Երեխայի խնդիրների հիմքում ընկած է ծնողների և շրջապատի ազդեցությունը. հոգեբան

Իրինա Խանամիրյան-1Երեխայի խնդիրների մեծ մասի հիմքում ընկած է ծնողների և շրջապատի ազդեցությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Իրինա Խանամիրյանը:

Նա նշեց, որ երեխաների ագրեսիվությունը վերջին տարիներին շատացել է. «Ինձ հաճախ են դիմում ագրեսիայի խնդիրների պատճառով, ցավոք դա շատ տարածված  է: Երեխան հենց այնպես չի ունենում վարքային խնդիրներ: Պետք է հասկանանք` ինչն է հուզում նրանց և փորձենք օգնել: Երբեմն ծնողներն իրենք են հասցնում նրան, որ երեխան լալիս է: Կան նաև ամուսնալուծության հետ հետևանքով  առաջացած խնդիրներ: Այդ պատճառով մենք խորհուրդ ենք ամուսնալուծությունը այնպես անել, որ նվազագույն կերպով անդրադառնա երեխաների վրա», -ասաց հոգեաբանը:

Ըստ նրա` խնդիրների պատճառները տարբեր են լինում, և ծնողը միշտ հետամուտ պետք է լինի դրանք հայտնաբերելու: Երեխաների հոգեկան և ֆիզիկական առողջություն վրա ազդում են այնպիսի գործոններ, ինչպիսիք ենք ծնողները, շրջապատը, համացանցը սերիալները, հեքիաթները, մուլտֆիլմերը և այլն:  Բոլորի ազդեցությունն էլ կարելի է դրականի վերածել, եթե ծնողը ճիշտ ժամանակին և ճիշտ ձևով դրանք մատուցի երեխային:

Մուլտֆիլմերը մեծ  ազդեցություն են ունենում: Երբեմն երեխաները ժամանակակից մուլտֆիլմերի ուղերձները չեն կարողանում ընկալել  և  նրանց մոտ հոգեբանական խնդիրներ են ձևավորվում:

Շատ կարևոր գործոն են նաև հեքիաթները, քանի որ, ըստ էության, դրանք փորձի փոխանակում են սերունդից սերունդ: «Հեքիաթներն այնպիսի որակներ են տալիս, որոնք անհրաժեշտ են անձի ձևավորման համար: Կարևոր է, որ ծնողը կողմնորոշվի, որ տարիքում ինչ հեքիաթ կարդալ: Նախադպրոցական տարիքում ճիշտ է կենդանիների մասին հեքիաթներ պատմել: Դա բարոյական կրթության զարգացման տարիք է, նա այդ տարիքում է սովորում ճիշտն ու սխալը, բարոյական նորմերը: Իսկ կենդանիների մասին հեքիաթներում դա կա»,- ասաց Իրինա Խանամիրյանը:

Նրա խոսքով ` երեխաների վրա շատ վատ են անդրադառնում սերիալները. «Այն, ինչ հիմա նրանք սերիալներում տեսնում են, ուղղակի սարսափելի է: Դրանք բացարձակապես  չեն նպաստում առողջ անձի ձևավորմանը: Բայց արդյունքում ծնողը հայտնվում է երկու քարի արանքում, որովհետև, եթե թույլ չտա նայել, երեխան   հետ է մնում հասարակությունից, մյուս կողմից` եթե թույլ տա նախօրոք գիտի , թե դա ինչ ազդեցություն է թողնելու:  Երեխայի զարգացման համար շատ կարևոր է հերոսի առկայությունը: Տեսեք` ովքեր են սերիալներում հերոսներ. անկիրթ, ագրեսիվ անձինք», – ասաց հոգեբանը` հավելելով. «Հարցը պետք է պետական մակարդակով լուծել, պետք է հասկանալ ինչ սերունդ ենք ցանկանում դաստիարակել: Այսօրվա սերիալները ոչ մի կերպ չեն նպաստում անձի ճիշտ դաստիարակմանը»:

 

Անկախ

Երեխայի կյանքում ամենակարեւորը սերն է

երեխաԵրեխայի պատիժը դա սահմանափակումների աստիճան է, որը թույլ է տալիս կարգավորել երեխայի վարքը, վերահսկել նրա գործողությունները, զգուշացնել նրան, որ շուրջը վտանգ կա:

Ավելի մեծ տարիքում, երբ երեխայի մոտ ձևավորվում են խիղճը և բարոյական վարքը, պատիժը այլ բնույթ է կրում. մենք պատժում ենք կոնկրետ արարքի համար, այն արարքի համար, որը երեխան անգիտակցաբար է արել, իմանալով, որ դա անել չի կարելի:

ՙՙՄինչև 1,5 տարեկան երեխաները չեն ընկալում ՙՙչի կարելի՚՚  արտահայտությունը: Այն երբեմն հնչում է անհամբերությունից և զայրույթից: Այնուհետև երեխան սկսում է կամակորել, զայրանալ, գոռգոռալ, բողոքել, հատուկ բաներ անել: Փոքրիկին հաճելի չէ, որ նրա յուրաքանչյուր գործողությունը ուղեկցվում է ՙՙչի կարելի՚՚ արտահայտությամբ՚՚,-archive2.ankakh.com-ի հետ զրույցում նշեց մանկավարժ Ամալյա Սարգսյանը:

Երբեմն ծնողը բարկացած վիճակում կարող է ուժգին հարված  հասցնել երեխային եւ համարել, որ դա լուծում է: Հետո ծնողները զղջում են կատարվածի համար, խոստանում են, որ նման բան էլ երբեք չի կրկնվի, սակայն որոշ ժամանակ անց հեշտությամբ մոռանում են խոստումները և անարժան պատիժները կրկնվում են:

Մանկավարժի համոզմամբ երեխային ոչ թե պետք է պատժել, այլ պետք է բացատրել, զինվել համբերությամբ և կրկնել նորից ու նորից այն, ինչ որ նա պետք է անի:

Կան տարիքային որոշակի ժամանակահատվածներ, երբ երեխան առավել համառ և կամակոր է, չի ընդունում ոչմի սահմանափակում, խոսքեր, և ընդհանրապես փոխում է իր վարքը: Նման անցումային ժամանակաշրջանում կամ տարիքային ճգնաժամի դեպքում, երեխայի վարքը փոխվում է դեպի վատը, ծնողները կորցնում են իրենց, ավելի նյարդային են դառնում, և համապատասխանաբար, ավելի հաճախ են պատժում:

Երեխայի կյանքում ամենակարեւորը սերն է, չափավոր ուշադրությունը, հոգատարությունն ու վստահությունը:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Արժե, արդյոք, երեխայի դաստիարակությունը վստահել տատիկներին

ol3001372674672 (1)Չաշխատող տատիկը, որը նաև պատրաստ է իր ամբողջ ժամանակը նվիրել թոռների դաստիարակությանը, էականորեն թեթևացնում է երիտասարդ ծնողների հոգսը, սակայն, շատ վտանգավոր է աճող սերնդի առողջության տեսանկյունից:

Վիճակագրությունը վկայում է, որ  այն երեխաները, որոնց դաստիարակությամբ զբաղվում են տատիկներն ու պապիկները, քաշի 22% ավելցուկ ունենալու են վտանգված այն երեխաների համեմատությամբ,որոնց դաստիարակում են անձամբ ծնողները:

Փորձագետները համոզված են, որ տատիկներն ու պապիկներն անընդհատ թոռներին ուտեցնում են , առաջնորդվելով` ճարպի մեծ պաշար` մեծ կենսունակություն բնազդով:

Բացի այդ, տատիկների ու պապիկների դաստիարակած երեխաները գիրուկ են լինում սակավաշարժության հետևանքով, քանի որ իրենք` մեծահասակներն, արդեն չեն կարող երեխաների հետ ակտիվ խաղերով զբաղվել:

Ֆինների այս ուսումնասիրությունը հրապարակվել է «Evolutionary Psychology»ամսագրում: