Ֆրանսիայում տղաները դասի են գնալու կիսաշրջազգեստով

ubkiՖրանսիայում, դպրոցների տղա- աշակերտներին ու տղամարդ դասատուներին խնդրել են մայիսի 16-ին դպրոց գնալ կիսաշրջազգեստներով: Մայիսի 16-ին տղաներին ու տղամարդկանց դպրոց` կիսաշրջազգեստով ներկայանալու գաղափարը Նանտի կրթության նախարարությանն է պատկանում: Մտահղացման համաձայն,  «Բարձրացրու կիսաշրջազգեստդ»  ակցիան կանանց խտրականության դեմ պայքարին է ուղղված: Նախարարությունում հույս ունեն, որ նման ակցիան կօգնի «բարելավելու հարաբերությունները սեռերի միջև ու կվերածնի  իրավահավասարության մասին երկխոսությունը»: Դրա մասին հայտնել է ֆրանսիական The Local հրատարակությունը: Ակցիան անց է կացվելու մարզային քաղաքների մի շարք լիցեյներում, այդ թվում`Նանտում, Շատոբրիանում, Լե մանում, Անժեում: Նրանց ովքեր չեն կամենա նման հագուստով ներկայանալ դպրոց, առաջարկվել է  մայիսի 16-ին կպչան կրել` «Ես պայքարում եմ սեքսիզմի դեմ, իսկ դուք» մակագրությամբ:

Ինչպես գրում է The Local.-ը, գաղափարը, որն արդեն հասցրել է հավանության արժանանալ Ֆրանսիայում, վրդովմունք է   առաջացրել  որոշ տեղաբնակների  ու ֆրանսիացի քաղաքական գործիչների  մեջ:

Անկախ

Ակցիա ՄԱԿ-ի դիմաց.ի պաշտպանություն Քեսաբի հայերի

քեսաբ.Ծայրահեղ իսլամիստ – ահաբեկիչները գրոհել են հայաբնակ Քեսաբն ու շրջակա գյուղերը: Ահաբեկիչները սահմանն անցել են թուրքական բանակի օգնությամբ, ավելին, թուրքական կործանիչը, խախտելով Սիրիայի օդային սահմանը, պայթեցրել է սիրիական օդուժի ինքնաթիռը,որը հետապնդում էր հայերի դեմ կռվող ահաբեկիչներին:
Սա Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ծրագրի շարունակությունն է, որն ուղեկցվում է այսպես կոչված միջազգային հանրության լուռ համաձայնությամբ:

Թուրքիան ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ՔԵՍԱԲՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԴԵՄ:

Սա բոլորիս ազգային արժանապատվության, պատվի ու ինքնասիրության հարցն է:

Պահանջ- նամակ ենք հանձնելու Երևանում ՄԱԿ-ի գրասենյակներին: Պահանջելու ենք, որ սաստեն իրենց դաշնակցին ` ահաբեկչական գործողություններին մեծապես աջակցելու և հայերի դեմ մտադրված ահաբեկչական օպերացիաներ իրականացնելու համար:

Եվ այսպես, Մարտի 26-ին ` չորեքշաբթի, ժամը 14,00-ին հավաքվում ենք Հանրապետության Հրապարակ փոստի շենքի դիմաց ապա կշարժվենք ՄԱԿ-ի գրասենյակ, որը գտնվում է Պետրոս Ադամյան 14 հասցեում.այնտեղ կհանձնվի նամակ:

Գեղարվեստական միջոցառում-ակցիաներ` ընդդեմ կենսաթոշակային պարտադիր համակարգի

загруженное (1)

«Դեմ եմ» թիմը հաղորդագրություն է տարածել, որ այսօր՝ մարտի 17-ին, տարբեր թատրոնների դերասանների մասնակցությամբ տեղի է ունենալու գեղարվեստական միջոցառում՝ իրազեկման ակցիա ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների:

Տևողությունը՝ 5 րոպե:
** Ա. Բաբաջանյանի արձանի մոտ, ուղիղ ժամը 19:00-ին
** Շ. Ազնավուրի հրապարակում, ուղիղ ժամը 19:30-ին
** Հանրապետության հրապարակում, ուղիղ ժամը 20:00-ին:

Ճապոնուհիները սեքս- գործադուլ են արել

Tokyo gubernatorial electionՃապոնիայի բնակչուհիները դժգոհ են Տոկիոյի նոր նահանգապետից ու դրա համա սեքս-գործադուլ են կազմակերպել: Նման կերպ են որոշել վրեժ լուծել Յոիթի Մասուձոեի համար քվեարկած տղամարդկանցից:  Առողջապահության, աշխատանքի ու բարեկեցության նախկին նախարարը դեռևս 1989-ին հայտարարել էր, որ կանայք կառավարությունում տեղ չունեն:

Իր դիրքորոշումը նա բացատրել է այն բանով, որ իբր կրիտիկական օրերին կանայք կարող են ոչ ադեկվատ լինել: Բնականաբար, այդ հայտարարությունը նա արել է տղամարդկանց ամսագրերից մեկին տված հարցազրույցի ժամանակ, ինչը բուռն վրդովմունք է առաջացրել գեղեցիկ սեռի ներկայացուցիչների շրջանում:”Կանայք դաշտանի շրջանում դառնում են անորմալ: Այդ ժամանակ նրանց չի կարելիկարևորագույն որոշումներ վստահել, ասենք` պատերազմ սկսել, թե ոչ”:

Ընտրություններից առաջ “թվիթերում” քարոզարշավ է սկսվել նրա դեմ` “Մուսուձոեին ձայն տված տղամարդկանց սեքսում մերժելու կանանց ասոցիացիայի” կողմից: Այդ ակցիային նախորդ շաբաթ միացել են մի քանի հազար կանայք:  Ակցիայի անանուն կազմակերպիչները գրել են.”Մենք դեմ ենք Մսուձոեին ընտրվելուն, որը կանանց նկատմամբ  իրեն թույլ է տալիս  այդիսի վիրավորական արտահայտություններ անել”:

Մեկ ուրիշ խումբ էլ կայք է թողարկել, որտեղ ներկայացված միջնորդագիրը ստորագրել է գրեթե 3000 օգտատեր: Նրանք գրում են.”Մասուձոեն կանանց թշնամին է: Նա չի սիրում Ճապոնիան: Նա միայն ինքն իրեն է սիրում”:

Սակայն այդ ամենը չխանգարեց, որ Մասուձոեն երեկ հաղթի ընտրություններում: Բարձր պաշտոնի համար 16 թեկնածու էր առաջադրվել: Ճապոնիայի կառավարող կուսակցությունը պաշտպանել էր 65-ամյա Մասուձոեի թեկնածությունը: Նախնական հաշվարկով, նա հավաքել է 2 մլն ձայն (30%), ինչն էականորեն ավելի էր մրցակիցների  ձայներից: Ի դեպ, կանայք ձայն չեն տվել:

Մասուձոեն հանդիպել է լրագրողներին ու իր կողմնակիցներին և խոստացել”Տոկիոն թիվ մեկ քաղաք դարձնել աշխարհում”: Նրան ողջունել է նաև վարչապետ Սինձո Աբեն:

Անկախ

Անհատույց արյունատվության ակցիա՝ կազմակերպված Արյունաբանական կենտրոնի կողմից ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը

ԱՄՆ դեսպան«Սիրտ ունես, կյանք փրկիր» կարգախոսի ներքո ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը Արյունաբանական կենտրոնի կողմից կազմակերպվել էր անհատույց արյունատվության ակցիա: Ակցիային մասնակցեցին և իրենց շնորհավորական խոսքերն հղեցին դեսպան Հեֆերնը, ՀՀ Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը և Արյունաբանական կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանը:

արյունատվություն«Արյունատվությունը Միացյալ Նահանգներում շատ ընդունված է, – ասաց դեսպանը, – մենք հպարտ ենք համագործակցել Արյունաբանական կենտրոնի հետ, որպեսզի հայկական կազմակերպություններն ու ձեռնարկությունները նույնպես մասնակից դառնան կյանք պարգևելու նախաձեռնություններին»:

Անհատույց արյունատվությունը Հայաստանում դեռևս լայն տարածում չունի: Արյան դոնորների կազմում անհատույց դոնորները կազմում են միայն 4%, դոնորական արյան պահանջարկի 51%-ը լրացվում է հիվանդի հարազատների արյունատվության միջոցով, իսկ 45%-ը փոխհատուցվող /վճարովի/ դոնորներից հավաքագրված արյան միջոցով:

ԱՄՆ դեսպան«Մինչև 1960-ական թվականները այսպես էր նաև Միացյալ Նահանգներում, – ասաց ԱՄՆ դեսպանության բժիշկ Էլեն Դեմփսին, – սակայն ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ արյան դիմաց վճարելը միջոցների խելամիտ ծախսում չէ, և սկսվեց կամավոր արյունատվության պրակտիկան, որի շնորհիվ ավելի շատ միջոցներ հնարավոր եղավ ուղղել հետազոտական, ախտորոշիչ աշխատանքներին ու հիվանդների բուժմանը»:

Հայաստանում արյունատվության ներկայիս համակարգի ներքո արյան փոխներարկման անհրաժեշտության դեպքում նախ դիմում են հիվանդի հարազատներին, և եթե նրանք ինչ-ինչ պատճառներով ի վիճակի չեն արյուն հանձնել, ապա դիմում են նախկինում արյան դոնոր հանդիսացած մարդկանց: Այս դոնորները հանձնած արյան դիմաց փոխհատուցվում են:

Անկախ

Մարդիկ պետք է արթնանան իրենց խորը քնից. Ակտիվիստ

1545857_419400308191273_500181477_n«Կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին` մի վախեցեք դուրս գալ փողոց, մի վախեցեք պաշտպանել ձեր իրավունքները,  ովքեր անտարբեր չեն պետք է միանան մեզ ընդդեմ հակասահմանադրական օրենքի և հանուն Հայաստանի Հանրապետության»,- այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշեց անդամ Դավիթ Մանուկյանը:
«Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնությունն Ազատության Հրապարակում ժամանակ առ ժամանակ հավաք-երթեր է  անցկացնում:

Նախաձեռնության հավաքին են միացել նաև քաղաքական ոչ իշխանական չորս ուժեր՝ Հայ հեղափոխական դաշնակցություն, «Ժառանգություն», Բարգավաճ Հայաստան կուսակցություններն ու Հայ ազգային կոնգրեսը:

«Դեմ! եմ»-ի անդամները խիստ կարևորում են հատկապես հարթակից ներքև գտնվող քաղաքացու մասնակցությունն այն պայքարին, որն առնչվում է յուրաքանչյուրին և մտնում յուրաքանչյուրի ընտանիք:

Սահմանադրական դատարանը մինչև հունվարի 25-ը պետք է որոշում կայացնի օրենքի կիրառության մասին. հնարավոր է լինի կասեցման որոշում մինչև մարտի 28-ին ՍԴ վարույթում օրենքի սահմանադրականության քննարկումը:

Օրեր առաջ բողոքի հերթական ակցիայի՝ ավտոերթի մասնակիցներից շատերը հեռախոսազանգով հրավիրվում են ոստիկանություն. նախաձեռնության անդամները խնդրում են քաղաքացիներին զգոն լինել, գրանցել հեռախոսահամարը, ձայնագրել հեռախոսազրույցը, քանի որ ոստիկանությունը հերքում է այս իրողությունը:

«Անհրաժեշտ է պայքարել հանուն ազատության, մարդիկ պետք է արթնանան իրենց խորը քնից, ժամանակն է եկել ազատ ու արդար ապրելու, մենք չենք ուզում հավերժ-գերի լինել»,-archive2.ankakh.com-ի հետ զրույցում նշեց ակտիվիստ Անուշ Ներսիսյանը:

Նախաձեռնության անդամները վստահեցնում են, որ ակցիաները չեն դադարելու. եթե Սահմանադրական դատարանը չարդարացրեց սպասելիքները, քաղաքացիական անհնազանդության ակցիաներն ավելի բուռն են լինելու և շարունակական:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Ողջ աշխարհի մետրոներում առանց տաբատի 1000-ավոր մարդիկ են հայտնվել

12180327.103748.9119Կիրակի, աշխարհի 60 երկրներում անց է կացվել “Մետրոյում` առանց տաբատի” ֆլեշմոբը:

Առաջին անգամ այն  անց է կացվել Նյու-Յորքում, 2002-ին: Այսօր արդեն դրան մասնակցում են  աշխարհի 60 երկրներ: Օրինակ, Նյու Յորքում այս տարի այդ ակցիային մասնակցել է 4000 մարդ, Փարիզում` 1200,Մեխիկոյում` 1300:

Ֆլեշմոբի մասնակիցները միաժամանակ իջնում են մետրոյի նշանակված կայարան առանց տաբատի կամ կիսաշրջազգեստի` միայն ներքնազգեստով,: Երբեմն էլ, որպես տարբերակ, անմիջապես վագոններում հանում են նաև սպիտակեղենը: Մի կարևոր պայման էլ կա, նրանք պետք է իրենց բնական կեցվածքով պահեն, զբաղվեն նույն բանով, ինչ սովորաբար` մետրոյով երթևեկելիս.կարդան, երաժշտություն լսեն կամ էլ պլանշետով զբաղվեն:

Ֆլեշմոբը ոչ մի քաղաքական գաղափար չի հետապնդում: Ակցիայի նպատակը իրենց ու պատահական ուղևորներին զվարճացնելն է:

Անկախ

Թուրք երիտասարդները Ստամբուլում «ավտոբուսում տեղ տալու» ակցիա են անցկացրել (տեսանյութ)

Թուրքիա, «Երիտասարդ Թուրքիա», ակցիաԹուրքիայում գործող «Երիտասարդ Թուրքիա» նախաձեռնության անդամները Ստամբուլում իրականացրել են «ավտոբուսում տեղ տալու» ակցիա: Մի խումբ երիտասարդներ ավտոբուս են նստել առաջին կանգառում, ապա սկսել են իրենց տեղը զիջել տարեց մարդկանց, հղի կանանց և փոքր երեխաների հետ ավտոբուս նստած մարդկանց: Այսպիսով նախաձեռնության մասնակիցները ցանկացել են օրինակ ծառայել մյուս երիտասարդներին:

Թուրքական «Ռադիկալի» հաղորդմամբ՝ ավտոբուսի վերջին կանգառում «Երիտասարդ Թուրքիա» նախաձեռնության ղեկավար Մուհամեդ Ալի Քարաքաշը մամլո ասուլիս են տվել: «Մեր նախաձեռնությունը ձևավորվել է երիտասարդական ակտիվ կազմակերպություններից: Այսպես միավորվելով որոշեցինք նման ակցիա անցկացնել: Մեր ընկերները 45 տարբեր կանգառներում իրականացրել են այս նախաձեռնությունը, որի նպատակն է ցույց տալ սեր, հարգանք և հասարակական միասնության գաղափարը»,-նշել է Քարաքաշը:

Ուսանողները մերկացել են ի հեճուկս ֆեմինիստների

o_836270Երևում է`  իզուր է FEMEN-ը չարչարվում: Որոշ աղջիկների դուր է գալիս տղամարդկանց ուշադրության կենտրոնում լինել` նրանց գրավելով ոչ այնքան ինտելեկտով, որքան մերկ մարմնով: Բրիտանիայի Յորքշիրի համալսարանի ուսանողուհիները,  հակառակ ֆեմինիստների քննադատությանը,մերկացել են օրացույցի համար: Անցած տարի թիավարության խմբակի աղջիկները մերկացել էին կրկին օրացույցի համար, որից գոյացած գումարը նրանք տրամադրեցին ծանր հիվանդներին: Լուսանկարահանումներին մասնակցել է 18-21 տարեկան 10 ուսանողուհի:

Էրոտիկ օրացույցի լույս տեսնելուց հետո  համալսարանի վրա ֆեմինիստների քննադատությունների տարափ տեղաց.նրանք ուսումնական հաստատությանը մեղադրեցին սեքսիզմի քարոզելու մեջ: Սակայն, լուսանկարահանումների կազմակերպիչները ոչ միայն չվախեցան, այլև ոգեշնչվեցին:

Այս տարի նրանք ավելի առաջ անցան: Սպորտսմենուհիները լրիվ մերկացան   ու լուսանկարվեցին տեղի լճակներից մեկի մոտ:”Մեզ քննադատությունը չի ճնշում, քանի որ դրական արձագանք ավելի շատ ենք ստացել: Մեզ գրել են քաղցկեղով հիվանդ մարդիկ, որոնք շնորհակալություն էին հայտնում իրենց փոխանցված միջոցների համար: Նման նամակներից հետո ինչ անբարոյության մասին կարող է խոսք լինեն”,-զարմանում համալսարանի աշխատակցուհի միսս Ռիդը: