Ճապոնիայում Ֆուկուսիմայի ատոմակայանում կրկին ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցել

Ճապոնիա,Ֆուկուսիմայի ատոմակայան,ռադիոակտիվ ջուր, արտահոսք Հինգշաբթի օրը Ֆուկուսիմայի ատոմակայանից հայտնել են, որ մեծ քանակությամբ ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցել:

Տոկիոյի էլեկտրաէներգիայի ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ չորեքշաբթի օրը տեղի ունեցած արտահոսքի ժամանակ 100 տոնա բարձր աղտոտվածություն ունեցող ջուր է արտահոսել:

Աղտոտված ջուրը հոսել է ավազանի շուրջը գտնվող արգելափակոցի վրայով և ներծծվում է հողի մեջ: Ջրի ներհոսքը ավազանի մեջ դադարեցվել է, իսկ արտահոսքը կասեցվել:

Ընկերության տվյալներով՝ դեպի Խաղաղ օվկիանոս ռադիոակտիվ ջրի արտահոսք տեղի չի ունեցել:

Չորեքշաբթի օրը հայտարարված արտահոսքը ամենամեծն է անցած ամռանը տեղի ունեցած 300 տոնա ռադիոակտիվ ջրի արտահոսքից հետո:

 Անկախ

ԱՄՆ-ում քիմիկատների արտահոսքից տուժածների թիվը գերազանցել է 1000-ը

o_743176Արևմտյան Վիրջինիա նահանգի ավելի քան 1000 բնակիչ հունվարի 9-ին մեթիլցիկլոգենի արտահոսքից հետո դիմել է մասնագետների օգնությանը` վատ ինքնազգացողության գանգատներով.այն է` սրտխառնուք, փսխում, ստամոսքի խանգարում, մաշկի ցան, գլխապտույտ:

Նրանց մեծ մասը մասնագիտական խորհուրդ է ստացել հեռախոսով: 169-ի-ը բուժհիմնարկում է օգնություն ստացել,  10 մարդ հոսպիտալացվել է. նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Արտահոսքը տեղի էր ունեցել Չառլսթոն քաղաքում գտնվող Freedom Industries գործարանից: Ջրատար համակարգ ու գետ էր թափվել շուրջ 28 տ մեթիլցիկլոգեն: Նահանգի 9 մարզերում արտակարգ իրավիճակ էր հայտարարված, բնակչությունը նախազգուշացվել էր, որ ջրամատակարարման համակարգից հոսող ջուրը կարելի է կիրառել միայն տեխնիկական կարիքներ համար:

Նախագահ Օբամայի հրահանգով, տուժած շրջաններ է հասցվել 1,4 մլն լիտր խմելու ջուր: