Մեծ Բրիտանիայի թուրք թեկնածուն պատրաստվում է Եվրախորհրդարանում ներկայացնել Թուրքիայի շահերը

Ադրբեջան,Եվրախորհրդարան,ընտրությունների առաջիկա ընտրություններում Մեծ Բրիտանիայի թեկնածուների թվում առաջադրվել է նաև ազգությամբ թուրք Թուրհան Օզենը, որը ներկայացնում է Մեծ Բրիտանիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը: Օզենը հայտարարել է, որ ընտրվելու դեպքում նա աշխատելու է թուրքական շահերի համար: «Ես շատ լավ հնարավորություն կունենամ ԵԽ-ում Թուրքիան ներկայացնելու համար: Հանդիպումներ ունենալով մի շարք մարդկանց հետ՝ ես նպաստելու եմ Թուրքիայի նկատմամբ հետաքրքրության աճին՝ տրամադրելով մեծ տեղեկություն երկրի մասին»,-նշել է Օզենը: Վերջինիս խոսքերով՝ Թուրքիայի զարգացումը բարելավում է Մեծ Բրիտանիայում թուրքական սփյուռքի վիճակը:

 

Եվրախորհրդարանի զեկույցը հաստատվում է. խոստումանալից հեռանկարներ Հայաստանի և այլ ԱլԳ երկրների համար

ԵՄԱյսօր՝ մարտի 12-ին, Եվրախորհրդարանի նիստին ներկա պատգամավորների 87%-ը ընդունեց Պավել Կովալի զեկույցը Եվրամիության հետ հարաբերություններում Արևելյան գործընկերության երկրների առաջնահերթությունների գնահատման և կարգավորման վերաբերյալ: Եվրախորհրդարանը (ԵԽ) կոչ է անում ԵՄ-ին անհապաղ իրականացնել Հայաստանի վրա դրական ազդեցություն ունեցող քաղաքականությունները, օրինակ ազատ տեղաշարժի, էներգետիկայի, տրանսպորտի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ոլորտներում:
«Եվրախորհրդարանի զեկույցում նշվում է, որ ԵՄ ընդլայնման հաջորդական ծրագրերը Հայաստանին ավելի են մոտեցրել ԵՄ-ին: Սա նշանակում է, որ երկրի անվտանգությունը, կայունությունը և բարեկեցությունը փոխադարձ ազդեցություն են թողնում Հայաստան-ԵՄ համագործակցության վրա: Ուստի, Հայաստանին և ԱլԳ մնացած երկրներին ԵՄ-ի կողմից ցուցաբերվող ֆինանսական աջակցությունը չափազանց կարևոր է», – մեկնաբանում է Էդուարդո Լորենցո Օչոան՝ Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ (ՀԵԲ, www.EuFoA.am ) կազմակերպության տնօրենը:
Ըստ Եվրախորհրդի, Արևելյան գործընկերությունը բավարար խթան չի ցուցաբերել բարեփոխումներ և փոփոխություններ կատարելու համար: Այս պատճառով երկրները եվրոպական առավել հստակ հեռանկարի կարիք կունենան, ի թիվս ԵՄ-ի հետ սերտ հաղորդակցության ռազմավարության և ԱլԳ անդամ երկրներին ԵՄ Պատվիրակությունների աջակցության:
Ինչ վերաբերում է սառեցված հակամարտություններին, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, ԵՄ-ն կոչ է անում փոխնախագահին/գերագույն հանձնակատարին և Արտաքին գործերի եվրոպական ծառայությանը (ԱԳԵԾ) մշակել վստահության ձևավորման ծրագրեր: Նիստերի այս շրջանում Եվրախորհրդարանն արդեն երկրորդ անգամ է քվեարկում «նորարարական միջոցների և մոտեցումների մշակման, այդ թվում հանրային կապերի ռազմավարությունների, պրագմատիկ նախաձեռնությունների, ոչ պաշտոնական կապերի և խորհրդատվությունների շուրջ քննարկումներ ծավալելու օգտին՝ տարածաշրջաններում քաղաքացիական մշակույթ ձևավորելու և հասարակության միջև երկխոսություն խրախուսելու նպատակով»:
Բացի այդ, ԵՄ-ն կոչ է անում Եվրահանձնաժողովին դիտարկել առևտրային հետագա խոչընդոտները կանխելու հավանականությունը նույնիսկ նախքան ԽՀԱԱՀ-երը ստորագրելն ու իրականացնելը: Անցյալ հինգշաթբի Եվրախորհրդի նախագահը հայտարարեց, որ Ուկրաինան հնարավորություն ունի առաջին հերթին ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական, այնուհետև առևտրային մասը:
«Հարկավոր է լրջորեն հաշվի առնել այս երկու նոր գործոնները ԵՄ-Հայաստան հարաբերությունների իրավական հիմքերը և բովանդակությունը դիտարկելիս», – ընդգծում է ՀԵԲ-ի տնօրենը և հայտնում իր գոհունակությունը՝ նկատելով ԵՄ-Հայաստան համագործակցության վերաբերյալ ՀԵԲ հետազոտության անդրադարձը ԵՄ-ի զեկույցում:

ՀԵԲ-ը ուրախ կլինի այս թեմայով մեկնաբանություններ կամ վերլուծություն տրամադրել անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, լեհերեն, ռուսերեն եւ հայերեն լեզուներով: Եվրոպա-Հայաստան խորհրդի անդամները նույնպես պատրաստ են մեկնաբանել այս թեման, հարցերի դեպքում կարող եք դիմել մեր քարտուղարություն:
ՀԵԲ-ի եւ Եվրոպա-Հայաստան խորհրդի մասին ավելին իմանալու համար այցելեք մեր կայքը՝ www.EuFoA.am:
Բարձրորակ նկարներ կարող եք գտնել մեր կայքում կամ մեզ դիմելով: Կարող եք դրանք օգտագործել “Copyright: www.EuFoA.org” հղմամբ:

Անկախ

Բանաձևային ճնշամիջոցների փորձեր` անորոշ քվեարկություններով

Շահան ԳանտահարյանԵվրախորհրդարանի ընդունած (կամ չընդունած` նկատի ունենալով քվեարկության հետ կապված անորոշությունները) բանաձեւը` Արեւելյան գործընկերության երկրների հետ հարաբերությունների ամրապնդման մասին, հայտնապես հայանպաստ չէ: Բնական է, որ առաջին հակազդեցությամբ մեկնաբանությունները իբրեւ շարժառիթ պիտի ընդունեն ՀՀ-ի` ՄՄ-ի անդամակցության որոշումը:

Քաղաքական իրադրությունները հետզհետե ավելի համոզիչ են դարձնում այն, որ խնդիրը կապված է բացարձակորեն քաղաքական ազդեցության գոտիների վերագծման հետ, եւ Հայաստանի թեքումը` այս կամ այն կողմ, արժանանում է  քաղաքական ճնշամիջոցների:

Եթե դեպի Եւրոպա ընթացող Երեւանի քայլերը ստանան արագակշռույթ բնույթ, ապա Մոսկվան կզինի Բաքվին եւ հատուկ ջերմություն կապահովի Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում: Երբ Մոսկվայում Երեւանը իր մտադրությունը կբացահայտի մաս կազմելու ՄՄ-ին, Եվրախորհրդարանը կհիշեցնի Հայաստանի «գրավող կողմ» լինելն ու ՄԱԿ-ի այն բանաձեւերը, ուր արծարծվում են հայկական ուժերի «ադրբեջանական  տարածքներից» հեռանալու պահանջը: Եւ ճնշամիջոցները այսպես շարունակվում են անընդմեջ: Երեւանը կհայտնի իր պատրաստակամությունը` ստորագրելու ասոցացման փաստաթուղթը, ՄՄ-ի ճարտարապետներից հանդիսացող Բելառուսի նախագահը կշեշտի, որ Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին տեսանելի ժամկետի մեջ չի տեղավորվում:

Քաղաքական ճնշամիջոցների միջեւ հայտնված Երեւանը փորձ  է կատարում շարունակելու «թե-թե»-ի արտաքին քաղաքականությունը: Մյուս կողմից, Բաքուն փորձում է լիարժեքորեն օգտագործել ԵՄ-ի եւ ՄՄ-ի տնտեսական -քաղաքական արեւելումների ճշտումի երկսայրաբանությունում (դիլեմա) հայտնված Հայաստանի դեմ առավելություններ ապահովելու իր քաղաքականությունը: Այս առավելությունները, թվում է, թե ո՛չ միայն քաղաքական են, այլ նաեւ` զինվորական: Իջեւանի ուղղությամբ կատարված ռազմական ոտնձգությունը իր տեսակի մեջ առանձնանում է: Այս մեկը դիպուկահարների ընդհանրացած երեւույթի մաս չի կազմում թե՛ իբրեւ ճակատ, թե՛ իբրեւ բնույթ, եւ թե՜ իբրեւ տարողություն: Հայաստանի պաշտպանության նախարարությունը ստիպված էր ճամբա փակել` քաղաքացիների անվտանգության հետ կապված մտահոգություններից մեկնած: Հիշենք, որ ռուսական «Ռեգնում» գործակալությունը խոսում էր Բաքվի կողմից իրականացված օդային հարձակման մասին: Հայկական պաշտոնական լրահոսը հարձակման բնույթը չէր հստակեցնում:

Քաղաքական հողի վրա Բաքուն կարող է անհրաժեշտություն չունենալ նման ժամանակահատվածներում լոբբիստական ներուժ կենտրոնացնելու: Ճնշամիջոցային քաղաքականությունը նման եզրակացության կարող է հանգել քաղաքական տրամաբանությամբ: Բայց նախ նայենք, թե ի՞նչ է ասում այդ անորոշ քվեարկության արդյունքով հրապարակված բանաձեւը:

«Արևելյան գործընկերության մասնակից երկրի կողմից մեկ այլ մասնակից երկրի տարածքի օկուպացիան խախտում է Արևելյան գործընկերության հիմնարար սկզբունքներն ու նպատակները։ ԱԳ երկրների տարածքներում հակամարտությունները պետք է լուծվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա: ԵՄ-ն պետք է ավելի ակտիվ ներգրավվի հակամարտությունների կարգավորման գործընթացում: Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է համապատասխանի ՄԱԿ ԱԽ 1993 թ. չորս  բանաձևերին և այն սկզբունքներին, որոնք ամրագրված են ԵԱՀԿ ՄԽ 2009 թ. Աքվիլայի համատեղ հայտարարության մեջ»:

Տարածքի բռնագրավման մասին հաստատում կատարող բանաձեւը իր առաջին բաժնով չէր ակնարկում միայն Արցախը: Արեւելյան գործընկերության մասնակից երկրները, որոնք տարածքային խնդիրներ ունեն` Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան եւ Ադրբեջանն են: Բայց այս նրբությունը հիմնական նշանակություն չունի, որովհետեւ խնդիրը մասնակիորեն կենտրոնանում է Արցախի վրա, նույն բանաձեւում:

Ճիշտ է, որ երբ տարածքի բռնագրավում բառակապակցություններն են օգտագործվում, թվում է, որ առաջին հերթին հակահայ բանաձեւ է ներկայացվածը` միակողմանի եւ Ադրբեջանի շահերը գերադասող: Սակայն մի պահ  նույնիսկ շրջանցելով քվեարկության անորոշության երեւույթը,  բանաձեւի համատեքստը կա՛մ ինքնահակասական է կամ էլ խառն ուղերձներ պարփակում: Անշուշտ, ՄԱԿ-ի բանաձեւեր վկայակոչելը ենթադրում է արծարծել հայկական ուժերի հեռացման պահանջը: Միաժամանակ, սակայն Աքվիլան վկայակոչելը ենթադրում է ուժերի հեռացման պահանջին առընթեր, ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը: Ինչ որ նշված է նաեւ ա՛յս բանաձեւում իբրեւ իրավահավասար սկզբունք տարածքային ամբողջականության:

Օգտագործված բառապաշարն ու վկայակոչված բանաձեւերը դիվանագիտական ոլորապտույտների մաս են կազմում։ Հիմնականը այն է, որ եվրախորհրդարանականներն այժմ կարիքը զգացել են Արցախի մասին բանաձեւ որդեգրելու` Արեւելյան գործընկերության հետ հարաբերությունների ամրապնդման կարգախոսի տակ: Շարժառիթն էլ նույն բանաձեւի  նախագծում հստակորեն ընդգծվել է: «Հայաստանը որոշել է միանալ ՄՄ-ին, ինչ  որ  անհամատեղելի է ասոցացման մասին համաձայնագրի հետ»:

Հիմա ավելի պարզ է դառնում, թե ինչու՛ եվրախորհրդարանականները հիշել են արցախյան խնդիրը: Քաղաքական նման ճնշամիջոցների դիմելու վարքագծի բացահայտում է արձանագրվածը: Պարզ է նույնքան, որ միայն Մոսկվան չէ, որ  ճնշամիջոց  է կիրառում Երեւանի վրա: Եւրոպան, իր ոճով, այս դեպքում բանաձեւային ճնշման փորձով, Երեւանին պատգամներ է փոխանցում: Երկու ուղղությունների վրա էլ ճնշամիջոցների թիրախը Արցախն է:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

Եվրախորհրդարանը կհետաքննի իր դիտորդական առաքելության`Ադրբեջանում իրականացրած աշխատանքը

1Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը համախմբող Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի`հոկտեմբերի 9-ին կայացած նախագահական ընտրությունների թեկնածու Ջամիլ Հասանլին հոկտեմբերի 16-ին պաշտոնական հանդիպումների է ունեցել Եվրոպական խորհրդարանում: Մասանվորապես, խորհրդարանի մի շարք ներկայացուցիչների հետ քննարկել է հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրությունները:

Ինչպես հաղորդում է “Կոնտակտ” կայքը, Հասանլին հանդիպել է նաև Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, գերմանացի պատգամավոր Էլմար Բրոկին և Աննա Գոմեսին (սոցիալիստական խմբից): Եվրախորհրդարանի երկու ներկայացուցիչները չեն համաձայնվել կառույցի դիտորդական առաքելության այն հայտարարության հետ, որ Ադրբեջանում անցկացվել են ժողովրդավարական ընտրություններ:
Բրոկը հայտարարել է,որ այդ դիտորդական առաքելության եզրակացությունը քննարկման կներկայացվի, իսկ նրանց կողմից ներկայացված փաստերը կհետաքննվեն:

Եվրախորհրդարանը Ադրբեջանի նախագահի թեկնածու Իլգար Մամեդովի ձերբակալությունը դատապարտող բանաձև է ընդունել

1 (7)Եվրախորհրդարանը hունիսի 13-ին ադրբեջանական ընդդիմադիր “Հանրապետական այլընտրանք” (REAL) շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի ձերբակալության վերաբերյալ բանաձև է ընդունել, հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը:

Եվրախոհրդարանի պատգամավորները խոտորեն քննադատել են Մամեդովի ձերբակալությունը՝ Ադրբեջանի իշխանություններին կոչ անելով ապահովել նրան  ներկայացված մեղադրանքների անհապաղ, արդար, թափանցիկ և անկախ հետաքննություն: Բացի այդ Բաքվին կոչ է արվել հարգել մամուլի և ԶԼՄ-ների ազատությունը՝ ապահովելով ու հարգելով նաև քաղաքացիների ազատ արտահայտման և հավաքների անցկացման իրավունքի իրացումը:

Մամեդովը ձերբակալվել է 2013թ. հունվարի 23-24-ը Ադրբեջանի Իսմայիլի քաղաքում անկարգությունների կազմակերպման մեղադրանքով: Նրան սպառնում էր մինչև 7 տարվա ազատազրկում: Ձերբակալությունից օրեր անց Հանրապետական այլընտրանք շարժմումը հայտարարեց, որ 2013թ. հոկտեմբերին կայանալիք նախագահակահական ընտրություններում առաջադրելու է Մամեդովի թեկնածությունը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) սկսել է Իլգար Մամեդովի գործի ուսումնասիրությունը: Նրա իրավունքների բազմաթիվ խախտումների մասին հայցը դատարան է ներկայացվել փետրվարին: