ԱՄՆ-ը անհամբերությամբ սպասում է Թուրքիայի նոր վարչապետի հետ համագործակցությանը. Պետքարտուղարություն

Մերի Հարֆ

ԱՄՆ-ի Պետքարտուղարության մամլո խոսնակ Մերի Հարֆը, մեկնաբանելով Թուրքիայի վարչապետի պաշտոնին Ահմեդ Դավութօղլուի առաջադրման որոշումը, նշել է, որ Վաշինգտոնը անհամբերությամբ սպասում է նոր վարչապետի հետ համագործակցությանը: «Ես հասկանում եմ, որ առայժմ նա միայն թեկնածու է: Այժմ սկսելու է ինքնին գործընթացը: Մենք անհամբերությամբ սպասում ենք նոր վաչապետի հետ մեր աշխատանքին, ով էլ որ ստանձնի այդ պաշտոնը»,- նշել է Հարֆը:

Հայտնելով, որ պետքարտուղար Ջոն Քերին սերտ հարաբերություններ ունի Դավութօղլուի հետ, Հարֆը նշել է, որ այս շաբաթվա ընթացքում նրանք մի քանի հեռախոսազրույց են ունեցել, որոնց ժամանակ քննարկել են տարածաշրջանային խնդիրներ և մասնավորապես Գազայի հարցը:

Սիրիան ձգձգում է քիմիական զենքի դուրսբերումը երկրից

siriaԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեյն Պսակին հայտարարել է, որ իրենք մտահոգված են, որ Սիրիան ձգձգում է քիմիական զենքի ոչնչացման գործընթացը: Պսակին նշել է, որ սիրիական իշխանությունները քիմիական զենքի բաղադրիչները սահմանված ժամկետում չեն հասցրել Լազիկիայի նավահանգիստ:

Նշենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման համաձայն՝ Սիրիայից քիմիական զենքի դուրսբերման գործընթացի ավարտին մնացել է 6 օր: «Հաբերլերի» հաղորդմամբ՝ Պսակին, նշելով, որ մինչ օրս նավահանգիստ է բերվել զենքի միայն 5 տոկոսը, Դամասկոսին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել և կատարել ստանձնած պարտավորությունները:

Հայտնի է, որ ամերիկյան նավերը, որոնց վրա ոչնչացվելու է մահացու զենքը, արդեն ճանապարհ են ընկել և շուտով կհասնեն Միջերկրական ծով:

Անկախ

Ուժի կիրառումը չի լուծի Լեռնային Ղարաբաղի հարցը. ԱՄՆ Պետքարտուղարություն

 ԱՄՆ ՊետքարտուղարությունԱՄՆ-ի Պետքարտուղարության մամլո ծառայության ներկայացուցիչ Մերի Հարֆը հայտարարել է, որ ուժի գործադրումը չի լուծի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: «Մենք տեսել ենք հաշվետվությունները և ցավում ենք մարդկային կորուստների համար ամեն տեղ և իհարկե այստեղ: Մեր դիրքորոշումը մնում է նույնը՝ ուժի կիրառմամբ կոնֆլիկտը չի լուծվի: Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ուժի կամ սպառնալիքի կիրառումից»,-նշել է Հարֆը:
Պետքարտուղարության աշխատակիցը ասել է, որ ԱՄՆ-ը շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը հասնելու համար:

 Անկախ

Բաշար Ասադը բռնապետ է. ԱՄՆ պետքարտուղարություն

Բաշար Ասադ,ԱՄՆ պետքարտուղարությունԱՄՆ պետքարտուղարությունը գտնում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը բռնապետ է, որը մասնակից է խաղաղ բնակչության սպանությանը, և ապագայում Սիրիայում նրա համար տեղ չկա: Այս մասին է հաղորդում թուրքական «Հաբերլերը»՝ վկայակոչելով պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Պսաքի հայտարարությունը՝ արված Ասադի անվտանգության երաշխիքների վերաբերյալ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ելույթի շուրջ: «Մեր նպատակը ամեն հաղորդագրությանը արձագանքելը չէ, այլ Ժնև-2 համաժողովին պատրաստվելը: Ինչ վերաբերվում է Ասադին, ապա մեր դիրքորոշումը այս հարցում չի փոխվել: Նա բռնապետ է, որը սպանել է ավելի քան հարյուր հազար մարդու և նա տեղ չունի ապագա Սիրիայում»,-հայտարարել է Պսաքին:

Ավելի վաղ ՌԴ վարչապետ Մեդվեդևը հայտարարել էր, որ Սիրիայի նախագահին երկրի ապագայի հարցի շուրջ բանակցություններից հեռացնելը իրատեսական չէ և դրա փոխարեն անհրաժեշտ է քննարկել նրան անվտանգության երաշխիքներ տալու հարցը: