Թուրքիան պատրաստ է պաշտպանել իր տարածքները Սիրիայում. Դավութօղլու

դավութօղլու Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է պաշտպանել իր տարածքները Սիրիայում: Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը: Նրա խոսքերով՝ թուրք զինյալները մտադիր են հակահարված տալ Սուլեյման Շահի դամբարանի վրա ցանկացած հարձակմանը: «Մեր զինված ուժերը պատրաստ են իրադարձությունների ցանկացած զարգացման»,-նշել է նախարարը:

Նշենք, որ դամբարանն ու դրա շրջակայքը հանդիսանում են Սիրիայի տարածքում թուրքական կղզյակ: Այժմ այն գյուղը, որտեղ տեղակայված է դամբարանը, անցել է «Ալ-Քայիդայի» հետ կապված «Իրաքի ու Լևանտի իսլամական հանրապետության» զինյալների ձեռքը:

Անկախ

Դավութօղլուն ցանկանում էր «շոշափել հասարակական տրամադրությունները».Վազգեն Մանուկյան,տեսանյութ

վազգենՀանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպել է որպես անհատ։

«Ազատությանը» տված հարցազրույցում Մանուկյանը փոխանցեց, որ Երևանում անցած հինգշաբթի տեղի ունեցած հանդիպմանը նա չի ներկայացրել ոչ Հայաստանի, և ոչ էլ Հանրային խորհրդի տեսակետը: Պարզապես իր անձնական մոտեցումներ է ներկայացրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ, ինչը հետաքրքրել է Դավութօղլուին:

«Առավոտյան ուղղակի պատվիրակությունից մեկը զանգեց, հարցրեց՝ ես դե՞մ չեմ լինի հանդիպելու, ասացի՝ «դեմ չեմ»։ Ինչու է ինքը ուզել հանդիպել, կամ ինչու պատվիրակությունը է այդպիսի բան կազմակերպել, ես դժվարանում եմ ասել, բայց հետը խոսելիս տպավորությունս այն էր, որ իրենք ոչ այնքան եկել էին ինչ-որ հայտարարություններ անելու, որքան շոշափելու հասարակական տրամադրություններ։ Եվ այդ տեսակետից երևի կարևորել էին [ինձ]… և Հանրային խորհուրդ, և առաջին վարչապետ, «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, պաշտպանության նախարար պատերազմի ժամանակ, որովհետև հատուկ նշեց ինքը, ասաց, որ իրեն հետաքրքիր է խոսել մարդու հետ, ով էքստրեմալ ժամանակներում ղեկավար է եղել»,- ասաց Մանուկյանը։

«Ես որպես անհատ էի խոսում»,- շարունակեց Հանրային խորհրդի նախագահը.- «Եվ ես ուզեցի, որ ինքը հստակ պատկերացնի մեր վերաբերմունքը Ղարաբաղի հարցին, ցեղասպանության և մեր փոխհարաբերությունների վերականգման կամ ստեղծման հարցերին»։

Ի պատասխան մեր հարցին, թե արդյոք իր այդ հանդիպումը համաձայնեցրե՞լ էր նախագահ Սերժ Սարգսյանի հետ, Մանուկյանն ասաց, թե ոչ հանդիպումից առաջ և ոչ էլ հետո Սերժ Սարգսյանին այդ մասին տեղյակ չի պահել:

«Ես իր հետ չեմ խոսել դրա մասին, ոչ մի համաձայնության անհրաժեշտություն չկար, ինձ դիմել էին որպես անհատի, ես էլ որպես անհատ գնացել էի։ Ես չգիտեմ նույնիսկ՝ նա տեղյակ է, թե՝ ոչ մեր հանդիպման մասին»,- ասաց նա։

Չնայած այն հանգամանքին, որ ինքը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարարին, Վազգեն Մանուկյանը դրական է համարում, որ պաշտոնական Երևանը ընդգծված սառնությամբ ընդունեց Դավութօղլուին: Հիշեցնենք, նախագահ Սերժ Սարգսյանը չընդունեց Թուրքիայի արտգործնախարարին, Էդվարդ Նալբանդյանն էլ նրա հետ ժամուկես հանդիպումից հետո որևէ հայտարարություն չարեց: Պաշտոնական հայտարարության մեջ այդ հանդիպման մասին ընդամենը մեկ նախադասություն էր հիշատակված:

Շարունակությունը `սկզբնաղբյուր կայքում:

Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը` դեկտեմբերի 12-ին, Երևանում տեղի էր ունեցել ոչ պաշտոնական հանդիպում ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի և Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի միջև, որի մանրամասները Անկախ-ը ներկայացրել էր Վազգեն Մանուկյանի հետ հարցազրույցում:


Անկախ

Դավութօղլուն կողմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը,եթե…

davutogluԹուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, մեկօրյա աշխատանքային այցով գտնվելով Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում, հանդիպել է իր գործընկերոջ` Դիդե Բուրխալտերի հետ: Հանդիպումից հետո Դավութօղլուն հարցազրույց է տվել լրագրողներին՝ նշելով, որ Շվեյցարիայի հետ երկկող ռազմավարական համագործակցության երկամյա պլան է կազմվել: Հայտնի է դարձել, որ գլխավորապես ֆինանսական և մշակույթային, ինչպես նաև մի շարք այլ բնագավառներում երկկողմ համագործակցության մանրամասները կներկայացվեն շվեյցարացի արտգործնախարարի առաջիկա ամիսներին Թուրքիա կատարվելիք այցի ժամանակ:

Ինչպես հաղորդում է «Հաբեր 3» կայքը՝ Դավութօղլուն հայտնել է նաև, որ իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ քննարկվել են սիրիական հարցի մի շարք մանրամասներ: Մասնավորապես Շվեյցարիան իր պատրաստակամությունն է հայտնել Թուրքիային օգնելու սիրիացիներին հումանիտար աջակցության տրամադրման հարցում:

Դավութօղլուն, ուշադրություն հրավիրելով չորս տարի առաջ Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների գործընթացի շարունակության վրա, ցանկություն է հայտնել, որպեսզի Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորվեն: Դավութօղլուն ընդգծել է, որ հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը «դադարեցնի Լեռնային Ղարաբաղի օկուպացիան»:

Արտգործնախարարն անդրադարձել է նաև 2015 թվականին Ժնևում Հայոց ցեղասպանության հուշարձանի կանգնեցմանը՝ նշելով, որ հարցը բավական նուրբ երանգ ունի Թուրքիայի համար:

Նալբանդյանն ու Դավութօլուն հնարավոր է հանդիպեն Նյու Յորքում

Հhay-turkայաստանի, Թուրքիայի և ԱՄՆ-ի արտգործնախարարները հնարավոր է հանդիպեն Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր անսամբլեայի հերթական նստաշրջանի ժամանակ: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլերը»: Եռակողմ հանդիպում կազմակերպելու մասին առայժմ ստույգ տեղեկություն չկա, սակայն լուրեր են տարածվել, թե ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և նրա թուրք պաշտոնակից Ահմեդ Դավութօղլուն մտադիր են առաջիկայում հանդիպել:

Նշենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են 1993 թվականին հայ-թուրքական սահմանի փակմամբ: Երկկողմ հարաբերությունների կարգավորման համար խոչընդոտ են հանդիսանում Հայոց ցեղասպանության ժխտումը թուրքական կառավարության կողմից, ինչպես նաև հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի խնդիրը: