Կայացել է Էրդողան-Պուտին հեռախոսազրույցը

putin erdogan«Անադոլու» գործակալության հաղորդմամբ` այսօր թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի նորընտիր նախագահ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: «Կողմերը քննարկել են օրակարգային մի շարք կարևոր հարցեր` ներառյալ համատեղ էներգետիկ ծրագրերի իրականացումը: Ընդգծվել է ռուս-թուրքական հարաբերությունների և բազմակողմանի համագործակցության ընդլայնման կարևորությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Անկախ

Պուտինը կհանդիպի Պորոշենկոյի հետ օգոստոսի 26-ին, Մինսկում

811ՌԴ նախագահ Պուտինն ու ՄՄ պետությունների ղեկավարներն օգոստոսի 26-ին կհանդիպեն Մինսկում, Ուկրաինայի նախագահ Պ.Պորոշենկոյի հետ, ասվում է Կրեմլի կայքում:

Հանդիպմանը ներկա կլինի արտասահմանի գործերով ու քաղաքականության անվտանգության ԵՄ գերագույն ներկայացուցիչը Քեթրին Էշթոնը, ինչպես նաև առևտրի ու էներգետիկայի գծով եжրակոմիսարներ Կառել Դե Գյուհթն ու Գյունթեր Էթինգերը:

Կրեմլում նշել են, որ պետության ղեկավարը պետք է երկկողմանի  մի քանի հանդիպումներ ունենա:

ՖԻՖԱ-ն մերժել է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու իրավունքից Ռուսաստանին զրկելու կոչերը

FIFA_RUSSIAՖԻՖԱ-ն մերժել է 2018թ-ի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Ռուսաստանում չանցկացնելու կոչերը՝ նշելով, որ մրցումները կարող են դրական ազդեցություն ունենալ:

Ռուսաստանի ենթադրվող ներգրավվածությունը անցած շաբաթ Մալազիայի ավիաուղիների ինքնաթիռը Ուկրաինայում վայր գցելու գործի մեջ ստիպել է գերմանացի որոշ պատգամավորների վերանայել խաղերը հյուրընկալելու երկրի իրավունքը:

Ուրբաթ օրը ՖԻՖԱ-ն հայտարարել է, որ իրենք ցավում են բոլոր տեսակի բռնությունների համար, սակայն հարցականի տակ է դրել սպորտային մրցումների անցկացման վայրը փոխելու նպատակը:

Ուկրաինայի և ռուսամետ ապստամբների միջև կոնֆլիկտը սրվել էր Բրազիլիայում Ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտից օրեր անց:

Հուլիսի 13-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բրազիլիայի իր գործընկեր Դիլմա Ռուսեֆի հետ ներկա էր գտնվել Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին: Երկու նախագահները Մարականա մարզադաշտում տեղի ուենցած խաղը դիտելիս նստել են ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլաթերի կողքին:

Ռուսաստանը հայտարարել է 12 մարզադաշտ վերանորոգելու և այլ կառույցներ կառուցելու համար նախատեսված 20 միլիարդ դոլար բյուջե ունեցող ծրագրի մասին: Սա առաջին Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն է, որ անց կկացվի արևելյան Եվրոպայում:

 

Անկախ

Էրդողանը, Պուտինը և Հիլարի Քլինթոնը դարձել են լիբանանյան գովազդի հերոսներ

putinԼիբանանյան լրատվական կայքերից մեկը հրապարակել է «Թերթը կարդացեք մինչև այն կհրատարակվի» անունը կրող գովազդը, որի մեջ օգտագործել են տեսարաններ համաշխարհային առաջնորդների առօրյա կյանքից: Մանսավորապես ներկայացված են հայտնի քաղաքական գործիչները առավոտյան ժամերին: Այսպես, Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը պատկերված է առավոտյան հայելու դիմաց ատամները խոզանակելիս, իսկ ահա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝  սափրվելիս: Գովազդային ակցիայի հերոսուհին է դարձել նաև ԱՄՆ-ի նախկին արգործնախարար Հիլարի Քլինթոնը, որը առավոտյան մազերն է հարդարում:«Թերթը կարդացեք մինչև այն կհրատարակվի» անունը կրող գովազդը Լիբանանում մեծ արձագանք է գտել:

 Անկախ

Արքայազն Չարլզը Պուտինին համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ

2D208765B7B2DA76FB918C7A7BFB5_h467_w598_m2_q90_cDORPJofY-390x290Այցով Կանադայում գտնվող Ուելսի արքայազն Չարլզը Ռուսաստանի նախագահ Չարլզին համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ,հաղորդում է  ВВС.-ն:

Մասնավոր զրույցում, քննարկելով  Ուկրաինայի ճգնաժամը, Ղրիմի անեքսիան ու ՌԴ նախագահի ընտրած քաղաքականությունը, արքայազնը հայտարարել է.»Ու հիմա Պուտինը նույնն է անում, ինչ արել է Հիտլերը»: Մերիեն Ֆերգյուսոնի հետ զրույցի ժամանակ է արքայազնն ասել դա, երբ Կանադական թանգարանում էքսկուրսիայի էր:Ֆերհյուսոնը կորցրել է իր հարազատներին հոլոքոստի ժամանակ: Արքայազնը հարցրել է, թե երբ է կինը Կանադա արտագաղթել.»Ես ասացի` 1939-ին: Նա նետեց , որ հիմա էլ Պուտինն է որոշ բաներ անում, որոնք առաջ Հիտլերն է արել: Ես համաձայնեցի արքայազնի հետ»: Արքայազնը  Ռուսաստանի մասին ոչ մի բան չի ասել»,-պատմել է Ֆերգյուսոնը:

Արքայազնի մամլո ծառայությունից հրաժարվել են մասնավոր զրույցի  մեկնաբանություններ անել:

Հունիսի 6-ին  Նորմանդիայում միացյալ զորքերի ափհանման տարելիցն է ու Ֆրանսիայում հանդիսավոր միջոցառումներին պլանավորված է արքայազն Չարլզի ու Պուտինի հանդիպումը:

Պուտինն առաջարկում է Մաքդոնալդսի փոխարեն զարգացնել ռուսական արագ սնունդը

новый коллаж“ՌԴ նախագահ Վլադիմիր  Պուտինն առաջարկում է Ռուսաստանի տարբեր շրջաններում զարգացնել հանրային սննդի բիզնեսը ազգային խոհանոցի հիման վրա, որը կկարողանա մրցել նաև McDonald’s ամերիկյան արագ սննդի ցանցի հետ”,-այս մասին հայտնում է РИА «Новости»-ն:

Պլադիմիր Պուտինը նշել է. “…մենք ունենք հրաշալի խոհանոց: Հարցն այն է, թե ինչպես կազմակերպել այդ սննդի բարձրորակ արտադրությունը, որը կլինի ավելի լավը, քան հնարավոր մրցակիցների, օրինակ McDonald’s -ի սնունդը”, -այնուհետ ավելացրել, որ իրեն, օրինակ, շատ դուր են գալիս օսական կարկանդակները և այլ ուտեստներ, որոնք արտացոլում են ազգային խոհանոցի հարստությունն ու բազմազանությունը::

Ընդ որում, ՌԴ ղեկավարը նշել է, որ նման արտադրանքը պետք է ունենա “տնական որակ”, բայց պատրաստվի արդյունաբերական արտադրանքի սկզբունքներով և ունենա ցածր գին:

Անկախ

Ղրիմը Ռուսաստանին միանալու պատվին Պուտինի պատկերով դրամ են հատելու

moneti

Չելյաբինսկի Արթ-Գրանի զինագործական արհեստանոցը հուշադրամ է պատրաստում ՌԴ նախագահ Պուտինի պատկերով:

Դրանք կթղարկվեն Ղրիմը Ռուսաստանին միանալու պատվին: Դրամի դիմերեսին Պուտինի բառելիեֆն է պատկերվելու:

«Ղրիմի` Ռուսաստանին միավորվելու առիթով վարպետները սկսել են  1 կգ քաշով ու ձեռնափի մեծությամբ հուշադրամի թողարկման գործը: «Ղրիմ-2014»  հավաքածուն կազմված կլինի

Արծաթե ու ոսկեջրած դրամներից: Առաջինն արդեն պատրաստ է լինելու չորեքշաբթի», հայտնել է կազմակերպության նախագահը:

Դրամի դարձերեսին պատկերված կլինի Ղրիմի թերակղզու ուրվապատկերը. «Մենք ճշտել ենք պատկերի օրինականության հարցերը. ոչ մի  կրիմինալ չկա ու դա արգելված չէ»,- ճշտել է նա:

Անկախ

Պուտինը գրեթե 3 անգամ բարձրացրել է իր աշխատավարձը

1197-390x290

ՌԴ նախագահ Պուտինը մի հրաման է ստորագրել, որի համաձայն իր ու վարչապետ Մեդվեդևի աշխատավարձերն ավելանում  են 2,65 անգամ:

Համապատասխան փաստաթուղթը  տեղադրվել է Կրեմլի կայքում: Ավելի վաղ Պուտինը բարձրացրել էր բոլոր պաշտոնյաների աշխատավարձերը:

Նախորդ շաբաթ, ՌԴ նախագահն ու  վարչապետն իրենց եկամուտների մասին հաշվետու եղան: Պարզվեց, որ Պուտինը մեկ տարում աշխատել է 3,672 մլն ռուբլի, իսկ Մեդվեդևը` 4,259 մլն ռուբլի:

Անկախ

NYT.Պուտինն ավելի շատ Նիկոլայ I-ին է նման, քան Պետրոս Մեծին

211615891

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի շատ Նիկոլայ I-ին է նման քան Պետրոս Մեծին, ասվում է  The New York Times-ի  հոդվածում: Իչպես հոդվածագիրն է նշում, ռուսական դասագրքերում բարձր գնահատական է տրվում Պետրոս Առաջինին, որը երկիրը վերածեց եվրոպական կայսրության: Հարևանները սկսեցին վախենալ ու հարգել Ռուսաստանին, իսկ Պետրոս I –ը Ռուսաստանի պատմության պաշտոնական հերոս-թագավորը դարձավ:

Ինչ վերաբերում է Պուտինին, ապա, հեղինակի կարծիքով, Ռուսաստանի նախագահն ավելի շատ նման է ռուսական մեկ ուրիշ թագավորի` Նիկոլայ I –ին, որը ռազմական կոնֆլիկտի մեջ մտավ Բրիտանիայի, ու Ֆրանսիայի հետ, մերժեց հիմնարար բարեփոխումների կոչերը, որոնք Ռուսաստանին այն դարաշրջանի համաշխարհային առաջատար կայսրությունների հետ մրցակցելու հնարավորություն կտային: Հոդվածում ասվու է նաև, որ բանակին  ու գաղտնի ծառայություններին ուշադրությունը կենտրոնացնելով` Նիկոլայ I-ն անտեսեց Ռուսաստանի տնտեսությունն ու հասարակությունը մոդեռնիզացնելու անհրաժեշտությունը:

Երկիրը դրա համար թանկ վճարեց 1853-1856 թթ Ղրիմյան պատերազմի ժամանակ, կարծում է հոդվածագիրը: Նա հավելում է, որ Պուտիի արտաքին քաղաքականությունը, առաջին հերթին Ուկրաինայի նկատմամբ, ցուցադրում է նմանատիպ «հեռատեսության մասշտաբային բացակայություն»:

«Արևմտյան կայսրությունները չեն պատրաստվում երկրորդ Ղրիմյան պատերազմ սկսել, սակայն նրանք բոլոր հնարավորություններն ունեն Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար, քան կարող է Պուտինը պատկերացնել»,կարծում է մեկնաբանն ու ավարտում.»Ռուսաստանի նախագահը պետք է ուսումնասիրի Նիկոլայ I-ի նախադեպը», հաղորդում է gazeta.ru-ն:

Անկախ

Վլադիմիր Պուտինը պաշտոնապես ամուսնալուծվեց

124-390x290

Կրեմլում հաստատել են Վլադիմիր Պուտինի պաշտոնական ամուսնալուծությունը:

Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքում Պուտինի կենսագրությունը «խմբագրել» են: Հիմա այնտեղ նշվում է նրա նախկին կնոջ  ու տեղեկություն կա նաև նրանց երկու դուստրերի` Մարիայի ու Կատերինայի մասին:

«Դա նշանակում է, որ ամուսնալուծությունը կայացել է»,-ասել է  պետության ղեկավարի մամլո քարտուղար Պեսկովը:

Պուտինը ամուսնալուծվելու որոշման մասին հայտարարել էր անցած տարի, հունիսի 6-ին: Նրանք նախկին կնոջ հետ միասին ապրել են 30 տարի.»Դա (ամուսնալուծություն)մեր ընդհանուր որոշումն է, մեր ամուսնությունն ավարտվել է»,ասել է այն ժամանակ Պուտինը:

Անկախ

Իսկ Պուտինի վարկանիշը բարձրանում է

20102826.179887.9314

Պուտինի գործողությունների   հավանության վարկանիշը մարտի վերջին 82,3% է կազմել`  մեկ շաբաթ առաջվա` 75,7%-ի փոխարեն, հայտնում են  Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնից, վերլուծելով հարցման արդյունքները:

Փորձագետների կարծիքով, այդ բարձր ցուցանիշը պայմանավորված է Ղրիմի` ՌԴ կազմ մտնելու ու Ուկրիանյում տիրող իրավիճակի  հանգամանքով:

Հարցումն անց է կացվել մարտի 22-23-ին,  մասնակցել է 1600 մարդ  Ռուսաստանի 42 սուբյեկտների 130 բնակավայրերից:

Միակ հույսն Անգելան է

ol3001394699146Արևմուտքի փորձագետները  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին համարում են երևի թե միակ մարդը, որն ունակ է ազդելու Վլադիմիր Պուտինի վրա ու փրկելու Ուկրաինան գործնականում անխուսափելի պատերազմից:

Ինչպես Գերմանական արտաքին գործերի ու անվտանգության հարցերով ինստիտուտի դոկտոր Սյուզեմ Ստյուարտն է հայտնել, Մերկելը դեռևս պրոֆեսիոնալ ու բավականին արյունավետ հարաբերություն է պաշտպանում Պուտինի հետ: Բացի այդ, Մերկելը փորձում է Պուտինին բացատրել ողջ քաղաքակիրթ աշխարհի դիրքորոշումը, պնդելով Ուկրաինայի անկախության իրավունքը:

Հայտնի է, որ Մերկելն արդեն քանիցս խնդրել է Պուտինին հանել զորքերը Ղրիմից ու բանակցություններ վարել պաշտոնական Կիևի հետ, սակայն այդ փորձերն ապարդյուն են անցել: Այս շաբաթ կանցլեր Մերկելն անցել է “անեքսիա” եզրույթի կիրառման: Բացի այդ, նա պաշտպանել է Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների գաղափարը, եթե անգամ դրանից տուժի ԵՄ էկոնոմիկան, հաղորդում է ISRAland-ը:

Անկախ

Պուտինն ու Էրդողանն հանդիպեցին Սոչիում

պուտին,էրդողան, սոչիԵրեկ Սոչիի օլիմպիական խաղերի բացումից առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է ունեցել Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի հետ: Պուտինը թուրքական շինարարական ընկերություններին շնորհակալություն է հայտնել օլիմպիական օբյեկտների կառուցման գործում ներդրում ունենալու համար և Սոչին անվանել համատեղ ջանքերի արդյունք: Պուտինը ընդգծել է Թուրքիայի առանձնակի և արտոնյալ տեղը որպես տնտեսական գործընկեր:

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ռուսաստանի նախագահը հաջողություն է մաղթել թուրք մարզիկներին և նշել, որ հետևելու է նրանց ելույթներին, քանի որ նրանց մարզման աշխատանքներին մասնակցել են ռուս մասնագետներ:
Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը, ինչպես նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավորվը:

 Անկախ

 

Նոբելյան մրցանակի դափնեկիրները դիմել են Պուտինին հակագեյ օրենքը վերացնելու խնդրանքով

i (1)Նոբելյան 27 դափնեկիրներ բաց նամակ են ուղարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` “ռեպրեսիվ հոմոֆոբ օրենսդրությունը” վերացնելու խնդրանքով:

Ստորագրողների մեջ են գրող Ջոն Կուտեզեն, քիմիկոս Հարոլդ Կրոտոն, գենաբան Պոլ Ներսը ու ուրիշ  հայտնի գիտնականներ:

Դիմումի մտահղացման հեղինակներ Հարոլդ Կրոտոն ու դերասան սըր Իեն Մաքկելանը նշել են, որ Պուտինի օրոք  Ռուսաստանը վերածվում է “գեյերի ճնշման միջազգային կենտրոնի”: Նրանք նշել են, որ հակագեյ օրենքի ընդունումից հետո ԼԳՏԲ ներկայացուցիչների նկատմամբ բռնության դեպքեր  ու ինքնասպանություն է եղել:

Կրոտոն ու Մաքկելանը հայտնի են նաև համասեռականների իրավունքների համար ակտիվ պայքարով:

Նշվում է, որ Կրեմլից պաշտոնական արձագանք չի եղել:

Գյումրին կրկին սեւ ու գորշ է. Պուտինը գնաց՝ խոտն ու ծառն էլ հետը տարավ

գյումրիaravot.am – Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի բակից այսօր հավաքել էին Վլադիմիր Պուտինի պատվին տնկած եղևնիները, որոնք ջանադրաբար այնտեղ հայտնվեցին ՌԴ նախագահի այցից ընդամենը ժամեր առաջ` գրեթե կեսգիշերով:

Գյումրեցիները, ձմռան կեսին տեսնելով թատրոնի բակի արհեստական կանաչն ու փոքրիկ եղևնիները, սկսել էին տարբեր հումորներ անել այդ թեմայով:

Aravot.am-ի հետ զրույցում թատրոնի աշխատակիցներից ոմանք բորբոքված պատմում էին, որ Երևանից “քծիպները” եկան, ամեն մի զարդարանք հավաքեցին ու շնչակտուր տարան:

Ամենայն հավանականությամբ, նրանց խոսքը Մշակույթի նախարարության մասին է, քանի որ այս գերատեսչությունն էր թատրոնում աշխատանքներ ծավալել Վլադիմիր Պուտինի այցին ընդառաջ։ 

 

Լուսանկարներն՝ “Առավոտի”

“Մի խոսքով մի իսկական գժանոցի են վերածել Գյումրին”.Վահան Թումասյան

արշակըՔիչ առաջ, Վահան Թումասյանը հետաքրքիր գրառում կատարեց ՖԲ-ի իր էջում: Ներկայացնում ենք այն ամբողջովին ,-” Մեկ ժամ առաջ Արշակիս Գյումրու Սայաթ-Նովա փողոցում կանգնեցրել են Երևանից եկած ոստիկանները մանրամասն ստուգման են ենթարկել, ինչպես գրպանները, այնպես էլ պայուսակը: Նրանց առավելապես հետաքրքրել է պայուսակում հայտնաբերած, վանա կատուների համար գնված կերը: Մի խոսքով մի իսկական գժանոցի են վերածել Գյումրին:”

 

Վարչապետը Գյումրին փակ քաղաք դարձնելու ու Պուտինի այցի մասին

տիգրան սարգսյանԱյսօր աշխատանքային այցով Գյումրիում գտնվող վարչապետ Տիգրան Սարգսյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ ծրագրերով է Հայաստան գալիս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, և ինչպես նա, որպես վարչապետ, մեկնաբանում այն լուրերը, որ Գյումրին վերածվելու է փակ քաղաքի:

“Փակ քաղաքի՞, – զարմացավ Տիգրան Սարգսյանը: – Գյումրին աշխարհի ամենաբաց քաղաքը եղել է ու կմնա: Այդպիսի ծրագրեր չկան Գյումրին փակ քաղաք դարձնելու, իսկ ինչ վերաբերում է ՌԴ նախագահի այցելությանը Գյումրի, ապա մենք շատ ուրախ ենք, որ ոչ միայն Երևան է այցելելու Պուտինը, այլ նաև Գյումրի: Երկրորդը. միշտ էլ նկատած կլինեք, որ երբ բարձրաստիճան պաշտոնատար անձիք են այցելում Հայաստան, բնականաբար, մենք միջոցառումներ ենք պլանավորում, որպեսզի այդ հանդիպումները բարձր մակարդակով անցնեն, մեր հարաբերություններն ընդլայնեն ու խորանան, և մենք համոզված եք, որ նման այցելությունները նպաստում են մեր բարեկամական կապերի ամրապնդմանը: Եվ այս այցելությունը հենց այդպիսին կլինի: Համոզված եմ, դա մեր ժողովրդի շահերից է բխում, նաև` գյումրեցիների շահերից”:
Վարչապետը նաև տեղեկացրեց, որ բացի Վլադիմիր Պուտինից, այդ օրը Գյումրի են այցելելու բազմաթիվ հյուրեր ՌԴ-ից. “Մենք պատրաստվում ենք ֆորումի, նաև ՌԴ-ից այցելելու են տարբեր մարզերի ղեկավարներ, և հիշում եք, անցյալ տարի մենք անցկացրեցինք ռեգիոնալ ֆորում, այս տարի նույնպես այդպիսի ֆորում ենք անցկացնելու, որպեսզի Ռուսաստանի մարզերը հնարավորություն ունենան ավելի լավ ծանոթանալ մեր մարզերի կարողությունների հետ և այդ հիմքի վրա մշակեն համատեղ ծրագրեր, ներդրումային ծրագրեր, առևտրաշրջանառությունն ավելացնելու, նոր ձեռնարկություններ հիմնելու: Այնպես որ, սա բացառիկ հնարավորություն է, որպեսզի հայկական բիզնեսն իր կարողությունները ներկայացնի իր ռուս գործընկերներին, ցույց տա Հայաստանի ներդրումային գրավչությունը և նոր ներդրումներ գրավի, և մենք պետք է օգտվենք այդ հնարավորությունից”, – Գյումրիում նշեց վարչապետը:

Պուտինը պապին հանդիպելու նպատակով ժամանել է Իտալիա

վլադիմիր պուտին,սիլվիո բերլուսկոնիՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Իտալիա պապի հետ հանդիպելու նպատակով: Լուրեր կան, որ նա պատրաստվում է Վատիկանում Ռուսաստանի դեսպան նշանակել Սիլվիո Բեռլուսկոնիին:

Պուտինը պապի հետ կքննարկի Սիրիայի կոնֆլիկտը: Պապը ամիսներ առաջ նրան նամակ էր ուղարկել՝ քննադատելով Մեծ 20-յակի ձախողումը Սիրիային ավելի շատ աջակցություն ցուցաբերելու հարցում:

Այժմ իտալական մամուլը պնդում է, որ Պուտինը պատրաստվում է Բեռլուսկոնիին դիվանագիտական անձեռնամխելիություն շնորհել՝ չնայած վերջինս մեղադրվում է անչափահաս մարմնավաճառի հետ հարաբերություններ ունենալու, ինչպես նաև կաշառակերության համար:

Անձեռնամխելիությունը Բեռլուսկոնիին մի շարք առավելություններ կտա՝ ներառյալ ճամփորդելու իրավունք, ինչից նա զրկվել էր իրեն ներկայացված մեղադրանքների պատճառով:

Իտալիայի նախկին վարչապետը և Պուտինը մոտ ընկերներ են և պարբերաբար քննադատությունից պաշտպանում են միմյանց:

Սեպտեմբերին պապը Պուտինին նամակ էր ուղարկել, խնդրելով նրան համագործակցել մյուս միջազգային առաջնորդների հետ Սիրիայի ժողովրդին օգնելու համար:

 

Պուտինը հայտնել է, որ նույնասեռականները կարող են մասնակցել Օլիմպիական խաղերին

putin-olympicՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ բոլորը հրավիրված են մասնակցելու հաջորդ տարի Ռուսաստանում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերին՝ անկախ սեռական կողմնորոշումից:

ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալության տեղեկություններով՝ Պուտինը այս հայտարարությունը արել է երկուշաբթի օրը Սոչիի իր ամառնոցում Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի և սպորտային ոլորտի այլ պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ:

Պուտինը սեպտեմբերին հայտնել էր, որ նույնասեռականների նկատմամբ Սոչիի Ձմեռային խաղերի ժամանակ խտրականություն չի լինի: Սակայն դա հակասում էր կառավարության պաշտոնյաների այն հայտարարությանը, որ հականույնասեռականության պրոպագանդայի օրենքը կիրառվելու է խաղերի ժամանակ:

Օգոստոսին Միջազգային օլիմպիական կոմիտեն Ռուսաստանից բարձր մակարդակի հավաստիացում էր ստացել, որ օրենքը չի տարածվի խաղերին մասնակցող մարդկանց վրա: Հաջորդ ամիս Միջազգային օլիմպիական կոմիտեն նշել էր, որ օրենքը չի հակասում Օլիմպիական կանոնադրությանը:

Օգոստոսին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անտեսել էր խաղերը բոյկոտելու կոչերը՝ նշելով, որ այդ քայլը կվնասի ամերիկացի մարզիկներին, որոնք մարզվել և զոհողությունների են գնացել մրցմանը մասնակցելու համար:

 

Երկրագնդի վրա առաջացած կոնֆլիկտների լուծմանը նպաստելու համար Վլադիմիր Պուտինը առաջադրվել է որպես Նոբելյան խաղաղության մրցանակի թեկնածու

պուտինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջադրվել է  Նոբելյան խաղաղության մրցանակի թեկնածու:

Պուտինին առաջադրել է ակտիվիստների մի խումբ՝ պնդելով, որ նա նպաստում է երկրագնդի բոլոր կոնֆլիկտների լուծմանը:

Քիմիական զենքի օգտագործման կապակցությամբ Սիրիայի վրա ԱՄՆ-ի հարձակումը կասեցնելու նրա փորձերը նույնպես որպես օրինակ է բերվել:

Հանձնարարական նամակում նշված էր, որ Վլադիմիր Պուտինը ոչ միայն իր երկրի սահմաններում է խաղաղություն պահպանում, այլև նպաստում է երկրագնդի վրա առաջացած կոնֆլիկտների լուծմանը:

Ռուս երգիչ Իոսիֆ Կոբզոնը ևս պաշտպանել էր Պուտինի թեկնածությունը՝ նրա քայլերը համեմատելով ԱՄՆ-ի նախագահի գործողությունների հետ, որը նույն մրցանակը ստացել էր 2009թ-ին:

Նախկինում այս մրցանակը տրվել է Մարտի Լյութեր Քինգին, մայր Թերեզային և Դեսմոնդ Տուտուին:

Այս տարվա հաղթողի անունը կհայտարարվի հոկտեմբերի 11-ին, 2014թ-ի Նոբելյան խաղաղության մրցանակի համար թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը լրանում է փետրվարին: