Իսրայելական հետախուզության՝ «Մոսադի» նախկին ղեկավար Մեիր Դագանը հայտարարել է, որ Գազայիում ՀԱՄԱՍ շարժման իշխանության անկումը օգուտ չի բերի Իսրայելին: Հիշեցնելով, որ Իսրայելում պաղեստինցիները ավելի շատ են, քան հրեաները, Դագանը ընդգծել է, որ Իսրայելը պետք է լուծի պաղեստինյան հարցը: Նա հայտարարել է, որ հանդես է գալիս Հորդանանյան հովտից Իսրայելի հեռանալու օգտին, սակայն այս քայլը, որը կատարվեց խաղաղ համաձայնության հասնելու համար, Իսրայելի անվտանգությունը հարցականի տակ չի դնի:
Tag Archives: Պաղեստին
Պաղեստինը Իսրայելին է մեղադրում Յասեր Արաֆաթի մահվան մեջ
Միջին Արևելքում խաղաղություն հաստատելու բանակցությունները վտանգի տակ են. Պաղեստինի գլխավոր քննիչը հայտնել է, որ Յասեր Արաֆաթի մահվան մեջ միակ կասկածյալը Իսրայելն է:
Նրա հայտարարությունից մեկ օր առաջ շվեյցարացի գիտնականները հայտնել էին, որ Պաղեստինի առաջնորդը հավանաբար մահացել է ռադիոակտիվ պոլոնումից թունավորվելու հետևանքով:
Քննիչ Թաուֆիկ Թիրաուին այդ մասին բարձրաձայնել է Արաֆաթի մահվան պատճառները ուսումնասիրող խմբի կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա նշել է, որ այստեղ կարևորն այն չէ արդյոք նա թունավորվել է պոլոնիումի՞ց, թե ոչ, այլ այն, որ առկա բոլոր մանրամասներն ապացուցում են, որ նրան սպանել են, և դա Իսրայելն է եղել:
Այդ մեղադրանքներին ի պատասխան Իսրայելի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իգալ Պալմորը հայտնել է, որ Իսրայելը որևէ կապը չունի Արաֆաթի մահվան հետ:
Արաֆաթի այրին՝
ն, կոչ է արել Պաղեստինի ղեկավարությանը արդարություն հաստատել իր ամուսնու մահվան կապակցությամբ:
Նա իր խոսքում Իսրայելին չի հիշատակել, սակայն նշել է, որ պոլոնիում ունեն միայն միջուկային զենք ունեցող երկրները:
Արաֆաթի շիրիմը բացվել էր այս տարվա սկզբին, և շվեյցարացի, ֆրանսիացի ու ռուս գիտնականներին թույլատրվել էր հողի և ոսկորների նմուշներ վերցնել հետաքննության համար:
Շվեյցարացի գիտնականների խումբը իրենց հետազոտության արդյուքները հրապարակել էին հինգշաբթի օրը, որտեղ նշված էր պոլոնիում- 210-ի անբնական բարձր մակարդակի մասին և այն մասին, որ Արաֆաթը բնական մահով չի մահացել:
Պաղեստինի խումբը, խոսելով Ռուսաստանի իրականացրած` ուրբաթ օրը հրապարակված ուսումնասիրության արդյուքների մասին, նշել է, որ նրանք ևս պնդում են, որ Արաֆաթը մահացել է ինչ-որ նյութից թունավորվելու հետևանքով, սակայն հստակ չեն հայտնում, թե դա ինչ նյութ է եղել:
Չնայած բողոքի ցույցերին՝ Իսրայելը ազատ է արձակել պաղեստինցի բանտարկյալներին
Իսրայելը չորեքշաբթի առավոտյան ազատ է արձակել 26 պաղեստինցի բանտարկյալների՝ խթանելով երկու երկրների միջև խաղաղ բանակցությունները:
Սա պայմանավորված ազատվելիք չորս խմբերից՝ ընդհանուր 100 բանտարկայլ, ազտված բանտարկայլների երկրորդ խումբն էր:
Պաղեստինի բանտային իշխանությունները հաստատել են, որ 21 բանտարկյալներ ազատ են արձակվել Արևմտյան ափին, իսկ մյուս հինգը՝ Գազայում:
Ազատված բանտարկայլներով ավտոբուսներին Արևմտյան ափին ուրախության ճիչերով դիմավորել են նրանց ընտանիքները:
Սակայն որոշ իսրայելցիներ դժգոհ են մնացել բանտարկյալներին ազատելու փաստից և բողոքի ցույց են կազմակերպել Արևմտյան ափի բանտի մոտակայքում, որտեղ նախքան ազատվելը պահվում էին բանտարկյալները:
Իսրայելի վարչապետ Բինյամին Նաթանյահուն հայտնել է, որ պաղեստինցի բանտարկյալներին ազատելու որոշում կայացնելը իր կարիերայի ամենաբարդ որոշումն է եղել:
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը ողջունել է բանտարկյալներին ազատ արձակելու փաստը: Սակայն նա զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագիր չի կնքվի մինչև բոլոր պաղեստինցի բանտարկյալները ազատ չարձակվեն:
Գիտնականները որոշ ուսումնասիրություններից հետո հայտարարել են, որ Պաղեստինի նախկին նախագահ Յասեր Արաֆաթը հնարավոր է մահացած լինի պոլոնիումով թունավորումից
Շվեյցարացի գիտնականները հայտնել են, որ Պաղեստինի նախկին նախագահ Յասեր Արաֆաթը հնարավոր է մահացած լինի ռադիոակտիվ պոլոնիումից թունավորման հետևանքով:
Արաֆաթը 75 տարեկան հասակում մահացել է 2004թ-ի նոյեմբերի 11-ին Ֆրանսիայում: Բժիշկները նրա մահվանից անմիջապես հետո չէին կարողացել գտնել մահվան իրական պատճառը:
Փորձագետները տեղեկացրել էին, որ Արաֆաթին պատկանող մի շարք իրերում հայտնաբերել են ռադիոակտիվ ինչ-որ նյութ:
Արաֆաթը հիվանդացել էր Արևմտյան ափի իր կենտրոնակայանում և ունեցել էր ռադիոակտիվ նյութից թունավորման ախտանշաններ՝ սրտխանոց, ստամոքսի ցավ, երիկամների և լյարդի անբավարարություն:
Սակայն գիտնականներն ընդունում են, որ մազերի կորստի բացակայությունը կամ ոսկրածուծի լրիվ առկայությունը կասկածի տակ են դնում այս տեսակետը:
Արաֆաթի մահվան շուրջ բամբասանքները ավելի շատացան, երբ բժիշկները չկարողացան պարզել մավան ստույգ պատճառը:
Կասկածները ավելի սրվեցին, երբ նրա այրին՝ Սուհան, նախապես հրաժարվեց իր ամուսնու մարմինը հետմահու քննության ենթարկել:
Սակայն նա փոխել էր իր միտքը և անցած տարի խնդրել Ֆրանսիայի դատավորներին իր ամուսնու մահվան կապակցությամբ քննություն սկսել՝ պնդելով, որ նրան թունավորել են, որովհետև նա խոչընդոտ էր խաղաղության ճանապարհին:
Լոզանի ռադիացիոն բժշկության ինստիտուտի փորձագետները այժմ հրապարակել են քննությունների արդյուքները, որոնք պաշտպանում են նախագահի ոչ բնական մահով մահանալու տեսակետի հնարավորությունը:
Հայտարարության մեջ ասվում է, որ մարմնական հեղուկների նմուշների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանք պարունակում են պոլոնիում 210-ի մեծ քանակություն:
Թիմի ուսումնասիրությունների արդյունքները այս շաբաթ հրապարակվել են բրիտանական The Lancet բժշկական ամսագրում: Թիմի անդամները ափսոսանք են հայտնում, որ Արաֆաթի մահից անմիջապես հետո ուսումնասիրություն չի կատարվել, քանի որ պոլոնիումը մարմնում արագ է կազմալուծվում և ուշացնելու դեպքում դժվար է լինում այն հայտնաբերել:
Պաղեստինցին կախել է իր փողերը կերած մկանը
ցանցում մեծ աղմուկ է բարձրացրել մահճակալից թաթերով կախած մկան լուսանկարը: Հաղորդում են, որ Պաղեստինի մի բնակիչ գժվել է, երբ մուկը կերել է նրա մեկ ամսվա աշխատավարձը`170դոլար և որոշել է պատժել կենդանուն, հաղորդում է Huffington Post-ը:
Պաղեստինցին իր փողերը պահում էր պահարանի մեջ և մի օր առավոտյան հայտնաբերել է, որ մուկը թղթադրամները այնպես է կրծել, որ դրանք արդեն պիտանի չէին: Կատաղած տղամարդը կապել է մկանը մահճակալից և լուսանկարները գցել իր Facebook-ում, հաղորդում է ավստրալիական News.com պորտալը:
Ցանցի օգտատերերը դեպքին զզվանքով են վերեբերել: Շատերը մեղադրել են տղամարդուն կենդանիների հետ դաժան վերաբերելու համար, մյուսները գրել են, որ այդ ձևով կրծողների խնդիրները չեն լուծվում: սակայն լրագրողների մեծ մասը գտնում է, որ այդ ամենը սարքած է:
«Համաս»-ը «Հզբալլահ»-ին կոչ է արել հեռանալ Սիրիայից
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժումը լիբանանյան «Հըզբալլահ» շարժմանը կոչ է արել անհապաղ դադարել միջամտել սիրիական կոնֆլիկտին: «Այն զենքը, որը Հզբալլահը օգտագործում է Սիրիայում, պետք է օգտագործվի սիոնիստների դեմ»,-ասվում է «ՀԱՄԱՍ»-ի հայտարարության մեջ:
Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ պաղեստինյան շարժումը «Հզբալլահին» կոչ է արել անմիջապես դուրս բերել իր զորքերը Սիրիայից և չհրահրել միջէթնիկ հակամարտություններ:
Պաղեստինում հիշում են աղետի օրը՝ Իսրայելի կազմավորումը
Այսօր Պաղեստինում նշում են Նաքբը օրը, որը արաբերենից թարգմանաբար նշանակում է աղետ: Ռամալահում ամեն տարվա նման պաղեստինյան կազմակերպությունները ջահերով երթ են իրականացրել: «Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ այս օրվա կապակցությամբ զանգվածային ցույցեր են տեղի ունեցել Լիբանանի մայրաքաղաք Բեյրությում Արևմտյան Ասիայի գծով ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հանձնաժողովների շենքերի առաջ:
Նշենք, որ պաղեստինցիները աղետ են համարում այն օրը, երբ կազմավորվեց Իսրայել պետությունը, որի անկախությունը հռչակվեց 1948 թվականի մայիսի 14-ին: Պաղեստինի տարածքների Իսրայելի տիրապետության տակ անցնելու հետևանքով մոտ 900 հազար պաղեստինցի փախստական է դարձել: