Լոնդոնում հետաքրքրվել են ամերիկացի լրագրողի դահճի առոգանությամբ

pic_8c93c00911a77682808a8cf605f2ba53Բրիտանիայի հատուկ ծառայությունները  աշխատանք են տանում պարզելու ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիին Իրաքում գլխատած դահճի ինքնությունը պարզելու ուղղությամբ, հայտնել է The Daily Telegraph-ը: Հատուկ հետաքննություն է սկսվել այն բանից հետո, երբ տեղեկություն ստացվեց, որ մարդասպանը լոնդոնյան առոգանությամբ էր խոսում: Նրա ինքնությունը փորձում են պարզել ձայնը ճանաչող հատուկ սարքավորման միջոցով: Այդ տեղեկությունը հաստատել է նաև Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Համոնդը, The Guardian-ին տված հարցազրույցի ժամանակ: Նա նույնպես նշել է, որ սպանությունը հնարավոր է  բրիտանացի  կատարած  լինի:

“Չի բացառվում, որ մահապատիժը բրիտանացի իրականացրած լինի, սակայն վերջնական եզրակացությունների համար լրացուցիչ ստուգումներ պետք է կատարվեն”, –հայտնել է Համոնդը: Նրա խոսքով, Իրաքի տարածքում մեծ թվով ջիհադիստներ կան Բրիտանիայից:

Ավելի վաղ ահաբեկչական “Իսլամական պետություն” խմբավորումը ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի մահապատժով տեսագրություն էր հրապարակել, ում առևանգել էին 2012-ի նոյեմբերին, Սիրիայում: Իր մահապատժից մի քանի րոպե առաջ Ֆոուլին ասել էր, որ իր մահվան համար Ամերիկայի իշխանություններն են  մեղավոր: Իսլամիստների մոտ դեռևս մեկ լրագրող է մնում` Սթիվեն Սոթլոֆը(առևանգվել է Լիբիայում, 2013-ին): Զինալները խոստացել են նրան էլ սպանել, եթե Ամերիկան իր զորքերն Իրաքից դուրս չբերի:

Շրի Լանկայում դահիճի թափուր տեղի համար 2 ավստրալացի է դիմել

pic_9381e10286b2cfb6fdd71a5884739cdcՇրի Լանկայում դահիճի թափուր տեղի համար Ավստրալիայի 2 բնակիչ է արձագանքել, հայտնել է հանցագործների պատժահամակարգի  գործով իրավասու Չանդրարարտրա Պալեգաման: Նրա խոսքով, դիմորդներից մեկը հայրենիքում աշխատում է ցանցային ադմինիստրատոր, իսկ երկրորդի մասնագիտության մասին ոչինչ հայտնի չէ:  Reuters-ը հայտնում է, որ Շրի-Լանկայում այնքան էլ կողմ չեն օտարերկրացի դահիճ ունենալուն ու չեն կարող նրանց աշխատանք  առաջարկել: Դրա համար էլ մահապատիժն իրականացնողի տեղը մնում է թափուր:

Վերջին 2 տարում դահիճ ընդունվելու համար դիմել է Շրի Լակայի 176 բնակիչ: Ընդ որում, փորձի հնարավորություն տրվել է նրանցից 3-ին, որոնցից 2-ն այդպես էլ աշխատանքի չեն ներկայացել, իսկ երրորդը հրաժարվել է :

Նախորդ դահիճը հեռացել է զբաղեցրած պաշտոնից այն պատճառով, որ կախաղանի տեսքը նրան ահավոր ճնշում էր: Ընդ որում, նա ոչ մի մահապատիժ այդպես էլ չի իրականացրել: Հիմա բանտերում 405 մարդ սպասում է իր մահապատժին, քանի որ 1976-ից այստեղ դեռևս ոչ ոքի չեն պատժել:

Անկախ