Առողջապահության նախարարությունը դատապարտում է սիրիահայ բժշկի նկատմամբ բռնության կիրառումը

Untitled2ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մեծ վրդովմունքով են տեղեկացել Թալինի բժշկական կենտրոնի սիրիահայ սրտաբան Պողոս Աղոյանի հանդեպ անմարդկային վերաբերմունքի` նրան ծեծի ենթարկելու փաստի մասին։

“Պատերազմի հետևանքով մեծ կորուստներ կրած, իրենց ծննդավայրում կայացած սիրիահայ մի խումբ բժիշկներ այսօր աշխատում են մարզային մեր հիվանդանոցներում` իրենց փորձն ու գիտելիքները փոխանցելով տեղի մասնագետներին։ Պողոս Աղոյանը նրանցից մեկն է, ով երկու ամիս առաջ մասնագիտական իր հմտության շնորհիվ կարողացավ փրկել սահմանային վիճակում գտնվող հիվանդներից մեկի կյանքը։ Դրա համար ՀՀ առողջապահության նախարարի կողմից նա պարգևատրեց պատվոգրով։

Բժշկի հանդեպ կատարված բռնության, ծեծի ցանկացած փաստ ինքնին դատապարտելի է։ Անընդունելի է, երբ մարդը ձեռք է բարձրացնում բժշկի վրա` անգամ հաշվի չառնելով, որ նրա մասնագիտական օգնությունը վաղն անհրաժեշտ է լինելու իրեն կամ իր հարազատին։

Շատ ավելի մեծ է նման արարքների պատճառած բարոյական վնասը ոչ միայն բժշկին, այլև մեր ողջ հասարակությանը։ Նման երևույթներն անառողջ, փոխադարձ անվստահության մթնոլորտ են ստեղծում։

Վստահ ենք, որ մեղավորները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ”,-գրված է ԱՆ հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի հիվանդանոցում աշխատող 41-ամյա սիրիահայ սրտաբան Պողոս Աղոյանը երեկ՝ օգոստոսի 21-ին, NEWS.am լրատվական կայքի հետ զրույցում հայտնել էր, որ մեքենայի կայանման շուրջ վիճաբանության մեջ է մտել Թալինի քաղաքապետի բարեկամների հետ, որոնք իրեն հայհոյել էին ու ծեծի ենթարկել: Պողոս Աղոյանը դեպքի առթիվ հաղորդում էր տվել ոստիկանությունում: նա նաև հայտնել էր, որ հիասթափված է հայրենիքից և պատրաստվում է լքել Հայաստանը:

Անկախ

Ուշադրության կենտրոնում` հեմոդիալիզային ծառայության բարելավումը

unnamedՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ քննարկվեց Հայաստանում հեմոդիալիզային ծառայության իրավիճակը։ Մասնակցում էին ծառայությունների ղեկավարներն ու մասնագետները, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պրոֆեսոր Արա Բաբլոյանը, ով այս ոլորտում երկար տարիների մեծ փորձ ունի։

Ներկայացնելով իրավիճակը` ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետ Գագիկ Պապիկյանը նշեց, որ այժմ հեմոդիալիզի ծառայություն իրականցվում է Հայաստանի 12 բժշկական կենտրոնում, որից 5-ը` Երևանում («Արաբկիր ԲՀ-ԵԴԱԻ», «Էրեբունի», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Արմենիա» հանրապետական, «Նատալի ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոններ), 7-ը` մարզերում («Գյումրու ԲԿ, Գյումրու «Սամարիթեր» հիվանդանոց, Վանաձորի, Կապանի, Արմավիրի, Նոյեմբերյանի, Գավառի բժշկական կենտրոններ)։ Ընդհանուր առմամբ,ներկա պահին հեմոդիալիզ է ստանում երիկամային անբավարարություն ունեցող  684 մարդ, որից650-ը` պետական պատվերի շրջանակում։։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով 1 մլն ազգաբնակչության հաշվով  հեմոդիալիզ է ստանում միջինը 400 մարդ։  2010 թվականից ի վեր Հայաստանում նրանց թիվը տարեկան ավելացել է մոտ 60-70-ով` կազմելով  1 մլն բնակչության դիմաց 220 մարդ։

Ներկայացվեցին վերջին շրջանում մեր հանրապետությունում ծառայության որակի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքները և առկա խնդիրները։

«Ակնհայտ է, որ բարելավվել է ծառայության որակը, ինչի արդյունքում հեմոդիալիզ ստացողների կյանքի տևողությունը երկարել է։ Նաև մեծացել է ծառայության ֆիզիկական մատչելիությունը»,- ասաց Արմեն Մուրադյանը։

Նա նշեց, որայսօր երկու հիմնական խնդիր է ծառացած` ինչ միջոցներ ձեռնարկել, որպեսզիավելի քիչ մարդկանց մոտ զարգանաերիկամային անբավարարություն, որը հեմոդիալիզի կարիք առաջացնի:

երիկամային անբավարարությունն այն աստիճանի չհասնի, որ հեմոդիալիզի անհրաժեշտություն ունենան։ Այս ուղղությամբ կարևորվեց առողջության առաջնային օղակի դերը։

«Հաջորդ խնդիրը հնարավորինս շատ հիվանդների մոտ երիկամի փոխպատվաստում իրականացնելն է, ինչն այդ վիճակից դուրս բերելու միակ ճանապահն է»,-ասաց նախարարը։

Նշվեց, որ Հայաստանում այժմ տարեկան իրականացվում է երիկամի փոխպատվաստման միջինը 10-12 վիրահատություն։ Մինչդեռ եղած մակարդակը պահպանելու համար պետք է կատարվի առնվազն 60 փոխպատվաստում։

Արա Բաբլոյանը հավելեց, որ այդ ծավալի վիրահատություններ հնարավոր է իրականացնել, եթե Հայաստանում ևս կիրառվի փոխպատվաստվող երիկամը դիակից վերցնելու պրակտիկան, ինչի հնարավորությունն ընձեռում է գործող օրենսդրական դաշտը։

«Չենք կարող առաջ գնալ, քանի դեռ փոխպատվաստումներ իրականացվում են միայն «Արաբկիրում»։ Մենք բազմիցս առաջարկել ենք  Երևանի բազմապրոֆիլ այլ կենտրոններում  ևս նման թիմեր պատրաստել»։ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը ևս երիկամային անբավարարության զարգացումը կանխելու գործում կարևորեց ինչպես նեֆրոլոգիական ծառայության զարգացումը, այնպես էլ` առողջության առաջնային օղակի դերը` բերելով«Արաբկիրի» օրինակը, որտեղ երիկամային խնդիրներ ունեցող 800 երեխայի նկատմամբ դիսպանսեր պատշաճ հսկողության արդյունքում նրանց շրջանում հեմոդիալիզի անհրաժեշտությունը նվազել է երեք անգամ։

Հայաստանումերիկամային անբավարարության պատճառագիտության մեջ առաջին տեղերըզբաղեցնում ենզարկերակային գերճնշումը (21.1%),շաքարային  դիաբետը (19,2%) և քրոնիկ գլոմերունեֆրիտը (15,3%)։ Մեկնարկում են սկրինինգային ծրագրերը, այդ թվում` զարկերակային գերճնշման և շաքարային  դիաբետի հայտնաբերման նպատակով` թիրախային խմբերի 50 տոկոս ընդգրկվածությամբ։ Տարբեր բարդությունները կանխելու նպատակով կարևորվեց հայտնաբերվածների հետագա բուժման կազմակերպումը։

«Պոլիկլինիկական ծառայություններն ուժեղացնում ենք, նոր գործառույթներ ենք ավելացնում` մեր բնակչությանն առողջ պահելու նպատակով։ Պարզ քայլերից մինչև ազգային ծրագիր իրականացնելով պետք է այնպես անենք, որ հնարավորինս քիչ հիվանդների մոտ առաջանա երիկամսային այն աստիճանի անբավարարություն, որ հեմոդիալիզի անհրաժեշտություն լինի»,-ասաց Արմեն Մուրադյանը։

Նախարարը հանձնարարեց հեմոդիալիզի ծառայության հետագա բարելավման, ինչպես նաև երիկամային անբավարարությունը կանխարգելելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծել։ Առաջիկա քննարկմանը աշխատանքային խումբն այդ ուղղություններով առաջարկներ կներկայացնի։

 

 

Հայտնի են Արսեն Խոջոյանի արյան հետազոտության արդյունքները

Արսեն ԽոջոյանԱդրբեջանական գերությունից վերադարձած Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանի մոտ բակտերոլոգիական և ինֆեկցիոն հիվանդություններ, այդ թվում` ՄԻԱՎ և Հեպատիտ C, չեն հայտնաբերվել:

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Արսեն Խոջոյանը Հրազդանի բժշկական կենտրոնում ենթարկվել էր համալիր բուժզննության: Նրան հետազոտել էին թերապևտը, նյարդաբանը, ինչպես նաև Երևանից մեկնած վարակաբանն ու մաշկաբանը:

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության և քաղաքականության վարչության մասնագետներն Արսեն Խոջոյանից վերցրել էին նաև արյան նմուշ, որի նպատակն էր պարզել` Արսեն Խոջոյանն ունի՞ բակտերիոլոգիական ու ինֆեկցիոն ախտանիշներ, թե ոչ:

 

Անկախ

Առողջապահության նախարարի հետ են հանդիպել շրջանավարտներն ու ոլորտի առաջատար մասնագետները

10438303_1486264158281375_4866667899555314591_nԵրևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այս տարվա շրջանավարտները և առողջապահական ոլորտի տարբեր սերնդի առաջատար մասնագետները հանդիպեցին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ: Ներկայացնելով հանդիպման հիմնական նպատակը` ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանն ասաց. «Այն կարող ենք անվանել «Երիտասարդի մասնագիտության ընտրության մտորումներ»: Նեղ մասնագիտացման որոշումը բժշկական աշխարհում հեշտ չէ կայացվում: Պրոֆեսոր Արմեն Մուրադյանը ձեզ հետ կկիսվի իր փորձով, խորհուրդներով ու մտորումներով»:

Ողջունելով մասնակիցներին, այդ թվում` իր ուսուցիչներին, ավագ և երիտասարդ գործընկերներին, Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ հանդիպման հիմնական նպատակն է բժշկական համալսարանն ավարտող շրջանավարտներին ներկայացնել ընտրության լայն հնարավորությունները:

«Ես կցանկանայի, որ շատ ակեղծ քննարկում ծավալենք, կիսվենք մեր անհանգտություններով, մտահոգություններով, որոնք սովորաբար ծառանում են մասնագիտական ընտրություն կատարելիս: Ես պետք է հիշատակեմ ականավոր բժիշկների, բժշկապետերի, պրոֆեսորների անուններ` ներողամտություն հայցելով, եթե չեմ ներառել բոլոր իմ ուսուցիչներին»,- ասաց նախարարը` խոստովանելով, որ հարազատ բուհում հանդիպմանը խիստ պատասխանատվությամբ է պատրաստվել, հաշվի առնելով, որ յուրաքանչյուր բժշկի կյանքում մասնագիտության ընտրությունը երկրորդ կարևոր որոշումն է` ընտանիք կազմելուց հետո։

10463883_1486264148281376_7226894054666191958_nՆա ներկայացրեց բոլոր այն ուղիները, որոնք այսօր բաց են ԵՊԲՀ-ի շրջանավարտների առաջ: Առանձին-առանձին անդրադարձավ առողջապահության կազմակերպիչ, բժիշկ-տեսաբան և պրակտիկ-բժիշկ դառնալու հնարավորություններին ու հեռանկարներին: Նախարարն առանձնակի շետադրեց շրջանավարտների ուսումն ավարտելուց հետո մարզեր ուղեգրվելու և այնտեղ տեսական գիտելիքները գործնականում կիրառելու լայն հնարավորությունը:

«Մարզերում որակյալ մասնագետների` մասնավորապես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների մեծ պահանջարկ կա: Պետք է նշեմ, որ մարզային ենթակայության շատ հիվանդանոցներ նյութատեխնիկական իրենց հագեցվածությամբ, արդիական սարքավորումներով այսօր չեն զիջում Երևանի բժշկական կենտրոններին»,-ընդգծեց նախարարը` ավելացնելով, որ մարզային իշխանությունների հետ բանակցային աշխատանքներ են տարվում մարզ մեկնելու ցանկություն ունեցող երիտասարդների համար ինչպես ֆինանսական, այնպես էլ բնակարանային ու կենցաղային բավարար պայմաններով ապահովելու ուղղությամբ:

Նաև տեղեկացրեց, որ մարզում աշխատող երիտասարդ մասնագետների համար ՀՀ առողջապահության նախարարությունն առաջիկայում արտերկրում մասնագիտական վերապատրաստում անցնելու հնարավորություն կընձեռնի:

Արմեն Մուրադյանը հույս հայտնեց, որ աստիճանաբար կձևավորվի այնպիսի մոտեցում, համաձայն որի մարզային բժշկական հաստատություններ ուղեգրվելը մասնագիտական լուրջ փորձ ձեռք բերելու և տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հրաշալի հնարավորություն է:

Ոլորտի ղեկավարը շրջաավարտներին հորդորեց առաջին հերթին առաջնորդվել մարդկանց անշահախնդիր օգնելու, ապաքինելու մեծ ցակությամբ: Նա ընդգծեց, որ յուրաքանչյուր մասնագիտություն պետք է ընտրել պատասխանատվության բարձր զգացումով:

Որպես բժիշկ, վիրաբույժ և առողջապահության կազմակերպիչ կայացման գործում Արմեն Մուրադյանն առանձնակի կարևորեց իր ուսուցիչների դերը, ովքեր մշտապես սատարել են մասնագիտական առաջին քայլերը կատարելիս:

10448781_1486264184948039_1709809825365920138_n

Լեփ-լեցուն դահլիճը բուռն ծափահարություններ ուղղեց հանդիպմանը ներկա առողջապահական ոլորտի ավագ սերնդի ներկայացուցիչներին` Յուրի Զոհրաբյանին, Հայրապետ Գալստյանին, Ռաֆայել Գրիգորյանին և ուրիշների, ինչպես նաև ավելի երիտասարդ մասնագետներին, ովքեր իրենց մեծ ներդրումն ունեն ոլորտի զարգացման և կայացման գործում:

Նա ուսանողներին հորդորեց բաց չթողնել իրենց գործի գիտակ, ականավոր բժիշկների հետ շփվելու, նրանց աշակերտելու հրաշալի հնարավորությունը:

Արմեն Մուրադյանը ներկայացրեց նաև աշխարհում և մեզանում հայտնի թրուենտների (մասնագիտությամբ բժիշկ, բայց մասնագիտությամբ չաշխատող), ովքեր իրենց հաջողությամբ դրսևորել են գրականության, արվեստի, քաղաքականության, երգարվեստի, լրագրության և շատ այլ ոլորտերում:

Նախարարը պատասխանեց ինչպես ուսանողներին, այնպես էլ` պրոֆեսորադասախոսական կազմին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին կրթական, հետբուհական համակարգին, բժիշկների իրավունքներին և այլ հարցերին:

Լսարանի ուշադրությունից անմասն չմնաց Մարիտիրոս Սարյանի «Հայրենիք» նկարով և Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությամբ ավարտվող սլայդը, որը խորհրդանշում էր հայրենիքում ապրելու, աշխատելու, կայանալու և մեր երկրի տարբեր ոլորտները զարգացնելու գաղափարը:

 

Անկախ

Հայաստանում բուժված թմրամոլներից 80 տոկոսը նորից թմրամիջոց է օգտագործում. ՀՀ ԱՆ գլխավոր նարկոլոգ

Պետրոս Սեմերջյան«2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում կա 5025 հաշվառված թմրամոլ. 2013 թվականին այդ թիվը կազմել էր 4428 թմրամոլ», – թմրամիջոցների չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱՆ գլխավոր նարկոլոգ, նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանը, ընդգծելով, որ խոսքը այն մարդկանց մասին է, ում վերաբերյալ նախարարությունն  ընդհանուր տեղեկություններ ունի: «10 տարի առաջ գրանցված թմրամոլների թիվը կազմում էր 183: Սակայն դա չի նշանակում, որ այն ժամանակ այդքան քիչ էր, պարզապես մարդիկ նախարարություն ավելի քիչ էին դիմում: Վերջին տարիներին դիմումները ավելի շատ են. դա կապված է թմրամիջոց օգտագործելու ապաքրեականացման և բուժման որակի բարձրացման հետ», – ասաց նա:

Կան մարդիկ, ովքեր երբեք Առողջապահության նախարարություն չեն դիմել, որոշ մարդիկ ոստիկանության տեսադաշտում են հայտնվել, իսկ կան մարդիկ որոնք ոչ մեկի , ոչ մյուսի կողմից չեն հայտնաբերվել:

Հայաստանում թմրամոլությունը տարածված է 30-45 տարիքային խմբում: Հաշվառված է 57 կին: Այդ մարդիկ տարբեր խավերի են պատկանում. Տարբերությունն այն է, որ ավելի հարուստները թանկ միջոցներ են օգտագործում: Միջազգային կառույցների հետ համատեղ 2011 թ.-ին կատարվել է հետազոտություն, որի արդյունքներով պարզ է դարձել, որ Հայաստանում թմրամոլների ընդհանուր թիվը մոտ 30 հազար է: «Սակայն դա ծախսատար հետազոտություն է, այդ պատճառով հաճախ չի իրականացվում: Այս տարի հույս ունենք, որ միջազգային կազմակերպությունների  օգնությամբ նորից նմանատիպ ուսումնասիրություն կկատարվի: Ամեն դեպքում միանշանակ կարելի է ասել , որ թմրամոլների թիվը հանրապետությունում աճել է », – նշեց պարոն Սեմերջյանը:

Անդրադառնալով այն բանին, թե ինչն է մարդուն ստիպում օգտագործել թմրադեղեր, գլխավոր նարկոլոգն ասաց, որ մարդիկ սկսում են թմրամիջոց օգտագործել հաճույք ստանալու ակնկալիքով. «Այդպես է եղել մեր թվարկությունից առաջ  և այժմ էլ այդպես է: Սակայն նրանք շատ արագ հիասթափվում են և ընկնում հիվանդագին կախվածության մեջ»:

Ըստ մասնագետի` բուժման արդյունավետությունը հարաբերական է: Կախվածությունը 100 տոկոսով վերացվում է: «Բուժման հետագա ընթացքը կախված է հոգեբանական և սոցիալական հանգամանքներից: Մարդը բուժումից հետո վերադառնում է նույն միջավայր: Սովորաբար խորհուրդ են տալիս փոխել շրջապատը, սակայն Հայաստանում դա գործանակնում անհնար է: Արդյունքում 80 տոկոսը հետագայում նորից օգտագործում է թմրամիջոց», -ասաց  Պետրոս Սեմերջյանը:

Հայաստանում տարածված է թմրադեղերի 3 տեսակ. կանեփից պատրաստված, ափիոնատիպ և կոկաին:

Անկախ

Մայրական և մանկական մահացությունների թիվը նվազում է. Կարինե Սարիբեկյան

Կարինե Սարիբեկյան«Հայաստանի Հանրապետությունում մայրական մահացությունների թիվն ընդգծված կերպով նվազման միտում ունի», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց  ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:

Մայրական մահացություն է համարվում կնոջ մահը հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ և դրանից հետո 42 օրվա ընթացքում: Պատճառները կարող են լինել 2-ը. մանկաբարձական  և էքստրագենետալ պաթոլոգիաների` տարբեր տեսակի հիվանդությունների պատճառով: «Անցյալ տարվա ընթացքում մայրական մահացության 8 դեպք է գրանցվել, իսկ այս տարի` առաջին վեց ամիսների ընթացքում միայն 1: Սակայն դա դեռ չի նշանակում, թե անցյալ տարվանից ցուցանիշը կրճատվել է.  պետք է սպասել վերջնական արդյունքներին», – ասաց Կարինե Սարիբեկյանը: Այս թվերի վրա ազդեցություն են ունենում տարբեր պատճառներ, այդ թվում` սոցիալ-տնտեսական պայմանները, վատ սովորությունները:  Ամենազարգացած երկրներում էլ լինում են նման ողբերգական դեպքեր և երբեմն դրանցից խուսափել պարզապես չի լինում:

«2011-2013 թվականների ընթացքում այդ թիվը կազմել է 19.2 դեպք: ԱՊՀ երկրների միջին ցուցանիշը  29,3 է ` 100.000 կենդանի ծնունդին, եվրոպական երկրներում միջինը 8 է, այսինքն ՝ մենք մեր ջանքերը պետք է շարունակենք այդ թիվը կրճատելու համար: Ցանկացած դեպք ողբերգություն է. դա պարզապես մեկ կնոջ մահը չէ, դա ողբերգություն է ամուսնու, երեխաների, հարազատների և ամբողջ համայնքի համար», – նշեց Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետը ` հավելելով, որ ցուցանիշների նվազումը տեղի է ունենում մանկաբարձական խնդիրները լուծելու հաշվին, իսկ էքստրագենետալ պատճառների դեմ ավելի դժվար է պայքարելը:

Անդրադառնալով մանկական մահացությունների թվին, Սարիբեկյանն ասաց, որ ամեն տարի ամբողջ աշխարհում առնվազն 8 մլն երեխա է մահանում, որոնց 2/3-ը՝ նորածնային շրջանում: ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը մանկական մահացություն  գրանցած ամենացածր ցուցանիշներ ունեցող երկրների քառյակում է՝ Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից հետո:

Անկախ

Մեռելածին պտուղների առիթով աշխատանքից ազատվել է Մասիսի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատարը

загруженноеԱրարատի մարզի Մասիսի բժշկական կենտրոնի տարածքում գտնվող, բժշկական թափոնների ոչնչացմամբ զբաղվող «Առողջության զարգացման կենտրոն» ՍՊԸ-ի շրջակայքում մեռելածին պտուղների և հղիության արհեստական վիժումների ընթացքում առաջացած պտղի մասերի հայտնաբերման դեպքերի առնչությամբ լրատվամիջոցներում եղած հրապարակումների առթիվ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն անմիջապես մեկնել է Մասիս և տեղում, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի, ինչպես նաև շահագրգիռ բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, մանրամասն քննարկել խնդիրը։

Ինչպես տեղեկանում ենք ԱՆ պաշտոնական կայքէջից, նախարարությունը դեռ 2014թ. մարտին վարչական վարույթ էր հարուցել «Առողջության զարգացման կենտրոն» ՍՊԸ-ի  կողմից բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներ N2.1.3.3 սանիտարական կանոնների և նորմերի պահպանումն ուսումնասիրելու նպատակով։ ՀՀ ԱՆ Առողջապահական պետական տեսչությունը հայտնաբերել էր, որ ամիսներ շարունակ տարբեր բուժհաստատություններից տեղափոխված բժշկական թափոնները կուտակվել էին բակում` չիրականացնելով դրանց վնասազերծումը, վարակազերծումը, կանոններով և նորմերով պահանջվող մյուս բոլոր գործողությունները, այդ թվում` ոչնչացումը։ Արձանագրված խախտումների մասին տեղեկացվել է իրավապահ մարմիններին։ Սակայն նոր հանգամանքների` մեռելածին պտուղների մասերի հայտնաբերման առիթով, նախարարն Արարատի մարզպետին միջնորդել է հետևողական չգտնվելու և հիվանդանոցի տարածքի նկատմամբ պատշաճ հսկողություն չսահմանելու  համար աշխատանքից ազատել Մասիսի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատարին։

Դեպքի առնչությամբ նախարարության միջնորդությամբ դեռևս սույն թվականի մարտին քրեական գործ է հարուցվել։ Գործն ամբողջովին գտնվում է իրավապահ մարմինների տրամադրության տակ։

 

Անկախ

Արսեն Խոջոյանին տեղափոխում են Հրազդանի բժշկական կենտրոն

Արսեն Խոջոյան2014-ի մարտի 7-ին հայ-ադրբեջանական շփման գիծը հատած և ադրբեջանական կողմից գերեվարված Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը հայկական կողմին էր հանձնվել ապրիլին և արդեն տասն օր է` Սևանում էր` անասնապահությամբ զբաղվող հոր օգնելու նպատակով: Արսենը, սակայն, վերջին օրերին գանգատներ ուներ առողջությունից: Նրա մոտ նկատելի է ընդհանուր թուլություն, անքնություն, ոտքերի ցավեր, երբեմն նաև քթից արյունահոսություն:

ՀՀ Առողջապահության նախարարի հանձնարարությամբ նախարարության բուժվարչության պետի ուղեկցությամբ Արսենը կտեղափոխվի Հրազդանի բժշկական կենտրոն` բուժզննության նպատակով:

 

Անկախ

Սուրեն Քրմոյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ

սուրեն քրմոյանՀայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Սուրեն Քրմոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ։

Այսօր կառավարության որոշմամբ Սուրեն Քրմոյանն ազատվել էր Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:

***
Սուրեն Քրմոյան

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1977 թ., 3 փետրվարի, ք. Երևան

Կրթություն
1994 -1999 թթ. – Երևանի պետական համալսարան, իրավագիտության ֆակուլտետ
1999 – 2002 թթ. – ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտ, ատենախոսսություն «Սեփականության իրավունքի սահմանադրաիրավական հիմունքները» թեմայով: Շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
2001 թ. – կրթական ծրագիր «Գնումների գործընթացի կառավարումը Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերում», Թուրին, Իտալիա: Շնորհվել է գնումների կառավարման մասնագետի որակավորման վկայական:

Աշխատանքային գործունեություն
1997 – 1998 թթ. – ՀՀ տրանսպորտի նախարարություն, Համաշխարհային բանկի կողմից աջակցվող վարկային ծրագրի իրականացման գրասենյակ
1998-2008 թթ. – ՀՀ կենտրոնական բանկ, իրավաբանական վարչություն, իրավաբան
1998-2000 թթ. – «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ, գործերի կառավարիչ և իրավական խորհրդական
2000-2003 թթ. – «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ, իրավական փորձագետ
2004 թ. – Առողջապահական համակարգի արդիականացման ճապոնական դրամաշնորհային ծրագիր, տեղական փորձագետ, իրավաբան
2004-2011 թթ. – «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ, իրավաբան
2001-2011 թթ. – ՀՀ առողջապահության նախարարի իրավական խորհրդական
2011-2014թթ.-ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար
2014 թ. մայիսի 22-ից՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Այլ տվյալներ
Զինապարտ է, շարքային: Տիրապետում է անգլերենի, ռուսերենի: Շուրջ 35 գիտական հոդվածի հեղինակ, առողջապահական իրավունքի հարցերով մի շարք գրքերի, ուսումնական ձեռնարկների համահեղինակ:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի:

Սուրեն Քրմոյանն ազատվել է ԱՆ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից

սուրեն քրմոյանԱյսօր կայացած նիստում Կառավարության որոշմամբ Սուրեն Քրմոյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:

Բրուցելոզի դեպքեր Գեղաշենում

imagesՀանրապետությունում «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքում Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքի առանձին բնակիչների տնտեսություններում արձանագրվել են խոշոր եղջերավոր կենդանիների բրուցելոզ հիվանդության դեպքեր:

Տեղեկատվությունը ստանալուց անմիջապես հետո տեղում կազմակերպվել է համաճարակաբանական հետազոտություն, ինչպես նաև իրականացվել են մի շարք համալիր կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ։

Բնակչության շրջանում, հատկապես  թիրախային  տնտեսություններում և վարակված կենդանիների կաթը, կաթնամթերքը սննդում օգտագործած, հիվանդ կենդանիների հետ շփված 464 մարդուց  արյան նմուշառումներ են կատարվել լաբորատոր (շճաբանական) հետազոտությունների համար։ Արդյունքում հայտնաբերվել է 17 հիվանդ, որոնց բուժումը կազմակերպվել է։ Միաժամանակ համայնքի ազգաբնակչության շրջանում սահմանվել է բժշկական հսկողություն, բնակչությանը տրամադրվել է ախտահանիչ նյութ` կենցաղային պարագաների ախտահանման համար։ Բնակչության լայն շրջանում իրականացվել է բժշկահիգինեիկ գիտելիքների տարածում և առողջ ապրելակերպի քարոզչություն:

Վարչապետի հանձնարարությունը նույն օրն ևեթ կատարվել է

առողջապահության նախարարությունՎարչապետ Հովիկ Աբրահամյանը Արագածոտնի մարզի Կոշ համայնք կատարած այցի ընթացքում այցելելով Կոշի հիմնանորոգված մանկապարտեզ և ծանոթանալով նախադպրոցական տարիքի երեխաների համար ստեղծված պայմաններին, նրանց բժշկական հսկողությունն ու սպասարկումն ավելի լավ կազմակերպելու նպատակով  առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին հանձնարարել էր օժանդակել  մանկապարտեզի բուժկետի հագեցմանը։ Նույն օրն ևեթ նախարարությունից Կոշի մանկապարտեզ են տեղափոխվել առաջին օգնության համար անհրաժեշտ մեծաթիվ դեղեր, բժշկական նշանակության պարագաներ, այդ թվում` հասակաչափ, կշեռք, ինչպես նաև սեղան և աթոռ։

Վարչապետի մեկ այլ հանձնարարությամբ ընթացքի մեջ է  Կոշի «Արմենակ և Աննա Թադևոսյաններ» բժշկական կենտրոնում մտավոր, հոգեկան, շարժողական խանգարումներ ունեցող երեխաների վերականգնողական ծառայությունները նախարարության ծրագրերում ընդգրկելու գործընթացը:

Քննարկվեցին հոգեբուժական ծառայության խնդիրները

առողջապահության նախարարությունՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մայիսի 18-ին  այցելեց «Ավան» հոգեկան առողջության և «Նորք» հոգեբուժական կենտրոններ։ Ամենուր նախարարը ծանոթացավ բուժհիմնարկների պայմաններին ու նյութատեխնիկական հագեցվածությանը, իրականացվող ծառայությունների ծավալներին, զրուցեց բուժաշխատողների և բուժվողների հետ։ Արմեն Մուրադյանը հանձնարարեց վերջիններիս կողմից բարձրացված խնդիրներին օրենքով սահմանված կարգով արագ լուծումներ տալ։ Նախարարը բժիշկների հետ քննարկեց հոգեկան առողջություն ունեցողների արդյունավետ բուժման հնարավորություններն ու խոչընդոտները։

Բուժհիմնարկներում անցկացրած խորհրդակցությունների ընթացքում բժիշկների հետ քննարկվեցին առկա խնդիրները։ Նախարարին տեղեկացրին, որ հատկացվող սուղ ֆինանսները չեն բավարարում  անհրաժեշտ սարքավորումներ և գույք ձեռք բերելու, ինչպես նաև  նվազագույն անհրաժեշտ ծախսերը հոգալուն։

Արմեն Մուրադյանը մտահոգիչ համարեց այն խնդիրը, որ «Ավան» հոգեկան առողջության և հոգեբուժական կենտրոնների տարածքները չափազանց մեծ են և օգտագործվում է դրանց 30-40 տոկոսը։ Նախարարը շեշտը դրեց նաև այն հանգամանքի վրա, որ նեղ մասնագիտացված բուժհիմնարկներում հերթապահող բուժանձնակազմը պատշաճ մակարդակով չի տիրապետում իր նեղ մասնագիտությունից դուրս շտապբուժօգնության և վերակենդանացման հմտություններին։ Որոշ դեպքերում դրա համար անհրաժեշտ բուժսարքավորումները ևս բացակայում են։

«Նորք» հոգեբուժական կենտրոնում Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգեբուժության ամբիոնի ղեկավար Արմեն Մելիք-Փաշայանը ներկայացրեց, որ նշված լրացուցիչ հմտություններին հոգեբույժները վերջին անգամ ծանոթացել են ուսանելու տարիներին և բարձրացրեց մասնագետների հինգ տարին մեկ կազմակերպվող վերապատրաստման դասընթացների ծրագրում ընդգրկել կրթական այդ ծրագրերը։

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում Արմեն Մուրադյանն առաջին հերթին տեղում ծանոթացավ մայիսի 5-ին այս բուժհիմնարկում արձանագրված մահվան դեպքի հետ կապված մանրամասներին։ Հանգամանալից անդրադարձավ անցած օրերի ընթացքում  ծառայողական քննության արդյունքներին և հանձնարարեց քննությունն ավարտել հնարավորինս սեղմ ժամկետում։ Նախարարը նաև հանձնարարեց ճշտել, թե, արդյո՞ք, իրականացվում են գործող բոլոր չափորոշիչները և հանձնարարեց մշակել նոր չափորոշիչներ, այդ թվում՝ կլինիկական։

Հանձնաժողովն աշխատում է նախարարի անմիջական հսկողությամբ

Արմեն ՄուրադյանՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ տեղի ունեցավ քննարկում մայիսի 5-ին «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում արձանագրված մահվան դեպքի կապակցությամբ։ Մասնակցում էին նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի  անդամները, ինչպես նաև «Ավան» հոգեկան առողջության և Նարկոլոգիական հանրապետական կենտրոնների ղեկավարներն ու հիվանդի հետ առնչություն ունեցած բոլոր բժիշկները։

Նախարարին զեկուցվեցին հանձնաժողովի կողմից մինչև այժմ իրականացված ուսումնասիրությունների արդյունքները։ Այնուհետև Արմեն Մուրադյանը մանրամասն հետաքրքրվեց, թե հիվանդի Նարկոլոգիական հանրապետական կենտրոն դիմելու պահից սկսած կազմակերպչական և բուժական ինչ քայլեր են կատարվել։ Նա լրացուցիչ հանձնարարականներ տվեց և հստակ հրահանգեց զերծ մնալ «կոլեգիալ» քողարկումներից։ Նախարարը նաև նշեց, որ դեպքի կապակցությամբ ծառայողական քննություն իրականացնող հանձնաժողովի աշխատանքները լինելու են իր ամենօրյա հսկողության ներքո։

«Խիստ ցավալի այս դեպքի հետ կապված բոլոր քննարկումները, ձեռնարկված միջոցառումները լինելու են թափանցիկ` չխոչընդոտելով իրավապահ մարմինների աշխատանքը, և մասնագիտական, կազմակերպչական, կարգապահական կամ էթիկայի կանոնների խախտում թույլ տված որևէ մեկը չի խուսափելու պատասխանատվությունից։ Սակայն միջոցներ կձեռնարկվեն միայն հանձնաժողովի, դատաբժշկական և քննչական մարմինների վերջնական եզրակացությունից ու որոշումներից հետո»,-շեշտեց նախարար Մուրադյանը։

Արմեն Մուրադյանը ելույթ ունեցավ հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովում

արմեն մուրադյանՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ելույթ ունեցավ Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների մասնակցությամբ կայացած հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովում։

Նախարարը ներկայացրեց Հայաստանի առողջապահության համակարգում իրականացվող ծրագրերը և առողջապահության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման հեռանկարները։

Արմեն Մուրադյանը մասնավորապես նշեց. «Հայ-Ֆրանսիական տնտեսական համաժողովի շրջանակներում կցանկանայի կրկին ընդգծել ֆրանսիական գործարար ու մասնագիտական միջավայրի համար Հայաստանի առողջապահական համակարգում հնարավոր հետաքրքրություն ներկայացնող ամենատարբեր ուղղությունները: Դրանք են` բժշկական ապահովագրություն, դեղերի և պատվաստանյութերի արտադրություն, բժշկական ախտորոշում և լաբորատոր գործ, բժշկական նորագույն տեխնոլոգիաներ, հեռաբժշկություն, էլեկտրոնային առողջապահություն, կադրերի մասնագիտական շարունակական զարգացման ծրագրեր և այլն: Այս օրերին Հայաստանի հեռաբժշկության ասոցիացիան աշխատում է ՅՈՒՄԱՖ /UMAF/ կազմակերպության հետ, նպատակ ունենալով Հայաստանում զարգացնել հեռաբժշկության և էլեկտրոնային առողջապահության նոր ծրագրեր»:

 

Համագործակցությունն առավել արդյունավետ կդառնա

IMG_1524ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց «Վորլդ Վիժն Հայաստան»-ի ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանին և «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության «Երեխայի առողջությունն առաջնային է» քարոզարշավի ղեկավար Նաիրա Ղարախանյանին։

Հյուրերը նախարարին հակիրճ ներկայացրեցին 25 տարվա ընթացքում կազմակերպության կողմից Հայաստանում, մասնավորապես` առողջապահության ոլորտում իրականացրած ծրագրերը։ Նշվեց, որ Վորլդ Վիժնը մշտապես համագործակցել է նախարարության հետ, իսկ վերջին տարիներին աջակցել է մոր և մանկան առողջությանը և երեխաների սնուցմանն ուղղված ծրագրերին, առողջապահության այլընտրանքային աղբյուրների գնահատման և մի շարք այլ հարցերում։ Վորլդ Վիժն Հայաստանն այժմ աշխատում է 6 մարզի ավելի քան 200 համայնքում` աջակցելով խոցելի խմբում գտնվող ավելի քան 33 հազար երեխայի։

Անդրադարձ կատարվեց նաև սկրինինգային, կրթական և իրազեկման ծրագրերին, ինչպես նաև վերջերս ավարտված «Երեխայի առողջության պետական հավաստագրի գնահատում» ծրագրին, որի արդյունքներն առաջիկայում կներկայացվեն նախարարին։

Արմեն Մուրադյանը նշեց, որ որոշակիորեն ծանոթ է «Վորլդ Վիժն Հայաստան»-ի գործունեությանն առողջապահության ոլորտում և բարձր գնահատեց հատկապես մանկական մահացության նվազեցմանը միտված ծրագրերը։

«Մոր և մանկան առողջության պահպանումը ՀՀ նոր կառավարության համար ևս կմնա գերակա խնդիր։ Այնպես որ, ձեր հետագա աջակցությունը շոշափելի կլինի»,-ասաց նախարարը։

Երկուստեք կարևորվեցին նաև երկրում առողջ ապրելակերպի ներդրմանն ուղղված միջոցառումներն ու առաջիկա ծրագրերը։

«Առողջ ապրելակերպի ներդրումը հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի բաղադրիչներից մեկն է, և մենք ջանքեր չպիտի խնայենք մեր ժողովրդի համար կենսական կարևորություն ունեցող այդ ծրագրի իրականացման գործում։ Այս ոլորտում ես ակնկալում եմ հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների գործուն աջակցությունը։ Մենք միասին պիտի կարողանանք հասնել այն բանին, որ ծխելը և խմիչքի չարաշահումն ընկալվեն որպես ամոթալի երևույթներ»,-ասաց նախարար Մուրադյանը։

«Վորլդ Վիժն Հայաստան»-ի ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանը նշեց, որ իրենց կազմակերպությունը ռազմավարության վերանայման փուլում է, ինչը հնարավորություն է տալիս առողջապահական ծրագրերն առավել համահունչ դարձնել երկրի կարիքներին։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ քննարկումների արդյունքում հստակեցնել համագործակցության եզրերը։

Ի՞նչ են հուշում կանանց առողջության պահպանման միամսյակի արդյունքները

DSC_0173Մայրության և գեղեցկության տոների կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հանրապետության ողջ տարածքում կազմակերպված «Կանանց առողջության պահպանման միամսյակի» հիմնական նպատակն էր «Բաց դռների օրերի» կազմակերպման միջոցով կանանց շրջանում առավել հաճախ հանդիպող առողջական խնդիրներին (գինեկոլոգիական, ակնաբուժական, սրտաբանական, ուռուցքաբանական, ներզատաբանական,  նյարդաբանական) ուղղված մասնագիտացված բուժօգնության մատչելիության ապահովումը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նախաքաղցկեղային հիվանդությունների և օստեոպարոզի հայտնաբերմանն ուղղված սկրինինգային հետազոտությունների անցկացմանը։

Մարզերում «Բաց դռների օրերին» նախապես կազմված ժամանակացույցով  արտագնա այցեր են կատարվել Երևանի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնների նեղ մասնագետների կողմից` ուռուցքաբանների և ակնաբույժների ուղեկցությամբ։ Միամսյակի ընթացքում «Բաց դռների օրեր» են կազմակերպվել նաև մարզերի մասնագիտական ներուժով։

Միամսյակի շրջանակներում առաջնային օղակի բուժհաստատություններում կանանց տրամադրվել է մասնագիտական խորհրդատվություն, կազմակերպվել է գինեկոլոգիական առաջնակի զննում, ըստ ցուցումների կատարվել են մասնագիտական այլ զննումներ: Անհրաժեշտության դեպքում տեղերում իրականացվել են լաբորատոր-գործիքային հետազոտություններ։ Բժշկական ցուցումներից ելնելով կազմակերպվել է կանանց հիվանդանոցային բուժօգնություն։

Կանանց միամսյակի ընթացքում Երևանում և մարզերում բուժօգնություն է ստացել 45.953 կին, որից 28.896-ը Երևանում, 17.057-ը` մարզերում։

Մարզերում 17.057 կնոջից 1.166-ը (շուրջ 7%) ուղեգրվել է Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններ: 10.177-ը դիմել է մարզային բժշկական կազմակերպությունների մասնագետների ուժերով կազմակերպված «Բաց դռների օրերի» ընթացքում: Նրանցից 400-ն ուղեգրվել է Երևան։

Մարզային բժշկական կազմակերպություններում Երևանից կցված կենտրոնների մասնագիտներին դիմել է 6.880 կին, որոնցից 5790-ին (84%) տրամադրվել է մասնագիտական խորհրդատվություն, 1.994-ին (30%) բժշկական ցուցումներով  կատարվել են տարբեր հետազոտություններ, 5.338 կին (78%) ենթարկվել է  գինեկոլոգիական առաջնակի զննման: 1171 կնոջ մոտ բացահայտվել են առողջական տարբեր խնդիրներ։ Նրանցից 405-ի բուժօգնությունը կազմակերպվել է մարզային բուժհաստատություներում, իսկ 766-ն ուղեգրվել է մայրաքաղաքի մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Առաջնային օղակում տրամադրված բուժօգնության նեղ մասնագիտական ուղղվածությունը մարզերում եղել է այսպիսին`  ակնաբուժական ծառայություն` 20%, մանկաբարձագինեկոլոգիան` 18.5%, նյարդաբանական` 18%, ներզատաբանական և սրտաբանական` 16%, ուռուցքաբանական` 4%։

Միամսյակի ընթացքում Երևանի առողջության առաջնային պահպանման բուժհաստատություններ է դիմել 28.896 կին, նրանցից 21.345-ին (74%) տրամադրվել է մասնագիտական խորհրդատվություն, 16.011 կնոջ (55%) բժշկական ցուցումներով  կատարվել են տարբեր հետազոտություններ, 18.906 կին (65%) ենթարկվել է  գինեկոլոգիական առաջնակի զննման, 11.739-ին (41%) ցուցաբերվել է բուժօգնություն տեղում, իսկ 4.008 կին (14%) ուղեգրվել է հիվանդանոցային բուժման:

Մայրաքաղաքի հիվանդանոցներ է դիմել 4.397 կին: Նեղ մասնագիտական խորհրդատվությունների և հետազոտությունների  արդյունքում  1.607 կին (36.6%) ստացել է հիվանդանոցային բուժում, այդ թվում` 1.330 կին (83%) ենթարկվել է վիրահատության, որից 491-ը (37 %) աչքի ախտաբանություններ, 411-ը (31%)` ընդհանուր վիրաբուժական, 345-ը (26%)` գինեկոլոգիական, 88-ը (6.6 %)` ուռուցքաբանական։

Գինեկոլոգիական խնդիրներով դիմել է 1.320 կին, որից 736-ը ստացել է ստացիոնար բուժօգնություն (56%), այդ թվում, գրեթե կեսը` 345-ը ստացել է  վիրահատական (47%), իսկ  391-ը` կոնսերվատիվ բուժում:

Կանանց նախաքաղցկեղային հիվանդությունների և օստեոպորոզի հայտնաբերման նպատակով իրականացվել են կրծքագեղձի սոնոգրաֆիա, մամոգրաֆիա, դենսիտոմետրիա, ինչպես նաև, բժշկական ցուցումներով, դժվարամատչելի այլ հետազոտություններ: Իրականացվել է սկրինինգային 10.902 հետազոտություն, որից կրծքագեղձի սոնոգրաֆիա` 2.582,  մամոգրաֆիա` 379:  Արդյունքում 111 կնոջ մոտ ախտորոշվել է չարորակ նորագոյացություն, որից 98-ը` կրծքագեղձի քաղցկեղ:            Սկրինինգային ընթացակարգով (50տ և բարձր տարիքի) 402 կին անցել է դենսիտոմետրիա, որոնց 80%-ի մոտ հայտնաբերվել են ախտաբանական տարբեր շեղումներ, իսկ 120 կնոջ մոտ ախտորոշվել է օստեոպորոզ:

Ընդհանուր առմամբ, Երևանի բժշկական կազմակերպություններում միամսյակի շրջանակներում բուժօգնության համար պոլիկլինիկական հաստատություն է դիմել 28.896 կին։ Նրանց  կեսից ավելիի մոտ (55%) հայտնաբերվել է որևէ ախտաբանություն, որոնցից 1/3-ը բուժվել է ստացիոնար պայմաններում: Հիվանդանոց դիմած 4.397 կնոջից յուրաքանչյուր երրորդն օգտվել է գինեկոլոգիական ծառայություններից, նրանց 56%-ն ստացել է ստացիոնար բուժում: Այս հիվանդների գրեթե կեսը (47%) ենթարկվել է վիրաբուժական միջամտության:

Հիվանդանոցային պայմաններում բուժված կանանց 80%-ից ավելիին տրամադրվել են վիրաբուժական ծառայություններ: Թե’ ամբուլատոր, թե’ հիվանդանոցային մակարդակում մասնագիտական բուժօգնության տեսակներից առավել մեծ պահանջարկ են ունեցել մանկաբարձագինեկոլոգիական և ակնաբուժական ծառայությունները:

Ի դեպ, միամսյակի ավարտից հետո մայրաքաղաքի մասնագիտացված բժշկական կենտրոններում շարունակվել է մինչ այդ հաշվառված կանանց բուժօգնության տրամադրումը, վիրահատվել է ևս 116 կին։

Ի՞նչ են հուշում միամսյակի արդյունքները

  • ՀՀ առողջապահութան նախարարի հրամանով հանրապետության ողջ տարածքում կազմակերպված աշխատանքների շնորհիվ հազարավոր կանանց համար մատչելի դարձան մի շարք բժշկական ծառայություններ, ինչը հնարավորություն տվեց  ստանալու անվճար բուժօգնության այնպիսի տեսակներ, որոնք հասու չեն եղել այդ կանանց համար:
    • Միամսյակի շրջանակներում շուրջ 17.000 կին մարզերում և 30.000 կին Երևանում ստացան մասնագիտական խորհրդատվություն, գրեթե 19.000 կին անցավ գինեկոլոգիական առաջնակի զննում, կազմակերպվեց ավելի քան 10.000 հետազոտություն, որոնցից շուրջ 3.200-ը` սկրինինգային: Արդյունքում հայտնաբերված տարբեր ծանր պաթոլոգիաներով շուրջ 5.000 կին մասնագիտացված բժշկական կենտրոններում ստացավ անվճար բուժօգնություն, նրանցից 1.600-ը` ստացիոնար պայմաններում, այդ թվում 1.330-ը ենթարկվեց վիրաբուժական միջամտության: Սկրինինգային հետազոտությունների շնորհիվ հայտնաբերվեց չարորակ նորագոյացության 111 դեպք, որից 98-ը` կրծքագեղձի քաղցկեղ (հիվանդության համեմատաբար վաղ փուլերում), 100 կնոջ մոտ ախտորոշվեց օստեոպորոզ:
    • Մարզերում և մայրաքաղաքում թե՛ ամբուլատոր, թե՛ հիվանդանոցային մակարդակում բուժօգնության առավել պահանջված տեսակներն էին ակնաբուժական (համապատասխանաբար` 12% և 32%) և մանկաբարձագինեկոլոգիական (18% և 30%) ծառայությունները։
    • Մեծ է նախաքաղցկեղային հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ուղղված սկրինինգ ծրագրերի և կանխարգելիչ միջոցառումների պահանջարկը, որոնց ծախսարդյունավետությունը ևս մեկ անգամ ապացուցվեց միամսյակի շրջանակներում ստացված արդյունքներով:

Միամսյակի արդյունքերից ելնելով անհրաժեշտություն է առաջանում`

  • ուսումնասիրել ակնաբուժական և գինեկոլոգիական ծառայությունների ֆինանսավորման վերանայման հնարավորությունը,
  • դիտարկել կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման, ինչպես նաև կանխարգելիչ այլ ծրագրերի մշակման և ներդրման հարցը։

Առողջապահության նախարարությունը` վերահսկիչ պալատի բացահայտումների մասին

առողջապահության նախարարությունԱռողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի 2014 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2013 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» թիվ 12/1 որոշման վերաբերյալ: Հայտարարությունում ասվում է.

1. Անվճար բժշկական օգնության և սպասարկման իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց մատուցված ծառայություններում արձանագրված խախտումների վերաբերյալ. Համաձայն ՀՀ վերահսկիչ պալատի կողմից 24.03.2014թ. N 9/1 որոշմամբ հաստատված «ՀՀ առողջապահության նախարարության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվության» (այսուհետ` Հաշվետվություն) 1-ին կետի, «Ընտանեկան նպաստ» համակարգում ընդգրկված և ՀՀ ԱՆ Պետական առողջապահական գործակալության 2012թ. պետական պատվերի շրջանակներում անվճար բժշկական օգնությունից և սպասարկումից օգտված անձանց վերաբերյալ տեղեկատվական բազաների համադրման, բժշկական հաստատություններում և սոցիալական ծառայություններ մատուցող տարածքային գրասենյակներից  (այսուհետ` ՍԾՏԳ) ստացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ արձանագրվել է խախտման 72 դեպք` 25,039.8 հազ. դրամ գումարով»: Հաշվետվության մեջ թվարկվում են այն կենտրոնները, որտեղ հայտնաբերվել են նշված խախտումները: Նշվում է նաև, որ «36.00 և ավելի միավոր ունեցող անձանց պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծրագրերի իրականացման գործում հայտնաբերված խախտումները վկայում են ծրագրի շրջանակներում գործող տարբեր շահագրգիռ պետական մարմինների փոխգործակցության բացակայության մասին, որի արդյունքում միայն ընտրանքով ընդգրկված 6 բժշկական հաստատությունների կողմից  25,039.8 հազ. դրամի պետական բյուջեի միջոցները օգտագործվել են ոչ նպատակային: Ավելին, ծրագիրը պարունակում է ռիսկեր` կապված ՍԾՏԳ-ների կողմից տեղեկանքների տրամադրման գործառույթների իրականացման հետ»:  

Առողջապահության նախարարության համար ընդունելի չեն արված ձևակերպումները, քանի որ դրանց համաձայն «բժշկական հաստատությունների կողմից 25,039.8 հազ. դրամի պետական բյուջեի միջոցներն օգտագործվել են ոչ նպատակային»: Մինչդեռ Վերահսկիչ պալատի կողմից արձանագրված սույն խախտումները և դրանց հետևանքով անարդյունավետ և ոչ նպատակային ծախսերը պայմանավորված են ոչ թե առողջապահության նախարարության աշխատակազմի կամ համակարգի բուժհաստատությունների թերացմամբ, այլ անվճար բուժօգնության իրավունքը հավաստող փաստաթղթերը լրացնող սոցիալական ծառայություններ մատուցող տարածքային մարմինների թերի աշխատանքով: Բժշկական հաստատություններն անվճար բուժօգնության իրավունքը հաստատող փաստաթղթեր են ստանում ոչ միայն սոցիալական ծառայություններ մատուցող տարածքային մարմինների, այլև պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ոստիկանության և պետական այլ մարմինների կողմից և մինչև էլեկտրոնային առողջապահության ներդրումը, գործնականում, հնարավոր չէ վերահսկել ստացվող բոլոր փաստաթղթերի իսկությունը: ՀՀ վարչապետի մոտ ՀՀ վերահսկիչ պալատի ներկայացուցիչների հետ կայացած քննարկման արդյունքում որոշվել է մինչև էլեկտրոնային առողջապահական տեղեկատվական համակարգի ներդրումը ՀՀ առողջապահության նախարարությանը հնարավորություն ընձեռել էլեկտրոնային եղանակով ծանոթանալ «Ընտանեկան նպաստ» ծրագրի շահառուների ցանկին, սակայն դա խնդրին մասնակի լուծում կտա:

2. Տուբերկուլոզի բժշկական օգնության ծառայություններում արձանագրված խախտումների վերաբերյալ.

1) Հաշվետվությունում արձանագրված է, որ տուբերկուլոզի ախտորոշման համար սահմանված է եղել 71.500 դրամ գին 10 օրվա համար, սակայն փոխհատուցումը կատարվել է օրական 8.900 դրամ գնով, որի արդյունքում 2012 թվականին ավելի է վճարվել 24.762,2 հազ. դրամ, իսկ 2013` 24.959,6 հազ. դրամ։        

ՀՀ առողջապահության նախարարի 01.02.2012 թվականի N 162-Ա և 06.02.2013 թվականի N 215-Ա հրամաններով (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ) «Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման նորմատիվները և միջինացված գները» բաժնի 1.5 կետով «Հետազոտում հիվանդանոցային պայմաններում տուբերկուլոզի ախտորոշման նպատակով» ծառայության գինը սահմանվել է 71.500 դրամ 10 օր բուժման տևողության համար և, ըստ գործող կարգի, ֆինանսավորումը պետք է կատարվեր բուժված յուրաքանչյուր դեպքի համար ամբողջ գնով` 71.500 դրամ: Հաշվի առնելով տուբերկուլոզային ծառայությունում բյուջեի լարված վիճակը և այն հանգամանքը, որ հիվանդների ախտորոշման ընթացքում կատարվում են նաև առանձին բուժական միջոցառումներ և ֆինանսավորման ծավալների կրճատման նպատակով փոխհատուցումը կատարվել է ոչ թե ախտորոշման լրիվ գնով (71.500դրամ), այլ տուբերկուլոզի բուժման օրական գնով (8.900 դրամ), որի արդյունքում 2012 թվականի փաստացի ծախսերը կրճատվել են 13.433,1 հազ. դրամ, իսկ 2013թ. 20.405,0  հազ. դրամ: Տուբերկուլոզային ծառայության փոխհատուցման այս տեսակում, ինչպես ներկայացված է վերահսկիչ պալատի հաշվետվությունում,  49.716,8 հազ. դրամի ավելի վճարում տեղի չի ունեցել, այլ հակառակը` առաջացել է 33.838,1 հազ. դրամի տնտեսում:

2) Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սապասարկման համար տուբերկուլոզով հիվանդի բուժման արժեքը սահմանվել է առանց գնագոյացման հաշվարկի և կողմնորոշիչ չափաքանակների որոշման, որի արդյունքում հնարավոր չէ գնահատել հատկացվող գումարի ըստ ուղղությունների ծախսման արդյունավետությունը.

Առողջապահության համակարգում տարիներ շարունակ ՀՀ ֆինանսների նախարարության հետ համաձայնեցված հիվանդանոցային բուժօգնության, այդ թվում` տուբերկուլոզային բուժօգնության գները, հաշվարկվել են նույն սկզբունքով` բյուջեում հաշվարկված հիվանդանոցային մեկ օրվա միջին գնի, բուժման բարդության գործակիցների և բուժման տևողության արտադրյալով: Բուժման գնի ծախսերի տնտեսագիտական հաշվարկ ըստ ծառայությունների չի պահանջվել և չի կատարվել: Ծախսերի տնտեսագիտական հաշվարկներ կատարվել են միայն հիվանդանոցային մեկ օրվա միջին գնի համար, որը և ներառված է գների հաշվարկներում: Հաշվետվությունում նշված այն փաստը, որ «հիվանդի բուժման արժեքը սահմանվել է առանց գնագոյացման հաշվարկի և կողմնորոշիչ չափաքանակներով» չի համապատասխանում իրականությանը, քանի որ գործել են  գնագոյացման վերը նշված սկզբունքները:

3) Բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործման տեսանկյունից մարդ/օրերի թվից ելնելով ֆինանսավորման մեթոդի կիրառումը հնարավորություն է ընձեռում հաշվետվություններում հիվանդների թվի և նրանց բուժման ու հետազոտման ժամկետների վերաբերյալ ոչ հավաստի տվյալների ներկայացման և այդ գործընթացներն արհեստականորեն երկարաձգելու համար.

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման՝ տուբերկուլոզային բուժման փոխհատուցումը կատարվում է բուժման փաստացի օրերի դիմաց` ՀՀ առողջապահության նախարարի կողմից տվյալ բաժանմունքի, ծառայության և հիվանդության բուժման  համար հաստատված մեկ օրվա գնով, սակայն ոչ ավելի, քան տվյալ ծառայության համար սահմանված բուժման ընդհանուր գինը: Նման ֆինանսավորման մեխանիզմը հնարավորություն է տվել միայն 2012-2013 թվականներին տնտեսել 582.672,1 հազար դրամ: Մասնավորապես, 2012 թվականին ներկայացված 6,162 դեպքի դիմաց լրիվ գնով փոխհատուցման դեպքում գումարը կկազմեր 1.549.078,9 հազար դրամ, իսկ վերը նշված ֆինանսավորման մեխանիզմով այն փաստացի կազմել է 1.268.155,8 հազար դրամ կամ տնտեսվել է 280.923,1 հազար դրամ: Նույն մոտեցմամբ 2013 թվականին ներկայացված 6,508 դեպքի դիմաց 1.249.915,0 հազար դրամի փոխարեն փոխհատուցվել 1.551.664,0 հազար դրամ կամ տնտեսվել է 301.749,0 հազար դրամ:

Չնայած վերը նշվածին, տուբերկուլոզի բնագավառում ֆինանսավորման մեխանիզմների բարելավման և արդյունավետության բարձրացման նպատակով դեռևս 2012 թվականին քննարկվել է ֆինանսավորման մեխանիզմների կատարելագործման հարցը և խնդրի կարգավորման նպատակով ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N1515 որոշմամբ հաստատված ֆինանսավորման նոր կարգով հստակեցվել են տուբերկուլոզի ֆինանսավորման սկզբունքները և նախատեսվում է այն կատարել. դեղերի և սննդի մասով` փաստացի կատարված հիվանդ օրերի դիմաց հաստատված գներով, իսկ մնացած ծախսերի ֆինանսավորումը կատարել հաստատագրված գումարի եղանակով` տարեկան պայմանագրային գումարի ամսական համամասնությամբ: Ֆինանսավորման նշված մեխանիզմը ենթադրում է, որ ծախսերի հիմնական մասը կապված չի լինի բուժօգնության փաստացի ծավալներից և այն պայմաններ չի ստեղծի արհեստականորեն երկարաձգել հիվանդների բուժման տևողությունը:

4) Դիսպանսերում գնումների գործընթացը.

Դիսպանսերում գնումների վերաբերյալ արձանագրված խախտումները հիմնականում վերաբերում են 2012թ. գնումների գործընթացին: 2013 թվականին հիմնականում բարելավվել է գնումների գործընթացը, չեն կրկնվել 2012 թվականի խախտումները, որի մասին հարցի քննարկման ժամանակ վկայել են նաև վերստուգիչները:

5) Հիվանդներին տրամադրվող սննդի չափաքանակների, էներգետիկ արժեքի և սննդակարգին վերաբերող խախտումները.

Նշված հարցի քննարկման ժամանակ Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսերի տնօրեն Մ.Սաֆարյանը, ով միաժամանակ հանրապետության գլխավոր ֆթիզիատրն է (տուբերկուլոզի մասնագետ), հայտնել է, որ մեկ հիվանդի օրական միջին էներգետիկ ցուցանիշը կազմել է մինչև 3000 կկալ, որը բավարար է եղել հիվանդների սնուցման համար: Նման պարագայում ընդունելի չէ հաշվետվության մեջ նշված այն տեսակետը, որ տեղի է ունեցել հիվանդների թերսնուցում և հասկանալի չեն սնուցման էներգետիկ արժեքների հաշվարկման սկզբունքները:

Հակատուբերկուլոզային դիսպանսերի գործունեությունը, մինչև վերահսկիչ պալատի կողմից ուսումնասիրություն կատարելը, ստուգվել է ՀՀ առողջապահության նախարարության աուդիտորական ծառայության կողմից, բացահայտվել են մի շարք թերություններ կապված ֆինանսավորման մեխանիզմների, հաշվետվությունների արժանահավատության, գնումների գործընթացի, հիվանդների սննդի կազմակերպման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ։ Ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա կառուցվածքային փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություն է ներկայացվել ՀՀ կառավարություն, և որոշումն արդեն իսկ ընդունված է, որը ենթադրում է ինչպես կառուցվածքային, այնպես էլ կադրային փոփոխություններ:

Նախարարության կողմից իրականացված վերահսկողության արդյունքներին այլ ընթացք չի տրվել, քանի որ 12.09.2013թ. ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության կողմից առգրավվել են կենտրոնի 2009-2012թթ. հաշվապահական հաշվառման և գնման գործընթացներին վերաբերող փաստաթղթերը: Քննչական վարչության կողմից գործին ընթացք տալուց հետ, նախարարությունն իր իրավասության շրջանակներում աուդիտորական ստուգման ընթացքում բացահայտված խախտումների մասով որոշումներ կընդունի:

3.   ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի վերաբերյալ.

Անդրադառնալով ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի 2013թ. հոկտեմբերի 18-ի թիվ 22/1 որոշման համաձայն իրականացված վերահսկողության արդյունքների արձանագրության այն դիտարկմանը, որ Գլոբալ հիմնադրամի ֆինանսավորմամբ ՀՀ առողջապահության նախարարության կողմից 2012 թվականին ձեռք բերված 294,550.0 հազար դրամի  սարքավորումները 21.11.2013թ. դրությամբ չեն օգտագործվում, որն արդյունք է «սխալ և ոչ ճիշտ պլանավորման», հարկ է նշել հետևյալը.

Հիշատակված սարքավորումները ձեռք են բերվել 2012 թվականին փակման շրջանում գտնվող դրամաշնորհային երկու ծրագրով`  5-րդ շրջանի «ՀՀ–ում տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ուժեղացման» և «ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրին աջակցության» առաջին փուլով Հայաստանի Հանրապետությանը հատկացված, սակայն նախորդ տարիներին (2007-2010թթ.) տարբեր պատճառներով չծախսված կամ էլ խնայված դրամաշնորհային միջոցները չկորցնելու նպատակով:

Ըստ Գլոբալ հիմնադրամի ընթացակարգերի` դրամաշնորհային ծրագրի տվյալ փուլի ավարտին կնքված պայմանագրերի բացակայության դեպքում համապատասխան ֆինանսական միջոցները Գլոբալ հիմնադրամի կողմից չեն տեղափոխվում ծրագրի հաջորդ փուլ, այլ կրճատվում են կամ էլ դրամաշնորհառուի կողմից հետ են փոխանցվում Գլոբալ հիմնադրամ:

Տեղեկացնենք, որ նման սարքավորումների տեղադրման և անվտանգ շահագործման համար պահանջվում  են շենքային հատուկ պայմաններ։ Սակայն նշված դրամաշնորհային ծրագրերով պատշաճ պայմաններ ստեղծելու նպատակով շինարարական աշխատանքներ նախատեսված չեն եղել։  Այդ իսկ պատճառով այդ աշխատանքները նախատեսվել են «ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրին աջակցության» դրամաշնորհային ծրագրի հաջորդ փուլում։  Իսկ դատապարտյալների հիվանդանոցի ռենտգեն կաբինետի վերանորոգումն իրականացվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության սեփական միջոցների հաշվին: Այժմ ռենտգեն սարքավորումների գործարկման աշխատանքներն ավարտական փուլում են: Հարկ է նշել, որ ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ Վերահսկիչ պալատի ներկայացուցիչներին տեղյակ է պահվել, որ ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնին  տրամադրված լաբորատոր-ախտորոշիչ սարքերն արդեն իսկ շահագործվում են:

      4. Առողջապահության ոլորտի բաժնում ներառված` ԱԾԻԳ ՊՀ կողմից ձեռքբերված ապրանքները չբաշխելու և, հետևաբար, չշահագործելու փաստի վերաբերյալ.

Հիշյալ ապրանքները ձեռք են բերվել «Աբովյանի ԲԿ» ՓԲԸ համար: Բժշկական կենտրոնի շենքը վերանորոգելուց հետո այդ սարքավորումներն անմիջապես տեղադրվել են բժշկական կենտրոնում: Պետք է նշել նաև, որ «Աբովյանի ԲԿ» ՓԲԸ շենքի վերանորոգման ծրագիրը նախատեսված էր մեկնարկել 2011թվականին, սակայն հետագայում այն հետաձգվեց, ինչի արդյունքում  շինարարական աշխատանքներն իրականացվեցին 2013թվականին:

5. Հեմոդիալիզի անցկացման ծառայություններում արձանագրված խախտումների վերբերյալ.

1) Նախարարության կողմից ծախսերը ծրագրավորվել են նախորդ տարվա մակարդակից ցածր: Հաշվարկները ցույց են տվել, որ անգամ նախարարության և նշված կենտրոնի միջև կնքված պայմանագրերով նախատեսված առավելագույն սահմանի չափով ֆինանսավորման արդյունքում  կենտրոնների փաստացի ծախսերը չեն հատուցվի.

Հաշվետվությունում նշված ձևակերպման վերաբերյալ պետք է նշել, որ ծրագրի շրջանակներում 2012 թվականի ճշտված բյուջեն կազմել է 1,528.7 մլն դրամ, որի շրջանակներում իրականացվել է 1,527.0 մլն դրամի ֆինանսավորում: 2013 թվականի պետական բյուջեով նշված ծրագրի համար նախատեսվել է 508 քվոտա՝ ընդհանուր 1,406.8 մլն դրամ կամ 2012 թվականի ֆինանսավորման համեմատ 120,2 մլն դրամ պակաս: 2013 թվականի հունվարին (պայմանագրերի կնքման ժամանակ) ծրագրի շրջանակներում արդեն իսկ բժշկական օգնություն էր ստանում 587 հիվանդ, որոնց բուժման լիարժեք ապահովման համար անհրաժեշտ էր 1,625.6 մլն դրամ (587 հիվանդ*տարեկան 153 սեանս*մեկ սեանսի արժեքը` 18,100 դրամ): Այսինքն՝ տարեսկզբին ծրագրում արդեն իսկ առկա էր 218,8 մլն դրամի դեֆիցիտ: Քանի որ պայմանագրային գումարները պետք է կնքվեն ՀՀ 2013 թվականի պետական բյուջեով տվյալ ծրագրի համար նախատեսված միջոցների շրջանակներում, այդ իսկ պատճառով նշված ծառայություններն իրականացնող կազմակերպությունների 2013 թվականի պայմանագրային գումարները սահմանվել են ավելի պակաս, քան 2012 թվականի ֆինանսավորումն է` պայմանով, որ տարվա ընթացքում կկատարվեն համապատասխան վերաբաշխումներ: Հեմոդիալիզի անցկացման շրջանակներում փաստացի կատարված աշխատանքների փոխհատուցման նպատակով տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի «Հեմոդիալիզի անցկացման ծառայություններ» ծրագրի միջոցներն ավելացվել են 249,0 մլն դրամով, ճշտված բյուջեն կազմել 1,655.8 մլն դրամ, որը բավարարել է հեմոդիալիզի ծառայությունն ամբողջությամբ ֆինանսավորելու համար.  մասնավորապես` «Արմենիա» ՀԲԿ ՓԲԸ-ում` 161,0 մլն դրամ, Վանաձորի ԲԿ ՓԲԸ-ում` 110,7 մլն դրամ: Նշված կազմակերպություններում 2012 թվականի համեմատ աճը պայմանավորված է 2013 թվականին փաստացի հիվանդների թվաքանակի ավելացմամբ: Հեմոդիալիզի ծառայության վերաբերյալ հաշվետվությունում նկարագրված իրավիճակը բացասաբար չի ազդել հեմոդիալիզի ծառայության լիարժեք կազմակերպման, ֆինանսավորման և հիվանդների անխափան սպասարկման գործընթացին: Հարցը կապված է եղել ֆինանսական դժվարությունների հետ, որը տարվա ընթացքում ամբողջությամբ լուծվել է:

2) Հեմոդիալիզի ծառայության գնագոյացման վերաբերյալ.

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի հունիսի 21-ի թիվ 1726-Ա հրամանով հաստատված հեմոդիալիզի մեկ սեանսի 18,100 դրամ արժեքի ձևավորման համար հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից 2012 թվականին «Հեմոդիալիզի անցկացման ծառայություններ» ծրագրի շրջանակներում կազմակերպություններում իրականացված ստուգումների արդյունքները: Ընդ որում՝ վերը նշված հրամանով մեկ ֆիլտրի միջին արժեքը սահմանվել է 6500 դրամ: Այս ցուցանիշը նախատեսվել է ֆիլտրերի ձեռք  բերման փաստացի արժեքներից ելնելով (կազմակերպությունների կողմից ֆիլտրերը փաստացի ձեռք են բերվել 5,500-11,000 դրամ արժեքով): Վերը նշված հրամանով հաստատված հեմոդիալիզի գնի ծախսերի կառուցվածքի չափաքանակները կողմնորոշիչ են, դրանք հաշվարկված են հանրապետությունում նշված ծառայություն իրականացնող կամակերպությունների միջին ծախսերի մակարդակով, որը կարող է շեղվել կոնկրետ կազմակերպությունում փաստացի ծախսերից: Գործող ֆինանսավորման մեխանիզմների համաձայն` հեմոդիալիզի ֆինանսավորումն իրականացվում է մեկ սեանսի համար հաստատված գնով, փաստացի ծախսերի կառուցվածքից անկախ, և փաստացի ծախսերի կատարումը հաշվարկային կողմնորոշիչ ծախսերի շրջանակներում չի պարտադրվում: Ուստի, փաստացի ծախսերի և կողմնորոշիչ չափաքանակների համադրման միջոցով ծախսերի արդյունավետության գնահատումը հիմնավորված չէ: Դեռ ավելին, հեմոդիալիզի ծախսերի արդյունվետության բարձրացման և հիվանդների առողջության անվտանգության նպատակով, ՀՀ առողջապահության նախարարի 29.09.2012թ. N2175-Ա հրամանի համաձայն, 2012թ. նոյեմբերի 1-ից հեմոդիալիզն իրականացվում է միանգամյա օգտագործման պարագաներով:

3) Ծրագրային հեմոդիալիզի իրականացում մեկանգամյա ֆիլտրերով.

Վերահսկիչ պալատի կողմից արձանագրվել է. «Նախարարությունը պատշաճ վերահսկողություն չի իրականացրել առողջապահության նախարարի 28.09.2012թ. N 2175-Ա հրամանի կատարման նկատմամբ, որի արդյունքում արձանագրվել են խախտման դեպքեր»: Այս կապակցությամբ պետք է նշել, որ նախարարության հետևողական աշխատանքի և վերահսկողության արդյունքում է, որ հանրապետության տարածքում գործող բժշկական կազմակերպություններն անցել են միանգամյա ֆիլտրերի օգտագործմանը: Իսկ խախտում թույլ տված կազմակերպությունների նկատմամբ կիրառվել են պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցներ:

6. ՀՀ առողջապահության նախարարության կողմից բազմաթիվ դեղեր 2012թ. համետությամբ 2013-ին գրեթե կրկնակի կամ կրկնակի և ավելի  քանակության ձեռք բերման վերաբերյալ.

2013 թվականին 2012-ի համեմատ պետության կողմից կենտրոնացված կարգով բոլոր դեղերի գրեթե կրկնակի կամ կրկնակի և ավելի անգամ քանակությամբ ձեռք բերումը, մասնավորապես հակադիաբետիկ դեղերով ապահովվածությունը  2012 թվականի 23-30 %-ի դիմաց  2013-ին հասել  է  57-64%: Ինչ վերաբերում է մնացած դեղերին, ապա 2013թ. կրկնակի կամ կրկնակի և ավելի անգամ քանակությամբ ձեռք բերումը կազմել է ապահովվածության շուրջ 100%, բացառությամբ արյան մակարդելիության վրա ազդող դեղի: Վերահսկողության արդյունքում հաշվի առնված չէ այն փաստը, որ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետները, որոնց հայտերի հիման վրա է կազմվում դեղորայքի պահանջարկը, 2012 և 2013թվականներին ներկայացրել են դեղերի անհրաժեշտ այն քանակը, որը առողջապահության նախարարությունը, հնարավորություն չունենալով ամբողությամբ ձեռք բերել 2012թ., ձեռք է բերել 2013-ի համար:

Վերահսկիչ պալատի արձանագրության մեջ նշված 2013թ.` 2012թ. համեմատ մի շարք դեղերի գների նվազելու վերաբերյալ.

 ՀՀ առողջապահության նախարարությունը կենտրոնացված կարգով դեղերի ձեռք բերումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշման համաձայն: Պետական միջոցներով ապրանքների ձեռք բերման գործընթացի ժամանակ ՀՀ-ում գործող օրենսդրությամբ ինվոյսային գների վերաբերյալ դրույթներ նախատեսված չեն և նախարարությունն իրավասու չէ միջամտել ընկերությունների կողմից մատակարարվող գների գնագոյացման գործընթացին:

Հարկ է նշել նաև, որ դեղերի գների վերահսկման և դեղագործական ընկերությունների կողմից դեղերի շուկայում մենաշնորհային երևույթների բացառման նպատակով 2012թ. նոյեմբերից ՀՀ առողջապահության նախարարությունը և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ամսական կտրվածքով տեղեկատվություն են փոխանակում դեղերի շուկայում գործող գների վերաբերյալ:

Դեղերի ծագման երկրների փոփոխության վերաբերյալ.              

Նախ հարկ է նշել, որ ՀՀ վերահսկիչ պալատը մի պարբերության մեջ արձանագրում է. «…2013թ.` 2012թ. համեմատությամբ, մի շարք դեղերի մասով գները նվազել են, սակայն հիմնականում դա պայմանավորված է դեղերի ծագման երկրների փոփոխությամբ» և, որպես օրինակ, նշում է հակադիաբետիկ մեկ դեղի օրինակ: Իսկ մյուս պարբերության մեջ արձանագրվում է. «Որոշ դեղերի մասով ծագման երկրների և մատակարար կազմակերպությունների փոփոխություն չի ունեցել, սակայն 2013թ. դրանք ձեռք են բերվել ցածր գներով» և օրինակ է բերվում երկու դեղ` պրոգրաֆ և ռեկարմոն: Այս պարագայում անհասկանալի է, ինչու է հաշվետվության մեջ դեղերի գների իջեցումը որակավորվում. «հիմնականում պայմանավորված է դեղերի ծագման երկրի փոփոխությամբ»: Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ մինչև դեղի շրջանառության թույլտվությունը, ՀՀ օրենսդրության համաձայն, դեղերը պետք է գրանցվեն Հայաստանի Հանրապետությունում, որի ընթացքում արտադրողի կողմից ներկայացված բոլոր փաստաթղթերը ենթարկվում են մանրակրկիտ վերլուծության, իսկ նմուշները` որակի լաբորատորային փորձաքննության, այնուհետև գնահատվում են դեղի որակական ցուցանիշները, և դեղը գրանցվում է: Դեղը գրանցվելուց հետո շրջանառության ընթացքում  ի հայտ եկող դեղի կողմնակի ազդեցության կամ արդյունավետության բացակայության դեպքերի մասին անհրաժեշտ է հայտնել ՀՀ ԱՆ փորձագիտական կենտրոն, ինչպես պահանջվում է օրենսդրությամբ: ՀՀ առողջապահության նախարարությունը կենտրոնացված կարգով դեղերի ձեռք բերումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն և 2013 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության  պետական բյուջեի և այլ միջոցների հաշվին գնվող դեղերի տեխնիկական բնութագրերի կազմման չափորոշիչները հաստատելու մասին» թիվ  502-Ն կառավարության որոշումների համաձայն:  Անկախ ծագման երկրից ՀՀ առողջապահության նախարարությունը խիստ հսկողություն է իրականացնում և երաշխավորում է ՀՀ-ում շրջանառվող բոլոր դեղերի որակը, անվտանգությունը և արդյունավետությունը:

7. ՀՀ ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ում (այսուհետ՝ Կենտրոն) ՀՀ Վերահսկիչ պալատի ստուգման արդյունքների վերաբերյալ.

1)     Ըստ ՀՀ վերահսկիչ պալատի արձանագրության. «Կենտրոնի կողմից մատուցված ծառայությունների ինքնարժեքը հիմնավորված չէ ֆինանսական հաշվարկներով, որի արդյունքում հնարավոր չէ պարզել մի շարք հետազոտությունների արժեքի սահմանման սկզբունքները և ծախսերը: Օրինակ՝ ըստ ներկայացված հաշվարկի, «ՄԻԱՎ վարակի հետկոնտակտային կանխարգելման» մեկ հետազոտության 112.035 դրամ ինքնարժեքի հաշվարկում միայն ուղղակի և անուղղակի աշխատավարձի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների ծախսը կազմում է 101.939 դրամ կամ ինքնարժեքի 91%-ը: Եթե ծախսանյութերը և հետազոտության համար անհրաժեշտ սարքերն ու սարքավորումները անվճար տրամադրվում են Գլոբալ հիմնադրամի կողմից, ապա զուտ հետազոտության գործառույթի դիմաց 101.939 դրամ արժեքի սահմանումը պահանջում է ստույգ հաշվարկներ, որոնք չեն իրականացվել: Հետևաբար՝ բյուջետային ծախսերի ծրագրավորման և ֆինանսավորման ընթացքում նման հետազոտություններին վերաբերող ծախսերը վերանայման և լուրջ հիմնավորման կարիք ունեն»։

 

Առարկություն. NՄՁ-01, 08.02.2013թ. Առողջապահական ծառայությունների գնման պետական պայմանագրի հավելված 1-ում Կենտրոնի կողմից իրականացվող ծառայությունների գները ներկայացվել են բժշկական նշանակության ապրանքներով և առանց բժշկական նշանակության ապրանքների:

Ըստ վերը ներկայացված օրինակի՝ ՄԻԱՎ վարակի հետկոնտակտային կանխարգելում ծառայությունը ոչ թե մեկ հետազոտություն է, այլ դեպք է, որն իր մեջ ներառում է մի շարք համալիր լաբորատոր հետազոտություններ. համաճարակաբանական հետազոտություն, բժշկական և հոգեբանական խորհրդատվություններ, կանխարգելիչ բուժման իրականացում: Այսինքն՝ այս ծառայության տրամադրման գործընթացին ներգրավված են Կենտրոնի գրեթե բոլոր բաժինների աշխատակիցները: ՄԻԱՎ վարակի հետկոնտակտային կանխարգելում ծառայության մեկ դեպքի գինը բժշկական նշանակության ապրանքներով 250.000 դրամ է, որի մեջ աշխատավարձը պարտադիր սոցիալական ծախսերի հետ միասին կազմում է 101.939 դրամ, այսինքն՝ 40,8%: Կենտրոնը բժշկական նշանակության ապրանքները ստանում է անհատույց, հետևաբար ծառայությունն իրականացրել է առանց բժշկական նշանակության ապրանքների արժեքի՝ 112.035 դրամով: Հաշվի առնելով այն, որ առանց բժշկական նշանակության ապրանքների ինքնարժեքը ամբողջ ինքնարժեքի մի մասն է, աշխատավարձի և պարտադիր սոցիալական ծախսերը պետք է ավելի մեծ տոկոս կազմեն (91%): Ներկայացված ծառայությունների ինքնարժեքների հաշվարկի համար հիմք են հանդիսացել փաստացի կատարված ծախսերը` ըստ առողջապահության նախարարության կողմից հաստատված նախահաշվով սահմանված ծախսային հոդվածների:

 

2)               Ըստ Վերահսկիչ պալատի արձանագրության. «Գլոբալ հիմնադրամի և նախարարության հետ 22.11.2009թ. «ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման ազգային ծրագրին աջակցություն» դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում Կենտրոնի ֆինանսավորումը 01.04.2012– 25.01.2013թթ. կազմել է 127,446.6 հազ. դրամ: Նշված գումարից 40,374.6 հազ. դրամն ուղղվել է աշխատավարձի վճարմանը, իսկ 86,625.4 հազ. դրամը՝ ծրագրերի իրականացմանը (մոնիտորինգ և գնահատում՝ 66,135.5 հազ. դրամ, պլանավորում և ղեկավարում՝ 9,171.0 հազ. դրամ, դասընթացներ՝ 6,263.1 հազ. դրամ, ենթակառուցվածքներ՝ 5,017.5 հազ. դրամ)»։

«Գլոբալ Հիմնադրամի ֆինանսավորմամբ նախարարության կողմից իրականացվող՝ «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման ազգային ծրագրին աջակցություն» ծրագրի 01.01-30.03.2013թ. և 01.04-31.12.2013թ. ժամանակահատվածներում իրականացումն ապահովելու նպատակով Կենտրոնին հատկացրել է համապատասխանաբար՝ 15,046.8 և 61,888.1 հազ. դրամ: Ծախսերի կառուցվածքում շուրջ 80%-ը կազմել է աշխատավարձը, իսկ զուտ ծրագրի իրականացմանն ուղղվել է հատկացված գումարի ընդամենը 20%-ը:»:

 

Առարկություն. Աշխատավարձի վճարումը և ծրագրի իրականացումն արհեստականորեն տարանջատված են, այնինչ անձնակազմի աշխատանքն անմիջականորեն ուղղված է ծրագրի միջոցառումների իրականացմանը: Աշխատավարձի վճարման ծախսերը հաստատված են ծրագրի բյուջեով, որը համաձայնեցվել է Գլոբալ հիմնադրամի հետ, կատարված ծախսերը չեն շեղվել հաստատված բյուջեից:

 

3)        Ըստ Վերահսկիչ պալատի արձանագրության. «Նույն գործառույթի համար Գյումրու և Վանաձորի աշխատանքային խմբերում ընդգրկված հարցազրույց վարողների հետ կնքվել են 1 հարցազրույցի դիմաց 4800-4888 դրամի ծառայությունների մատուցման պայմանագրեր, իսկ Երևանում՝ շաբաթական 10-22.5 ժամ աշխատաժամանակի դիմաց 80.0-290.0 հազ. դրամ աշխատավարձի դրույքաչափով: Արդյունքում, գործարքային սկզբունքով վճարելու դեպքում Երևան քաղաքում անցկացված 900 հարցազրույցի վարման դիմաց պետք է վճարվեր 4,320.0 հազ. դրամ, սակայն վճարումը կատարվել է ժամկետային աշխատանքի վարձատրության սկզբունքով և վճարվել է 4,922,3 հազ. դրամ»։

 

Առարկություն. Գյումրու և Վանաձորի աշխատանքային խմբերում ընդգրկված հարցազրույց վարողների հետ 1 հարցազրույցի դիմաց 4888 դրամ արժեքով պայմանագրեր չեն կնքվել: Կնքվել են միայն 1 հարցազրույցի դիմաց 4800 դրամի ծառայությունների մատուցման պայմանագրեր:

900 հարցազրույցի վարման դիմաց վճարվել է 4,922,3 հազ. դրամ ոչ թե այն պատճառով, որ վճարումը կատարվել է ժամկետային աշխատանքի վարձատրության սկզբունքով, այլ այն, որ աշխատանքային պայմանագրերով աշխատողներին, համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի, վճարվել են չօգտագործված արձակուրդի փոխհատուցումներ:

Հարցազրույցների գնահատման համար հիմք են հանդիսացել «ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման ազգային ծրագրին աջակցություն» դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում Գլոբալ Հիմնադրամի կողմից հաստատված յուրաքանչյուր խմբում մեկ հարցազրույցի համար նախահաշվով սահմանված ծախսերը: Հաշվի առնելով ծրագրի պահանջները` բոլոր աշխատանքներն ունեցել են ժամկետային բնույթ և, անկախ աշխատանքային պայմանագրերի վճարման սկզբունքից` գործարքային կամ ամսական դրույքաչափ, բոլոր պայմանագրերը կնքվել են որոշակի ժամկետով: Աշխատանքային պայմանագրերով աշխատողներին, համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի, վճարվել են չօգտագործված արձակուրդի փոխհատուցումներ:

 

4)        Ըստ Վերահսկիչ պալատի արձանագրության. «Փաստորեն՝ անկախ թիրախային խմբերի առանձնահատկություններից, բոլոր հարցազրույց վարողների համար աշխատանքային պայմանագրով նախատեսվել են 60%-ի չափով հավելումներ: Ավելին՝ երիտասարդների հետ հարցազրույցի վարման միավորի արժեքը 88 դրամով գերազանցել է մյուս թիրախային խմբերում ընդգրկվածների համար նախատեսված 4800 դրամը»։

 

Առարկություն. Կենտրոնի աշխատողներն ընդգրկված են ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 11-ի N1907-Ն որոշմամբ հաստատված առողջության համար առանձնապես վնասակար, առանձնապես ծանր աշխատանքների և մասնագիտությունների ցանկում և առողջության համար առանձնապես վնասակար, առանձնապես ծանր աշխատանքի կատարման դեպքում աշխատողին, համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 183 հոդվածի, Կենտրոնը վճարում է հավելում` աշխատողի տարիֆային աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի) 60%-ի չափով: Ուստի, անկախ նրանից, թե թիրախային որ խմբի հետ է անցկացվել հարցազրույցը, աշխատավարձի հավելումի մոտեցումը բխել է օրենսդրության պահանջներից:

 

 

Նախագահը խորհրդակցություն է անցկացրել Առողջապահության նախարարության ղեկավար անձնակազմի հետ

սերժ սարգսյան, առողջապահությունՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Առողջապահության նախարարություն: Հանրապետության Նախագահը շրջել է աշխատակազմի մի շարք ստորաբաժանումներում, այդ թվում՝ դեղագործական գործունեության կազմակերպման, դեղերով և տեխնոլոգիաներով ապահովման բաժնում, մոր և մանկան առողջության պահպանման վարչությունում, արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնում: Սերժ Սարգսյանը ծանոթացել է աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ՝ նրանց գործառույթների, իրականացվող ծրագրերի և առկա խնդիրների մասին, հետաքրքրվել դեղերի ներմուծման գործընթացն ավելի թափանցիկ և դյուրին կազմակերպելու նպատակով պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ ներդրված «մեկ պատուհան» համակարգի արդյունքներով։ Շրջայցն ավարտելուց հետո, Հանրապետության Նախագահը խորհրդակցություն է անցկացրել նախարարության ղեկավար անձնակազմի հետ:

Առողջապահության նախարարը, նախարարի տեղակալները և աշխատակազմի ղեկավարը զեկուցել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքների, առկա խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ նախատեսված միջոցառումների և առաջիկա ծրագրերի մասին.

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ներկայացրել է նախարարության 2012-2014 թվականների գործունեության հիմնական արդյունքները։ Նախարարն առողջապահության համակարգում իրականացվող բարեփոխումների, ձեռքբերումների մասին խոսելուց բացի, անդրադարձել է նաև առկա խնդիրներին, դրանց լուծմանը միտված միջոցառումներին՝ այդ համատեքստում կարևորելով բժշկական օգնության որակի, մատչելիության ապահովման և կոռուպցիոն ռիսկերի վերահսկման ուղղությամբ աշխատանքները: Իր զեկույցում Դերենիկ Դումանյանը ներկայացրել է նաև դեղերի շրջանառության ոլորտում պետական կառավարման արդյունավետության բարելավման ուղղությամբ կատարվող աշխատանքները:

Նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի զեկույցը վերաբերել է մոր և մանկան առողջության պահպանման խնդիրներին, այդ ոլորտում արձանագրված ցուցանիշներին և նախատեսված հետագա ծրագրերին:

Նախարարի տեղակալներից Տիգրան Սահակյանը ներկայացրել է կադրային քաղաքականության և առողջապահության համակարգում լիցենզավորման ոլորտի խնդիրները, անդրադարձել կադրերի անհամաչափ բաշխման և ոլորտում առկա այլ խնդիրներին, դրանց լուծման հնարավորություններին։

Նախարարի մեկ այլ տեղակալի՝ Արման Բաբլոյանի զեկույցը ներառել է մարզային առողջապահական համակարգի համաչափ զարգացման հիմնախնդիրները, միջազգային համագործակցության շրջանակներում դրանց հաղթահարմանն ուղղված ծրագրերն ու առաջիկա անելիքները։

Նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը ներկայացնելով նախարարության աշխատակազմի կառուցվածքը և կադրերով համալրվածության աստիճանը՝ զեկուցել է մարդկային ռեսուրսների և ընթացիկ ղեկավարման հետ կապված աշխատանքների ու աշխատակազմի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերի մասին:

Զեկույցներում արծարծված առանձին խնդիրների վերաբերյալ Նախագահը հարցեր է ուղղել զեկուցողներին, իր դիտողություններն ու դիտարկումները ներկայացրել և համապատասխան հանձնարարականներ տվել պատասխանատուներին:

Նախագահը կարևորել է բժշկական անձնակազմի շարունակական վերապատրաստումների, մասնագետների որակավորման բարձրացման ուղղությամբ հետևողական աշխատանքը՝ նկատի առնելով այդ ոլորտում աշխարհում արձանագրվող ժամանակակից մոտեցումները, ձեռքբերումներն ու առաջընթացը:

Անդրադառնալով առողջապահության նախարարությունում, ըստ աշխատակազմի ղեկավարի զեկույցի, զգալի թվով թափուր հաստիքների առկայության խնդրին, Հանրապետության Նախագահը անհասկանալի և անընդունելի է համարել այդ հաստիքները հնարավորին արագ չհամալրելու, աշխատանք փնտրող որակյալ մասնագետներին թափուր տեղերի մասին լայնորեն և պատշաճ կարգով չիրազեկելու նախարարության պատասխանատուների աշխատանքը: «Առողջապահության նախարարությունը, կարծում եմ, յուրահատկություն ունի, որովհետև բժիշկներն առաջին հերթին մշտապես ձգտում են աշխատել իրենց մասնագիտությամբ, ձգտում են պրակտիկ բժշկությամբ զբաղվել, քան՝ աշխատանք փնտրել այլ կառույցներում: Միշտ պետք է գտնել այն մարդկանց, ովքեր ունեն գիտելիք և պատրաստ են ծառայելու իրենց մասնագիտությամբ»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Իր խոսքում Սերժ Սարգսյանն անդրադարձել է հաշվետու ժամանակահատվածում նախարարության իրականացրած աշխատանքներին, առաջիկա խնդիրներին, պետական այդ մարմնի կողմից ոլորտում իրականացվող քաղաքականությանն ու գործունեության գերակա ուղղություններին: «Ես բոլորիդ հաջողություն եմ մաղթում ձեր դժվարին, պատասխանատու և շնորհակալ գործում և ցանկանում եմ, որպեսզի այդ պատվաբեր գործով զբաղվեն այն մարդիկ, ովքեր դրա ցանկությունն ունեն, որովհետև միայն գիտելիք ունենալը բավարար չէ՝ դա անհրաժեշտ պայման է: Նաև պետք է ցանկություն ունենալ աշխատանքդ լավ կատարելու, պետք է ցանկություն ունենալ ծառայելու այն գործին, որի համար ընտրել ես այդ աշխատանքը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը, հաջողություններ մաղթել և հույս հայտնել, որ ամեն անգամ գործունեության արդյունքներն ամփոփելիս, անդրադարձ կլինի նոր ձեռքբերումների, աշխատանքում արձանագրված դրական նոր արդյունքների և հորդորել է չվախենալ նշել նաև այն խնդիրները կամ վերհանել այն հարցերում հետընթացը, որտեղ պետք է կենտրոնացնել ջանքերը՝ հետագայում հաջողության հասնելու համար:

Հանրապետության Նախագահը պատասխանել է նաև խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են առողջապահության համակարգի աշխատակիցների սոցիալական խնդիրներին, մարզային առողջապահական համակարգի համաչափ զարգացման ուղղությամբ շարունակական աշխատանքին, մեր երկրի արտաքին քաղաքականությանը և մի շարք այլ թեմաների: Մասնավորապես պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Շվեյցարիայի կառավարության որոշումը բողոքարկելու, այսպես կոչված, «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2013 թվականի դեկտեմբերի 17-ի վճիռը, Սերժ Սարգսյանն ընդգծել է. «Շատ լավ եմ գնահատում: Ոգևորիչ է: Եվ մենք բոլորս պետք է մեր դրական վերաբերմունքը հայտնենք Շվեյցարիայի կառավարության կողմից կայացված որոշմանը: Բոլորը գիտեն, որ Շվեյցարիան մշտապես եղել է միջազգային ասպարեզում մարդու իրավունքների ակտիվ պաշտպաններից մեկը, ռասայական խտրական վերաբերմունքի դեմ պայքարում ամենաակտիվ կառավարություններից մեկը, այլատյացություն սերմանող կառույցների, մարդկանց, ընդհանրապես երևույթի դեմ պայքարող ամենաակտիվ կառավարություններից մեկը, և մենք ակնկալում էինք, որ այս հարցում էլ Շվեյցարիան դրական ու ճիշտ որոշում կկայացնի, ինչի ականատեսը մենք եղանք: Այդ որոշումն ակնկալվող, սպասվող որոշում էր: Իհարկե, այդ որոշման կայացման գործում ահռելի է Շվեյցարիայի իշխանությունների դերը: Շվեյցարիայի կառավարությունն ինքն է որոշում կայացրել, բայց այստեղ մենք պետք է գնահատենք միջազգային կառույցների, տարբեր մարդկանց ներդրումը կամ նրանց վերաբերմունքը եվրոպական դատարանի որոշմանը, նրանց դիմումը Շվեյցարիայի կառավարությանը, Ցեղասպանագետների միջազգային միության, տարբեր անհատների, տարբեր կառույցների կողմից ծավալված գործունեությունը:

Շվեյցարիայի կառավարության կողմից ընդունված որոշումը մի մեծ գործընթացի սկիզբն է միայն, որովհետև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դեռևս պետք է որոշում կայացնի գործն իր վարույթ ընդունելու մասով, այնուհետև քննի ըստ էության: Բայց մենք վստահ ենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այնպիսի որոշում կընդունի, որը վիրավորական չի լինի ցեղասպանություն վերապրած ժողովուրդների համար և չի անարգի այն միլիոնավոր մարդկանց հիշատակը, որոնք ուղղակի անմեղ զոհ են դարձել: Բայց ցանկացած գործունեություն եռանդի, պայքարի կարիք ունի, և վստահ եմ, որ Շվեյցարիայի կառավարությունը հետամուտ է լինելու իր իսկ որոշմանը: Հասկանալի է, թե այդ հարցը մեզ ինչու է հետաքրքրում: Մյուս կողմից էլ խնդիրը կապված է նրա հետ, որ եվրոպական դատարանը, ընդունելով այդպիսի որոշում, ինչ-որ տեղ թերություն է գտնում Շվեյցարիայի արդարադատություն իրականացնող ոլորտում: Բայց բոլորիս հայտնի է, որ այդ երկիրը մեծ ճանապարհ անցած, բարձր արժեքներ դավանող երկիր է, ուստի շվեյցարացիները նաև իրենք պետք է ապացուցեն իրենց դատական համակարգի, ընդհանրապես իրենց ողջ պետական համակարգի ամբողջականությունը»:

Խորհրդակցության ավարտին Առողջապահության նախարարության մի խումբ աշխատակիցներ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար արժանացել են խրախուսանքի. մոր և մանկան առողջության պահպանման վարչության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը, քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանը, անձնակազմի կառավարման վարչության գլխավոր մասնագետ Ռոզա Երիցյանը, բժշկական օգնության քաղաքականության վարչության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ Թամարա Ղուկասյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերով:

Անկախ

Մարտի 8-ից ապրիլի 7-ը` կանանց առողջության ամիս

առողջապահության նախարարությունՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով Մայրության  և գեղեցկության տոնի կապակցությամբ  մարտի 8-ից ապրիլի 7-ը ամբողջ հանրապետությունում հայտարարվել է Կանանց առողջության միամսյակ։ Նախարարի 2014թ. փետրվարի 24-ի N 330–Ա   հրամանով  կանոնակարգվել է առաջին անգամ այսպիսի ընդգրկուն ծավալ ունեցող կարևոր միջոցառման պատշաճ և  համակարգված կազմակերպելու ընթացակարգը։

Միամսյակի շրջանակներում հանրապետության ամբուլատոր-պոլիկլինիկական բոլոր հաստատություններում կկազմակերպվեն «Բաց դռների օրեր»։ Յուրաքանչյուր կին կարող է դիմել տարածքային իր պոլիկլինիկական հաստատություն` ներկայացնելով անձնագիր, ինչպես նաև, առկայության դեպքում` նախկինում արված բժշկական հետազոտությունների արդյունքները։

Անկախ կնոջ գանգատներից, առողջության առաջնային օղակում սկրինինգ ծրագրի շրջանակներում  կկազմակերպվի մանկաբարձ-գինեկոլոգի առաջնային զննում, խորհրդատվություն, ըստ անհրաժեշտության` նաև հետազոտություններ։ Բժշկական ցուցումների դեպքում տեղերում կկազմակերպվեն լրացուցիչ խորհրդատվություններ, լաբորատոր-գործիքային հետազոտություններ և համապատասխան մասնագետների զննումներ։ Բոլոր այն դեպքերում, երբ կինը կարիք կունենա հետազոտություն կամ բուժում անցնելու մասնագիտացված կենտրոնում, ապա «Բաց դռների» բժշկական եզրակացության հիման վրա նա կուղեգրվի համապատասխան կլինիկա, որտեղ կտրամադրվի անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն, բժշկական ցուցումների դեպքում կտրվի վերջնական կարծիք` բուժօգնության, այդ թվում` վիրահատության վերաբերյալ:

Նախարարի հրամաններով այս գործընթացները հստակ կանոնակարգվել են թե՛ Երևանում, թե՛ մարզերում։ Ըստ ժամանակացույցի մարզեր կմեկնեն Երևանի առաջատար կլինիկաների` ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի, «Էրեբունի» բժշկական կենտրոնի, Թիվ 2 բժշկական միավորման, Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի «Հերացի» հիվանդանոցային համալիրի, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի, Ս.Ա.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի  նեղ մասնագետները, տեղերում կկատարեն ինչպես խորհրդատվություններ, այնպես էլ` վիրահատություններ։ Անհրաժեշտության դեպքում կանայք մարզերից ևս կուղեգրվեն մայրաքաղաք։

Մայրության  և գեղեցկության տոնի կապակցությամբ կանանց առողջության պահպանման միամսյակը ծրագրային որոշակի ուղղվածություն ունի։ Կարևորվել են հատկապես վերատադրողական, ինչպես նաև տարեց կանանց տեսողական խնդիրները։ Կրծքագեղձի, ինչպես նաև արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման և վաղ հայտնաբերման նպատակով կիրականացվեն սկրինինգային հետազոտություններ։ Երևանում մանկաբարձագինեկոլոգիական մասնագիտացված խորհրդատվություն և անհրաժեշտ բժշկական օգնություն կցուցաբերվեն բոլոր ծննդատներում։  Կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերմանն ուղղված հետազոտություններ կկատարվեն Ուռուցքաբանության ազգային կենտրոնում,  իսկ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի մասնագետները ընդունելություն և անհրաժեշտ հետազոտութչուններ կկատարեն «Դավիթ Անհաղթ» ԲԿ-ում և Երևանի թիվ 17պոլիկլինիկայում։ Օստեոպորոզի վաղ հայտնաբերման նպատակով առանց որևէ եզրակացության 50-ից բարձր տարիք ունեցող կանանց հետազոտությունը կկազմակերպվի Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում  և ԵՊԲՀ-ի «Մուրացան» հիվանդանոցային համալիրում։ Ավելի երիտասարդները գանգատների դեպքում կարող են դիմել «Բաց դռների» բժշկական եզրակացությամբ։

Միամսյակի ընթացքում կանայք կարող են պոլիկլինիկաներ դիմել  նաև նյարդաբանական և ներզատաբանական խնդիրներով։

Մարտի 8-ի տոնական օրը Երևանում ժամը 10-13-ը կանանց կընդունեն ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում, Ուռուցքաբանության ազգային կենտրոնում և ԵՊԲՀ-ի «Մուրացան» հիվանդանոցային համալիրում` առանց որևէ ուղեգրման։

Մայրության  և գեղեցկության տոնի կապակցությամբ կանանց առողջության պահպանման միամսյակի ընթացքում դժվարությունների կամ խոչընդոտների հանդիպելու դեպքում խնդրում ենք զանգահարել` Երևանում` քաղաքապետարանի պատասխանատու համակարգողներին 51-42-22 և 54-40-58 հեռախոսահամարներով, ՀՀ առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության բաժին` 52-15-59 և թեժ գիծ` 52-88-72 հեառախոսահամարներով, մարզերում` մարզպետարանների առողջապահության վարչություններ։

Բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված, ինչպես նաև զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց ընտանիքների կանանց խնդրում ենք պոլիկլինիկա դիմելիս իրենց հետ վերցնեն այդ կարգավիճակը հաստատող փաստաթուղթ։