Սևանա լճի ձկնային պաշարների վերականգնման պատրվակով խոշոր բիզնես է ծավալվում

սևանա լիճՍևանա լճում, Շորժայի մոտակայքում իրականացվող պիլոտային ծրագրով նախատեսվում է առաջիկայում ընդլայնել և լճում տեղադրված նոր ցանցավանդակներում իշխանի արհեստական աճեցումը հասցնել տարեկան 50 000 տոննայի: Արհեստական աճեցումն ապահովելու նպատակով պահանջվելու է 50 000 տոննա արհեստական կեր, որը լիճը լցվելու դեպքում ջուրը կթունավորի ֆոսֆորով և ազոտով:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սևան» ազգային պարկի գլխավոր հատակագծի հեղինակ, ազգային պարկի նախկին տնօրեն, բնապահպան Գագիկ Սուխուդյանն ասաց, որ Սևանա լճի ձկնային պաշարների վերականգնման պատրվակով ստեղծվում է ձկնային խոշոր տնտեսություն, այսինքն` ծավալվում է բիզնես:

«Մենք առաջարկեցինք պիլոտային ծրագիրը չփորձարկել Սևանա լճի վրա, այլ օգտագործել արհեստական ջրամբարները` խմելու ջրով, օրինակ, Սպանդարյան ջրամբարը, Ապարանի ջրամբարը և այլն: Պետք չէ փորձարկում անել Սևանի վրա: Պիլոտային ծրագրով նախատեսվում է տարեկան 50 000 տոննա ձուկ ստանալ, որը պահանջում է ճիշտ 50 000 տոննա արհեստական կեր: Արհեստական կերի պատճառով ազոտն ու ֆոսֆորը լրացուցիչ կաղտոտեն Սևանի քաղցրահամ ջուրը»,- ասաց Գագիկ Սուխուդյանը:

Ըստ բանախոսի` Սևանա լիճն առաջին հերթին պետք է դիտել որպես քաղցրահամ ջրի պաշար` առայժմ 34 մլրդ խմ ջրի ծավալով, ջուրն ավելացնել, բարձրացնել նրա մակարդակը, չէ որ այսօր շատ երկրներում քաղցրահամ ջուրը նավթից էլ թանկ է:

Գագիկ Սուխուդյանի հավաստմամբ` եթե Սևանա լճի ջուրը չապականվի, մոտ 15 տարի հետո ոսկու գնին կհավասարվի:

«Կառավարությունը, սակայն, անտեսում է այս իրողությունը, Սևանա լճին վնասող նրա քայլերը հաջորդում են միմյանց»,- ասաց բանախոսը:

Բնապահպանության նախարարը ներկայացրել է ոլորտի գերակա խնդիրներն ու ծրագրերը

հարությունյանՀՀ բնապահպանության նախարարության 2014թ.ի գերակայությունները երկուսն են` Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիայի համալրում և Սյունիքի մարզում կենսոլորտային տարածքի ստեղծում:

Ինչպես ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում նշել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, տարվա ընթացքում նախատեսվում է իրականացնել 23 ծրագիր։
Ըստ նրա` Սևանա լճում նախատեսվում է իրականացնել 3 ծրագիր. ձկնատեսակների համալրում, անտառմաքրման աշխատանք և գիտական ուսումնասիրություններ։ Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների պաշարների համալրման համար տարեկան 60 միլիոն դրամ է հատկացվում պետբյուջեից: Ծրագրով նախատեսվում է լիճ բաց թողնել մոտ 166600 գեղարքունի մանրաձուկ և 200000 ամառային իշխանի մանրաձուկ:
Անդրադառնալով Սյունիքի մարզում կենսոլորտային տարածքի ստեղծմանը` Ա.Հարությունյանը նշել է, որ ծրագրի բյուջեն 8, 25 մլն եվրո է։
Ծրագրի տարածքը ներառում է «Շիկահող» պետական արգելոցը, «Արևիկ» ազգային պարկը, «Սոսու պուրակ», Զանգեզուր», «Խուստուփ», «Բողաքար» պետական արգելավայրերը և 20 հուշարձան:

Անկախ

Օգնության են մեկնել փրկարարները

Կապուտակ ՍևանՀունվարի 30-ին, ժամը 21.14-ին ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում` “Կապուտակ Սևան” լողափից նավակով լիճ են դուրս եկել երկու քաղաքացի, ովքեր ինքնուրույն չեն կարողանում վերադառնալ ափ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՋՋ-ի օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Անկախ

Որոնողափրկարարական աշխատանքներ Սևանա լճում,նավակ` առանց ձկնորսների

նավակ` առանց ձկնորսներիՆոյեմբերի 13-ին, ժամը 12.55-ին տեղեկություն է ստացվել, որ Ծովակ գյուղի մոտակայքում՝ Սևանա լճում (ափից մոտ 1 կմ հեռավորության վրա), հայտնաբերվել է նավակ, որի մեջ պետք է լինեին նույն գյուղի բնակիչներ՝ 1970 թ. ծնված Ն. Հ. և 1988 թ. ծնված Ա. Վ.:

Ըստ ձկնորսների՝ նշված քաղաքացիները վաղ առավոտյան՝ ժամը 05.00-06.00-ի սահմաններում, դուրս են եկել լիճ, քանի որ լճում մոտ 2 հա տարածքի վրա ունեն ցանցեր: Ա. Վ. և Ն. Հ. չեն պատասխանում հեռախոսազանգերին:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Քաղաքացին ջրահեղձվել է Սևանա լճում

պատանի է ջրահեղձվելՆոյեմբերի 12-ին, ժամը 12.00-ին տեղեկտվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանա լճում՝ Արտանիշ գյուղի մոտ կա ջրահեղձված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ ջրահեղձվել է Ծովագյուղ գյուղի բնակիչ Պ. Կ. (ծնվ. 1972 թ.):
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

«Սևանա լիճ» շախմատի միջազգային մրցաշարը կրկին կկայնա

շchess-000Մեկ տարվա ընդմիջումից հետո` սեպտեմբերի 7-17-ը,  կանցկացնի «Սևանա լիճ»  շախմատի միջազգային մրցաշարը: Այն 16-րդ կարգի է:

Մրցաշարին կմասնակցեն` Մարկուս Ռագերը (Ավստրիա), Սերգեյ Ժիգալկոն (Բելառուս), Դարիուշ Սվիերչը (Լեհաստան), Իվան Պոպովը (Ռուսաստան), Յուրի Կուզուբովը (Ուկրաինա) և Զավեն Անդրիասյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Ավետիք Գրիգորյանը, Կարեն Գրիգորյանը (բոլորն էլ`Հայաստան):