Բեյրութի Հայկազյան Համալսարանի ռեկտոր Փոլ Հայդոսթյանը կհանդիպի Ստամբուլի հայ համայնքի հետ

PaulHaidostian    Բեյրութի Հայկազյան Համալսարանի ռեկտոր Փոլ Հայդոսթյանը վաղը ելույթ կունենա Ստամբուլի նշանավոր Կեդրոնական վարժարանի շրջանավարտների միությունում: Կեդրոնական վարժարանի, Սայաթ Նովա խորի և Արաս հրատարակչության նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ Հայդոսթյանը, հանդիպելով Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, նրանց կպատմի Հայկազյան համալսարանի փորձի մասին:

1955 թվականին հիմնադրված Հայկազյան համալսարանը Լիբանանում ամենաբարձորակ կրթօջախներից մեկն է: Հայկազյանում սովորում են ինչպես աշխարհի տարբեր երկրներից եկած հայազգի ուսանողներ, այնպես էլ օտարերկրացիներ: Որպես մարդաբանական գիտությունների ինստիտուտ հիմնադրված համալսարանը համապատասխանում է  ամերիկյան մոդելին և տալիս է անգլալեզու կրթություն: Հիմադրման տարեթին համալսարանը ուներ 43 ուսանող, իսկ 1975 թվականին, մինչև Լիբանանում պատերազմի սկիզբը, ուսանողների թիվը 650-ի էր հասել: Այսօր համալսարանը ունի 150 հոգանոց դասախոսական կազմ և 900 ուսանող:

Al Bustan 20-րդ միջազգային փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը Բեյրութում

IMG_4405Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի  Հասարակայնության հետ կապերի բաժնից Անկախին հայտնեցին, որ

Մարտի 23-ին դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես եկավ լիբանանյան Էմիլ Բուստանի համերգասրահում՝ Al Bustan 20-րդ միջազգային փառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում: Երեկոյի առաջին մասում ներկայացվեց Հեկտոր Բեռլիոզի «Ամռան գիշերներ» ստեղծագործությունը, մենակատար` բազմաթիվ ազգային և միջազգային մրցույթների դափնեկիր Ռուքսանդրա Դոնոսե (մեցցո սոպրանո):

Երեկոյի ավարտին Դոնոսեն կիսվեց, որ վայելել է նվագախմբի հետ աշխատանքի և յուրաքանչյուր րոպեն: Նշեց նաև, որ չնայած փորձերի համար հատկացված շատ սուղ ժամանակին, նման պրոֆեսիոնալ և եռանդով լեցուն երիտասարդների հետ համագործակցությունը չափազանց դյուրին էր: Համերգի 2-րդ մասում Երիտասարդականը ներկայացրեց Լյուդվիգ վան Բեթհովենի Սիմֆոնիա թիվ 6 «Հովվերգական»-ը:

Այս համերգով Երիտասարդականը եզրափակեց իր ելույթները Լիբանանում՝ Al Bustan 20-րդ միջազգային փառատոնի շրջանակներում: Երիտասարդականին հաջողվեց գերել հանդիսատեսին և արժանանալ լեփ-լեցուն դահլիճների հոտնկայս ծափահարություններին՝ լսարանին ներկայացնելով դասական երաժշտության լավագույն օրինակներ և համագործակցելով այնպիսի տաղանդավոր երաժիշտների հետ, ինչպիսիք են Անտոնիո Մենեսեսը (թավջութակ), Ջանլուկա Մարչիանոն (դիրիժոր), Ռուքսանդրա Դոնոսեն (մեցցո սոպրանո), Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին (բանդոնեոն) և շատ ուրիշներ:

Համերգները իրենց ներկայությամբ պատվեցին Լիբանանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան պրն. Աշոտ Քոչարյանը և Բեյրութի հայ համայնքի այլ նշանավոր ներկայացուցիչներ: Հյուրախաղերը կարելի է վստահաբար հաջողված համարել, ընդ որում՝ սպասվածից առավել: 

 

Անկախ

Բեյրութում զինված բախումներ են, կան տուժածներ

ԲեյրութԼիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավ-արևմտյան մասում զինված բախում է տեղի ունեցել սիրիական ընդդիմության և կառավարության կողմնակիցների  միջև: Կողմերը հրազեն և պայթուցիկներ են օգտագործել Արաբական համալսարանի մետակայքում: ՙՙՀաբերլերի՚՚ հաղորդմամբ՝ կան վիրավորներ: Լիբանայան անվտանգության ուժերը շրջափակել են ամբողջ թաղամասը, որտեղ փոխհրաձգություն է ընթանում և փորձում են հարթել իրավիճակը:

Բեյրութում լարված դրության պատճառը սիրիական սահմանին տեղի ունեցած միջհամայնքային բախումներն են, որոնց հետևանքով մարտի սկզբից արդեն 24 մարդ է զոհվել, 152-ը՝ վիրավորվել:

Անկախ

Ալ Քաիդայի հետ կապված խմբավորումը իր վրա է վերցրել Բեյրութում Իրանի դեսպանատան առջև տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը

Ալ Քաիդա,Բեյրութ,Իրանի դեսպանատուն, պայթյուններըԱյսօր Ալ Քաիդայի հետ կապ ունեցող խմբավորումը իր վրա է վերցրել Բեյրութում Իրանի դեսպանատան առջև տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը, որի ժամանակ մահացել էր 23 մարդ՝ ներառյալ Իրանի մեկ բարձրաստիճան դիվանագետ:

Աբդուլա Ազամ ջոկատը հայտնել է, որ Հզբոլահի վերահսկողության տակ գտնվող շրջանում տեղի ունեցած պայթյունները իրենք են իրականացրել:

Այս հայտարարությունը տեղադրվել էր ռազմական կայքերից մեկում և մահմեդական առաջավոր ռազմական առաջնորդ Սիրաջուդին Զուրեյքաթի Twitter-ի էջում:

Խմբավորումը հայտնել էր, որ իրենք կշարունակեն նման հարձակումներ իրականացնել մինչև Իրանի կողմից հովանավորվող Հզբոլահ խմբավորումը իր ուժերը դուրս չբերի Սիրիայից, որտեղ նրանք օգնում են նախագահ Բաշար Ասադի ուժերին՝ պայքարելով հիմնականում սունի ապստամբների դեմ, որոնք ցանկանում են տապալել Ասադի իշխանությունը:

Իրանի արտաքին գործերի նախարարության անանուն ներկայացուցիչը հարձակման համար մեղադրել է Իսրայելին, մինչ Հզբոլահը և Սիրիայի պաշտոնյաները անուղղակի մեղադրել են Սաուդիան Արաբիային:

 

Գրքի շնորհանդես Բեյրութում

357.Book presentation in  Beirut 23.05.2013Մայիսի 22-ին Բեյրութի Բիել համալիրում «Դար ալ Մուրադ» հրատարակչատունը Լիբանանում ՀՀ դեսպանության, Հայկազյան եւ մի շարք այլ համալսարանների աջակցությամբ, Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում  կազմակերպեց   «Մեր բանաստեղծները, որոնք կերտել են Հայաստանի փառքը» արաբերեն լեզվով տպագրված ժողովածուի շնորհանդեսը:

 

Երեկոն, որին ներկա էին շուրջ 1000 հրավիրյալներ, անցկացվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանավորությամբ:

Գրքում արաբական աշխարհի ընթերցողին է ներկայացվում հայ բանաստեղծների ստեղծագործությունների արաբերեն թարգմանությունները:

Հանդիսության սկզբում հնչեցին Լիբանանի եւ Հայաստանի օրհներգերը: Ապա բացման խոսքում «Դար ալ Մուրադ» հրատարակչատան սեփականատեր եւ գլխավոր տնօեն Միշել Մուրադը երախտիքի իր խոսքն ուղղեց գրքի հրատարակման գործում իրենց ավանդը ներդրած  թարգմանիչ Ժյուլի Մուրադին, խմբագրման աշխատանքներին մասնակցած գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանին ու արվեստագետ Շահեն Խաչատրյանին, ինչպես նաեւ բարերարներին, մասնավորապես՝ Երջո Սամվելյանին, ում  աջակցությամբ հնարավոր եղավ լույս ընծայել նախադեպը չունեցող, արաբերեն լեզվով թարգմանված, հայ բանաստեղծների ստեղծագործությունների ժողովածուն:

Հանդիսությանը ներկա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ, հատուկ հանձնարարություններով դեսպան Լեւոն Սարգսյանը ներկայացրեց ՀՀ Նախագահի ուղերձը, որում, մասնավորապես, ասված է. «Հայ եւ արաբ ժողովուրդների առնչություններն ունեն դարավոր ավան­դույթ­ներ: Մեր ժողովուրդները պատմության ընթացքում կարողացել են ճանաչել իրար, ակ­նա­­ծանքով եւ հոգածությամբ վերաբերվել միմյանց խնդիրներին: Հայ ժողովուրդը մշտա­­պես երախտապարտ է արաբ ժողովրդին՝ ցեղասպանությունից փրկված եւ հայրե­նա­զրկված բազմահազար հայերի հանդեպ ցուցաբերած եղբայրական վերաբեր­մունքի համար:

«Դար ալ Մուրադ» հրատարակչատան նվիրական ջանքերի շնորհիվ արաբական աշխարհի ընթերցասեր հասարակությունը հնարավորություն է ստա­նում առավել խորությամբ ճանաչելու հայ ժողովրդին` սերտորեն առնչվելով նրա հարուստ պոեզիայի, կերպարվեստի եւ մշակույթի լավագույն նմուշներին:  …հրատարակչատունն անգնահատելի քայլ կատարեց հայ եւ լիբանանցի ժողովուրդների մշակութային հարաբերությունների խորացման ու փոխհարստացման գործում, որը, անշուշտ, ապագայում նոր պտուղներ է տալու:

Մեր եղբայրական ժողովուրդների բարեկամությունը հիմնված է լիբանանահայերի եւ Լիբանան պետության փոխա­դարձ հարգանքի վրա: Այդ հատուկ վերաբերմունքի շնորհիվ է, որ Լիբանանի հայ համայնքն իր բազմաբովանդակ   գործունեությամբ մասնակցում է Լիբանանի զարգացմանը եւ շարունակում մնալ սփյուռքի հոգեւոր կյանքի, ազգային-քաղաքական գործունեության եւ լուսա­վոր­չական մտքի կենտրոնը»:

Իր խոսքում Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, ովքեր սատար են կանգնել գրքի լույս ընծայման նախաձեռնությանը:

Հանդիսություն-երեկոն ուղեկցվեց հայ բանաստեղծությունների արաբերեն ընթերցմամբ եւ հանրահայտ «Կոմիտաս» քառյակի երաժշտական կատարումներով:

Փակման խոսքով հանդես եկավ Լիբանանի նախկին նախարար Դմիանոս Քաթթարը, ով կարեւորեց հայերի եւ լիբանանցիների միջեւ գոյություն ունեցող անքակտելի կապը եւ հավաստիացրեց, որ «Մեր բանաստեղծները՝ Հայաստանի փառքի կերտիչները» գրիք լույս ընծայումը էլ ավելի կամրապնդի այդ կապերը:

Հանդիսությանը ներկա էին Լիբանանի Նախագահի ներկայացուցիչ, պետական նախարար Փանոս Մանճյանը, ներկա եւ նախկին նախարարներ, պետական պաշտոնյաներ, խորհրդարանի անդամներ, օտարերկրյա դիվանագետներ, տարբեր համայնքների քաղաքական եւ հոգեւոր այրեր, հայ համայնքի տարբեր կառույցների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ: