Չինարի, Մովսես, Ներքին կարմիրաղբյուր, Այգեպար գյուղերը շարունակում են գնդակոծվել

ՉինարիՏավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Մովսես, Ներքին կարմիրաղբյուր, Այգեպար գյուղերը շարունակում են կրակի տակ լինել: Ադրբեջանական զինուժն արդեն մի քանի ժամ է` նախ մերթընդմերթ, ապա ինտենսիվ սկսել է գնդակոծել այս գյուղերի ուղղությամբ:

Չինարի-3

Չինարիի գյուղապետն Անկախ-ի թղթակցին հայտնել է, որ գյուղն ուժգին գնդակոծվում է, վնասվել են բազմաթիվ տների տանիքներ, բարեբախտաբար, տուժածներ չկան: Սամվել Սաղոյանն ասել է նաև, որ նոր է հացահատիկի դաշտից դուրս եկել, հենց սկսել են հնձել, հակառակորդը կրակահերթ է բացել: <<Հազիվ մեկ հեկտար հնձեցինք, սկսեցին կրակել: Տենում ես` ինչ են անում>>,-ասել է Չինարի գյուղապետը, որի հետ հեռախոսազրույցում պարզ լսելի են եղել գնդակոծության ձայները:

Մեր տեղեկություններով` գնդակոծվել են նաև Այգեպար, Ներքին կարմիրաղբյուր, Մովսես գյուղերը: Այգեպարից մեզ փոխանցել են, որ այնքան ինտենսիվ են կրակում, որ գյուղի լույսերն անջատել են, և մարդիկ չեն համարձակվում տներից դուրս գալ:

10588921_778252668863991_909348174_nՄովսես գյուղի բնակիչների խոսքով` վերջին շրջանում հակառակորդը նման զինատեսակներից դեռ չէր կրակել: <<Նոր ենք ապաստարաններից դուրս եկել, մոտ տասը րոպե կլինի` հարաբերական անդորր է: Ասում են` ադրբեջանցիք պոստերը փոխել են, այդ պատճառով կրակի տակ է հայտնվել հենց գյուղամեջը: Առավոտյան պարզ կլինի` վնասները որքան են>>,-ասել են մովսեսցիները:

Չինարի-1Ըստ նրանց` հակառակորդը կրակել է գյուղի կենտրոնական հատվածի ուղղությամբ, որտեղ նաև Սուրբ Աստվածածին եկեղեցին է:

 

Անկախ

Ներքին կարմիրաղբյուրում գիշերվա կրակոցի հետևանքով պայթել է գազատար խողովակը

Ներքին ԿարմիրաղբյուրԵրեկ գիշեր մի քանի ժամ հակառակորդը գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Մովսես, Ներքին կարմիրաղբյուր, Այգեպար գյուղերը , Չորաթանի Ներքին շեն հանդամասը, որտեղ այդ պահին աշխատելիս են եղել գյուղացիները:

Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանը Անկախի թղթակցին ասել է, որ հակառակորդի անընդմեջ կրակահերթի պատճառով գյուղացիները չեն կարողացել այգիներից երկար ժամանակ դուրս գալ:ՙՙՀակառակորդը խփել է չորաթանցի Լեռնիկ Քալանթարյանի նաև Լևոն Քալանթարյանի ավտոմեքենաներին, գնդակներից մեկը պայթել է շարժիչի մեջ, մյուսը ջարդուխուրդ արել մեքենայի դիմապակին: Բարեբախտաբար, մեքենայի վարորդները չեն տուժել:ՙՙԱյնքան ինտենսիվ են դարձել կրակոցները, որ երևի մեր գյուղացիները չկարողանան այլևս մշակել այգիները: Ներքին շենը ադրբեջանական գյուղից հեռու է մի քանի հարյուր մետր, որտեղ Չորաթան գյուղի 30-40հա խաղողի այգիներն են՚՚,-ասել է Վարուժան Բաղմանյանը:

Նա ասաց, որ ինքն այդ պահին գտնվել է սահմանամերձ Չինարի գյուղում, որը ևս գիշերը գնդակոծվել է, կրակել են գյուղի կենտրոնական փողոցների, տների տանիքների, դարպասների ուղղությամբ: Ներքին կարմիրաղբյուրում կրակոցի հետևանքով պայթել է գազատար խողովակը:

Երեկ ուշ երեկոյան Անկախը գրել էր, որ ադրբեջանական դիրքապահները խոշոր տրամաչափի զինատեսակներից գնդակոծում են Շամշադինի շրջանի սահմանամերձ գյուղերը:

 

Անկախ

Հակառակորդն առավոտյան գնդակոծել է սահմանամերձ Մովսես գյուղը

Movses-villageՔիչ առաջ Տավուշի մարզի Մովսես գյուղից Անկախ-ի թղթակցին հայտնեցին, որ առավոտյան 10:30-ի սահմանններում հակառակորդը խոշոր տրամաչափի զինտեխնիկայից կրակահերթ է բացել Մովսես գյուղի ուղղությամբ, գնդակները դիպել են գյուղապետարանի, եկեղեցու, դպրոցի ու փոստի շենքերին: Բարեբախտաբար, տուժածներ չկան:

Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը մեզ տեղեկացրեց, որ ինքն այդ պահին գտնվել է գյուղապետարանում: «Նստած գրագրություն էի անում, կրակոցը հասավ իմ սենյակ, դիպավ պատուհանիս: Միշտ էլ լինում են սահմանային կրակոցներ կամ այգիների վրա, այսօր գյուղի ուղղությամբ էր»,-ասաց Արարատ Ավալյանը:

Հակառակորդը կրակ է բացել հատկապես գյուղի եկեղեցու ուղղությամբ, որի բակում այդ պահին կանգնած զրուցելիս են եղել եկեղեցու մոմապահն ու հարևան Վերին կարմիրաղբյուրցի մի երիտասարդ, որի ավտոմեքենան ևս դարձել է հակառակորդի թիրախ: Ադրբեջանական զինուժը գնդակոծել է նաև Այգեպար-Մովսես ճանապարհը, որով այդ պահին Մովսեսի ջրաղաց է մեկնելիս եղել մեր տեղեկություններով մեկ ավտոմեքենա: Բարեբախտաբար, վնասներ չկան, իսկ սահմանամերձ ճանապարհն անմիջապես փակվել է

 

Անկախ

Հյուսիսարևելյան սահմանը կրկին լարված է

Movses1Քիչ առաջ հակառակորդը մոտ մեկուկես-երկու ժամ ինտենսիվորեն գնդակոծել է Տավուշի մարզի Այգեպար և Մովսես գյուղերը: Մեր տեղեկություններով՝ տուժածներ չկան: Այգեպարից Անկախի թղթակցին հայտնել են, որ կրակահերթերն ուղղված են եղել թե գյուղի և թե դիրքերի ուղղությամբ:

Մովսես գյուղի բնակչուհի Անուշ Անտոնյանը մեր թղթակցի հետ հեռախոսազրույցում այդ պահին նշել է, որ թեև կրակում են գյուղի ուղղությամբ, բայց խուճապ չկա, պարզապես գյուղի լույսերն անջատել են՝ անվտանգության և ապահովության նկատառումներից ելնելով: Գյուղացիների խոսքով, այսօր Տավուշի սահմանամերձ գյուղեր են այցելել Կարմիր խաչի ներկայացուցիչները, ինչից հետո, մովսեսցիների ենթադրությամբ հակառակորդն ակտիվացել է: ՚՚Վերջին օրերին էլի կրակել են, բայց էսքան ուժեղ չէ: Հիմա ուժեղ են կրակում՚՚,-ասել են սահմանամերձ համայնքի բնակիչները:

Ներքին կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը հայտնել է, որ, բարեբախտաբար, դեռևս իրենց գյուղի ուղղությամբ կրակոցներ չկան, բայց հարևան գյուղերի վրա կրակոցների ձայները իրենց մոտ լսելի են: Նշենք, որ մեկ ամսից ավելի է՝ հյուսիսարևելյան սահմանին լարվածություն չկար, հակառակորդը լուռ էր:

 

Անկախ

Հակառակորդն արդեն մեկ ժամից ավելի է` գնդակոծվում է նաև Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղը,լրացված

չինարիՀակառակորդն արդեն մեկ ժամից ավելի է` գնդակոծվում է նաև Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղը: Համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանի խոսքով, ադրբեջանական դիրքապահները խոշոր տրամաչափի զինատեսակներով կրակում են գյուղի ուղղությամբ: ՙՙԿրակոցներ են, դուրս չեմ եկել, որ տեսնեմ` ինչ վնասներ են եղել, բայց, բարեբախտաբար, մեծ ծավալի վնասներ չկան: Գնդակները դիպչում են տների տանիքներին, պատերին, դարպասներին՚՚: Անկախի հետ զրույցում Սամվել Սաղոյանը նշեց, որ հակառակորդը հրադադարը վերջին անգամ խախտել էր մարտի 28-ին:  Գյուղացիների հետ հեռխոսազրույցում կրակոցների ձայները լսելի էին: Մեր տեղեկություններով, ադրբեջանական դիրքապահների կրակահերթերն անպատասխան չեն մնում:

Քիչ առաջ, Մովսեսի բնակիչ Անուշ Անտոնյանը Անկախի թղթակցին տեղեկացրեց, որ ուժգին կրակոցներ են հատկապես գյուղին պատկանող այգիների և գերեզմանատան ուղղությամբ: Ավելի սահմանամերձ թաղամասի բնակիչները, որոնք ունեն բարեկամներ կամ ծանոթներ, տեղափոխվել են Մովսեսի` առավել ապահով ու անվտանգ թաղամասեր:

Անկախ

Այս պահին հակառակորդը գնդակոծում է Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար, Ներքին կարմիրաղբյուր, Մովսես գյուղերը,լրացված

սահմանամերձ գոտիԱյս պահին լարված իրավիճակ է  հայ-ադրբեջանական հյուսիսարևելյան սահմանին: Արդեն մի քանի ժամ է հակառակորդը խոշոր չափի զինատեսակներով գնդակոծում է Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար, Ներքին կարմիրաղբյուր, Մովսես գյուղերը:  Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը հենց նոր Անկախի թղթակցին հայտնեց, որ  հակառակորդը գնդակոծում է Մովսեսի այգիները, և տեղեկություններ կան, որ ադրբեջանական կողմը կրակում է Ներքին Կարմիրաղբյուրի և Այգեպարի ուղղությամբ: Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանն էլ մեր թղթակցին հայտնեց, որ ինքն այժմ Բերդում է, լսել է, որ կրակում են գյուղի վրա, շտապ մեկնում է գյուղ:

Այս պահին,  մեր տեղեկություններով , բարեբախտաբար,  տուժածներ չկան:

ՙՙՄեր տեղեկություններով, ադրբեջանական կրակահերթերն անպատասխան չեն մնում՚՚

Անկախ

Ամբողջ գիշեր հակառակորդը գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերը

սահմանամերձ գոտիՀյուսիսարևելյան սահմանի ուղղությամբ հակառակորդը մարտի 27-ի գիշերը դարձյալ կոպտորեն խախտել է հրադադարը: Գրեթե ամբողջ գիշեր հակառակորդը գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերը: Խոշոր տրամաչափի զինատեսակներով ադրբեջանական կողմը կրակ է բացել Տավուշի Այգեպար, Ներքին կարմիրաղբյուր և Մովսես գյուղերի ուղղությամբ: Ներքին կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանն Անկախի թղթակցին հայտնել է որ կրակահերթերն ուղեկցվել են որոշակի դադարներով, տևել են գրեթե մեկ ժամ: Համայնքի ղեկավարը առավոտ կանուխ շրջել է գյուղի տարածքում և նշել է, որ, բարեբախտաբար տուժածներ ու վնասներ չկան: Բարաբախտաբար, Այգեպարում ևս տուժածներ չկան: Այգեպարի գումարտակի հրամանատար Դավիթ Անիկյանի խոսքով, հակառակորդը կրակել է գիշերը ժամը 11:00-ից մինչև 2:00-ը: Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանն էլ տեղեկացրել է, որ հակառակորդը գիշերը կրակել է ամբողջ գյուղի ուղղությամբ:ՙՙՄեծ վնասներ չեն եղել, ցերեկը Չինարիի ուղղությամբ էին կրակել, գիշերը գնադացիրները շրջեցին մեզ վրա, նաև Այգեպարի ու Ներքին կարմիրի՚՚,-ասել է Արարատ Ավալյանը:  Գնդակները դիպել են գյուղի տներին` վնասելով պատերը, տանիքները:  սակայն գյուղապետը տեղեկացրեց, որ խուճապ ու տարհանման խնդիր չի եղել, դպրոցական դասերը չեն հետաձգվել: Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը Անկախի թղթակցի հետ զրւոյցում հաստատել է լուրը, որ, Չինարիում գիշերը խաղաղ է եղել: Կրակոցները լսվել են տարածաշրջանի բոլոր բնակավայրերում:   Մեր տեղեկություններով, հայկական կողմի պատասխանից հետո հակառակորդը լռել է:

Անկախ