Սերժ Սարգսյանը հանձնարարել է Արագածոտնի բնակիչներին հայտնել ՀԷԿ-ի շինաշխատանքների դադարեցման մասին

mhm86308-copyՀՀ տարածքային կառավարման նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Կարբի և Օհանավան համայնքների բնակիչների հետ հանդիպման ժամանակ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը տեղեկացրել է, որ ՀՀ Արագածոտնի մարզում Արզնի-Շամիրամ արագահոս դոտացիոն ջրատարի վրա շինաշխատանքները կկասեցվեն: Արագածոտնի մարզպետը գյուղացիներին տեղեկացրել է, որ Կառավարությունը խրախուսելու է համայնքային զարգացման միայն այն ծրագրերը, որոնք գյուղատնտեսությամբ զբաղվելու հարցում խոչընդոտներ չեն ստեղծում, ուստի, հաշվի առնելով ծրագրի արդյունավետության վերաբերյալ բնակիչների մտահոգությունները, որոշվել է կասեցնել արագահոս դոտացիոն ջրատարի վրա շինարարական աշխատանքները»,- ասել է Արագածոտնի մարզպետը:

Հիշեցնենք,որ «Գահա էներջի» ընկերությունը Արագածոտնի մարզի Արզնի-Շամիրամ դոտացիոն ջրանցքի վրա նախատեսում է կառուցել «Շամիրամ-1» փոքր ՀԷԿ-ը: Արագածոտնի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ վստահ են, որ ոչ թե ջրանցքն է վերակառուցվում, այլ ՓՀԷԿ է կառուցվում, ինչի արդյունքում իրենք ջուր չեն ունենա հողագործությամբ զբաղվելու համար: Մարտի 19-ին Արագածոտնի 7 համայնքների գյուղացիները փակել էին Ապարան-Երևան ավտոճանապարհը` պահանջելով դադարեցնել շինարարությունը: Բնակիչների հետ բանակցելու էր եկել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:

Նույն աղբյուրի համաձայն` հանդիպման արդյունքները ներկայացվել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ինչից հետո նախագահի հանձնարարել է բնակիչներին հայտնել շինաշխատանքների դադարեցման մասին:

Միաժամանակ ՀՀ Նախագահը փոխվարչապետին հանձնարարել է համապատասխան աշխատանքներ իրականացնել տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ` ոռոգման համակարգին առնչվող մտահոգությունները քննարկելու և համապատասխան լուծումներ առաջարկելու համար:

Ապարանի ջրամբարի ջրային ռեսուրսների կառավարման ընթացակարգերն ուսումնասիրելու և դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար կստեղծվի հանձնաժողով:

 Անկախ

Ծեծի, գողության և դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեղադրանքներով հետախուզվողներ են հայտնաբերվել

ձերբակալվելՓետրվարի 22-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Թալինի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Արագածավան գյուղից բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Գևորգ Ա.-ն, որը փետրվարի 10-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ծեծի մեղադրանքով:

***
Փետրվարի 23-ին, ժամը 03.50-ին, 1984 թ. ծնված Լուսինե Ա.-ն քթի և դեմքի շրջանում ստացած մարմնական վնասվածքներով ոստիկանության Մասիսի բաժին է ներկայացել և հայտնել, որ վնասվածքները ստացել է փողոցում վայր ընկնելու հետևանքով:
Ստուգմամբ պարզվել է, որ Լուսինե Ա.-ն փետրվարի 21-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

***
Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` փետրվարի 22-ին, ժամը 13.30-ին, Սարդարապատ գյուղից բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Արթուր Գ.-ն, որը փետրվարի 18-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեղադրանքով:

Անկախ

Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի և Արարատի մարզերում 2013-ին գրանցվել են ծնելիության ամենաբարձր ցուցանիշները

Կարինե ԿույումջյանԾնունդների և մահերի մարզային կտրվածքը դիտարկելիս` որոշ մարզերում արձանագրվել է միջին հանրապետականից բարձր ծնելիության ցուցանիշ, որոշ մարզերում էլ`միջին հանրապետականից ցածր ծնելիության ցուցանիշ:

ԱՎԾ մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով մարզային ցուցանիշները` տեղեկացրեց, որ 2013-ին Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Շիրակի մարզերում ծնելիության ընդհանուր գործակիցները միջին հանրապետականից բարձր են եղել:

«Ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Արագածոտնի մարզում` 14.7 պրոմիլ, Կոտայքի մարզում` 14.2 պրոմիլ, Շիրակի մարզում` 14.1 պրոմիլ, Արարատի մարզում` 14 պրոմիլ»,- ասաց Կարինե Կույումջյանը:

Ծնելիության հանրապետական միջինց ցածր ցուցանիշներ են գրանցվել Արմավիրի մարզում` 13.5 պրոմիլ, Գեղարքունիքի մարզում` 13.6 պրոմիլ, Լոռու մարզում` 13.6 պրոմիլ, Սյունքի մարզում` 10.5 պրոմիլ, Տավուշի մարզում` 11.7 պրոմիլ, Վայոց Ձորի մարզում` 12.4 պրոմիլ:

Կարինե Կույումջյանի խոսքով` մահացության ընդհանուր գործակցի մարզային բաշխումները դիտարկելիս` կարելի է նկատել, որ մարզային կտրվածքով ցուցանիշները հիմնականում շատ ավելի ցածր են:

«Հանրապետական 9-ը գործակցի համեմատ մահացության բարձր գործակից է արձանագրվել Լոռու մարզում` 12.1, Շիրակի մարզում` 10.1, Տավուշի մարզում 10.3:

Մահացության գործակիցը հանրապետական միջինից շատ ավելի ցածր է Արմավիրի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում համապատասխանաբար 8.1, 8.3, 8.0: Այս մարզերում բնական հավելաճի գործակիցը բավական ցածր է: Յուրաքանչյուր հազար բնակչի հաշվով 2013-ին Տավուշի մարզում բնական հավելաճի գործակիցը կազմել է 1.4 պրոմիլ, Սյունքի մարզում` 1.5 պրոմիլ, Լոռու մազրում` 1.5 պրոմիլ, Վայոց Ձորի մարզում` 3.3 պրոմիլ: Արարատյան տարածաշրջանի մարզերում մահացության գործակիցը հանրապետական միջինից բարձր է»,- ասաց բանախոսը:

 

 Անկախ