Խուճապային իրավիճակ Գորիսում, որը կարող է «պատերազմի» հանգեցնել. Լևոն Մութաֆյան

լիսկա1

Ֆեյսբուքյան ակտիվ օգտատեր, թատերագետ Լևոն Մութաֆյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

“Հունիսի 8-ին տեղի ունենալիք քաղաքապետի ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել, ու Գորիսում ժամ առ ժամ լարվում են կրքերը: Ինչպես գիտենք, ֆավորիտ հանդիսացող Տիգրան Կարապետյանը որոշակի ճնշումների ներքո հանել է իր թեկնածությունը, ու այսօր մնացել է երկու թեկնածու՝ Հրայր Յոլյանը և Վաչագան Ադունցը: Ընտրությունների «գլխավոր դիրիժոր» կարգված Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, խուճապի ու տագնապի մեջ է: Գորիսեցիներից շատ-շատերը հայտարարել են, որ ի հեճուկս նախկին մարզպետի ու Գորիսի «տիրոջ», նրանք իրենց ձայները տալու են Հրայր Յոլյանին, իսկ մի մասն էլ պատրաստվում է «դեմ» քվեարկել երկու թեկնածուին էլ: Հենց այս հանգամանքն էլ լարել է իրավիճակը: Այսօր առավոտվանից, ինչպես տեղեկացնում են Գորիսի մեր աղբյուրները, մի շարք ընտրական տեղամասեր, ՀՀԿ գրասենյակը վերածվել են «մարտական կենտրոնների»: Առավոտվանից, գրեթե անթաքույց, Լիսկայի հանձնարարությամբ ընտրակաշառք է բաժանվում՝ 30 հազար դրամի չափով: Լիսկայի «տղաները» գնում են մարդկանց տները, համոզում, անգամ սպառնում ու բերում «կենտրոններ»՝ ընտրակաշառք ստանալու: Ողջ քաղաքում շրջում են Լիսկայի «ջոկատայինները», կոչեր հնչեցնում, որ եթե ձայն չտան Լիսկայի թեկնածուին, քաղաքի վիճակը շատ վատ կլինի, իշխանությունները երես կթեքեն Գորիսից: Առավել համառներին էլ սպառնում են, որ կզրկվեն իրենց աշխատանքից, կկորցնեն շատ բան…

Սա խոսում է Սուրիկ Խաչատրյանին պատած խուճապի մասին, որովհետև իր թեկնածուի պարտությունը համազոր կլինի իր պարտության, նա կկորցնի իր շատ հենարաններ: Իսկ նրան պետք է հաղթանակ, որպեսզի իշխանություններին համոզի, որ դեռ ուժ ունի և կարողէ գորիսեցիներին իր բռան մեջ պահել: Որոշ աղբյուրներ պնդում են, որ ընտրությունների ելքով է պայմանավորված Լիսկայի հետագա պաշտոնի ստանձնումը: Նրան խոստացել են շատ բարձր պաշտոն մաքսային կառավարման համակարգում: Եվ հիմա, հանուն իր պաշտոնի, Լիսկան կրքեր է բորբոքում Գորիսում, մարդկանց հանում իրար դեմ, դիմում ամենաանթույլատրելի մեթոդների՝ այսպես նաև հարվածի տակ դնելով իր թեկնածուին, որը, ըստ գորիսեցիների, իր որակական հատկանիշներով շատ է տարբերվում հանցագործությունների մեջ թաթախված Լիսկայից… Գորիսեցիներից շատերի զայրույթը գագաթնակետին է հասել, արդեն կրքեր են եռում, ոմանք պատրաստվում են անգամ բռունցքների դիմել, եթե շարունակվեն իրենց վրա ճնշումները”:

 

Անկախ

Գորիսում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզվում են

ծեծՄայիսի 26-ին ոստիկանության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գորիսի բնակիչ, 1987 թ. ծնված Էյներ Խ.-ն մայիսի 25-ին Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի տներից մեկի մոտ ծեծի է ենթարկել Գոռ և Արթուր Հ.-երին:
Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում` մայիսի 26-ին Էյներ Խ.-ն և Գոռ Հ.-ն ներկայացել են ոստիկանության Գորիսի բաժին և կատարվածի մասին տվել բացատրություններ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Գորիսի համայնքապետը համառորեն խախտում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը

Գորիսի քաղաքապետ Նելսոն ՈսկանյանԺուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, 2014թ. մարտի 7-ին, առաջնորդվելով ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով, տեղեկության հարցում էր հղել Գորիսի համայնքապետ Նելսոն Ոսկանյանին, խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկությունները. 2013 թվականին Գորիսի քաղաքապետարանի համար ավտոմեքենա ձեռք բերելու վերաբերյալ Գորիսի ավագանու կայացրած համապատասխան որոշման պատճենը եւ ավագանու այդ նիստի արձանագրության պատճենը, վերջին յոթ տարիների ընթացքում Գորիսի քաղաքապետարանը քանի՞ մեքենա է ձեռք բերել, ի՞նչ մակնիշի մեքենաներ են եւ ի՞նչ նպատակով են օգտագործվում, ավտոմեքենաները ձեռք բերելու վերաբերյալ Գորիսի ավագանու կայացրած համապատասխան որոշումների պատճենները, համայնքապետի նախորդ ծառայողական ավտոմեքենան տեխնիկապես ի՞նչ վիճակում է գտնվում, ե՞րբ է այն գնվել, ի՞նչ գնով, ի՞նչ մոդելի եւ ո՞ր թվականի արտադրության է այն: Գնման ի՞նչ ընթացակարգով է ձեռք բերվել մեքենան: Խնդրվել էր տրամադրել նաեւ այդ մեքենայի գնման փաստաթղթերի կրկնօրինակները:

Այդ հարցումը, ըստ վերադարձած ծանուցագրի վրա եղած ամսաթվի եւ ստորագրության, Գորիսի քաղաքապետարան է մուտքագրվել մարտի 12-ին:

Հարցմանը, օրենքով սահմանված ժամկետում պատշաճ պատասխան չստանալով, ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը մարտի 26-ին հեռախոսազրույց է ունեցել Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գագիկ Հայրապետյանի հետ, հիշեցնելով նրան վերոհիշյալ հարցումը, տեղեկության հարցման պատասխանելու համար օրենքով սահմանված ժամկետները: Վերջինս բացատրել է, թե հարցումն իսկապես ստացվել է ու հանձնարարվել է ֆինբաժնին` պատասխան նախապատրաստել:

Գորիսի համայնքապետարանում հիշյալ հարցումն ստանալուց հետո արդեն անցել է 40 օր, իսկ հարցման որեւէ պատասխան դեռ չի ստացվել: Այսպիսով, Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը խախտել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջը` տեղեկություն հարցնողին տեղեկությունը տրամադրվում է գրավոր հարցումն ստանալուց հետո հնգօրյա ժամկետում:

Մինչեւ 2014 թ. ապրիլի 30-ը խնդրո առարկա հարցման պատշաճ պատասխանը չստանալու դեպքում Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը իր իրավունքի վերականգնման համար կդիմի դատարան:

Վիճաբանություն ռեստորանում. կատարվում է հետաքննություն

վիճաբանության ժամանակ,Մարտի 8-ին ոստիկանության Գորիսի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ ժամը 21.30-ի սահմաններում Գորիս քաղաքի Անկախության փողոցի թիվ 4 հասցեում գտնվող ռեստորանում 1987 թ. ծնված Էյներ Խ.-ի և 1969 թ. ծնված Հրայր Հ.-ի մասնակցությամբ վիճաբանություն և քաշքշուկ է տեղի ունեցել:
Էյներ Խ.-ն և Հրայր Հ.-ն հրավիրվել են բաժին:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Ավտոմեքենա է գլորվել ձորը

ԱվտովթարՓետրվարի 1-ին, ժամը 03.47-ին տեղեկություն է ստացվել, որ Որոտանից Գորիս քաղաք տանող ավտոճանապարհի 2-րդ ոլորանում ավտոմեքենա է գլորվել ձորը. տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն ավտոմեքենան ձորից դուրս բերելու համար:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, որը դեպքի վայրից քիչ հեռու նկատել է արգելափակված ավտոմեքենաներ:
Դեպքի վայր է մոտեցել «Գորիսի» ՃՇՇ-ի «ԿԱՄազ» մակնիշի բեռնատարը:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Վոլկսֆագեն» մակնիշի 35 OV 734 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Բ.) և «Օպել վեկտրա» մակնիշի 35 NO 372 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ն. Խ.):

Անկախ

Հրդեհ Գորիս քաղաքի մակարոնի արտադրամասի չորանոցում

Հրդեհ Հունվարի 29-ին, ժամը 07.13-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Խորենացու փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.18-ին, մարվել՝ 07.30-ին:

Երկհարկանի տան նկուղային հարկում գտնվող մակարոնի արտադրամասի չորանոցում այրվել է մոտ 4 քմ հատված:

Անկախ

Փլուզում Գորիս քաղաքում

ՓլուզումՀունվարի 22-ին, ժամը 11.52-ին տեղեկատվություն է ստացվել, որ մասնակի փլուզվել է Սյունիքի մարզի Գորիս քաղաքի 13-րդ փողոցի Ս. Ա.-ին պատկանող թիվ 14/1 տունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ տունը 1.5 հարկանի է, վթարային, կառուցված` 1932 թ., գտնվում է սողանքային գոտում:
Փլուզվել է տան արտաքին կողային պատը (25 քմ):

Թալինի, Դիլիջանի, Տավուշի, Գորիսի, Սարավանի և Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

ձյուն, մերկասառույցՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ
դեկտեմբերի 11–ին` ժամը 17:30–ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում, մասնավորապես Կոտայքում, Հրազդանում, Սևանում, Գավառում, Մարտունիում, Դիլիջանում, Տավուշում, Արարատում, Վայքում, Ջերմուկում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում և Սելիմի լեռնանցքում, տեղում է ձյուն:

Թալինի, Դիլիջանի, Տավուշի, Գորիսի, Սարավանի և Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում ժամը 17:00-ից մինչև 07:00-ն առանց խիստ անհրաժեշտության չօգտվել Թթու ջուր-Նավուր ճանապարհից:

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Հանրապետությունում միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Անկախ

Գորիսի քաղաքապետարանի հայտարարած մրցույթները շահո՞ւմ է քաղաքապետը

նելսոն-ոսկանյանՍյունիքի մարզում գործող «Իրավունքների տեղեկատվական կենտրոն» ՀԿ-ն նյութ է հրապարակել, որում անդրադառնում է Գորիսի քաղաքապետարանի հայտարարած գնումներին ու այդ մրցույթներում հաղթողին:  Ըստ հրապարակման` ստացվում է, որ Գորիսի քաղաքապետը մրցույթ է հայտարարում և ինքն էլ շահում է այն:

Ըստ հրապարակման` որում հղում է կատարվում Gnumner.am կայքին, նշվում է, որ «Գորեր» ՍՊԸ-ն է հաղթել ներքոնշյալ բոլոր մրցույթներում.

ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Գ. Աշոտի և Սյունիքի փողոցների մայթերի հիմնանորոգման աշխատանքների մրցույթում (գինը` 3 մլն 797 հազ.դրամ),

ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Գ. Տաթևացու անվան հրապարակի կանաչապատ տարածքների բարեկարգման՝ լուսավորության, ոռոգման և ջրավազանի շատրվանի հիմնանորոգման աշխատանքների իրականացման  մրցույթում (գինը 12 մլն 348 000 դրամ),

Գորիս քաղաքի ներհամայնքային ճանապարհների Ա/Բ ծածկի փոսային նորոգման աշխատանքների իրականացման մրցույթում (գինը 19 մլն. 30 հազ.դրամ),

Գորիս քաղաքի Ղաթրինի Ձոր և Սաթյան 2-րդ նրբանցքի հեղեղատարների վերջնամասերի կառուցման աշխատանքների մրցույթում (գինը`3 մլն 323 հազ դրամ)

ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Գ. Նարեկացի ու Մամիկոնյան խաչմերուկի ջրընդունիչի կառուցման և Մ. Խորենացի փողոցում սելավատարին միացման աշխատանքների ձեռքբերման մրցույթում (գինը՝ 1 656 980 դրամ) :

գորեր«ԳՈՐԵՐ» ՍՊԸ-ի հիմնադիրը, ըստ կազմակերպությունների գրանցման ռեգիստրի` Գորիս համայնքի ներկայիս ղեկավար Նելսոն Ոսկանյանն է:

Սուրեն Խաչատրյանը հրաժարական է տվել

600809_10201356658456643_489916000_nՍուրեն Խաչատրյանը վայր է դրել Սյունիքի մարզպետի լիազորությունները:  Խաչատրյանը իր տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասում է.  «Ցավում եմ, որ չէի կարող ու չկարողացա կանխել իմ առանձնատան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպը, հիմա արդեն բոլոր հարցերի պատասխանը պիտի տա օբյեկտիվ քննությունը: Յուրաքանչյուրը պետք է ըստ իր կատարածի պատասխան տա: Այդ թվում եւ Սուրեն Խաչատրյան ՀՀ քաղաքացին: Ես որոշել եմ թողնել մարզպետի իմ լիազորությունները մինչեւ նախաքննության ավարտը եւ արդեն իմ վերադաս մարմնից ստացել եմ թույլտվություն: Այս պահից սկսած ես այլեւս չեմ կատարում Սյունիքի մարզպետի պարտականությունները»:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Գորիսում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով մահացել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը` Արտակ Բուդաղյանը և Սուրեն Խաչատրյանի թիկնապահներից  Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով հիվանդանոցում են: Ավելի վաղ Բուդաղյաններն ու Խաչատրյանը վեճի էին բռնվել խնջույքի ժամանակ:

Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ  քր. օրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և  235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

Գործի շրջանակներում ձերբակալվել է Սուրեն Խաչատրյանի որդին ` Տիգրան Խաչատրյանը և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը: