Թուրքիայում բժիշկների պակաս է զգացվում

doktor  Թուրքիայի առողջապահության փոխնախարար Իրֆան Սենջանը հայտարարել է, որ առաջիկա 10 տարիների ընթացքում նախատեսվում է երկրում ավելացնել բժիշկների թիվը` հասցնելով այն 80 հազարի:

Կառավարությունը առողջապահական ոլորտում բժիշկների պակասը փորձելու է լրացնել դրսից մասնագետներ հրավիրելու ճանապարհով: Որպես հարմար տարբերակ դիտարկվում են հույն բժիշկները: Սենջանը նշել է, որ Թուրքիան մի շարք հույն բժիշկների առաջարկում է նախապատրաստական հատուկ դասընթացներ անցնել թուրքական համալսարաններում:

Այնուհանդերձ թուրքական առողջապահական ասոցիացիան համաձայն չէ կառավարության այս մոտեցման հետ: Ասոցիացիայի ներկայացուցիչ Բեյազիդ Իլհանի խոսքերով` իրենց խնդիրը ոչ թե բժիշկների պակասն է, այլ այն, որ մարդիկ աննշան խնդիրների դեպքում էլ հիվանդանոց են գալիս` առաջացնելով մեծ հերթեր: Նա նշել է, որ թեթև հիվանդությունների դեպքում քաղաքացիները պետք է դիմեն ընտանեկան բժիշկի օգնությանը:

Բժիշկները փորձում են կոմայից արթնացնել F1-ի աստղ Շումախերին

ՇումախերՖորմուլա 1-ի չեմպիոն Միխայիլ Շումախերը մեկ ամիս է, ինչ գտնվում է հարկադրական կոմայի մեջ, սակայն նրա ներկայացուցիչը հինգշաբթի օրը հայտնել է, որ դեղերի ազդեցությամբ նրա հանգիստ վիճակի ապահովումը նվազեցնում են, որպեսզի սկսեն արթնացման գործընթացը:

Դեկտեմբերի 29-ին Շումախերը գլխի լուրջ վնասվածք էր ստացել Ֆրանսիական Ալպերի Մերիբել հանգստավայրում դահուկներով սահելու ժամանակ:

Մինչ այս հայտարարությունը Շումախերի վիճակը նկարագրվում էր որպես կայուն:

Նրա ներկայացուցիչը լրատվամիջոցներին խնդրել է հարգել Շումախերի ընտանիքի անձնական կյանքը:

Հիվանդանոցում գտնվելու ընթացքում ամբողջ աշխարհից իրենց աջակցությունն են հայտնել գերմանացուն, իսկ երկուշաբթի օրը Շումախերի նախկին գործընկեր Mercedes-ը փորձարկվող իր նոր արծաթագույն մեքենայի վրա գրել էր «Տեղի չտաս Միխայիլ»:

 Անկախ

Բրազիլիայում բժիշկները կնոջը կեսարյան հատման են ենթարկել և պարզել, որ նա հղի չէ

հղի կինԲրազիլիայի պաշտոնյաները հայտնել են, որ բժիշկները 37-ամյա կնոջը կեսարյան հատման են ենթարկել, սակայն պարզվել է, որ նա հղի չէ:

Կաբո Ֆիրո ծովափնյա քաղաքի առողջապահության բաժնի ներկայացուցիչը հայտնել է, որ կինը բժիշկներին հայտնել է, որ ինքը 41 ամսական հղի է և ցավեր ունի:

Բժիշկները նշել են, որ կնոջ մոտ նկատվել են հղիության բոլոր նշանները:

Սակայն բժիշկները երեխայի սրտի բախոցը չեն լսել և մտածել են, որ կնոջ կյանքը վտանգի տակ է և անմիջապես վիրահատել են նրան՝ պարզելով, որ նրա մոտ կեղծ հղիություն է:

 Անկախ