Ձերբակալել են Ջորջ Բուշին սպանել սպառնացող տղամարդուն

george-w-bushԱՄՆ Դաշնային դատարանը հայտնել է, որ Նյու Յորքում ձերբակալել են նախկին նախագահ Ջորջ Բուշին սպանել սպառնացող տղամարդուն:

Նյու Յորքի բնակիչ Բենջամին Սմիթը սպառնացել էր սպանել, առևանգել և մարմնական վնասվածքներ հասցնել Բուշին:

Սիթը բացահայտ հայտարարել էր նաև նախկին նախագահի երկվորյակ դուստրերից մեկի՝ Բարբարայի նկատմամբ սիրային հետաքրքրվածության մասին:

ԱՄՆ-ի գաղտնի ծառայությանն այս մասին տեղեկացրել էր Սմիթի մայրը, որն  իրենց բնակարանում հայտնաբերել էր տղամարդու նամակը այն մասին, որ ինքը պատրաստվում է աշխատել Ջորջ Բուշի և Պենտագոնի համար՝ ավելացնելով, որ սպանելով վիշապին Բարբարա Բուշը իրենը կլինի:

Ուրբաթ օրը գործակալները Սմիթին գտնել էին Մանհեթենում, որի մեքենայի մեջ հայտնաբերել էին 38 տրամաչափի հրացան, երկու արկղ զինամթերք, բենզինով լցված տարա և մաչետե:

Հարցաքննության ընթացքում Սմիթը գործակալներին պատմել է, որ ինքն ամուսնալուծված է, սակայն աշխատում է Բարբարա Բուշի հետ հարաբերություններ սկսելու ուղղությամբ:

Միացյալ Նահանգների նախագահների նկատմամբ սպառնալիքները դաշնային հանցագործություն են համարվում:

Անկախ

Ջորջ Բուշ-ավագն անսովոր նվեր է ստացել

105_300_widthԱՄՆ նախկին-նախագահ Ջորջ Բուշ-ավագը, որի 89 տարին լրացավ հունիսի 12-ին, անսովոր նվեր ստացավ.հազարավոր մարդիկ նրա համար համացանցում տեղադրեցին լուսանկաներ, որոնցում իրենք գույնզգույն գուլպաներ են հագել:

Հայտնի է, որ վերջին 41 տարին ԱՄՆ նախագահը հատուկ սեր ունի ինքնատիպ գույնզգույն գուլպաների հանդեպ.” Նա հաճախ է սկսել նման գուլպաներով հայտնվել տարբեր միջոցառումներում` այդ թվում նաև պաշտոնական: Օրինակ` 2012-ին Սպիտակ տանն իր որդու դիմանկարի ներկայացման հանդիսության ժամանակ, նա հայտնվել էր կարմիր-սպիտակ-կապույտ գծավոր գուլպաներով, իսկ 2013-ին` Ջորջ Բուշ կրտսերի` Դալլասում նախագահական կենտրոնի բացմանը նա ներկայացել էր մոխրագույն կոստյումով, կարմիր փողկապով ու վառ վարդագույն գուլպաներով:

Հոբելյարին անսովոր նվեր անելու գաղափարը ծագեց Ջորջ-Բուշ-ավագի անվան հիմնադրամի աշխատակիցների  գլխում.”Միացեք մեզ ու ողջունեք նախագահ Բուշին ծննդյան օրվա առթիվ` լուսանկարվելով ամենագունեղ ու անսովոր գուլպաներով, ինչպիսիք կունենաք, ապա դրանք տեղադրեք համացանցում”,ասվում էր հիմնադրամի կայքում:

Կոչին արձագանքեցին շատ հայտնի քաղաքական դեմքեր ու ոչ միայն Հանրապետական կուսակցությունից:

Բուշին շնորհավորեցին հազարավոր ամերիկացիներ.”Շնորհավոր, պարոն նախագահ: Ասենք “ոչ” ձանձրալի գուլպաներին”, գրել է նրանցից մեկն ու իր կապույտ-նարնջագույն կիսագուլպաներով ու խիստ ոճի կոշիկներով լուսանկարը տեղադրել:

2012-ի վերջին Ջորջ Բուշ-ավագը բրոնխիտի բարդության հետևանքով գրեթե 2 ամիս է անցկացրել հիվանդանոցում: Նա տառապում է Պարկինսոնի հիվանդությամբ ու ստիպված է տեղաշարժվել հաշմասայլով: Մինչդեռ, նա իր 75,80 և 85 –ամյակները նշել է պարաշյուտով թռիչքով, որոնք նա կատարել է տանդեմում, պրոֆեսիոնալների հսկողությամբ:

Այս անգամ նա իր ծնունդը նշել է Քեննեբանկպորտ քաղաքում, որտեղ կնոջ հետ սովորաբար անց է կացնում ամառը: