճան պաշտոնյաները բանակցություններ են վարում Բոկո հարամի առաջնորդների հետ առևանգված դպրոցական աղջիկներին ազատելու համար:

Նիգերիայի նախագահի ստեղծած բանակցության խմբի ներկայացուցիչը հայտնել է, որ իրենք այժմ խմբավորման առաջնորդների հետ չեն բանակցում աղջիկներին Բոկո հարամի ձերբակալված անդամների հետ փոխանակելու հարցը: Ըստ Նիգերիայի ներքին գործերի նախարարության՝ Բոկո հարամի շուրջ 4,000 անդամներ բանտում են գտնվում:

Այս զարգացումները տեղի ունեցան իսլամիստական խմբավորման տեսանյութ տարածելուց մեկ օր անց, որտեղ ցուցադրվում էին 100 առևանգված աղջիկներ: Աղջիկների որոնումներին այժմ միացել է նաև ԱՄՆ-ի վերահսկման և հետախուզական ինքնաթիռը:

 

Իրանը պահանջում է ազատ արձակել Նիգերիայում առևանգված աշակերտուհիներին

Իրան-ՆիգերիաԻրանի կանանց, ընտանիքի գործերի փոխնախարար Շահինդուխտ Մոլավերդին ասել է, որ Նիգերիայում «Բոկո խարամ» մահմեդական ծայրահեղական խմբավորման կատարած վերջին քայլը հակասում է իսլամին:

«Իրանը պահանջում է անհապաղ ազատ արձակել աշակերուհիներին: Ո՞վ է նրանց թույլ տվել ներկայանալ որպես Ալլահի ներկայացուցիչներ: Նման իրավիճակում չի կարելի լռել:  Հարկավոր է միավորվեն աշխարհի մտավորականներն ու ազատախոհները և պայքարեն  նման դավադիր քայլերի դեմ:

«Բոկո խարամ» մահմեդական ծայրահեղական խմբավորման կողմից առևանգված 236 աշակերտուհիներին գտնելու համար Նիգերիայի բանակը շուրջօրյա որոնողական աշխատանքներ է իրականացնում:

Նիգերիայի բանակի մամուլի խոսնակ Քրիս Օլոքոլադն Աբուջաջայում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Նիգերիայի բանակն առևանգված աղջիկներին որոնում է այդ երկրի հյուսիսում՝ Նիգերի, Չադի ու Քամերոնի հետ սահմանների երկայնքով:

Նա ավելացրել է, որ այդ երկրի ավիացիայի բաժինն ավելի քան 250 թռիչք է իրականացրել այն տարածքներում, որտեղ ենթադրվում է, որ կարող են լինել առևանգված աղջիկները:

Տեղեկացնենք, որ ապրիլի 16-ին Նիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող Բորնո նահանգի Գոմբորու քաղաքի դպրոցներից մեկից «Բոկո խարամ» մահմեդական ծայրահեղական խմբավորումն առևանգել էր 276 աշակերտուհու: Նրանցից միայն 53 են կարողացել փախչել: 223 աշակերտուհի մինչ օրս գերի է պահվում: Առևանգիչները պահանջում են, որ դպրոցները հրաժարվեն կրթության արևմտյան մոդելից, իսկ աղջիկներն առհասարակ թողնեն ուսումը և ամուսնանան:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» գործակալությունը:

Անկախ

Նիգերիայում իսլամիստները դպրոցից 200 աղջիկ են առևանգել

nigeria-girls-abductedՆիգերիայի հյուսիսարևելայն շրջանում Բոկո հարամ իսլամիստական խմբավորման զինված անդամներն  ավտոբուսներով և բեռնատարներով գիշերօթիկ դպրոցից առևանգել են 200 աշակերտուհիների:

Վերջին շրջանում խմբավորումը ակտիվացրել է իր հարձակումները, իսկ նախորդ ամիս խմբավորման առաջնորդը տեսանյութ էր հրապարակել՝ սպառնալով դպրոցներից աղջիկներ առևանգել:

Երկուշաբթի գիշերը տասնյակ զինյալներ ներխուժել են Մայդուգուրից 130 կմ հեռավորության վրա գտնվող Չիբոկի դպրոց և առևանգել իրենց ննջասենյակներում քնած աղջիկներին: Նրանք դպորցի անվտանգությունը ապահովող զինվորների հետ երկարատև փոխհրաձգության մեջ են մտել և աղջիկներին նստեցրել մեքենաները:

Զինյալներն  այնուհետև կրակի են մատնել Բորնո նահանգում գտնվող քաղաքի տները և ձեռնարկությունները:

 

Նիգերիայում պայթյունի հետևանքով 71 մարդ է զոհվել

պայթյունՆիգերիայի պաշտոնատար անձանց տեղեկություններով՝ երկուշաբթի առավոտյան երկրի մայրաքաղաք Աբուջայի ավտոկանգառներից մեկում մեքենայի պայթյունից զոհվել է 71 մարդ:

Ոստիկանության տվյալներով՝ պայթյունի հետևանքով վիրավորվել է 133 մարդ:

Պայթյունի պատճառը միանգամից պարզ չի եղել, սակայն արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունից հայտնել են, որ պայթել է կանգառում կանգնեցված մեքենաներից մեկը:

Ինտերպոլը իր աջակցությունն է առաջարկել պայթյունի հետաքննության նպատակով՝ այն անվանելով անիմաստ ահաբեկչական հարձակում:

Մինչ այս պահը որևէ կազմակերպություն կամ անհատ չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը:

 

Դեռահաս հարսնացուն թունավորել և սպանել է փեսացուին

նիգերիաՈստիկանության տեղեկություններով՝ Նիգերիայում երեխան, որին ստիպողաբար ամուսնացրել էին, թունավորել է իր փեսացուի ուտելիքը, որից նա և նրա երեք ընկերները մահացել էին:

14-ամյա աղջիկը ոստիկանությանը հայտնել էր, որ ինքը ուտելիքի մեջ առնետի թույն էր լցրել, քանի որ իրեն ստիպել էին ամուսնանալ մի մարդու հետ, որին ինքը չէր սիրում:

Զույգը ամուսնացել էր անցած շաբաթ: 35-ամյա փեսացուն հրավիրել էր տասնյակ ընկերների իր ամուսնությունը ոչ աշխատանքային օրերին նշելու համար:

Երեխաներին ամուսնացնելը սովորական երևույթ է Նիգերիայում՝ հատկապես հյուսիսային մահմեդական շրջաններում:

Հինգշաբթի օրը ոստիկանությունից հայտնել են, որ դեռահաս կասկածյալը համագործակցում է ոստիկանության հետ և հավանաբար կմեղադրվի մարդասպանության մեջ:

Անկախ

 

Նիգերիայում զինված հարձակման զոհ է դարձել 79 մարդ

Car bomb blasts in Jos, Nigeria

Նիգերիայի հյուսիս-արևմուտքում համայնքների առաջնորդների  ու ինքնապաշտպանության ջոկատների ներկայացուցիչների հավաքի ժամանակ հարձակում է կատարվել մասնակիցնրի վրա. զոհվել է 79 մարդ:

Հարձակումը կատարվել է Զամֆարա նահանգում, հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվում էին  տարածաշրջանում անասնագողության ու զինված թալանը կանխելու մասին հարցեր: Անասնագողությունը, հավաքի մասնակիցների կարծիքով, կատարում են ֆուլբե ազգության անասնապահները:

« Նահանգապետն ու մյուս պաշտոնյաները այսօր եղել են Յար Հալադիմա գյուղում, որտեղ մասնակցել են 79 մարդու թաղման.նրանք սպանվել են անսանագողերի կողմից»,-հայտարարել է նահանգապետի ներկայացուցիչը:

Անկախ

 

Նիգերական բանտում խռովության ժամանակ 20 մարդ է զոհվել

1437-390x290

Աբուջայի բանտում խռովության ճնշման ժամանակ 21 մարդ է զոհվել:

Անվտանգության մարմինների ներկայացուցիչների տվյալներով, ամեն ինչ սկսվել է նրանից, որ բանտարկյալներից մեկը հարձակվել է պահակի վրա ու սկսել է նրան իր ձեռնաշղթաներով ծեծել: Նրանց սաստելու ընթացքում 21 մարդ է զոհվել, 2 հսկիչ էլ լուրջ վնասվածքներ են ստացել:

Այդ բանտը նախագահական նստավայրի մոտ է գտնվում: Ինքնաձիգի ձայնի վրա, բանտ են գնացել բանակային ստորաբաժանումները: Տեղի ԶԼՄ-ների տվյալներով, այդտեղ են պահվում “Բոկո Հարամ” իսլամական խմբավորման գործունեության մեջ կասկածյալները:

 

Անկախ

Նիգերիայում զինյալները 29 աշակերտի են սպանել

o_617986Ինտերնատի 29 աշակերտ զինյալների հարձակման զոհ է դարձել Նիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող Յոբ նահանգում:

Զինյալներն ուշ գիշերով կրակ են բացել դպրոցի ուղղությամբ, ապա կրակի են տվել շենքը: Ենթադրվում է, որ հարձակումը կատարել են արմատական իսլամական “Բոկո հարամ” խմբավորման անդամները:

ՄԱԿ-ի տվյալներով, Նիգերիայում 2013-ի մայիսից սկսած իսլամիստների գործողությունների հետևանքով 1,2 հազար մարդ է զոհվել: Բռնությունների աճման հետ կապված,երկրում արտակարգ իրավիճակ է հայտարարված:

Անկախ

Նիգերիայում իսլամիստները գյուղի 100 բնակչի են սպանել

нигерияՆիգերիայի հյուսիս-արևելքում իսլամիստները Բոռնո նահանգում գտնվող  մի գյուղի վրա հարձակում են կատարել, ինչի հետևանքով զոհվել է 100 մարդ:

Ականատեսների խոսքով, զինված իսլամիստ-գրոհայինները գնդակահարել են 30տեղաբնակի, ապա ներխուժել են տներն ու կրակ բացել:

Նախնական տվյալներով, հարձակումը կատարել են  արմատական “Բոկո հարամ” խմբավորման անդամները, որոնք փորձում են  շարիաթ հաստատել ողջ Նիգերիայի տարածքում:

 Անկախ