Բաքվի և Աթենքի միջև գազային պայմանագիրը չի ստորագրվել տեխնիկական պատճառներով. SOCAR-ի նախագահ

Բաքու, Աթենք,գազային պայմանագիր,SOCARSOCAR-ի` Ադրբեջանի պետական նավթային ընկերության կողմից Հունաստանի գազի տարանցման DESFA համակարգի 66% բաժնեմասի գնման պայմանագրի ստորագրումը խափանվել է տեխնիկական պատճառներով, ադրբեջանական “ԱՆՍ” հեռուստաալիքի եթերում  հայտարարել է SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը, փոխանցում է “Կոնտակտ” կայքը:

Նա հերքել է հունական և ռուսական մի շարք զանգվածային լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, որ գործարքը խափանվել է ռուսական “Գազպրոմ”-ի կողմից Աթենքին ներկայացված նոր առաջարկի  պատճառով: “Կարող եմ պաշտոնապես հայտարարել է, որ նման բան չկա: Հունաստանի վարչապետի ինքնաթիռում տեղի է ունեցել տեխնիկական անհարթություն”, -ասել է Աբդուլաևը՝ փաստաթղթի ստորագրման համար Բաքվում հունական կողմի բացակայության պատճառները ներկայացնելիս: Վերջինս ընդգծել է, որ պայմանագրի ստորագրման համար այլ խոչընդոտներ չկան:

 

Ըստ Աբդուլաևի՝ հունական կողմին այս համաձայնագիրը շատ ավելի հարկավոր է, քան SOCAR-ին:

Դեկտեմբերի 17-ին Բաքվում ձախողվել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի կողմից Հունաստանի գազի տարանցման DESFA համակարգի գնման պայմանագրի ստորագրումը: Կարծիք էր շրջանառվում, որ ռուսական “Գազպրոմ” գազային հսկան Աթենքին այլ շահավետ՝ DESFA-ի փոխարեն Հունաստանի գազաբաշխիչ պետական ընկերության՝ DEPA-ի գնման առաջարկ է ներկայացրել:

 

 

Բաքվում կկայանա իրանաադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը

իրանաադրբեջանականԴեկտեմբերի 16-ին Բաքվում տեղի է ունենալու իրանաադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, այս մասին տեղեկացրել է Ադրբեջանում Իրանի դեսպանը: Ըստ նրա`իրանական պատվիրակությունը ղեկավարելու է Իրանի արտաքիր գործերի`իրավական հարցերով վարչության ղեկավարը:

Դեսպանը նշել է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ջուլֆայի սահմանային անցակետում նոր կամուրջի բացման հարցը: Համաձայնության հասնելու դեպքում`պետությունների միջև կստորագրվի փոխըմբռման մասին հուշագիր:

 

 Անկախ

Բաքվում կկառուցվի աշխարհի ամենամեծ մզկիթը

Ադրբեջան,Բաքու,մզկիթ,“Khazar Islands”Ադրբեջանում՝ “Khazar Islands” արհեստական կղզիներում կառուցվելիք 1200 բնակարաններից 213-ն արդեն վաճառվել են։ Այս մասին հայտնել է նախագծի ղեկավար Հաջի Իբրահիմ Նեղրամլըն, հաղորդում է “Հագգին” կայքը:
“Աշխատանքների 25%-ն արդեն արվել է: Կկառուցվեն 78 արհեստական կղզիներ, որոնք կմիավորվեն 150 կամուրջներով”,- ասել է Նեղրամլըն։ Վերջինս հայտնել է նաև, որ այդ կղզիներից մեկում կկառուցվի աշխարհի ամենամեծ մզկիթը։
 

Ադրբեջանում ընդդիմադիր գործիչը սպառնացել է հանրահավաք անցկացնել Բաքվի կենտրոնում

Ադրբեջան,բաքու, Ջամիլ ՀասանլիԱդրբեջանական ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի կողմից հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրությունների թեկնածու Ջամիլ Հասանլին քաղաքացիների կոչ է արել ակտիվ մասնակցություն ունենալ հոկտեմբերի 20-ին տեղի ունենալիք ցույցին`ընդդեմ նախագահական ընտրությունների կեղծիքների:

Հասանլին զգուշացրել է, եթե իշխանությունները չթույլատրեն “Մահսուլ” մարզադաշտում հանրահավաք իրականացնել, ապա իրենք կհավաքվեն Բաքվի կենտրոնում գտնվող Շատրվանների հրապարակում, հաղորդում է “Կոնտակտ”-ը:
Նախօրեին Բաքվի քաղաքապետարանի ներկայացուցիչներից մեկը հայտարարել էր, որ Ազգային խորհրդի դիմումը`հանրահավաք իրականացնելու, քաղաքապետարանը չի ստացել: Սակայն կազմակերպիչները տարածել էին այն փոստային բաժանմունքի սկանավորված նամականիշի լուսանկարը, որտեղից իրենք ուղարկել էին քաղաքապետարանի դեռևս հոկտեմբերի 14-ին:

Բաքվում ձերբակալել են զինամթերք վաճառողի

ձերբակալելԱդրբեջանի մայրաքաղաք Բաքվում հոկտեմբերի 15-ին ձերբակալել են ոմն Սերգեյ Մալիկին, ով ցանկանում էր վաճառել իր մոտ ունեցած նռնակները:

Ինչպես հաղորդում է “Հագին” կայքը`հղում կատարելով Ադրբեջանի ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքին, ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում Բաքվի բնակիչը ձերբակալվել է 3 նռնակ և 2 բռնկիչ վաճառելու ժամանակ:
Մալիկի բնակարանում խուզարկություն իրականացնելու արդյունքում հայտնավերվել են նաև 2 նռնակ և 2 բռնկիչ:

Բաքվի քաղաքապետը, հրաժարվելով իր ծննդյան օրից, կոչ է արել այսուհետև իրեն շնորհավորել Հ. Ալիևի ծննդյան օրը

Բաքվի քաղաքապետը, հրաժարվելով իր ծննդյան օրից, կոչ է արել այսուհետև իÖ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի քաղաքապետ Հաջիբալա Աբութալիբովը հրաժարվել է իր ծննդյան օրվանից`մայիսի 13-ից:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Haqqin.az” կայքը, քաղաքապետը կոչ է արել մայիսի 13-ի փոխարեն այսուհետև իրեն շնորհավորել մայիսի 10-ին՝ Ադրբեջանի 3-րդ նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան օրը:

“Մայիսի 13-ը ինձ համար սովորական օր է: Տարվա ամենաերջանիկ օրն ինձ համար մայիսի 10-ն է: Հենց այդ օրն էլ իսկական ծննդյան տոն է ինձ համար: Մեր Բաքուն գնալով ավելի գեղեցիկ է դառնում՝  շնորհիվ մեր Հեյդար Ալիևի: Իմ ամենամեծ ցանկությունն ու երազանքը այն է, որ մեր Բաքուն և Ադրբեջանը դառնան աշխարհի ամենագեղեցիկ վայրերը: Հենց դա էլ ինձ համար կլինի իսկական նվեր”,- նշել է Աբութալիբովը: