Պուտինը հայտնում է, որ Ռուսաստանում նույնասեռականները խտրականության չեն ենթարկվում

vladimir putin (1)Նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի ժխտել է, որ նույնասեռականները Ռուսաստանում խտրականության են ենթարկվում՝ նշելով, որ ամբողջ աշխարհում ցույցերի առիթ հանդիսացած նոր օրենքը չի խախտում նրանց իրավունքները:

Նա հայտնել էր, որ օրենքը միայն արգելում է անչափահսաների մոտ ոչ ավանդական սեռական հարաբերությունների պրոպագանդան: Նրա խոսքով՝ օրենքը չի խախտում սեռական փոքրամասնությունների իրավունքները, իսկ նույնասեռականների ամուսնությունը թույլատրող եվրոպական օրենքները նպաստում են այդ երկրների բնակչության թվաքանակի նվազմանը:

Ռուսաստանում ընդունված օրենքը 2014թ-ի Սոչիում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերը բոյկոտելու կոչերի տեղիք էր տվել:

Պուտինը նշել էր, որ մինչ որոշ եվրոպական երկրներ թույլատրում են նույնասեռականների ամուսնությունը, եվրոպացիները անհետանում են, քանի որ նույնասեռականների ամուսնություններից երեխաներ չեն ծնվում:

Նա վերջում հայտնել էր, որ եթե այդ երկրները ցանկանում են իրենց հասարակության գյատևումը ապահովել ներգաղթյալների միջոցով, ապա հասարակությունը չի կարող այդքան մեծ քանակությամբ ներգաղթյալներ միաձուլել իրեն, իսկ իրենք իրենց ընտրությունը կատարել են այնպես, ինչպես որ լավ է իրենց երկրի համար:

 

Պուտին՝ արտերկրները փորձում են ապակայունացնել Կովկասը

putinՆախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է Ռուսաստանի անվտանգության մարմիններին ավելի խիստ միջոցներով կասեցնել անհանգիստ հյուսիսային Կովկասը ապակայունացնել փորձող այլ երկների ջանքերը:

Պուտինը, անդրադառնալով երկուշաբթի կայացած նախագահական անվտանգության խորհրդի հանդիպմանը, հայտնել է, որ անհայտ արտասահմանյան երկրները և հասարակությունը, ինչպես նաև նրանց ղեկավարման տակ գտնվող միջազգային կազմակերպությունները շարունակում են հյուսիսային Կովկասը որպես հենարան օգտագործել Ռուսաստանի ամբողջ տարածքը ապակայունացնելու համար:

Պուտինը ավելացրել է, որ ահաբեկչական և հանցագործ խմբավորումների վտագի կասեցումը հատկապես կարևոր է հիմա՝ 2014թ-ի Ձմեռային օլիմպիական խաղերից առաջ:

Հյուսիսային Կովկասը Չեչնիայի երկու անջատողական պատերազմներից հետո հայտնվել է իսլամիստական ապստամբությունների մեջ:

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը աշակերտների համար թիկունքից կատու է նկարել

President PutinՌուսաստանի նախագահը իր հմտությունները ցուցադրել է Սիբիրյան Կուրգանի դպրոցներից մեկի գրատախտակի վրա:

Աշակերտները ծիծաղից թուլացել են, երբ նախագահը գրատախտակին թիկունքից կատու է նկարել աշակերտների համար:

«Սա ձեզ, որ հիշեք» ըստ Huffington Post-ի՝ հայտնել է նա:

Երբ աշակերտները հարցրել են, թե դա ինչ նկար է, Պուտինը պատասխանել է, որ դա կատու է հետնամասից, որից հետո աշակերտները սկսել էին ծիծաղել:

Վերջերս Ռուսաստանի նախագահը ոչ բարեհաճ վերաբերմունք էր ցուցաբերել արվեստի նկատմամբ, երբ ոստիկանությունը ցուցասրահից առգրավել էր կնոջ ներքնազգեստով Պուտինին պատկերող նկարը՝ հայտնելով, որ այն խախտում է օրենքը: