Ծաղիկներով լեցուն զամբյուղներ Հյուսիսային պողոտայում

002Մայրության և գեղեցկության տոնի՝ ապրիլի 7-ի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ վաղ առավոտից մայրաքաղաքի տարբեր հատվածներում կազմակերպվել են տարաբնույթ տոնական միջոցառումներ:
Մայրաքաղաքի փոքրիկ կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում ևս տեղադրվել են ծաղիկներով լեցուն զամբյուղներ: Անցորդ բոլոր կանանց և աղջիկներին քաղաքապետի անունից բաժանվել են ծաղիկներ ու շնորհավորական բացիկներ: Շնորհակալություն հայտնելով հաճելի անակնկալի համար՝ կանայք իրենց հերթին բարեմաղթանքներ են հղել գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն  

Անկախ

Սամվել Բալասանյանն ափսոսում է, որ 3 երեխա է ունեցել

Սամվել ԲալասանյանԳյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ապրիլի 7-ի կապակցությամբ այցելեց Գյումրու ծննդատուն և նվերներ հանձնեց նորածինների մայրերին:
«Երբ ԱԺ-ում այս տոնն ընդունվում էր, առաջիններից մեկը ես էի, որ կողմ էր: Ընդունվեց և այս մեկամսյակը մեր մայրերին, քույրերին շնորհավորենք, մաղթենք ամենալավ բարիքները, առողջություն, հաջողություն և շատ-շատ զավակներ ունենան: Ինձ թվում է, ամենամեծ հաջողությունը ծնողի համար՝ երեխան է: Ես նույնպես տանը փոքրիկ Սամվել Բալասանյան ունեմ և ուրախանում ենք նրանով, դրանից մեծ ուրախություն ընտանիքում՝ չկա», –  ծննդատանը նշեց քաղաքապետը: Նա կարևորեց այնպիսի օրենքների ընդունումը, որոնցով  հնարավոր լինի խրախուսել շատ երեխաներ ունենալը: «Ես իմ կյանքի փորձով եմ ասում՝ ինչքան մարդը շատ երեխաներ ունենա, այնքան հարուստ կլինի: Ես այսօր ծննդատանը, 17 մայրերին՝ այդ գեղեցկուհիներին կոչ արեցի՝ շատ երեխաներ ունեցեք: Ամենաքիչը գոնե 4 երեխա, ես երեքը ունեմ, և գտնում եմ, որ շատ քիչ է: Ես պրոպագանդում եմ, որ իմ որդիները շատ երեխաներ ունենան՝ գոնե 5-6-ը, սեռը նշանակություն չունի», – ասում է Սամվել Բալասանյանը:
Ապրիլի 7-ին Գյումրիում ծնվել է 3 երեխա՝ 2 աղջիկ, 1 տղա, սակայն այսօր ծննդատանը կար 17 նորածին, որոնք լույսաշխարհ էին եկել շաբաթ և կիրակի օրերին՝ 7 աղջիկ, 10 տղա:
Գյումրու ծննդատան տնօրեն Վարդան Սարգսյանը ծնունդների թվի առումով տարին այնքան էլ լավ չի համարում. «Ցավոք, ունի նվազման միտում: Կա արտագաղթ, այդ պայմաններում, համեմատական ձևով և եղել է ծնունդների թվի նվազում: Ցանկալի չէ, բայց փաստ է, որի հետ պետք է բոլորս համակերպվենք»:
Այս տարվա առաջին եռամսյակում Գյումրու ծննդատանը ծնվել է 191 երեխա, որը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ 50 ծնունդով պակաս է: Ծննդաբերական բաժանմունքի վարիչ Լիլիա Պողոսյանը սա կապում է նաև Ավստրիական հիվանդանոցում ծննդաբերական բաժանմունքի բացումով:

Անկախ

Ապրիլի 7-ը նաև ազատամարտիկների կանանց տոնն է

26 012Այսօր Գյումրիում տեղի ունեցավ ապրիլիյոթյան տոնակատարություն  «Հոկտեմբեր» կինոթատրոնի դահլիճում: Շիրակի մարզպետարանի և «Արտ» ընկերության համատեղ ջանքերով տոնի կապակցությամբ յուրահատուկ նվեր էր պատրաստվել մարզի զոհված ազատամարտիկների մայրերի և կանանց համար:
Շուրջ 4 տարի առաջ Շիրակի մարզում սկսվեց նախադեպը չունեցող՝ «Հատուցում» ակցիան, որը կազմակերպել և մինչ օրս անցկացնում է «Արտ» ընկերությունը: Ծրագրով հատուկ ուշադրություն է դարձվում ազատամարտիկներին ու նրանց ընտանիքներին՝ կազմակերպելով ծովափնյա հանգիստ:
Այսօր էլ տոնի կապակցությամբ, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի աջակցությամբ, 10 զոհված ազատամարտիկների կանանց ու մայրերին հանձնվեց 7-օրյա անվճար ուղեգիր՝ դեպի Սև ծով, հանգստանալու համար:
Ընկերությունը տարբեր կազմակերպությունների ու անհատների հետ համագործակցելով այսպիսի ակցիա իրականացնում է ամբողջ մարզում:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Շիրակի մարզպետին, որովհետև իր անմիջական աջակցությունով մասնակցեց «Հատուցում» ակցիային: Վերջապես ես այդ կառույցը տեսա իր բնականոն հունով աշխատելիս, որի համար շատ ուրախ ու հպարտ եմ: Ուզում եմ բոլոր գործարարներին, նրանց, ովքեր ազատամարտիկների կողքին կանգնած են, իմ երախտիքի խոսքն ուղղել: Վերջապես սկսում ենք հասկանալ, որ ազատամարտիկները մեկ քայլ առաջ են մեզանից», – ասում է «Արտ» ընկերության նախագահ Արտյոմ Թումանյանը:
Արդեն մոտ 1000 մարդ օգտվել է այս ծրագրից, իսկ միայն այս տարի նախատեսվում է 250 ազատամարտիկների և  50 մարզիկների համար ևս ծովային հանգստի ուղեգրեր տրամադրել:
Իսկ մարզի 22 կին վետերաններին ապրիլի 7-ի կապակցությամբ մարզպետի կողմից տրամադրվել են նաև դրամական պարգևներ:

Երկրի ջերմությունը՝ մայրերի ձեռքերում

005Մայրության և գեղեցկության տոնի առթիվ մայրաքաղաքի կանանց և աղջիկների համար ինքնատիպ անակնկալ էր պատրաստվել նաև Հանրապետության հրապարակում: Շուրջ 800 երիտասարդների մասնակցությամբ իրականացված ֆլեշմոբի արդյունքում հրապարակի կենտրոնում պատկերվել էր մոր ափերի մեջ գտնվող երկիր մոլորակը, ինչը  «մոլորակի ջերմությունը մոր ձեռքերում է» խորհուրդն ուներ: Հաշված վայրկյանների ընթացքում պատկերված երկրագունդը վերածվել էր ծաղկի՝ որպես նվեր բոլոր հայ մայրերին: Պատկերը  լրացվել է նաև օրվա խորհուրդ «ապրիլի 7» գրությամբ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ծաղիկներ և բացիկներ՝ մայրաքաղաք այցելած կին ուղևորներին

001Մայրության և գեղեցկության օրը քաղաքամայր Երևան այցելող կին ուղևորների համար դարձավ հիշարժան ու անակնկալներով լի: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Զվարթնոց» օդանավակայանում բոլոր կին ուղևորներին, ինչպես նաև սպասասրահում նրանց սպասող կանանց քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ծաղիկներ ու շնորհավորական բացիկներ են բաժանվել:

Շնորհակալություն հայտնելով ուշադրության ու ջերմ վերաբերմունքի համար` մայրաքաղաք այցելած հայ, ինչպես նաև օտարերկրացի կանայք նշել են, որ հյուրընկալ Երևանի մթնոլորտն էլ ավելի է ջերմացել քաղաքապետարանի ջերմ վերաբերմունքից:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ծաղիկներ և բացիկներ՝ մայրաքաղաք այցելած կին ուղևորներին

օդանավակայան

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ Մայրության և գեղեցկության օրը քաղաքամայր Երևան այցելող կին ուղևորների համար դարձավ հիշարժան ու անակնկալներով լի: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Զվարթնոց» օդանավակայանում բոլոր կին ուղևորներին, ինչպես նաև սպասասրահում նրանց սպասող կանանց քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ծաղիկներ ու շնորհավորական բացիկներ են բաժանվել:

002Շնորհակալություն հայտնելով ուշադրության ու ջերմ վերաբերմունքի համար` մայրաքաղաք օդանավակայանայցելած հայ, ինչպես նաև օտարերկրացի կանայք նշել են, որ հյուրընկալ Երևանի մթնոլորտն էլ ավելի է ջերմացել քաղաքապետարանի ջերմ վերաբերմունքից:

Անկախ

ՀՀ պաշտպանության նախարարի շնորհավորանքը Մայրության և գեղեցկության օրվա առթիվ

april-7-1Սիրելի կանայք և աղջիկներ, գարնանային այս գեղեցիկ տոնը ևս մի առիթ է ուշադրություն ցուցաբերելու մեր կողքին գտնվող գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հանդեպ` նրանց, ում սերն ու ջերմությունը, քնքշանքն ու հոգատարությունը մեզ օգնել են կյանքում մեծ հաղթանակներ կռել, սատարել են կյանքի ամենադժվար պահերին:

Հայ կինը միշտ էլ յուրահատուկ դեր է կատարել մեր ժողովրդի պատմության ամբողջ ընթացքում: Մեծարման արժանի է այն հանգամանքը, որ դուք ձեր արարումներով լավագույնս առանձնացել եք երկրի հասարակական-քաղաքական կյանքում, գիտության, արվեստի և կրթության ասպարեզում, իսկ հայրենիքի համար ճակատագրական պահերին անօրինակ հերոսություններ եք գործել ռազմի դաշտում:

Հատկապես կին զինծառայողների ուսերին կրկնակի պարտականություն է ծանրացած: Որպես զինծառայողներ` նրանց ձեռքերում է հայրենիքի պաշտպանությունն ու այսօրվա խաղաղությունը, իսկ որպես մայրեր` նրանց ձեռքերում է մեր ժողովրդի ապագան:

Այսօր` խաղաղության օրերին, նրանք պատվով են կրում զինվորական համազգեստը, ծառայելով բոլոր զորատեսակներում, հեռու և մոտիկ կայազորներում, շատ բան են անում մեր բանակն առավել հզոր, մեր հայրենիքն ավելի պաշտպանված դարձնելու համար: Բանակը կատարում է մեկ խնդիր: Բայց լինելով հսկայական, բարդ ու նուրբ օրգանիզմ` բանակն այդ խնդիրը կատարում է զինված ուժերում ծառայող ամենատարբեր և ոչ միայն զինվորական մասնագիտությունների տեր աշխատակիցների միջոցով:

Զինված ուժերի ղեկավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության ու գեղեցկության օրվա առթիվ, մաղթում եմ անսպառ հմայք, նվիրական երազանքների իրականացում, ջերմ ժպիտներ և գարնանային բարձր տրամադրություն: Անկեղծորեն ցանկանում, որ մշտապես շրջապատված լինեք ուշադրությամբ ու հոգատարությամբ, սերն ու ջերմությունը, կանացի երջանկությունը ձեզ ուղեկցեն ամենուր:

 

Մայության տոնի առթիվ առաջին շնորհավորանքները՝ նոր մայրացած կանանց

002Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ Երևանի քաղաքապետի տիկին Գոհար Մարգարյանն այցելել է Երևանի Շենգավիթ բժշկական կենտրոնի և Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետահետազոտական կենտրոնի ծննդատներ՝ շնորհավորելու այս օրերին մայրացած կանանց։

«Շնորհավորում եմ ձեզ մայրանալու, ինչպես նաև մայրության տոնի առթիվ։ Լավագույն պարգևն արդեն իրականում ունեք՝ ձեր երեխաներն են։ Աստված պահապան ձեր ընտանքիներին»,- հանձնելով նվերները՝ մայրացած կանանց մաղթել է Գոհար Մարգարյանը։

Քաղաքապետի տիկնոջ հետ ծննդատներ այցելած ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավոր Ռուզան Մուրադյանը, Երևանի ավագանու անդամներ Նաիրա Նահապետյանը, Աստղիկ Գևորգյանը, զրուցելով մայրացած կանանց հետ, ուրախությամբ նկատել են, որ նրանց մեծ մասն այս օրերին լույս աշխարհ են բերել իրենց երկրորդ կամ երրորդ երեխային։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորել է կանանց

արմեն աշոտյանՍիրելի´ կանայք, մայրեր և քույրեր,

Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները` մայրության և գեղեցկության տոնի առթիվ:
Գարնանային այս գեղեցիկ օրը պատեհ առիթ է` երախտիքի, գնահատանքի ու մեծարանքի խոսքեր հղելու ձեզ և արժևորելու ձեր անգնահատելի դերն ընտանիքում, աշխատավայրում և հանրային կյանքում:

Բնությունը կնոջն է պարգևել մայրանալու մեծագույն շնորհը, որը հնարավորություն է տալիս մեզ` շրջապատող աշխարհում անընդհատ առնչվել աստվածային արարման բերկրանքին:

Յուրաքանչյուրիս համար մայրական աղոթքով ու օրհնանքով է սկսվում ամեն մի նախաձեռնություն ու նրանով է ոչ միայն չափվում, այլև զարգանում ու տարածվում բարին, լավն ու գեղեցիկը:

Կնոջ կեցվածքով է պայմանավորված մարդկային հարաբերությունների ներդաշնակությունը, ընտանիքի ամրությունն ու երջանկությունը:

Տոնի առթիվ շնորհավորում եմ բոլոր կանանց ու մայրերին, մաղթում նրանց ընտանիքներին բարօրություն, կանացի հմայք ու գեղեցկություն:

Եղեք սիրված և միշտ ժպտացեք:

Անկախ

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Սերժ Սարգսյան,Կանանց տոնՍիրելի՛ մայրեր,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:

Բոլոր ժամանակներում և գրեթե բոլոր հասարակություններում մայրության նկատմամբ եղել է և կա պաշտամունքի հասնող վերաբերմունք: Հայ իրականությունն ու ավանդույթները նույնպես դրա վառ արտահայտությունն են, և այս տոնը մայրերի նկատմամբ մեր ողջ հասարակության սիրո ու երախտագիտության խոստովանությունն է:

Սիրելի՛ տիկնայք,

Կրկին շնորհավորում եմ ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ և մաղթում, որ միշտ լինեք սիրված ու երջանիկ, մեծացնեք առողջ ու արժանավոր զավակներ: