Ճանաչիր օրգանիզմդ և դու կտիրես ամբողջ տիեզերքին. Նյուտոն

գարունԳարունը տարվա ամենասպասված եղանակն է, սակայն հենց այս ժամանակ են գլուխ բարձրացնում շատ ու շատ հիվանդություններ:

archive2.ankakh.com-ի հետ զրույցում ֆիզիոթերապեւտ Նարինե Խաչատրյանն ասաց, որ գարնանը առողջության հետ կապված բարդություններից խուսափելու համար պետք է մաքրել, բեռնաթափել օրգանիզմը` նախընտրությունը տալով բուսական, նաև վիտամիններով հարուստ սննդին:  Պատահական չէ ընտրված պահքի ժամանակահատվածը: Հոգևոր աշխարհը մաքրելուց բացի, այն ունի նաև առողջությունը պահպանելու խորհուրդ:

Գարնանային գույները, ջերմությունը, արևն ազդում են մարդու օրգանիզմի ու հոգեբանության վրա: Փոխվում է տրամադրությունը, բարձրանում է ադրենալինի քանակն արյան մեջ: Գարունը հաճախ սեր է արթնացնում մարդկանց հոգում:

Ֆիզիոթերապեւտի համոզմամբ պետք է իմանալ սեփական մարմինը վարելու արվեստը: Պետք է կատարել ֆիզիկական, շնչառական վարժություններ: Սրանք պետք է կայուն տեղ զբաղեցնեն մարդու կյանքում: Պատահական չէ, որ Նյուտոնն ասել է` ճանաչիր օրգանիզմդ և դու կտիրես ամբողջ տիեզերքին: Պետք է ճիշտ արտահայտել էմոցիաները: Նրա պնդմամբ մարդկային բոլոր էմոցիաները պետք է անցնեն իրենց խողովակներով:

Գարնան սկիզբը բնության մեջ էներգետիկ փոփոխությունների ժամանակահատված է: Մարդը բնության մասնիկն է և որպես միկրոկոսմոս ենթարկվում է տիեզերքում ու բնության մեջ տեղի ունեցող փոփոխություններին: Բնությունը շատ “խելացի” է և զգուշացնում է մարդուն, որ նրա օրգանիզմում պրոբլեմ կա: Ֆիզիոթերապեւտի պնդմամբ մարդիկ չպետք է հեռանան բնությունից եւ իհարկե մարդուն  անհրաժեշտ է վիտամիններով հարուստ սնունդ, աշխատանքի և քնի ռեժիմների ճիշտ հերթագայություն, և իհարկե՝ առողջ ապրելակերպին վերաբերող ամեն ինչ:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Գարնանը մաշկի խնդիրները սրվում են

մաշկՄարդու դեմքի մաշկը կարող է լինել նորմալ, յուղոտ, չոր և կոմբինացված կամ խառը: Տեսակի որոշման համար անհրաժեշտ է հաշվի առնել մաշկի եղջերացման, եղջերահեռացման, ջրակորստի աստիճանը, ճարպագեղձերի և քրտնագեղձերի աշխատանքի ինտենսիվությունը: Քանի որ չոր մաշկը բավականին հաճախ է հանդիպում, մեր զրուցակիցը ցանկացավ խոսել հենց դրա մասին: Մաշկի չորանալու պատճառ կարող են դառնալ դրա եղջերային շերտի ջրազրկումը, հաճախակի թեփազատումը, պաշտպանական հատկությունների ու ճարպի քանակի նվազումը: Կառուցվածքային չոր մաշկի պատճառը գենետիկական և ֆիզիոլոգիական որոշ առանձնահատկություններն են:

 

Դիմահարդար Անուշ Ներսիսյանի խոսքով չոր մաշկը  շատ զգայուն է շրջակա միջավայրի անբապենպաստ գործոնների ու ոչ ճիշտ խնամքի նկատմամբ, ինչը ժամանակից շուտ կնճիռների պատճառ է դառնում։ Մաշկի այս տեսակը գրեթե չի հանդիպում երեխաների եւ պատանիների մոտ, իհարկե որոշ բացառություններով: Հենց այս մաշկի վրա հեշտ են հայտնվում մանր կնճիռներ եւ խորը հետքեր:

Այսօր archive2.ankakh.com-ի հետ զրույցում դիմահարդարի խոսքով չոր մաշկը /ծանր է տանում/ օճառի ազդեցությունը. չի կարելի օճառով լվացվել: Ցուրտ եւ քամոտ եղանակին կարող են դիտվել կարմրություն եւ թեփոտում:

Գարնանը մաշկի խնդիրները սովորաբար սրվում են: Կարմիր բծեր, մաշկազատում, կնճիռներ, խանգարումներ:Հենց այդ պատճառով էլ չոր մաշկը ճիշտ ու ամենօրյա խնամքի ավելի շատ կարիք ունի։ Այն պետք է ենթարկվի մշտական խոնավեցման, սակայն չափը պահպանելով: Պետք չէ օգտագործել յուղոտ եւ ծանր կրեմներ: Անուշի համոզմամբ ավելի լավ է օգտագործել թեթեւ խոնավեցնող միջոցներ կամ  շաբաթը երկու անգամ տնային պայմաններում պատրաստված դիմակներ չոր եւ թեփոտվող մաշկի համար:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ