Վենեսուելայի Ազգային ժողովը հավանություն է տվել 79 մլն դոլար արժողությամբ վարկին՝ զուգարանի թղթի և հիգիենայի այլ պարագաների ներմուծման նպատակով:
Ուգո Չավեսի օրոք սահմանված գնային վերահսկողության արդյունքում երկրում հաճախ սպառողական ապրանքների պակասորդ էր լինում:
Վարկով կգնվի 39 միլիոն զուգարանի թուղթ, 50 հիգիենիկ միջադիրներ, 10 միլիոն օճառ, 3 միլիոն ատամի մածուկ:
Մարտին քաղցկեղից մահացած Չավեսը 14 տարվա նախագահության շրջանում օգտագործում էր նավթից ստացած եկամուտները սոցալական ծրագրերի համար:
2003թ արժույթի և գների վերահսկման արդյունքում երկրում ապրանքների պակասը համատարած բնույթ էր կրում:
Վենեսուելացիները ներկայումս գանգատվում են գնաճից, պետական պարտքը կազմում է 150 միլիարդ դոլար, որը կազմում է 29 միլիոնանոց ՀՆԱ-ի կեսը:
Tag Archives: վենեսուելա
Վենեսուելայի նախագահը “ոստիկանական հեղափոխության” կոչ է արել
Վենեսուելայի նախագահ Նիկոլա Մադուրոն երկուշաբթի հայտարարել է երկրում “ոստիկանական հեղափոխություն”իրականացնելու անհրաժեշտության մասին,տեղեկացնում են տեղի ԶԼՄ-ները:
“Մենք պետք է շարունակենք “կոմանդանտե” Չավեսի սկսած “ոստիկանական հեղափոխությունը”:
Վենեսուելական բանակի ստորաբաժանումները հսկողություն են սահմանել Կարակասի փողոցներում ու մի քանի նահանգներում` նախագահի “Անվտանգ հայրենիք” պլանի իրականացման նպատակով, որն ուղղված է հանցագործությունների դեմ: Այդ առաքելության մեջ ներգրավված է 15 հազար սպա ու զինվոր:
Երկուշաբթի, օպերացիայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ Մադուրոն ասել է, որ ակցիայի հիմնական նպատակը ողջ Վենեսուելայուն անվտանգ տարածք դարձնելն է:
Փորձագետները նշում են, որ բանակը հանցավորության դեմ պայքարում ներգրավելուն դրդել է ծայրահեղ քրեական իրավիճակը, որ ստեղծվել է վերջին տարիներին: Պաշտոնական տվյալների համաձայն, 2012-ին երկրում սպանությունների թիվն աճել է 14%-ով, գերազանցելով 16 հազարը (100 հազար բնակչից` 54-ը) ու, ըստ Observatorio Venezolano de Violencia հրապարակած զեկույցի տվյալների, նախորդ տարի Վենեսուելայում կատարվել է 21,7 հազար սպանություն կամ` 100 հազար բնակչից սպանվել է 73-ը:
Մադուրոն ընդդիմությանը զրկել է աշխատավարձից
Վենեսուելայի իշխանությունները ընդդիմադիր պատգամավորներին զրկել են առանց աշխատավարձի: Խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ ընդդիմությունը փող չի ստանա այնքան ժամանակ, մինչև չընդունի Նիկոլաս Մադուրոյին որպես Ուգո Չավեսի հետնորդ նախագահ: Սակայն նույնիսկ իրավասություններից զրկված ընդդիմադիրները շարունակում են Վենեսուելայի խորհրդարան հաճախել:
Ապրիլի կեսին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ ընդամենը 2 տոկոս ձայների առավելությամբ հաղթեց Նիկոլաս Մադուրոն: Ընդդիմության թեկնածու Էնրիկե Կապրիլեսը պահանջում է կրկին հաշվել բոլոր քվեաթերթիկներն ու խախտումը հայտնաբերելու դեպքում` կրկին ընտրություններ անցկացնել:
Մադուրոն սպորտի նախարար է նշանակել մերկ ֆոտոսեսիայի հերոսուհուն

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն սպորտի նոր նախարար է նշանակել:Այդ պաշտոնում նա նշանակել է սուսերամարտի սպորտի վարպետ Ալեխանդրա Բենիտեզին, որը Հարավային Ամերիկայում բազմաթիվ մրցույթների դափնեկիր է և Օլիմպիական խաղերի մասնակից: Մադուրոն բացատրել է, որ երկրին հարկավոր է զարգացման թարմ ուղի:
Լրատվամիջոցներում անմիջապես հայտնվեցին նոր նախարարի լուսանկարները: Հարցն այն է, որ Բենիտեզը մի քանի տարի առաջ մասնակցել է մերկ ֆոտոսեսիայի: Նա հագուստից միայն սուսերամարտի դիմակ էր դրել: