Կոսովոյում ծեծի են ենթարել արտաքսված գնչու աղջկա ընտանիքին

131021001154_leonarda_dibrani_304x171_afpԿոսովոյում հարձակում են կատարել Լեոնարդա Դիբրանիի ծնողների վրա` այն գնչու աղջկա, որի արտաքսումը Ֆրանսիայից  դժգոհության ալիք է բարձրացրել: Ոստիկանների խոսքով, Դիբրանիի ծնողների վրա հարձակվել է մեկ ուրիշ գնչու զույգ, ընդ որում, աղջկա մայրը հարձակումից հետո հիվանդանոցում է հայտնվել:

Շաբաթ  Ֆրանսիայի նախագահ Օլանդը հասարակության դժգոհության պատճառով ստիպված զիջումների է գնացել ու Լեոնարդային առաջարկել է Ֆրանսիա վերադառնալ, սակայն առանց ծնողների:

Աղջիկը պատասխանել է, որ առանց ծնողների ինքը չի վերադառնա Ֆրանսիա:

Գնչուներին վիրավորելու համար կկանգնի դատարանի առջև

i (1)Ֆրանսիացի իրավապաշտպանները դատի են տվել ՆԳ նախարար Մանյուել Վալսին, որը գնչուների մասին ոչ հաճո հայտարարություն էր արել: Համապատասխան հայց է ներկայացվել ռասիզմի դեմ ու ժողովուրդների բարեկամության շարժման անունից: Նրանց կարծիքով, “Վալսի հայտարարությունը հակասում է նրա իսկ զբաղեցրած պաշտոնին, որը պետք է  հանրապետության արժեքների պահպանման դիրքերում կանգնած լինի”:

Նրանցից բացի, նախարարների կաբինետի որոշ անդամներ պահանջել են, որ այդ գործին միջամտի նաև նախագահ Օլանդը: Սակայն, պետության ղեկավարը մտադիր չէ մասնակցել այդ  բանավեճին, առավել ևս` պատժել Վալսին:

Սեպտեմբերի վերջին ՆԳ նախարար Վալսը հայտարարեց, որ հարկավոր է  գնչուների մեծամասնությանը արտաքսել երկրից, քանի որ “ նրանց կենսակերպը լրջորեն տարբեր է մերինից ու ինտեգրումն այստեղ չի օգնի: Նրանց մեծամասնությանը պետք է  սահմանից այն կողմ ուղեկցել”,ասել է նա ու հավելել, որ նրանցից քչերը կարող են մնալ Ֆրանսիայում:

Եվրամիությունն իսկույն արձագանքել է այդ հայտարարությանը և Ֆրանսիային պատժամիջոցներով սպառնացել.”Ամեն անգամ, երբ խոսքը հասնում է բյուջեի անցքին` գնչուներին են հիշում: ”,-ասել է  հիմնարար իրավունքի ու քաղաքացիության գծով ԵՄ-ում  արդարադատության կոմիսար Վիվիան Ռեդինգը:

“Գնչուական մեծ պատը” Կոշիցեում

o_818600Սլովակյան Կոշիցե քաղաքում որոշել են  հարևանությամբ բնակվող գնչուներից սահմանազատվել 2 մետրանոց պատով, սակայն հաշվի չեն առել Եվրահանձնաժողովի կարծիքը, որը հիմա պահանջում է  քանդել “հակագնչուական բետոնե վարագույրը”: 2 մ բարձրությամբ ու 30 մ երկարությամբ պատը Կոշիցեում կառուցել են քաղաքային իշխանությունները:  Հակասանիտարիայից ու գողությունից պաշտպանվելու այլ կերպ չեն գտել: Տեղաբնակներից մեկն ասում է.”Չեմ կասկածում, որ այդ պատը մեր շրջանն ավելի անվտանգ կդարձնի: Մենք հոգնել ենք գողությունից”:

Կոշիցեի “Լունիկ-9” շրջանը ամենամեծ գնչուական բնակավայրն է Սլովակիայում: Այս տարածքում  1 քկմ-ի վրա բնակվում է 6 հազար ռոմալ, 15 մարդ` մեկ սենյականոց բնակարանում: Նրանց 90%-ը չի աշխատում, աճում է հանցավորությունը: Բազմամիլիոնոնոց պարտքերի պատճառով բնակարաններում ջուր ու լույս չկա, տարիներով աղբահանություն չի կատարվել:

Ընդհանուր առմամբ, Սլովակիայում ապրում է 5 ու կես մլն մարդ: Ոչ պաշտոնական տվյալներով, գնչուների թիվը հասել է 500  հազարի: Երկրում ռոմալական բնակչության աճի պատճառներից մեկն էլ համարում են արտաքսման զանգվածային քաղաքականությունը, որ վարում են եվրոպական շատ պետություններ: Օրինակ, Ֆրանսիան միայն անցած տարի արտաքսել է 12 հազար գնչուի, սակայն, փոխանակ նրանք վերադառնան իրենց հայրենիք` Ռումինիա կամ Բուլղարիա, նրանցից շատերը հիմնվում են  բարեկեցիկ Սլովակիայում:

Այստեղ նրանք նպաստ են ստանում, շատերը նույիսկ չեն էլ փորձում աշխատել, իսկ իշխանությունների` սոցիալիզացման գործողությունները, որպես օրենք, բանի տեղ չեն դնում: Կոշիցեում բարձրացված պատը միակը չէ երկրում:

Սլովակյան լրագրողները նմանատիպ, հակագնչուական  13 պատ են հաշվել երկրի արևելքում: Միջազգային կազմակերպությունները վրդովված բողոք են անում, իսկ քաղաքի բնակիչներն ասում են, որ  ուրիշ ճար չունեն “բետոն խառնելուց” բացի:

 

 

 

Թուրքիայում մահացել է “բոլոր գնչուների թագավորը”

pic_950d2e6945e0c5031e956c0ce50fa171Թուրքիայում մահացել է Ռումինիայի քաղաքացի Ֆլորին Չոաբան, որը հայտնի է որպես ինքնահռչակ “բոլոր գնչուների  թագավոր”:

59-ամյա Չոաբան մահացել է Անթալիայում, ուր մեկնել էր հանգստանալու:

Նրա մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել անձամբ Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն:

Չոաբան ծնվել է 1954-ին, ազդեցիկ գնչուական բարոնի ընտանիքում, որը երկրորդ աշխարհամարտի տարիներին արտաքսվել էր Պրեդդնեստրովսկ, ապա բնակություն էր հաստատել Ռումինիայի հարավում: 1997-ին, հոր մահից հետո նա ինքն իրեն հռչակեց “ամբողջ գնչուական աշխարհի թագավոր”: 2003-ին նրա անունը հայտնի դարձավ իր 12-ամյա աղջկան 15-ամյա պատանուն կնության տալու որոշումով, ինչը ողջ աշխարհում  լայն արձագանք ստացավ: Դրանից հետո նա իր սխալն ընդունեց ու խոստացավ պայքարել երեխաներին ամուսնացնելու գնչուական ավանդույթի դեմ: Բացի այդ, նա գնչուական ընտանիքներին կոչ արեց, երեխաներին դպրոց ուղարկել` հույս ունենալով, որ դրանով իր ազգին կօգնի վերջ դնելու աղքատությանը, որի պատճառը` ըստ նրա` կրթության պակասն էր: 2005-ին իր թեկնածությունն է առաջադրել Ռումինիայի խորհրդարանական ընտրություններում, սակայն չի անցել:

Ռումինիայում է բնակվում գնչուների ամենամեծ սփյուռքը : Վերջին մարդահամարի տվյալներով, Ռումինիայում ավելի քան 600 հազար գնչու է բնակվում, մինչդեռ, ոչ պաշտոնական տվյալներով,  նրանց թիվը կարող է 2 մլն-ի հասնել: