Ինտենսիվ կերպով շարունակվում են «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարական աշխատանքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

220814ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի անմիջական հսկողությամբ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու Տրանշ 1-ի՝ Երևան-Արտաշատ (հատված 2), Երևան-Աշտարակ (հատված 3) և Տրանշ 2-ի՝ Աշտարակ-Թալին (հատված 1) ճանապարհահատվածներում ամռան ամիսներին ինտենսիվ կերպով շարունակվում են շինարարական աշխատանքները։

Տրանշ 1-ի Երևան-Արտաշատ ճանապարհահատվածում, որտեղ արդեն ավարտվել է ձախակողմյան մոտ 19.5 կմ երկարությամբ հատվածի բետոնապատումը,կատարվում է կարալցում, ջրահեռացման համակարգերի տեղադրում, կամրջային կառույցների հատվածներում՝ ասֆալտապատում։

Բետոնապատման աշխատանքներ են իրականացվում ճանապարհի աջ կողմում.այստեղ մոտ 2,7 կմ հատվածն արդեն բետոնապատ է։

Շոգ եղանակի պատճառով այս հատվածում կատարվել է աշխատանքային գրաֆիկի փոփոխություն՝ կեսօրին աշխատելու փոխարեն աշխատանքներն ընթանում են երեկոյան և գիշերային ժամերին։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը բազմիցս նշել է, որՀայաստանի համար պետական նշանակություն ունեցող այս ճանապարհի կառուցման համար կարևորագույն խնդիր է բարձր որակի ապահովումը։

Տրանշ 1-ի Երևան-Արտաշատ ճանապարհահատվածում նախատեսվում է բետոնապատման աշխատանքներն ամբողջությամբ ավարտել հոկտեմբերի երկրորդ կեսին։

Տրանշ 1-ի Երևան-Աշտարակ ճանապարհահատվածի աջակողմյան մասում կատարվել է մոտ 10,4կմ, իսկ ձախակողմյան մասում՝մոտ 3.0 կմ բետոնապատում։

Այստեղ աշխատանքների ավարտը նախանշված է հոկտեմբերի առաջին կեսին։ Տրանշ 2-ի  Աշտարակ-Թալին ճանապարհաhատվածում իրականացվում են հողային աշխատանքներ (հանույթ, լիցք, պայթեցում), հնագիտական պեղումներ և հողօտարումներ։

Հայաստանի հյուսիսային հատվածի բնակլիմայական պայմանները հաշվի առնելով՝ Տրանշ 2-ի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի 55-րդ կիլոմետրում, ճանապարհի տակ տեղադրվում են ջրթող խողովակներ, որոնց միջոցով անձրևաջրերն ու ձնհալոցքները կհեռացվեն՝ չվնասելով ճանապարհը։

Ճանապարհաշինական աշխատանքներին զուգահեռ առաջիկայում կվերանորոգվեն ու կվերականգնվեն նաև այս հատվածներում տեղակայված կամրջային կառույցները։

Այլմանրամասներ՝տեսանյութում…

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

լրատվական ծառայություն

 Անկախ

Կլուծվեն Վերին կարմիրաղբյուր գյուղի կոմբայնի և ոռոգման ջրի հարցերը

10488221_767555346600390_8429509934151176818_nՏավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր և Մովսես գյուղերը ՀՀ վարչապետից կոմբայն նվեր կստանան:

Ընդհանրապես Շամշադինի շրջանի գրեթե բոլոր գյուղերն այս սեզոնին մշտապես կանգնում են այդ խնդրի առաջ: Ցորենի դաշտերը հնձելու ժամանակ գյուղտեխնիկայի խնդիր է առաջանում: Չորաթան գյուղի ղեկավար Վարուժան Բաղմանյանն այսօր մեր թղթակցին ասել է, որ իրենց գյուղը կոմբայնի խնդիր չունի, տեխնիկան օգնության է հասնում նաև հարևան համայնքներին՝ Չինարիին, Այգեձորին, Վերին կամիրին: Չորաթանը 150 հեկտար ցորենի արտ ունի:

10518866_264182950453973_712937838_nԲացի Վերին կարմիրից, կոմբայնի խնդիր ունի նաև Մովսեսը: Վերին կարմիրաղբյուրին պատկանող հողամասերը գտնվում են համայնքից բավական հեռու՝ Մաֆլար կոչվող հատվածում, որը նաև սահմանամերձ է: Այնտեղ հասնելու համար վերինկարմիրցի մշակները երկար ճանապարհ են կտրում, հոգնած հասնում այգի:

10303744_767555179933740_7171802923095576416_nԱյդ մասին նրանց խնդրանքին ընդառաջ՝ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը խոստացել է գյուղին նվիրել բանվորական ավտոբուս, որը այգեգործներին հանդ կտեղափոխի: Գրեթե լուծվել է նաև Վերին կարմիրաղբյուրի ոռոգման ջրի հարցը:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանն ասել է, որ կային ջրատարի նորոգման և պոմպակայանի կազմակերպման խնդիրներ, որոնց վերաբերյալ որոշումները ներառված են կառավարության այս տարվա ծրագրում: Առաջիկայում կսկսեն իրականացնել ոռոգման ջրի անցկացման ծրագիրը:

 

Անկախ

Չինական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի արբանյակային ծրագրով

Գագիկ Բեգլարյանը հանդիպեց  «Մեծ պատ » չինական արդյունաբերական ընկերության և  Տիեզերական տեխնոլոգիաների չինական ակադեմիայի ներկայացուցիչներին։ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

լրատվական ծառայությունից Անկախին տեղեկացրեցին, որ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպեց  «Մեծ պատ » չինական արդյունաբերական ընկերության և  Տիեզերական տեխնոլոգիաների չինական ակադեմիայի ներկայացուցիչներին։

«Չինական Մեծ պատ արդյունաբերական կորպորացիան» (ՉՄՊԱԿ) և «Տիեզերական տեխնոլոգիաների չինական ակադեմիան» (ՏՏՉԱ), որոնք մաս են կազմում  «Չինաստանի տիեզերական գիտության և տեխնոլոգիաների կորպորացիայի», Չինաստանի միակ պետական կառույցն է, որը պատասխանատու է տիեզերագնացության և տիեզերքի հետազոտման ոլորտի համար:

Հանդիպման ընթացքում Գագիկ Բեգլարյանը, ներկայացնելով Հայաստանի տիեզերական ծրագիրը, նշեց, որ նախատեսվում է ստեղծել Հայաստանի Հանրապետության կապի և հեռուստահեռարձակման արբանյակ, և այս ոլորտում նախարարությունը տարբեր երկրների հետ համագործակցության եզրեր է փնտրում:

«Ծրագիրը մեկնարկել է 2012 թվականից, և այսօր ուղեծրային դիրքի կոորդինացման աշխատանքների փուլում ենք: Այս ոլորտում խոշոր կազմակերպությունների կողմից ունենք բավական առաջարկներ խորհրդատվության, կառավարման առումներով: Ձեզ նույնպես կներկայացնենք մեր առաջարկները, և կսպասենք ձեր արձագանքին»,-ասաց նախարարը:

«Մեծ պատ» չինական արդյունաբերական ընկերության փոխնախագահ Չժաո Չունչաոյի խոսքով՝ չինական կողմը պատրաստակամ է աշխատել հեռահաղորդակցության հայկական արբանյակի նախագծման, կառուցման, ուղեծիր դուրսբերման, դրա ղեկավարման և սպասարկման, հայ համապատասխան մասնագետների վերապատրաստման ուղղությամբ։

Անկախ 

Գվելեթի – Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի հիմնանորոգման համար կպահանջվի շուրջ մեկ տարի

unnamed

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

լրատվական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հունիսի 14-ին մեկնեց Վրաստան՝ տեղում ծանոթանալու Գվելեթի – Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի փլուզված հատվածում կատարվող վերականգնողական աշխատանքների ընթացքին:

unnamed (1)Վրաստանի ճանապարհների շինարարության դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը փոխանցել էին, որ ճանապարհի մաքրման աշխատանքները շարունակվում են, և արվում է ամեն ինչ՝ ճանապարհը հնարավորինս շուտ՝ հունիսի 14-15-ին, բացելու ուղղությամբ: Նրանք չէին բացառում նաև նոր փլուզման վտանգը, ինչի դեպքում նախանշված ժամկետում ճանապարհը չէր բացվի:

Մինչ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ուղևորվում էր Վրաստանի Հանրապետություն, հունիսի 14-ի կեսօրին տեղեկություն ստացվեց, որ Գվելեթի – Դարիալ ավտոճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վթարված հատվածում Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարար Էլգուջա Խոկրիշվիլին Գագիկ Բեգլարյանին ներկայացրեց, թե ինչ աշխատանքներ են կատարվել վթարը վերացնելու ուղղությամբ: Իրավիճակին ծանոթանալուց հետո լրագրողների հետ զրույցում Գագիկ Բեգլարյանը նշեց, որ ճանապարհը հիմնովին վերականգնման խնդիր ունի:

«Աշխատանքների ընթացքը եղել է շատ բարդ: Վրացական կողմը ներկայացրեց, որ հիմնանորոգման աշխատանքներ են կատարվելու, որոնք կտևեն շուրջ մեկ տարի: Մենք էլ առաջարկեցինք մեր մասնագիտական աջակցությունը, որպեսզի Հայաստանի համար շատ կարևոր նշանակություն ունեցող այս ճանապարհին նման իրավիճակներից փորձենք խուսափել»,- նշեց նախարարը:

Ճանապարհը թեև բացվել է, սակայն շարունակվում են ճանապարհի լայնացման աշխատանքները: Վրացի ճանապարհաշինարարների ջանքերով 18մ բարձրությամբ հողազանգվածը, որը փակել էր ճանապարհը, մաքրվել է:

Էլգուջա Խոկրիշվիլին ներկայացրեց նաև, թե կանխարգելիչ ինչ միջոցառումներ են նախատեսում իրականացնել՝ նմանատիպ աղետներից խուսափելու համար:

«Կառավարությունը մեզ հատկացրել էր 7 միլիոն լարի, որն ամբողջությամբ ուղղվել է այս աշխատանքների կատարմանը: Մենք ստեղծել ենք փորձագետների խումբ, որոնք վթարված հատվածում 24 – ժամյա դիտարկում են անցկացնում: Այս պահին ճանապարհահատվածն անվտանգ է: Այս ճանապարհը գտնվում է լեռնային բարդ գոտում, որտեղ սողանքներ ու բնական աղետներ հաճախ են լինում։ Որպեսզի նման իրավիճակներում ճանապարհն առավելագույնս պաշտպանված լինի, նախատեսում ենք հսկայածավալ մի նախագիծ իրականացնել»,- նշեց Խոկրիշվիլին։

Նա ընդգծեց, որ բացի ճանապարհը բարելավելուց, առավել վտանգավոր հատվածներում նախատեսում են թունելներ կառուցել։

Չնայած ճանապարհը բացվել էր, սակայն բեռնափոխադրող մեքենաներից մեկին թույլ չէին տալիս հատել սահմանը, քանի որ սահմանն անցնելու համար նրան հատկացված արտոնագրի ժամկետն ավարտվել էր:

Նախարար Գագիկ Բեգլարյանի միջամտությամբ հնարավոր եղավ խնդրին լուծում տալ: Մեկ ամիս շարունակ ճանապարհին մնացած մեքենան շարունակեց ճանապարհը դեպի Հայաստան:

Անկախ 

Կարեն Ճշմարիտյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարար,իսկ Գագիկ Բեգլարյանը՝ տրանսպորտի և կապի նախարար

Կարեն Ճշմարիտյանգագիկ բեգլարյանՂեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.

Կարեն ՃՇՄԱՐԻՏՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.

Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

 Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

Կհիմնանորոգվեն Պուշկինի և Դիլիջանի թունելները Ավտոճանապարհների հիմնանորոգումը կատարվելու է 2014թ. պետբյուջեի վերաբաշխման միջոցով

գագիկ բեգլարյանՏրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման նախագծային աշխատանքների և հեղինակային հսկողության համար 2014թ. պահանջվում է մոտ 39 մլն դրամ, սակայն պետբյուջեով հատկացված է 18 միլիոնը: Մնացած գումարի հատկացման նպատակով գործադիրն իր այսօրվա նիստում վերաբաշխում է կատարել 2014թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ՝ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում: 2014թ. սկսած և հետագա տարիների ընթացքում նախատեսվում է իրականացնել Պուշկինի և Դիլիջանի թունելների հիմնանորոգման աշխատանքներ, ուստի դրանց նախագծմանը տրամադրվել է մոտ 28 մլն դրամ: Հիմնանորոգման և տեխնիկական հսկողության մեծածավալ աշխատանք է կատարվելու Երևան-Գորիս-Իրանի սահման Գորիս քաղաքով անցնող 4.5 կիլոմետր ճանապարհին, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման, Ջրառատ-Գայ-Ակնաշեն ավտոճանապարհների մի շարք այլ հատվածներում:
Որոշման ընդունումը 2013թ. ՀՀ պետբյուջեի ծախսի և եկամտի ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև ֆինանսական լրացուցիչ միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում:

Գագիկ Բեգլարյանը և Մոհամմադ Ռեյիսին քննարկելել են «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրի մանրամասները

14022014ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը փետրվարի 14-ին հանդիպել է  ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ  և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին:

Հանդիպման ընթացքում  կարևորվել են տրանսպորտի ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացումը,  նշվել է, որ առաջիկայում  համատեղ բազմաթիվ ծրագրեր կան իրագործելու:

Անդրադառնալով «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրի իրականացմանը՝ Գագիկ Բեգլարյանն ընդգծել է, որ Տրանսպորտի և կապի նախարարությունն անում է հնարավորինը, որպեսզի Հայաստանի համար խոշոր ռազմավարական նշանակություն ունեցող այդ նախագիծը կյանքի կոչվի:

«Երկաթուղու տեխնիկատնտեսական հիմնավորումն արդեն պատրաստ է, այն  գտնվում է քննարկման փուլում»,-  ասել է նախարարը:

Դեսպանը նույնպես ընդգծելով «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրի իրագործման կարևորությունը ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի համար՝ շեշտել է,   որ այն կարող է մեծապես նպաստել Սև ծովի նավահանգիստներից դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ կատարվող ապրանքաշրջանառության աճին:

 Նա հաստատել է իրանական կողմի պատրաստակամությունը՝ նշելով, որ երկաթուղու շինարարարական աշխատանքների մեկնարկին զուգահեռ՝ իրանական կողմը ձեռնամուխ կլինի իր հատվածում երկաթգծի կառուցմանը:

Անկախ

Գագիկ Բեգլարյանը ծանոթացավ Վազաշեն-Պառավաքար ավտոճանապարհի կառուցման աշխատանքներին

այցՏավուշի մարզի Բերդ-Իջևան մայրուղու Վազաշեն-Պառավաքար ճանապարհահատվածի փակման հետևանքով Այգեհովիտ – Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի Վազաշեն-Պառավաքար վտանգավոր հատվածում կառուցվում է շրջանցիկ ավտոճանապարհ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ շինարարության ընթացքին, կատարված աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը այցելեց Տավուշի մարզ, որտեղ Վազաշեն-Պառավաքար հատվածում ընթանում են նոր ճանապարհի կառուցման աշխատանքները:

Ճանապարհի շինարարությունն իրականացնող Իջևանի ճանշինի ղեկավարը  նախարարին հավաստիացրեց, որ  հողային աշխատանքները կավարտվեն մարտի կեսին, իսկ ապրիլի վերջին  ճանապարհը կհանձնվի շահագործման:

Նախարար Գագիկ Բեգլարյանն ընդգծեց, որ եղանակային բարենպաստ պայմանները ևս կնպաստեն շինարարական աշխատանքների արագ ընթացքին, և նորակառույց ճանապարհահատվածը նախանշված ժամկետներում կշահագործվի։

«Անցած տարի մեծ աղմուկ բարձրացավ այս ճանապարհի հետ կապված, բայց ես պետք է ասեմ, որ ժողովուրդը բավականին տեղին էր բողոքում, որովհետև կար ոչ անվտանգ ճանապարհ, և անցյալ տարվա ցավալի դեպքերը բոլորս լավ ենք հիշում: Դրանցից հետո ՀՀ նախագահի հանձնարարականով անմիջապես սկսեցինք այս ճանապարհի կառուցումը: Տրանսպորտի և կապի նախարարությունը պատվիրել է ճանապարհի նախագիծը, և Իջևանի ճանշինը անցած տարվանից աշխատում է››, – ասաց նախարարը:

Այլընտրանքային այս ճանապարհը կունենա 3,2 կմ երկարություն և 6-7 մետր լայնություն: Այն Վազաշեն-Պառավաքար հատվածում ճանապարհի երկարությունը կկրճատի մոտ երկու կիլոմետրով:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության առաջարկով ավտոճանապարհի նախագծման աշխատանքները, որոնցում ներառված են նաև տեղանքի երկրաբանական հետազոտությունները, իրականացրել է ‹‹Ճաննախագիծ ինստիտուտ›› ՍՊ ընկերությունը:

Նախագծման աշխատանքներն ավարտվել են, այժմ ընթանում են շինարարական աշխատանքները: Արդեն պատրաստ է ճանապարհի 1,6 կմ  հատվածի հողային պաստառը:

Կիրառված նախագծային լուծումներն ապահովվում են ճանապարհահատվածի անվտանգությունը:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության առաջարկով շինարարական աշխատանքներն իրականացնում է ‹‹ Իջևան ՃՇՇ›› ՓԲ ընկերությունը:

Մանրամասները՝ տեսանյութում…

 

Գագիկ Բեգլարյան. «Ամեն ինչ անելու ենք, որ տաքսու վարորդներն աշխատեն հավասար պայմաններում»

Գագիկ Բեգլարյան, տաքսու վարորդներՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից նախապես հայտարարված բաց դռների օրվա շրջանակներում նոյեմբերի 15-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ընդունեց շուրջ երկու տասնյակ անհատ տաքսու վարորդների և տաքսի ծառայությունների ներկայացուցիչների:

Վերջիններիս կողմից բարձրացված խնդիրները ունեին երկու ուղղվածություն: Նրանց հիմնական մտահոգությունները կապված էին տեսանկարահանող սարքավորումների, կարմիր գծանշումներով կայանատեղիների, նշագծումների, ԱՊՊԱ ծառայությունների, ինչպես նաև ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքների հետ:

Գագիկ Բեգլարյանը պարզաբանեց, որ թվարկված խնդիրներից և ոչ մեկը որևէ առնչություն չունի օրենսդրությամբ նախարարությանը վերապահված գործառույթների և իրավասությունների հետ:

«Նախարարությունը իրավասու է քննարկել միայն այն խնդիրները, որոնց լուծումը վերապահված է իրեն: Առանց մեզ դիմելու բարձր ամբիոններից անպատասխանատու հայտարարություններ անել, թե Տրանսպորտի և կապի նախարարությունը մեղավոր է, ճիշտ չէ»,-նշեց նախարարը:

Այս տեսակետին համակարծիք էին հանդիպմանը ներկա տաքսու վարորդների գերակշռող մասը:

Խնդիրների երկրորդ խումբը, որոնք մտահոգում էին վարորդներին, առնչվում էր ոլորտի բարեփոխումների օրենսդրական փաթեթին, որը օրենքով սահմանված կարգով ներկայացվել է ՀՀ ազգային ժողովի քննարկմանը:

«Բարեփոխումների ընթացքում ցանկացած փոփոխության նախարարությունը գնում է՝ ի նպաստ տաքսու վարորդների: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի բոլորը գործունեություն ծավալեն հավասար պայմաններում: Այդ նպատակն է հետապնդում նաև միատեսակ համարանիշների աստիճանաբար կիրառումը: Բարեփոխումները հնարավորություն կտան նաև էապես նվազեցնել տարբեր ծառայությունների (բժշկական, մեքենաների տեխնիկական զննության և այլն) համար վճարվող գումարները»,-նշեց նախարարը:

Գ.Բեգլարյանը միաժամանակ ընդգծեց, որ բարեփոխումներին զուգընթաց տաքսու վարորդները պետք է մտածեն իրենց կողմից մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու մասին:

Վարորդները համակարծիք էին, որ մեկնարկած բարեփոխումների արդյունքում արդեն իսկ որոշակիորեն նվազել է ֆինանսական բեռը, հեշտացել է իրենց աշխատանքը: Նրանց մեծ մասը հանդիպման ընթացքում բարձրացնում էր առավելապես անձնական բնույթի խնդիրներ, որոնցից և ոչ մեկն անպատասխան չմնաց:

Այս քննարկումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ տաքսիստների բարձրացրած խնդիրների մեծամասնությունը ոչ միայն որևէ առնչություն չունի նախարարության գործառույթների հետ, այլև անիրազեկության արդյունք է:

Գագիկ Բեգլարյանն ընդգծեց, որ ոլորտի բարեփոխումները կրելու են շարունակական բնույթ, և նախարարության համապատասխան ներկայացուցիչները պատրաստակամ են ընդունելու ցանկացած առաջարկ, որը կնպաստի տաքսու վարորդների գործունեության պարզեցմանը և կկանխի չպարզաբանված խնդիրների անհիմն շահարկումը:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

լրատվական ծառայություն

Գագիկ Բեգլարյանն ընդունեց «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման» ծրագրի նոր ղեկավարին

Գագիկ Բեգլարյան,Վիքրամ ՔութարիՀՀ  տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նոյեմբերի 11-ին հանդիպեց Համաշխարհային բանկի (ՀԲ) ներկայացուցիչներին՝ «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման» ծրագրի ղեկավար Վիքրամ Քութարիի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ավարտվող ծրագրի արդյունքները, ինչպես նաև նոր ծրագրի ընթացքը:

Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագիրը մեկնարկել է 2009թ-ին և ավարտվում է տարեվերջին: Ծրագրով նախատեսված 430կմ  ճանապարհների վերականգնման փոխարեն ՝տնտեսումների հաշվին այդ թիվը հասցվել է 447կմ-ի:

Գագիկ Բեգլարյանը կարևորեց  ծրագրի իրականացման ընթացքը՝ նշելով, որ ծրագրի շնորհիվ այսօր ունենք վերանորոգված մեծաթիվ գյուղական ճանապարհներ:

Հանդիպման ընթացքում Վիքրամ Քութարին նախարարին ներկայացրեց ծրագրի նոր ղեկավարին՝ Քառոլինա Մոնսալվեին:

Նախարար Գագիկ Բեգլարյանը շնորհակալություն հայտնեց Վիքրամ Քութարիին արդյունավետ աշխատանքի համար՝ հույս հայտնելով, որ այն շարունակական կլինի նաև նոր ղեկավարի պաշտոնավարման ընթացքում:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

լրատվական ծառայություն

Գագիկ Բեգլարյանը հանդիպեց «Իզոլյուքս Կորսան» ընկերության նորանշանակ ղեկավարի հետ

Գագիկ Բեգլարյան,«Իզոլյուքս Կորսան»,Մարիո ԲարսենիյաՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հոկտեմբերի 23-ին հանդիպեց «Իզոլյուքս Կորսան» ընկերության ներկայացուցիչների հետ՝ ընկերության նորանշանակ գլխավոր տնօրեն Մարիո Բարսենիյայի գլխավորությամբ:

«Իզուլյուքս Կորսան» ընկերությունն իրականացնում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի Տրանշ 1 և Տրանշ 2-ով նախատեսված շինարարական աշխատանքները:

Նախարարն ընկերության նորանշանակ ղեկավարի առաջ ևս հստակ խնդիր դրեց իրականացվող աշխատանքների որակի նկատմամբ ամենօրյա հսկողություն իրականացնելու և սահմանված ժամկետում դրանք ավարտելու համար: Գ.Բեգլարյանը նշեց, որ չնայած նկատվել է շինարարական աշխատանքների որակի որոշակի աշխուժացում, սակայն դեռևս առկա են շինարարության կազմակերպման և որակի բարձրացման խնդիրներ:

«Առաջին իսկ օրվանից իմ գլխավոր պահանջը եղել է նախագծի համաձայն աշխատանքների իրականացումը, քանի որ խոսքը Հայաստանի համար կարևոր ռազմավարական նշանակության ծրագրի մասին է: Մեզ անհրաժեշտ է, որ պայմանագրի կետերն իրագործվեն, և  կարևորագույն այս ծրագիրը բարձր որակով հասցնենք ավարտին: Յուրաքանչյուր աշխատանք պետք է կատարվի նախագծի համաձայն. որևէ շեղում չենք ընդունի»,-նշեց նախարարը:

Նախարարը ընդգծեց, որ ընկերությունը պետք է ավելի սերտ համագործակցի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի հետ, ինչը դրական կանդրադառնա շինաշխատանքները ժամանակին ավարտելուն:

Մարիո Բարսենիյան կիսեց նախարարի մտահոգությունները՝ նշելով, որ իրենց մասնագետներն ամբողջովին ընդգրկված են աշխատանքներում, ինչը կնպաստի  առաջադրված խնդիրների լուծմանը:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

լրատվական ծառայություն