Վրաստանում ադրբեջանցիների և վրացիների միջև բախում է տեղի ունեցել

Վրաստանում ադրբեջանցիների և վրացիների միջև բախում է տեղի ունեցել   Անցյալ գիշեր Վրաստանի Գարդաբանի շրջանում վրացի և ադրբեջանցի երիտասարդների  միջև զանգվածային ընդհարում է տեղի ունեցել, հաղորդում է ադրբեջանական “Հագին” լրատվական կայքը:

Տեղական կազմակերպություններից մեկի` Միացյալ ազգային շարժման առաջնորդ Ռամին Բայրամովի խոսքով` կազմակերպության չորս ակտիվիստների նկատմամբ հարձակում է իրականացվել: Նախ նրանց վրա հարձակվել են փողոցում, հետո էլ` քաղաքի կենտրոնում գտնվող թեյարանի մոտ: Բայրամովի խոսքով` ակտիվիստները ոստիկանություն են կանչել, սակայն շուտով թեյարանի շուրջ մահակներով զինված հարյուրից ավել մարդիկ են հայտնվել: Նրանց են միացել նաև Միացյալ ազգային շարժման անդամները:

Շուտով շուրջ 200 մարդու մասնակցությամբ զանգվածային ընդհարում է սկսվել: Հարձակումները դադարեցնելու նպատակով իրավապահները ստիպված են եղել օդ կրակել նախազգուշացման համար: Ինչպես շարժման, այնպես էլ իշխող կոալիցիայի ներկայացուցիչները պնդում են, որ երկու ազգություններ ներկայացնող երիտասարդների միջև ընդհարումը քաղաքական, այլ ոչ թե էթնիկ բնույթ է կրել: Այն կապ ունի մայիսի 15-ին նշանակված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ:

Ըստ կայքի` Գարդաբանում ադրբեջանցիների և վրացիների միջև բախումները շարունակվում են:

Մայիսի 29-ին քաղաքում բնակվող ադրբեջանցիները փողոց են դուրս եկել` պահանջելով պատժել նախօրեին տեղի ունեցած միջադեպի մեղավորներին: Հավաքվել է մոտ 300 ադրբեջանցի: Տեղեկություններ կան, որ մի քանի ընդհարման փորձ է եղել, և իրադրությունը կրկին թեժանում է:

Քաղաքի կենտրոն է եկել նաև Քվեմո Քարթլիի նահանգապետը` հայտարարելով, թե պատրաստվում է իրադրությունը լիցքաթափելու նպատակով անձամբ բանակցություններ վարել հակամարտող կողմերի հետ:

 

 Անկախ

 

 

Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով 30 մարդ է զոհվել

IMG-20140526-WA0001-390x290 (1)Առնվազն 30 մարդ զոհվել է ու 100-ն էլ վիրավորվել են Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով:

Ապրանքատար ու ուղևորատար գնացքների բախում է տեղի ունեցել Ուտար-Պրադեշ նահանգում, Հալիլաբադ քաղաքից ոչ հեռու: Ուղևորատար ճեպընթացը մտել է այն գիծ, որտեղ ապրանքատար գնացքն էր:

Վթարի վայր են դուրս եկել բժիշկներ ու պաշտոնյաներ:

Անկախ

Ադրբեջանում ոստիկանության և ընդդիմադիրների միջև բախում է տեղի ունեցել,տեսանյութ

ադրբեջանԱդրբեջանում ոստիկանությունը փորձել է խոչընդոտել ընդդիմադիր Ազգային խորհրդի շարասյան երթը դեպի “Շեհիդների արահետ”, որտեղ թաղված են 1990թ.-ի հունվարի 20-ի իրադարձությունների այսպես կոչված զոհերը` “շեհիդները”:

Երբ ընդդիմադիրների շարասյունը սկսել է իր երթը “Շահիդների արահետով”, ոստիկանները կանգնեցրել են այն և փորձել են խլել ծաղկեպսակը ընդդիադիրների ձեռքից: Նրանք իրենց այս քայլը պատճառաբանել են նրանով, որ այդ արահետում արգելված է ծաղկեպսակով քայլելը:
Այս մասին “Թուրան” գործակալության տեղեկացրել է խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլին: “Մենք այնտեղ այլ ծաղկեպսակներ էլ ենք տեսել: Նշանակում է`ոստիկանությունը փորձել է խոչընդոտել միայն Ազգային խորհրդի երթին”,-ասել է ընդդիմադիր գործիչը: Ըստ նրա`ոստիկանության նման վերաբերմունքը առաջացրել է շարասյունում գտնվող երիտասարդ ակտիվիստները զայրույթը. ոստիկանները թույլ չեն տվել երթը շարունակել: Սակայն ընդդիմադիրների ճնշման տակ ոստիկանները նահանջել են:
24 տարի առաջ`1990թ.-ի հունվարի 13-19-ին, Ադրբեջանի Ժողովրդական ճակատը Բաքվի հայ խաղաղ բնակչության զանգվածային ջարդերը կազմակերպեց: Երբ հունվարի 20-ին քաղաքում արտակարգ դրություն էր հայտարարվել, Բաքու մտան խորհրդային տանկերը: Բաքվում ավերածություններ անողները այսօր Ադրբեջանում համարվում են հերոսներ` շեհիդներ:

Անկախ

Հունաստանում ֆերմերների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել

Հունաստան,ֆերմերներ, ոստիկաններ, բախումՈւրբաթ օրը Կրետե կղզու ֆերմերները Հունաստանի խորհրդարանի շենքի առջև բախվել են ոստիկանության հետ՝ բողոքելով գույքահարկի վերաբերյալ նոր օրենքի դեմ, որով հարկ է սահմանվում նաև ֆերմաների համար:

Երկրի մայրաքաղաք Աթենքում բողոքող հարյուրավոր ֆերմերներին միացել են նաև երկրի հարավային հատվածի ֆերմերները:

Նրանք ոստիկանների ուղղությամբ նարինջներ են նետել և հովիվների ձեռնափայտերով հարվածել նրանց ձեռքի պաշտպանական վահաններին:

Հունաստան,ֆերմերներ, ոստիկաններ, բախումՖերմերների ցույցի կազմակերպիչը հայտնել է, որ ինքը հանդիպել է կառավարության մի խումբ պատգամավորների հետ՝ իրենց մտահոգությունը քննարկելու համար:

Իրենց բողոքին ի պատասխան՝ պատգամավորները հայտնել են, որ իրենք ոչինչ չեն կարող անել այդ օրենքի ընդունումից կառավարությանը հետ պահելու համար:

 Անկախ