Կենսազուգարան` զարգացող երկրների համար

532221ca-b6aa-e2e1-b6aa-e2ee81a2eda9.photo.0Գիտնականների խումբը, որին հովանավորում է Բիլլ Գեյթսը, վերջապես ավարտել է  Blue Diversion անվանումով էկոլոգիապես մաքուր զուգարանի ստեղծման աշխատանքները: Զուգարանը մշակվել է Աֆրիկայի ու Ասիայի շոգ երկրների համար, որտեղ ոչ միայն մաքուր ջրի, այլև սանտիտարիայի լուրջ խնդիրներ կան: Զուգարանը փաստորեն, անկորուստ է աշխատում ու ավելին,  զտիչների   խելացի մշակված համակարգի շնորհիվ նվազագույն քանակությամբ  է ջուր ծախսում:

bluediversion-0 Նոր զուգարաններում հետևյալ կերպ է կատարվում ողջ գործընթացը. երբ զուգարանակոնքը  հատուկ  տակառիկից լցված ջրով լվացվում է, մարդու կենսագործունեության արգասիքները անցնում են  տրոհման բազմաշերտ համակարգով: Մաքրման առաջին փուլում տեղի է ունենում տրոհում. արտաթորանքը վերածվում է մի զանգվածի, որից անջատվում է ջուրը: Տրոհման ու ջրազրկման փուլում ջուրն անցնում է զտման բազմաշերտ համակարգ: Զտված ջուրը այնուհետև ախտահանվում է, դրա մեջ  ոչնչանում են բոլոր մանրէներն ու վարակները, որից հետո այն կրկին լցվում է ընդհանուր տակառիկի մեջ ու պատրաստ է կրկին օգտագործման:

Դրանից հետո  մնացյալ արգասիքը հատուկ ռեակտոր է մտնում, որտեղ վերջնատրոհում է կատարվում ու հատուկ պլաստիկե փաթեթի մեջ լցվում: Մի փաթեթը կարող է ծառայել մի քանի տասնյակ մարդկանց:

Մեկ զուգարանը նման 5 պատիճ ունի, որոնք աշխատանքի վերջում կարելի է հանել ու մաքրել , իսկ պատիճի պարունակությունը կիրառել որպես պարարտանյութ գյուղատնտեսության մեջ, իսկ դրա մեջ առկա բոլոր վտանգավոր տարրերն արդեն մաքրման փուլում հեռացված կլինեն:

Ինչ վերաբերում է մեզին, ապա այն նույնպես կանցնի նույն բազմաշերտ մաքրման համակարգով ու կվերածվի պինդ ագրեգատային վիճակի, և նույնպես կտեղափոխվի  թափոնաբաժին:

Մանսագետները հույս ունեն, որ  Blue Diversion,  հնարավորություն կստեղծի Երկրագնդի խնդրահարույց տարածշրջաններում բարելավելու սանիտարական պայմանները:

Անկախ

Բիլլ Գեյթսը կրկին աշխարհի ամենահարուստ մարդն է

o_891381Microsoft հիմնադիր Բիլլ Գեյթսը Forbes-ի վարկանշային աղյուսակում կրկին զբաղեցրել է առաջին հորիզոնականը:

Վերջին տարիներին առաջին հորիզոնականը զբաղեցրած մեքսիկացի Կառլոս Սլիմի կարողությունը  նվազել է մլրդ դոլարով: Հիմա նա 72 մլրդ ունի, իսկ Բիլլ Գեյթսի կարողությունը մեկ տարում ավելացել է 9 մլրդ-ով : Այժմ Գեյթսի կարողությունը գնահատվում է 76 մլրդ:

Երրորդ հորիզոնականում  կրկին  Zara բրենդի տիրոջը` Ամանսիո Օրտեգային է պատկանում:

Իսկ ամնեահարուստ ռուսաստանցին կրկին Ալիշեր Ուսմանովն է, չնայած նա աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակում 34-րդ հորիզոնականից  հասել է 40-րդին:

Անկախ

Բիլլ Գեյթսը ճուտիկ է դարձել (տեսանյութ)

o_884083Microsoft ընկերության հիմնադիրը համացանցային օգտատերերին ու հեռուստադիտողներին անսովոր կերպարով է հանդես եկել: Ավելի ճիշտ` կերպարներով: Իր կայքը գովազդելու նպատակով, որտեղ նրա ամենամյա ուղերձն է տեղադրված. միլիարդատերը փայլաթիթեղից գլխարկով, վամպիրի ժանիքներով  ու հսկայական սառնաշաքարով ճուտիկի կերպարանքով է հանդես  եկել:

Իր` աղքատության ու հիվանդությունների դեմ պայքարին  նվիրված զեկույցը ավելի մեծ լսարանի հասցնելու նպատակով, Գեյթսը ամերիկյան թոք շոուի եթեր է գնացել, որտեղ էլ մասնավորապես, պատմել է իր կայքի մասին: Հաղորդավարը հարցրել է, թե ինչպես է Գեյթսը պատրաստվում լսարանի ուշադրությունը գրավել: Միլիարդատերը պատասխանել է, որ լավագույն միջոցը “վիրուսային” տեսանյութ տեսագրելն է ու, ինքն արդեն նման տեսահոլովակ ունի: Դրանից հետո 40-վայրկյան տևողությամբ տեսանյութը ցուցադրվել է հեռուստաեթերում: Տարբեր կերպարանափոխություններով Գեյթսն անվերջ կրկնում է իր կայքի հասցեն, ապա նրա բոլոր կլոնները նույնը կրկնում են միասին: Տեսահոլովակն ու կայքը Բիլլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամն է ստեղծել, որն աշխարհում ամենախոշոր մասնավոր բարեգործական կազմակերպությունն է:

Անկախ