Մարզերում պայքարում են պտղի սեռով պայմանավորված հղիությունների արհեստական ընդհատումների դեմ

DSC_1570Վերջին տարիներին Հայաստանում ավելացել են պտղի սեռով պայմանավորված հղիությունների արհեստական ընդհատումները: Մեր երկրում, 1990-ական թվականներից սկսած, շեղվել է նորածինների հարաբերակցությունը` կազմելով 110-120 տղա՝ 100 աղջկա դիմաց։ Մինչդեռ կենսաբանորեն ընդունված նորմալ հարաբերակցություն է համարվում 102-106 տղա` 100 աղջիկ հարաբերակցությունը: Հետազոտությունները փաստում են, որ եթե սելեկտիվ աբորտների ներկայիս տեմպերը Հայաստանում շարունակվեն, ապա 20 տարի անց 28000 պոտենցիալ մայրեր ուղղակի չեն լինի, ինչը ժողովրդագրական լուրջ պրոբլեմներ կառող է առաջացնել։

Ի թիվս այլ խնդիրների, պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների դեմ պայքարը մտել է ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի թեմաների ցանկի մեջ: Մի շարք հասարակական կազմակերպություններ ծրագրեր են իրականացնում հանրության շրջանում՝ փորձելով իրազեկել սելեկտիվ աբորտների հետևանքների մասին, տրամադրել համապատասխան գիտելիքներ։

«Սոցիալ-հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ն Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում և Գետափ, Մալիշկա, Խաչիկ, Արենի, Քարագլուխ գյուղերում իրականացնում է «Մի´ սպանիր» խորագրով ծրագիրը։ Հասարակական կազմակերպության ղեկավար Խնկանուշ Մարկոսյանը նկատում է, որ իրենց կողմից կատարված ուսումնասիրության տվյալներով՝ Եղեգնաձորի ծննդատանը 2012թ. ծնվել է 153 տղա, 127 աղջիկ: Ըստ տիկին Մարկոսյանի՝ խնդիրը հատկապես սուր է գյուղական համայնքներում, ուստի իրենց ծրագրի թիրախ խումբը հիմնականում գյուղաբնակներն են։

Սոցիալ-հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոնը հանդիպումներ է ունենում երիտասարդ ընտանիքների, երիտասարդ կանանց, մայրերի, ուսանողների, ավարտական դասարանի աշակերտների հետ։ Հանդիպումներիը վարում են հոգեբանը, բժիշկը, հոգևորականը, ովքեր զրույցներ են ունենում նշված թեմայի շուրջ։ «Մեր նպատակն է կրթել, բացատրել, որ երեխայի սեռի նկատմամբ նման տարբերակված վերաբերմունքը հասարակության մեջ արդարածված չէ»,- ասում է ՀԿ ղեկավարը։ Հանդիպումների ընթացքում ցուցադրվում են նաև թեմային առնչվող փաստավավերագրական ֆիլմեր, բացատրվում սելեկտիվ աբորտների հետևանքները, բաժանվում են տեղեկատվական թերթիկներ։

Խնկանուշ Մարկոսյանը նշում է նաև, որ հանդիպումների արդյունքում տեղերում իրենք ստեղծելու են երիտասարդներից, երիտասարդ մայրերից, ընտանիքներից կազմված ակումբներ, որոնք հետագայում, պահպանելով կապը ՀԿ-ի հետ, գործունեություն կծավալեն համայնքներում։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Բասկետբոլիստը մերկապարուհուն աբորտի համար1 մլն դոլար է առաջարկել

o_891670Ամերիկացի բասկետբոլիստը դավաճանության մեջ է բռնվել: NBA-ի խաղացող Փոլ Ջորջը պաշտոնապես հանդիպում է Los Angeles Clippers թիմի մարզչի դստեր հետ, սակայն, ըստ ամենայնի, կապ է ունեցել  Մայամիից  Դանիելա անունով մերկապարուհու հետ: Արդյունքում` Դանիելան հղիացել է: Ամերիկյան ԶԼՄ-ների տեղեկացմամբ, Ջորջը, խայտառակությունից խուսափելու համար նրան 1 մլն դոլար է առաջարկել ու խնդրել  աբորտ անել, ինչից կինը հրաժարվել է:

o_891674Դանիելան բոլորվին չի ամաչում իր վիճակից: Նա սոցցանցերում տեղադրում է իր լուսանկարները, որոնցում փորը նկատելի է: Ջորջի երկրպագուներն իրենց հերթին չեն հավատում նրա հայրության փաստին: Մյուսները ոչ միայն հավատում, այլև հիանում են սպորտսմենի արարքով:

o_891667“Համա թե շունն է այդ Ջորջը.հանդիպում է Դոկ Ռիվերսի դստեր հետ ու նրան դավաճանում մերկապարուհու հետ:  Եթե նա իսկապես այդ երեխայի հայրն է, ապա նա սուպերաստղ է: Բոլոր մեծերը երեխաներ ունեն դրսում”,-գրել է նրանցից մեկը:

Ինչպես գրում է  International Business Times-ը, Ջորջը Դանիելայի հետ ծանոթացել է 2013-ին, նավում կազմակերպված երեկույթի ժամանակ:

Բոլորովին վերջերս է Ջորջը 90 մլն-անոց պայմանագիր կնքել Indiana Pacers թիմի հետ, որը մեկ սեզոնի ընթացքում Los Angeles Clippers-ին հաղթել է 2 անգամ: Այս լուրը ոչ  Ինդիանայի բասկետբոլային ակումբը, ոչ էլ ինքը` բասկետբոլիստը չեն մեկնաբանում:

Առաջին անգամ այս լուրերը հայտնվել են Jocks and Stiletto Jill-ի կայքում, որի տերը իրեն “NBA-ի պարտիզան” անվանող սպորտային վերլուծաբան  Ջիլ Մանրոն է:

Անկախ

Պուտինը Ռուսաստանում աբորտի գովազդն արգելող օրենք է ստորագրել

iՌուսաստանում օրենք է ընդունվել, որն արգելում է  հղիության արհեստական ընդհատման գովազդը:  Բացի այդ, նախագահը ստորագրել է մի օրենք, որի համաձայն դատարանները  թմրամոլներին հարկադիր բուժման ուղարկելու իրավունք կստանան:

Խստացվել են նաև ժողովրդական բժշկության մեթոդների գովազդներին ներկայացվող պահանջները. արգելվում է  գովազդային ակցիաների անցկացումը, որոնք ուղեկցվում են թմրամիջոց ու հոգեմետ դեղորայք  պարունակող դեղամիջոցների նմուշների բաժանմամբ: Տվյալ օրենքը  խախտելու, ինչպես նաև ժողովրդական բժշկությամբ զբաղվելու դեպքում նախատեսվում է 2-4 հազար ռուբլի տուգանք:

Սալվադորում ուշացած աբորտի համար կնոջը բանտ են ուղարկել

iՍալվադորցի 31-ամյա կինը 30 տարվա ազատազրկման է դատապարտվել 8 ամսական հղիությունը դադարեցնելու համար, ինչը գնահատվում է  որպես սպանություն:

Հայտնի է նաև, որ կնոջ մասին ոստիկանությանը հայտնել են այն հիվանդանոցի բժիշկները, ուր նա դիմել էր:

Սալվադորն աշխարհի այն երկրներից է, որտեղ խստորեն պատժվում է աբորտը:

Սալվադորում աբորտի իրավունքից զրկվածին կեսարյան հատում են կատարել

130530070438_salvador_human_rights_abortion_304x171_afp22-ամյա ծանր հիվանդ հղի կինը, որին Սալվադորի Գերագույն դատարանն արգելել էր աբորտ անել, հաջողությամբ կեսարյան հատման է ենթարկվել:

Ինչպես  ավելի վաղ նշել են կնոջ փաստաբանները, նա տառապում է լյարդի ու մաշկի ծանր հիվանդություններով, ընդ որում, նրա պտղի մոտ գրանցվել էր ուղեղի մի մասի կամ էլ լրիվ կենտրոնական նյարդային համակարգի բացակայություն:

Նախորդ շաբաթ դատարանը հաստատեց, որ  կյանքի իրավունքի պաշտպանության համար Սալվադորում, բեղմնավորման պահից սկսած, գործում է աբորտի արգելքը:

Ընդ որում, երկրի առողջապահության նախարար Մարիա Իսաբել Ռոդրիգեսը լրագրողներին հայտարարել է, որ կեսարյան հատումը հակաօրինական վիրահատություն չէ: