Ալժիրում սուգ է հայտարարվել

o_893970Ալժիրում եռօրյա սուգ է հայտարարվել ավիավթարի զոհերի հիշատակին: Նախօրեին երկրի հարավ-արևելքում ռազմա-տրանսպորտային ինքնաթիռի վթարի հետևանքով 77 մարդ է զոհվել: Միակ փրկված ուղևորը հիմա գտնվում է հոսպիտալում, շատ ծանր վիճակում: Օդանավը զինծառայողների ու նրանց ընտանիքի անդամների էր տեղափոխում: Վայրէջքից րոպեներ առաջ նրանց հետ կապն ընդհատվել է: Նախնական վարկածի համաձայն, վթարի պատճառը եղանակային վատ պայմաններ են : Ինքնաթիռի անկման շրջանում ձնամրրիկ է եղել:

Նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկը երկրում եռօրյա սուգ է հայտարարել: С-130  “Հերկուլեսը”, որն ուղղություն էր վերցրել Թամանռասսեթ քաղաքից Կոնստանտինու, վթարի է ենթարկվել տեղի ժամանակով կեսօրին մոտ, լեռնային Ջեբել-Ֆորտաս լեռնազանգվածի մոտ:

Ինչպես հայտնել են քաղաքացիական պաշտպանության ծառայությունից, զոհերից 50-ը քաղաքացիական անձինք են, այդ թվում` 4 կին: Հայտնի է, որ  զոհվել է նաև Ալժիրի ազգային կրթության նախկին նախարարի զարմիկն ու բարձրաստիճան զինծառայողներից մեկի կինն ու դուստրը: Երկրի իշխանություններն արդեն ձևավորել են հանձնաժողով, որը կզբաղվի վթարի ուսումնասիրությամբ:

Անկախ

Ալժիրում ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով 103 մարդ է զոհվել

Ալժիր,ռազմական ինքնաթիռի վթարԱլժիրի անվտանգության ուժերից հայտնել են, որ երեքշաբթի օրը երկրի արևելյան հատվածում ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով 103 մարդ է զոհվել:

Կոնստանտին քաղաք թռչող ինքնաթիռը վատ եղանակային պայմանների պատճառով վթարի է ենթարկվել Ալժիր քաղաքից 350կմ հեռավորության վրա գտնվող Ում Էլ Բուախի քաղաքի մոտակայքում:

Ինքնաթիռում 99 ուղևոր է եղել՝ զինվորներ և նրանց ընտանիքի անդամներ, ինչպես նաև ինքնաթիռի անձնակազմի չորս անդամներ:

Փրկվածներ չկան:

 Անկախ

Քաղաք, որտեղ մի քանի դար է, ինչ չեն ծխում

ԱլժիրԱլժիրի մայրաքաղաքից 600 կմ հեռավորության վրա տեղակայված Աթուֆ քաղաքում արդեն մի քանի դար է արգելված է ծխել: Նրանք, ովքեր չեն կարողանում ազատվել այս վնասակար սովորությունից, ստիպված են դուրս գալ քաղաքի սահմաններից, քանի որ տեղի խանութներում ծխախոտ պարզապես չեն վաճառում: Իսկ ծխել կարելի է քաղաքից ոչ պակաս, քանի 7 կմ հեռավորության վրա: Օրինախախտներին մեծ տուգանքներ են սպառնում: Ալժիրի ամենահին քաղաքներից մեկը՝ Աթուֆը 15 տարի առաջ դարձավ հազար տարեկան:

 

Անկախ

Ալժիրցի տղամարդը փորձել էր անօրինական մուտք գործել Իսպանիա կանգնելով նավի շարժիչից մի քանի սանտիմետր հեռավորություն ունեցող պտուտակների վրա

Algerian immigrantՈստիկանությունը ձերբակալել է լաստանավի պտուտակներին կանգնած անօրինական կերպով Իսպանիա մուտք գործելու փորձ կատարած տղամարդուն:

Շաբաթ օրը 48-ամյա ալժիրցի հուսահատ տղամարդը նավի պտուտակների վրա էր բարձրացել Մարոկոյում` Տանժերում և վտանգելով իր կյանքը` այդպես մնացել երկու ժամ` նավով անցնելով Ջիբլարթարի նեղուցը:

Նա որոշե էր լ ջրի մեջ ցատկել, երբ նավը մոտենա ափին, այնուհետև լողալ դեպի ցամաք:

Այս կերպ տղամարդը կխուսափեր սահմանային անցակետով անցնելուց և անօրինական մուտք կգործեր Իսպանիա`ցատկելով 3 մետր բարձրություն ունեցող ցանկապատի վրայով:

Սակայն Ազգային ոստիկանությունը իմացել է նրա ծրագրերի մասին և նրան սպասել Տարիֆայում, որտեղ լաստանավը պատրաստվում էր խարսխել:

Տղամարդուն ձերբակալել և տարել են ներգաղթի վերահսկման կենտրոն:

Սա միակ դեպքը չէ, երբ օտարերկրացիները, վտանգելով իրենց կյանքը, փորձում են մուտք գործել երրորդ երկիր:

2010թ-ի հունիսին Վիեննայից Լոնդոն թռչող անտոմս ուղևորը թաքնվել էր ինքնաթիռի շասսիի մեջ և ողջ մնալով -41աստիճան ցելսիուս և 7,620 մետր պայմաններում` անվճար հասել Բրիտանիա: Ոստիկանները գործազուրկ հռոմեացուն տեղափոխել էին համապատասխան բաժին, սակայն հաշվի առնելով, որ նա ունի իր հռոմեացի լինելը հաստատող նույնականացման քարտ և կարողացել է ողջ մնալ նման պայմաններում, որտեղ նա կարող էր մահանալ թթվածնային անբավարարությունից կամ պարզապես ճզմվել ինքնաթիռի անիվների տակ, նրան ազատ էին արձակել և թույլատրել մնալ երկրում: