Վենետոյի բնակիչները ցանկանում են առանձնանալ Իտալիայից

o_916089Վենետիկ մայրաքաղաքով իտալական Վենետո տարածաշրջանի 2,2 մլն բնակչությունը հանդես է եկել Իտալիայից առանձնանալու առաջարկությամբ: Դա ավելի քան 60%-ն է  ձայնի իրավունք ունեցողներից: Այս շաբաթ նրանք  հնարավորություն ստացան մասնակցելու հանրաքվեի ու սեփական պետությունը ստեղծելու հարցի շուրջ կողմ կամ դեմ քվեարկել, գրում է vesti.ru-ն:

Քվեարկության կազմակերպիչը «Վենետոյի անկախություն» կուսակցությունը բացահայտ հայտարարում է, որ հարցումը պայմանավորված է Հռոմի` կաշառակերության դեմ պայքարելու անկարողությամբ  ու  երկրի ավելի աղքատ համարվող հարավ ֆինանսների արտահոսքը  դադարեցնելու ցանկությամբ: Ինչպես տարածաշրջանի նահանգապետ Լուկա Զայան է հայտնել, մարզը մայրաքաղաքին հարկերի տեսքով տալիս է  շուրջ 71 մլրդ եվրո, այն դեպքում, որ Իտալիայի տարածաշրջանների կեսից ավելին սնանկացման են հասել: Քվեարկությունն իրավաբանական ուժ չի ունեցել, սակայն  «Վենետոյի անկախություն» կուսակցությունը արդեն հայտարարել է, որ մտադիր է իսկական հանրաքվեի անցկացման իրավունքի ստանալ:

Անկախ

Իսպանիայի կառավարությունը չի թույլատրել Կատալոնիային անկախության հանրաքվե անցկացնել

Իսպանիա,Կատալոնիա,անկախության հանրաքվեԻսպանիայում Կատալոնիայի շրջանային կառավարությունը հինգշաբթի օրը հայտարարել է, որ ցանկանում է 2014թ-ի նոյեմբերի 9-ին անկախության հանրաքվե անցկացնել, սակայն Իսպանիայի կառավարությունը մերժել է այն:

Իսպանիա,Կատալոնիա,անկախության հանրաքվեԱրթուր Մասը Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում հայտարարել է, որ հանրաքվեի ժամանակ մարդկանց հարց կտրվի արդյո՞ք նրանք ցանկանում են, որ Կատալոնիան պետություն լինի, իսկ եթե հարցին դրական պատասխան տրվի, ապա այդպես էլ կլինի:

Մասը այնուամենայնիվ չի հստակեցրել պետություն և անկախ պետություն հասկացությունների տարբերությունը: Այս հարցը ճանապարհ է բացում այն ազգայնականների համար, որոնք ցանկանում են, որ Կատալոնիան պետությանը բնորոշ կառույցներ ունենա, սակայն Իսպանիայի մաս հանդիսանա:

Արդարադատության նախարար Ալբերտո Ռուիս Գալարդոն նշել է, որ այդ հանրաքվեն անօրինական է և չի թույլատրվի:

Իսպանիայի սահմանադրությամբ միայն Մադրիդի կենտրոնական կառավարությունը իրավունք ունի հանրաքվե գումարել, իսկ վարչապետ Մարիանո Ռախոյը վերջերս մերժել է հանրաքվե անցկացնելու Մասի խնդրանքը: Կառավարությունը չի հստակեցրել, թե ինչ քայլերի կդիմի քվեարկությանը խոչընդոտելու համար:

Եվրոպական միությունը և ՆԱՏՕ-ն զգուշացրել են, որ իրենց կազմից դուրս կթողնեն Կատալոնիային, եթե այն փորձի առանձնանալ:

 Անկախ