Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի գյուղատնտես Լյութֆու Ային հաջողվել է հսկա ձմերուկ աճեցնել, որը 58 կգ է կշռում: Այի խոսքերով` այս տարի իրենք որոշել էին ձմերուկի նոր տեսակ աճեցնել, որը քիմիական հավելումներ չի պարունակի: Հսկա ձմերուկի համար միայն պարարտանյութ է օգտավործվել: 58 կիլոգրամանոց ձմերուկը իր նման երկու «եղբայր» էլ ունի, որոնք կշռում են 54 կգ և 48 կգ:
Tag Archives: Անթալիա
Թուրքիայում երկու ադրբեջանցի է կորել
Թուրքիայում Ադրբեջանի երկու քաղաքացի անհետ կորել է: Այս մասին տեղեկությունը տեղադրված է “Ինտերպոլի” կայքում, հաղորդում է “ԱՊԱ” լրատվական կայքը:
Ըստ տեղեկության՝ Ադրբեջանի քաղաքացիներ՝ 26-ամյա Ղազի Իմանովը անհետացել է թուրքական Հաթայ քաղաքում, իսկ 38-ամյա Վուգար Մամեդովը՝ Անթալիայում:
Ներկայումս միջազգային որոնումը շարունակվում է:
Թուրք բժիշկները փորձում են փրկել Անթալիայում լողավազանը ընկած 5-ամյա ռուս երեխայի կյանքը
Թուրք բժիշկները անում են հնարավոր ամեն բան 5-ամյա ռուս աղջկա կյանքը փրկելու համար: Փոքրիկ Ալյոնան ընկել է լողավազանը Անթալիա քաղաքի հանգստյան գոտիներից մեկում: Առանց հսկողության մնացած երեխան մոտ 20 րոպե մնացել էր ջրի տակ, ինչից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց: Երեխայի վիճակը շատ ծանր է: Թուրք բժիշկները երեխայի մորը՝ Սանկտ Պետերբուրգի բնակչուհի Յուլյա Պանկրատովային, առաջարկել են անջատել աղջկա թոքերը օդափոխող սարքավորումը և նրան օգտագործել որպես օրգանների դոնոր, քանի որ Ալյոնային փրկելու շատ քիչ հավանականություն կա:
Անթալիայում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Հայաստանի ուշուի ֆեդերացիան բողոք է ներկայացնելու` կազմակերպիչների թերացումների համար
Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված ուշուի աշխարհի երիտասարդական առաջնությունում, որին մասնակցում էին 56 երկրների պատվիրակներ, Հայաստանի դրոշի ներքո հանդես եկած 8 մարզիկներից 4-ը կարողությունները փորձեցին սանդա, նույքան էլ` վարժահամալիրային մրցաձևում: Բոլարից հաջող մասնակցեց Սարգիս Սարգսյանը: Նա 48 կգ կարգում (սանդա) չեմպիոն դարձավ: Սարգսյանի անձնական մարզիչն է Հայաստանի վաստակավոր մարզիչ Սիրանուշ Նիկողոսյանը:
Բրոնզե մեկ պարգև` ձյուդոյի Երոպայի գավաթի պատանեկան խաղարկությունում
Հայաստանի ձյուդոյի պատանեկան հավաքականը Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված Եվրոպայի գավաթի խաղարկությունում արժանացավ բրոնզե մեկ մեդալի:
81 քաշային Գրիգոր Սահակյանը տարավ 4 հաղթանակ, 1 պարտություն կրեց և կանգնեց պատվո պատվանդանի 3-րդ աստիճանին:
Հայաստանի հավաքականի մյուս ձյուդոյիստներին հաջողությունն ուղեկից չէր:
Առաջնությանը մասնակցում էին 16 երկրների հավաքականներ:
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը ստուգողական հանդիպումում առավելության հասավ ուզբեկական «Ալմալիկի» նկատմամբ
Թուրքիայի Անթալիա քաղաքում ուսումնամարզական հավաք անցկացնող Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը ստուգողական հանդիպումում 3:1 հաշվով հաղթեց ուզբեկական «Ալմալիկին»:
«Փյունիկի» խաղացողներից գնդակները խփեցին Վիուլեն Այվազյանը, Վասպուրակ Մինասյանը և Վարդան Բակալյանը:
«Փյունիկը» փետրվարի 23-ին կմրցի ուկրաինական «Ալեքսանդրիայի» հետ:
«Բանանցը» հաղթեց չինական թիմին
«Գանձասարի» երկրորդ անընդմեջ գոլազուրկ ոչ-ոքին
Թուրքիայի Անթալիա քաղաքում ուումնամարզական հավաք անցկացնող Կապանի «Գանձասարը» ստուգողական խաղում մրցեց Մակեդոնիայի չեմպիոն «Վարդարի» հետ: Կողմերի դարպասները մնացին անառիկ՝ 0:0:
Ի դեպ, «Գանձասարի» ֆուտբոլիստները երկրորդ խաղն է, որ չեն կարողանում գնդակ խփել մրցակցի դարպասը: Կապանցիները նախորդ հանդիպումը ոչ- ոքի էին ավարտել ռուսական «Վիտյազի» հետ՝ 0:0:
Հավելենք, որ առաջին խաղում մեր թիմը 1:4 հաշվով պարտվել էր Սամարայի «Կռիլյա սովետովին»:
«Փյունիկը» պարտվեց ստուգողական խաղում
Թուրքիայի Անթալիա քաղաքում ուսումնամարզական հավաք անցկացնմող Երևանի «Փյունիկի» ֆուտբոլիտները ստուգողական խաղում 1:2 հաշվով պարտվել են Բուլղարիայի Բ խմբի առաջնությունում հանդես եկող «Բանսկոյին»:
Խաղի երկորդ հաշիվը բացել է Վիուլեն Այվազյանը, սակայն բուլղարացիներին հաջողվել է երկու գնդակ խփել մեր թիմի դարպասը:
Փետրվարի 17-ին «Փյունիկը» ստուգողական 2-րդ խաղում ուժերը չափելու է Ուզբեկստանի բարձագույն խմբի առաջնությունում 5-րդ տեղը գրաված «Օլմալիքի» հետ: Իսկ փետրվարի 22-ին «Փյունիկի» մրցակիցը կլինի Ուկրաինայի 1-ին խմբի ընթացիկ առաջնությունում 2-րդ տեղում գտնվող «Ալեքսանդիան»:
Երևանի «Բանանաց» ֆուտբոլային ակումբն ուսումնամարզական հավաք կանցկացնի Անթալիայում
Երևանի «Բանանցի» ֆուտբոլային ակումբն ուսումնամարզական հավաքի ուղևորվեց Անթալիա քաղաք:
Թիմի պարապմունքները Թուրքիայում կշարունակվեն երկու շաբաթ: Նախատեսվաշ են նաև ստուգողական հանդիպումներ:
«Բանանացի» կազմում են հետևյալ ֆուտբոլիստները.
Դարպասապահներ
Արթուր Թորոյան
Պապին Թևոսյան
Սուրեն Ալոյան
Պաշտպաններ
Հովհաննես Համբարձումյան
Գագիկ Դաղբաշյան
Արտաշես Առաքելյան
Արամ Շահնազարյան
Հակոբ Հակոբյան
Արմեն Մանուչարյան
Գագիկ Մաղաքյան
Ֆոֆանա Մամադու Սեկու
Կիսապաշտպաններ
Ռումյան Հովսեփյան
Արամ Լոռեցյան
Անդրանիկ Քոչարյան
Վալտեր Պողոսյան
Ուչա Գոգոլաձե
Վահագն Այվազյան
Կարեն Հարությունյան,
Հովհաննես Իլանգյոզյան
Էմիլ Եղիազարյան,
Պետրոս Ավետիսյան
Գարեգին Մաշումյան
Հարձակվողներ
Գևորգ Կարապետյան
Սեմյոն Մուրադյան
Լյուդվիգ Բերբերյան
Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի մրցակիցն Հոլանդիայի ընտրանին է
Թուրքիայի Անթալիա էաղաքում շարունակվող շախմատի տղամարդկանց թիմային առաջնությունում կկայանան նախավերջին` 8-րդ տուրի հանդիպումները.
Ուկրաինա – Ռուսաստան
Գերմանիա – Չինաստան
Թուրքիա – ԱՄՆ
Եգիպտոս – Ադրբեջան
Մեր երկրի ներկայացուցիչներն ուժերը կչափեն հոլանդացի շախմատիստների հետ:
Հայաստան (2715) – Հոլանդիա (2669)
Լևոն Արոնյան – Անիշ Գիրի
Լյուկ վան Վելի – Վլադիմիր Հակոբյան
Գաբրիել Սարգսյան – Սերգեյ Տիվյակով
Էրվին Լ՛Ամի – Տիգրան Պետրոսյան
Մրցաշարային աղյուսակը 12 միավորով գլխավորում է Ուկրաինայի հավաքականը: Ռուսաստանի ընտրանին ունի 11 միավոր, Չինաստանի հավաքականը ետ է մնում մեկ միավորով: Հայաստանի, Հոլանդիայի, ԱՄՆ-ի թիմերը վաստակած 8-ական միավորով բաժանում են 4-6-րդ տեղերը:
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը պարտվեց Գերմանիայի թիմին և փչացրեց գործերը
Թուրքիայի Անթալիա քաղաքում շարունակվող շախմատի աշխարհի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը 1:3 հաշվով զիջեց Գերմանիայի ներկայացուցիչներին:
Գերմանիա – Հայաստան՝ 3:1
Գեորգ Մայեր (2623) – Լևոն Արոնյան (2803)՝ 0,5:0,5
Սերգեյ Մովսիսյան (2700) – Դանիել Ֆրիդման (2600)՝ 0:1
Արկադի Նայդիչ (2727) – Վլադիմիր Հակոբյան (2681)՝ 1:0
Գաբրիել Սարգսյան (2676) – Դավիթ Բարամիձե (2614)՝ 0,5:0,5
7-րդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը Թուրքիայի թիմն է:
Տեխնիկակամ արդյունքներ
| Եգիպտոս | – | Չինաստան` | 1:3 |
| Ադրբեջան | – | ԱՄՆ` | 1,5:2,5 |
| Թուրքիա | – | Ռուսաստան` | 1:3 |
| Նիդերլանդներ | – | ՈՒկրաինա` | 2,5:1,5 |
Մասնակիցների դասավորությունը
| 1. | ՈՒկրաինա | 10 | 14½ |
| 2. | Ռուսաստան | 9 | 14½ |
| 3. | Նիդերլանդներ | 8 | 14 |
| 4. | Չինաստան | 8 | 13½ |
| 5. | ԱՄՆ | 6 | 13½ |
| 6. | Հայաստան | 6 | 12 |
| 7. | Գերմանիա | 6 | 11½ |
| 8. | Ադրբեջան | 5 | 12 |
| 9. | Թուրքիա | 2 | 8 |
| 10. | Եգիպտոս | 0 | 6½ |
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականն աշխարհի առաջնությանը նախապատրաստվում Է Անթալիայում
Եվրոպայի թիմային առաջնության ավարտից անմիջապես հետո շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը մեկնեց Անթալիա, որտեղ մասնակցելու է աշխարհի թիմային առաջնությանը: Այստեղ թիմը հանդես կգա նույն կազմով, ինչ Վարշավայում. Լևոն Արոնյան, Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան Լ. Պետրոսյան: Մարզիչն է` Արշակ Պետրոսյանը:
Աշխարհի առաջնությունը մեկնարկելու է նոյեմբերի 24-ին և ավարտվելու է դեկտեմբերի 6-ին: Մերոնք մրցելու են Ռուսաստանի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Հոլանդիայի, Թուրքիայի, Գերմանիայի, Չինաստան, Եգիպտոսի, Ադրբեջանի ներկայացուցիչների հետ:
Հայաստանի հավաքականն աշխարհի գործող չեմպիոնն է:

