Tag Archives: արագաչափեր
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է շրջանառվող լուրը
Հուլիսի 11-ին մամուլում շրջանառված «Արագաչափերը չեն տուգանում Տարոն Մարգարյանի տաքսի ծառայությանը» հրապարակման կապակցությամբ հայտնում ենք, որ ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող սարքերի միջոցով 2012 թ. հունվարից մինչ օրս հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի կողմից «ԶԵԹ ԸՆԴ ԶԵԹ» ՍՊԸ-ի տրանսպորտային միջոցների վարորդների կողմից թույլ տված իրավախախտումների գործերով պարզաբանումներ ստանալու նպատակով ուղարկվել է 567 հարցում: Նշված բոլոր հարցումների վերաբերյալ ընկերությունը սահմանված ժամկետում ուղարկել է պարզաբանող պատասխաններ, որոնց հիման վրա կայացվել են վարչական տույժ նշանակելու մասին որոշումներ:
Արագաչափերի ներդրումից առաջ և հետո. փաստեր և վիճակագրություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Էդմոն Մարուքյանն առաջարկում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքը կրկնակի նվազեցնել
Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար սահմանված տուգանքը կրկնակի նվազեցնել: <<Տոկոսով փող ա, ինչ ա, որ ժամանակին չվճարելու դեպքում տուգանքները բազմապատկվում են: Անձամբ տաքսու վարորդ գիտեմ, որ այնքան ակտ է ունեցել, որ հեռացել է Հայաստանից: Ժողովրդի մեջ այս օրենքի հանդեպ ատելություն է կա: Գազանանոցի ճանապարհին արագաչափ կար, հիմա չկա: Այսինքն, ստացվում է, որ վարորրդները քանի որ իմացան այդ նկարահանող սարքի տեղը, խախտում չեն անում, հանեցին-տարան այլ տեղ: Նշանակում է` դրանք ոչ թե անվտանգության համար են, այլ գումար գանձելու>>,-նշեց պատգամավորը:
«Սա հարկ չէ, սա նալոգ է». Ռուբեն Հակոբյան
Խորհրդարանն արտահերթ քննարկում է ոչ իշխանական չորս ուժերի առաջարկը` տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերի կիրառման, վճարովի ավտոկայանատեղիների, միջքաղաքային տրոնսպորտի ուղեվարձի հնարավոր թանկացման հարցերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ:
Հիմնական զեկուցող Ռուբեն Հակոբյանի խոսքով, իրենց առաջարկին միացել են նաև Երևանի ավագանու ”Բարև Երևան” և ԲՀԿ խմբակցությունները: Պատգամավոր Հակոբյանի խոսքով, պետք է ուսումնասիրել` ինչ սկզբունքով են ընտրվել երևանյան այն փողոցները, որոնցում նշվել են վճարովի ավտոկանգառները և ինչ սկզբունքով է այն ղեկավարող մասնավոր ընկերությունը գանձում տուրքը: <<Սա հարկ չէ, հարկը քաղաքակիրթ է շատ, սա նալոգ է>>,-նշեց Ռուբեն Հակոբյանը:
Ըստ նրա` մասնավոր այդ ընկերությունը գանձում է գումարը, սակայն դրա դիմաց որևէ ծառայություն չի իրականացնում, պատասխանատվություն անգամ չի կրում կայանած մեքենայի անվտանգության համար: Ավելին, ըստ Հակոբյանի, անգամ չի մաքրում փողոցները, որպեսզի կարմիր գծանշումները լինեն տեսանելի: <<Բայց տեղադրել են տեսանկարահանող սարքեր, որոնք ֆիքսում են կայանած մեքենայի համարանիշը և գումար գանձում` Երևանը դարձնելով տնամերձ տարածք>>,-ասաց հիմնական զեկուցողը:
Առաջարկի հեղինակները խնդիր են տեսնում նաև արագաչափերի հետ կապված:
«Սա ռեկետ է». Նիկոլ Փաշինյանը բարձրացրեց տխրահռչակ արագաչափերի և տեսախցիկների հարցը
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի քաղաքացիները գործնականում զանգվածային ձևով արձանագրում են, թե ՀՀ ավտոճանապարհներին նախկինում երբեք իրենց այսպիսի թալանի չեն ենթարկել. «Խոսքը տխրահռչակ արագաչափերի և տեսախցիկների մասին է»,-պարզաբանեց նա` ներկայացնելով կառավարությանն արված իր հարցման նույնքան տխրահռչակ արդյունքները:
Նրա ներկայացրած տվյալների համաձայն` քաղաքացիները տեսախցիկների տեղադրումից հետո ութ ու կես միլիարդ դրամ ավելի գումար են վճարել: «Սա ռեկետ է, հատկապես որ կուտակային կենսաթոշակ եք մտցնում, գազի գինն եք թանկացնում: Քիչ է մնում մեր «պադյեզդների» դիմաց էլ արագաչափ դնեք տեսնելու համար, թե մենք պատճաշ արագությամբ ենք մեր տներից դուրս գալիս, թե ոչ: Սա արվում է մարդկանց գրպանից փող գռփելու համար, իսկ գումարը չի մտնում պետական բյուջե»,-ասաց Փաշինյանը:
Պատգամավորի բարձրացրած հարցին պատասխանեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` նշելով, որ եթե Փաշինյանը դա որպես ռեկետ է դիտարկում, ապա նույն տրամաբանությամբ ռեկետ են բոլոր հարկերը, վճարներն ու տուրքերը: Նախարարն էլ իր հերթին հարցրեց, թե կարող է՞ արդյոք պատգամավորն արձանագրել մի դեպք, որ խախտում չի եղել, սակայն արձանագրվել է: «Հակառակ դեպքում կարող ենք նստել և պայմանավորվել, որ մեզ ոստիկաններ էլ պետք չեն, ընդհանրապես հանենք ոստիկանությունը»:
Ինչ վերաբերում է գումարները պետական բյուջե չմտնելուն, ապա նախարարը որոշակի թվերով փաստարկներ բերեց, որ այդ գումարներից ծախսեր են արվել նաև պետական կարիքների համար, իսկ մի մասն էլ օգտագործվել է որպես պարգևատրային գումար:
Սակայն Փաշինյանին նախարարի պատասխանը չբավարարեց. «Դուք չպատասխանեցիք ամենակարևոր հարցին` Սերժ Սարգսյանի եղբա՞յրը որքան շահույթ է ստացել այս գործարքից»:
Հրայր Թովմասյանն էլ իր հերթին հարցրեց, թե Փաշինյա՞նը որքան եկամուտ ունի այդ գործարքից:
Ինչ վերաբերում է անհիմն խախտումներին, ապա Փաշինյանը հիշեցրեց Դավթաշենի կամրջի օրինակը` նշելով, որ դրա մասին ամբողջ Երևանը գիտի: «Մարդկանց սովորական ճանապարհին ամիսը մեկ փոփոխություններ են արվում»,-նկատեց նա:
Նա խոստացավ իր պատգամավորական լիազորություններն օգտագործելով` սեփական հետաքննությունն իրականացնել, որովհետև կարծում է, որ այդտեղ կա հսկայական կոռուպցիա: «Միանշանակ այս տեսախցիկները պետք է հանվեն և պետք է սկսվի հետաքննություն խնդրի հետ կապված կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու համար»,-ասաց նա:
Հրայր Թովմասյանն էլ հորդորեց ազնիվ լինել և ընդունել ոստիկանության կողմից հրապարակված թվերը, թե այդ տեսախցիկների տեղադրումից հետո մահվան ելքով վթարները որքան են նվազել: «Իմ համար մեկ մարդու կյանքը շատ ու շատ ավելի կարևոր է, քան այդ գումարները,-ասաց Հրայր Թովմասյանը,-իսկ ընդհանրապես ամբողջ աշխարհն է գնացել այս ճանապարհով, և սա նորություն չէ»:
Փետրվարի 12-ից նոր արագաչափեր միջպետական նշանակության ավտոճանապարհներին
Ճանապարհային ոստիկանությունը Անկախին տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, փետրվարի 12-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝
1. Մ-6 «Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 89.2-րդ կմ (Պտղավան գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
2. Մ-16 «Մ-4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ-6» միջպետական նշանակության ավտոճանապարհի 7.6-րդ կմ (Սարիգյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
3. Մ-16 «Մ-4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ-6» միջպետական նշանակության ավտոճանապարհի 35.6-րդ կմ (Ջուջևան գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
4. Մ-16 «Մ-4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ-6» միջպետական նշանակության ավտոճանապարհի 48.1-րդ կմ (Բերդավան գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Դեկտեմբերի 16-ից Երևանի մի շարք խաչմերուկներում կգործարկվեն նոր արագաչափեր
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2013 թվականի դեկտեմբերի 16-ից գործարկվելու են Երևան քաղաքում նոր տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են Վ. Սարգսյան փողոց-Խորենացու փողոց, Շիրազի փողոց-Մազմանյան փողոց, Թումանյան փողոց-Սարյան փողոց, Մաշտոցի պողոտա-Պուշկինի փողոց և Մաշտոցի պողոտա-Հաղթանակի կամուրջ-Արգիշտի փողոց խաչմերուկներում:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Ճանապարհային ոստիկանություն
Դեկտեմբերի 9-ից նոր արագաչափեր
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Օգոստոսի 26-ից գործարկվելու են նոր արագաչափ սարքեր
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես. 2013 թվականի օգոստոսի 26-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝Շարունակվում են արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես. 2013 թվականի օգոստոսի 20-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝