Մայիսի 21-ին, ժամը 12.11-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Սարդարապատի գյուղի բնակիչ Խ. Ս.-ն ս.թ մայիսի 17-ին (ընտանիքի անդամների հետ) գտնվում է Ջերմուկ քաղաքից մոտ 17կմ հեռավորությամբ գտնվող սարերի արոտավայրում և նախնական տվյալներով տեղացած ձյան պատճառով արգելափակվել է այնտեղ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Tag Archives: արգելափակում
Տեղացած առատ անձրևի հետևանքով Երևանում ավտոմեքենաներ են արգելափակվել
Մայիսի 13-ին, ժամը 00.21-ին ահազանգ է ստացվել, որ տեղացած առատ անձրևից Երևանի Թամանցիների փողոցում` մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի մոտակայքում, ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
***
Մայիսի 13-ին, ժամը 00.20-ին ահազանգ է ստացվել, որ տեղացած առատ անձրևից Երևանի Շերամի փողոցում` «Քուրսի» ռեստորանի մոտակայքում, ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել վեց ավտոմեքենա:
***
Մայիսի 12-ին, ժամը 23.40-ին ահազանգ է ստացվել, որ տեղացած առատ անձրևից Երևանի Բագրատունյաց պողոտայում` կամրջի մոտակայքում, ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 16 ավտոմեքենա:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից
Ապրիլի 7-ին, ժամը 00.11-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Սևան-Երևան 42 կմ-ին ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Հ. Ղ.-ին պատկանող «ԻՆՖԻՆԻՏԻ Մ35» մակնիշի 27 OO 639 պետհամարանիշով ավտոմեքենան:
Հայաստանի տարբեր մարզերում ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից
Ապրիլի 1-ին, ժամը 02.43-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Լուսագյուղ ավտոճանապարհին «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան մերկասառուցի պատճառով դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտում. վարորդը և երկու ուղևորները չեն կարողանում դուրս գալ ավտոմեքենայից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Հոնդա մակնիշի 63 GI 185 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Բ. Հ.):
***
Մարտի 31-ին, ժամը 15.29-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սարալանջ գյուղում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Լեքսուս» մակնիշի 34 AP 095 պետհամարանիշի ավտոմեքենան` 3 ուղևորով (վարորդ` Ա. Գ.):
***
Մարտի 31-ին, ժամը 13.42-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզնի գյուղում ձնակույտում ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ՎԱԶ 2107 մակնիշի 35 UD 293 պետհամարանիշի (վարորդ` Ա. Մ.), ՎԱԶ 2107 35 VT 895 պետհամարանիշի (վարորդ` Ք. Թ.) ավտոմեքենաները և Ռենո մակնիշի 82 RU 222 պետհամարանիշի (վարորդ` Ա. Ա.) քարշակը:
***
Մարտի 31-ին, ժամը 12.10-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշարձանի մոտակայքում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Տոյոտա պրադո մակնիշի 011 SNND 2 պետհամարանիշի ավտոմեքենան` 5 ուղևորով (վարորդ` Կ. Խ.):
***
Մարտի 31-ին, ժամը 12.01-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-8 ավտոճանապարհի Դիլիջան-Վանաձոր հատվածում (16-րդ կմ) «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ՎԱԶ-2106 մակնիշի 33 TT 437 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Հ.):
***
Մարտի 31-ին, ժամը 11.39-ին ահազանգ է ստացվել, որ իր Երևանի Դավիթաշեն թաղամասում «Լեքսուս» մակնիշի 22 QQ 272 պետհամարնիշի ավտոմեքենայի առջևի անիվն արգելափակվել է բաց դիտահորում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:
***
Մարտի 31-ին, ժամը 11.37-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին արգելափակվել են ավտոմեքենաներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարների և «Կապավոր» ՃՇՇ ՍՊԸ-ի ուժերով արգելափակումից դուրս են 43 ավտոմեքենա` 132ուղևորներով:
***
Մարտի 31-ին, ժամը 10.34-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի մոտակայքում ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենան ձնաբքի պատճառով արգելափակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ՎԱԶ-2121 մակնիշի 05 TL 555 պետհամարնիշի ավտոմեքենան (վարորդ` Հ. Հ.):
***
Մարտի 31-ին, ժամը 09.11-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-12 ավտոճանապարհի Գորիս-Տեղ հատվածում (13-րդ կմ) «ՎԱԶ 2106» մակնիշի 34 TO 430 պետհամարանիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ՎԱԶ-2106 մակնիշի 34 SO 430 պետհամարնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Հ., մեկ ուղևոր):
***
Մարտի 31-ին, ժամը 08.37-ին ահազանգ է ստացվել, որ Աբովյան – Ջրաբեր ավտոճանապարհին` 40-ամյակի հուշարձանի մոտակայքում, Միտցուբիշի մակնիշի ավտոմեքենան ձնաբքի պատճառով արգելափակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Միտցուբիշի մակնիշի 32 ՕՍ 282 պետհամարնիշի ավտոմեքենան` 4 ուղևորով (վարորդ` Տ. Մ.):
***
Մարտի 31-ին, ժամը 08.36-ին ահազանգ է ստացվել, որ , որ Վարդենիս – Մարտունի միջհամայնքային Հ-11 ավտոճանապահի 12 կմ-ին ձնաբքի հետևանքով ավտոմեքենա է արգելափակվել. անհրաժեշտ օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Նիսան Տիդա մակնիշի 14 TL 995 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Մ.):
Անկախ
Բքի և անբավարար տեսանելիության պատճառով Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը փակ են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին՝ ժամը 09:30–ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը և Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածը փակ են:
Դժվարանցանելի են միջպետական նշանակության Երևան – Գյումրի – Բավրա – Վրաստանի սահման ավտոճանապարհի Թալին – Անի ճանապարհահատվածը և հանրապետական նշանակության Հոռոմ – Արթիկ – Ալագյազ ավտոճանապարհի Արթիկ – Ալագյազ ճանապարհահատվածը:
Մարտունու, Վարդենիսի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի և Լաչինի տարածաշրջաններում տեղում է ձյուն:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և խիստ անհրաժեշտության դեպքում:
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարության լրատվական ծառայություն
Ավտոմեքենան դուրս է բերվել արգելափակումից
Մարտի 28-ին, ժամը 04.51-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Խանջյան փողոցում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել դաշտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ինֆինիտի» մակնիշի 34 VS 359 պետհամարանիշի ավտմեքենան:
***
Մարտի 27-ին, ժամը 19.22-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ – Նորակերտ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները դուրս են բերել «ԳԱԶ 52» մակնիշի 17 ԼՏ 876 պետհամարանիշի ավտմեքենան:
Անկախ
Արագածոտնի մարզի Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին մեքենաներ են արգելափակվել
Հունվարի 29-ին, ժամը 21.16-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին տեղացած ձյան պատճառով մեքենաներ են արգելափակվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
***
Հունվարի 29-ին, ժամը 19.52-ին ահազանգ է ստացվել, որ “Մ-3” միջպետական ավտոճանապարհի Ապարան–Նիգավան հատվածում (Նիգավան գյուղի սկզբնամաս) երկու “Զիլ” մակնիշի ավտոմեքենա դուրս են եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել “Զիլ-131” մակնիշի 200LV61 պ/հ (վարորդ՝ Կ. Կ.) և 171ԼՏ61 պ/հ (վարորդ՝ Շ. Գ.) ավտոմեքենաները:
Վարդենիս-Քարվաճառ հատվածում արգելափակումից դուրս են բերվել 27 մարդատար ավտոմեքենա
Հունվարի 29-ին, ժամը 09.40-ին ահազանգ է ստացվել, որ «Մ-1» միջպետական ավտոճանապարհի Վարդենիս-Քարվաճառ հատվածի 30-ից 35-րդ կմ-ը (ոլորաններ) ձնաբքի հետևանքով դարձել է անանցանելի, ինչից ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 27 մարդատար ավտոմեքենա:
Չինացիներին արգելվել է առանց անձնագրի տեսանյութ ներբեռնել համացանց
Չինացի համացանցային օգտատերերին պարտադրել են գրանցվել տեսահոսթինգներում` իսկական անուներով: Դրա մասին տեղեկություն է հայտնվել Պետական ռադիո և հեռուստահաղորդակցությունների վարչության(SARFT) կայքում:
Արգելքը տարածվում է միայն այն կայքերի վրա, որոնք գրանցված են Չինաստանում: Նման ռեսուրսներում տեսանյութ ավելացնելու համար օգտատերը պետք է հաստատի իր անձը` կայքի ադմինիստրացիա ներկայացնելով անձնագրի պատճենը:
Նոր կանոնների նպատակը համացանցում “հասարակության համար վտանգավոր (դաժան տեսարանների ու սեքսուալ բռնությունների բովանդակությամբ) տեսաշփումը” կանխելն է: “Համացանցը պետք է քաղաքակիրթ ու շփման համար առողջ միջավայր լինի: Պետք է մի մեխանիզմ ստեղծվի, որն օգնի կանխելու գռեհիկ արվեստի ու պոռնոգրաֆիայի վրա հիմնված համացանց-կայքերի կիրառումը”,-ասվում է SARFT-ի հայտարարության մեջ: Չինաստանում տեսահոսթինգները մեծ մասայականություն են վայելում, ըստ Reuters-ի, երկրում տեսակոնտենտի ներբեռնման սերվիսից օգտվում է 428 մլն մարդ: Դրա համար էլ խոշորագույն YouTube տեսահոսթինգը Չինաստանի տարածքում արգելափակված է.օգտատերերի մեծ մասը չինական նմանատիպ հոսթինգներից է օգտվում, որոնք գրանցված են երկրում:
Նման սահմանափակումներ` անձնագրի ներկայացմամբ, գործում է նաև Իրանում: Իրանցի օգտատերերը ինտերնետ սրճարաններում համացանց մտնելու համար պարտավոր են անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնել, հատուկ ձևաթուղթ լրացնել, նշելով հասցեն ու հեռախոսահամարը: Անձնագրով սոցցանցերում գրանցվելու առաջարկ է արել 2013-ին նաև Իռլանդիան: Սակայն բանը չհասավ սահմանափակման:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ
Դեկտեմբերի 12-ին, ժամը 07.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Ֆանտան գյուղի մոտակայքում, ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «Օպել» մակնիշի 35 VU 291 պետհամարանիշով ավտոմեքենան:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Տեղում պարզվել է, որ ավտոմեքենան գտնվում է անսարք վիճակում և առանց վառելիքի:
Փրկարարները ավտոմեքենայի ուղևորներին տեղափոխել են մոտակա բնակավայր:
Դեկտեմբերի 12-ին, ժամը 04.59-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին ձնաբքի հետևանքով «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «ԳԱԶ-2410» մակնիշի 10 ՍԼ 062 և «ՎԱԶ-0710» մակնիշի Լ 4832 պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Ձնաբքի հետևանքով արգելափակվել են ավտոմեքենաներ
Դեկտեմբերի 8-ին, ժամը 13.36-ին ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Եղեգնաձոր ավտոճանապարհին մոտ 11 ավտոմեքենա ձնաբքի հետևանքով արգելափակվել է ձյան մեջ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ արգելափակվել է 24 ավտոմեքենա: Ժամը 17.00-ի դրությամբ հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա, իսկ 20-ը դուրս են եկել տեղի ուժերով:
Խցանման մեջ են հայտնվել 20-30 ավտոմեքենաներ
Քուչակ-Ապարան-Արագած-Սպիտակ ճանապարհահատվածով ծանրաքաշ մեքենաների երթևեկելը խորհուրդ չի տրվում
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության ողջ տարածքում, մասնավորապես, Հրազդանում, Սևանում, Դիլիջանում, Նոյեմբերյանում, Վայքում, Ջերմուկում, Սիսիանում, Մեղրիում, Արարատ-Տիգրանաշենում, Ապարանում, Արագածում և Սպիտակում ժամը 17:30 դրությամբ առկա են առատ տեղումներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Քուչակ-Ապարան-Արագած-Սպիտակ ճանապարհահատվածով ծանրաքաշ մեքենաների երթևեկելը խորհուրդ չի տրվում:
Երևան-Գյումրի ավտոճանապարհի Սառնաղբյուր-Լանջիկ հատվածում սաստիկ բուք է, վատ տեսանելիություն, առկա է մերկասառույց, ճանապարհը դժվարանցանելի է:
Ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից
Նոյեմբերի 11-ին, ժամը 10.48-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք – Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել ցեխակույտի մեջ, ինչից առաջացել է խցանում. անհարաժեշտ է օգնություն:
Հրշեջ – փրկարարները ՃՇՇ աշխատակիցների հետ համատեղ երթևեկելի հատված են դուրս բերել 22 ավտոմեքենա:
Դեպքի վայրում հերթապահություն են իրականացրել ԼՂՀ ոստիկանության ճանապարհատրանսպորտային ծառայության աշխատակիցները:
