Գաղտնալսման սկանդալ Թուրքիայի և Գերմանիայի միջև

Գերմանիա-Թուրքիա

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է գերմանական մամուլում հայտնված լուրերը, թե Գերմանիայի հետախուզական ծառայությունը Թուրքիայում գաղտնալսել է մի շարք կարևոր հեռախոսազրույցներ: «Եթե նույնիսկ աննշան ապացույց գտնվի, որը այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա Գերմանիան պարտավոր է բացատրություն տալ այս լրջագույն հարցի վերաբերյալ: Նման գործողություններ միանգամայն անընդունել են երկու բարեկամ և դաշնակից պետությունների հարաբերություններում, որոնք պետք է հիմնված լինեն փոխվստահության և հարգանքի վրա»,-ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Ավելի վաղ Անկարայում Գերմանիայի դեսպան Էբերհարդ Պոլը գաղտնալսման լուրերի հետ կապված կանչվել էր Թուրքիայի ԱԳՆ: Նշենք, գերմանական «Der Spiegel» ամսագիրը գրել էր, թե Գերմանիայի հետախուզական ծառայությունը կառավարության  2009 թվականին կառավարության կարգադրությամբ Թուրքիայում հետախուզական գործունեություն է ծավալում:

 

Գերմանիայի հետախուզությունը գաղտնալսել է ԱՄՆ պետքարտուղարների զրույցները

14_tnԱՄՆ պետքարտուղարներ Ջոն Քերիի ու Հիլարի Քլինթոնի զրույցները գաղտնալսվել են Գերմանիայի հետախուզական ծառայության կողմից, գրում է  Der Spiegel-ը:

Նշվում է, որ 2013-ին ծառայությունը Քերիի հեռախոսազրույցն է որսացել, 2012-ին էլ` Քլինթոնի ու ՄԱԿ-ի պետքարտուղար Քոֆի Անանինը:

Ճշտված տվյալների համաձայն, հեռախոսազրույցը պատահաբար են որսացել, առանց  հատուկ միտումի:

Թուրքիայի վարչապետ Էրդողանի հեռախոսի գաղտնալսման գործը տեղափոխվել է դատարան

erdoganԻնչպես հաղորդում է թուրքական «Սաբահը», Թուրքիայում քրեական գործ է հարուցվել՝ կապված վարչապետ Թայիփ Էրդողանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման հետ: Քրեական գործի շրջանակներում արդեն 4 հոգի հարցաքննվել է:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կոռուպցիոն սկանդալի գործի քննության ժամանակ գաղտնալսվել են նախագահ Աբդուլահ Գյուլի, վարչապետ Էրդողանի, ինչպես նաև մի շարք այլ պաշտոնյաների հեռախոսները: Թուրքական հետախուզությունը հայտնաբերել էր գաղտնալսիչ սարքերը, որոնց միջոցով էլ իրականացվել է այդ անօրինական գործողությունը:
Անկախ

Սկանդալ.կոնգրեսականը դատի է տվել Օբամային

o_881264Գաղտնալսման սկանդալի հետ կապված նոր մանրամասներ են պարզվում: Այս անգամ այդ հետքը “տուն” է տանում, ԱՄՆ: Հանրապետական սենատոր Ռենդ Փոլը մտադիր է դատարանում ապացուցել ամերիկյան հատուկ ծառայությունների գործողությունների անօրինականությունը:

Չորեքշաբթի հայտնի դարձավ, որ Փենսիլվանիա նահանգից կոնգրեսականը հայց է ներկայացրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, ազգային  հետախուզության ղեկավար Ջեյմս Կլեպպերի, ԱԱԳ-ի տնօրեն Քեյթ Ալեքսանդերի ու ԿՀՎ-ի ղեկավար Ջեյմս Կոմի դեմ:

Հեռախոսազանգերի տվյալների հավաքումը, ինչպես Ռենդ Փոլն է ապացուցում, հակասում է ԱՄՆ Սահմանադրության 4-րդ ուղղմանը, որն ամերիկացիներին պաշտպանում է  իշխանությունների գործողություններից`թույլատրված ընդհանուր օրդերով,այսինքն, որով նշված չէ կոնկրետ հետապնդման ենթակա անձը (ձերբակալման կամ էլ իրերի առգրավման նպատակով):

“Սպասում եմ, որ գործը կհասնի ԱՄՆ Գերագույն դատարան ու կանխատեսում եմ, որ Ամերիկայի ժողովուրդը կհաղթի”,-հայտարարում է սենատորը, ով մտադիր է գերագույն դատական կառույցից ստանալ “Իրավունքի մասին բիլի” բացատրությունը:”Ի վերջո, գերագույն դատարանը կորոշի, թե ինչ է նշանակում Չորրորդ ուղղում”,կարծում է սենատորը:

Անկախ

Աբդուլահ Գյուլի հեռախոսը գաղտնալվել է

gaxtnalsum Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նախագահ Աբդուլահ Գյուլի հեռախոսը գաղտնալսվել է կոռուպցիոն սկանդալի հետաքննության ժամանակ: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբեր 7»-ը: Էրդողանի խոսքերով՝ բացի նախագահից, գաղտնալսվել են նաև պաշտոնատար այլ անձանց հեռախոսային խոսակցությունները:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սկանդալային գործի քննության ընթացքում գաղտնալվել է նաև վարչապետ Էրդողանի հեռախոսը: Թուրքական հետախուզությունը հայտնաբերել էր, թե որտեղ են տեղադրված եղել գաղտնալսման սարքերը: Անօրինական գաղտնալսման փաստի բացահայտումից հետո Թուրքիայի հեռահաղորդակման նախարար Ջեմալեդդին Չելիքը հեռացվել էր պաշտոնից:

Անկախ

ԱՄՆ հատուկ ծառայությունները գաղտնալսել են նաև Իսպանիայի հեռախոսազրույցները

i (4)ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության աշխատակիցները գաղտնի հետևել են Իսպանիայի ավելի քան 60 մլն հեռախոսազրույցի:

Այս տեղեկությունը իսպանական ԶԼՄ-ները ստացել են Սնոուդենի գաղտնի փաստաթղթերից: Գործակալությունը տեղեկություն է կուտակել հեռախոսային համարների, բաժանորդների գտնվելու վայրի ու խոսակցության տևողության վերաբերյալ: Խոսակցությունների բովանդակությունը, ԶԼՄ-ների տվյալներով, նրանց չի հետաքրքրել:

Լրտեսության առիթով բացատրություն տալու համար երկրի ԱԳՆ է հրավիրվել Իսպանիայում  ԱՄՆ դեսպանը:

Ավելի վաղ տեղեկություն էր հրապարակվել, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները գաղտանլսել են աշխարհի 35 առաջնորդների հեռախոսազրույցները: