Թուրքերը պատրաստակամություն են հայտնել աջակցելու իրենց ադրբեջանցի «եղբայրներին»

 բանակ

Թուրքիայի պաշտպանության նախարարության կայքում տարածված տեղեկության համաձայն` Թուրքիայի մի շարք քաղաքացիներ դիմումներ են ներկայացնում` խնդրելով իրենց թույլ տալ ծառայության անցնել Ադրբեջանի բանակում: Թուրք քաղաքացիները ցանկություն են հայտնում միանալ իրենց «ադրբեջանցի եղբայրներին հայերի դեմ պայքարելու համար»: Հայտնի է նաև, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, ինչպես նաև Գլխավոր շտաբի ղեկավար, բանակի գեներալ Նեջեթ Օզալը զանգահարել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին և հետաքրքրվել հայ-ադրբեջանական սահմանի դրությամբ:

Զաքիր Հասանովը հանդիպել է ամերիկացի հրամանատարի հետ

Զաքիր ՀասանովԱյսօր՝ հուլիսի 16-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը ընդունել է ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգի ազգային գվարդիայի հրամանատար Մեյլսոն Դիրինգի գլխավորած պատվիրակությունը, հաղորդում է “Հագին” լրատվական կայքը՝ հղում կատարելով նախարարության մամլո ծառայությանը:

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակը, հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի խախտման դեպքերի ավելացումը:

Զաքիր Հասանովը կարևորել է տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության արդյունքները և Ադրբեջանի պաշտպանության նախարարության ու Օկլահոմայի ազգային գվարդիայի միջև փոխադարձ համագործակցության ընդլայնումը:

Անկախ

Ադրբեջանի ՊՆ նախարարն այցելել է մերձճակատային զորամասեր

5 (1)Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այսօր` հուլիսի 9-ին, այցելել է մերձճակատային շրջան, որտեղ զորավարժություններ են ընթանում, “Թրենդ” գործակալությանը տեղեկացրել են Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունից:

Նախարարության ղեկավարությունը ծանոթացել է այնտեղ տիրող իրավիճակին, ռազմական տեխնիկայի մարտական պատրաստականությանը, զինծառայողների բարոյահոգեբանական և սոցիալ-կենցաղային պայմաններին:

Նշենք, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ևս մի խումբ բարձրաստիճան զինվորականների ու լրագրողների ուղեկցությամբ այսօր այցելել էր հայ-ադրբեջանական սահմանի հարավարևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքեր ու հենակետեր:

 

Անկախ

Զաքիր Հասանովը հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի հետ

1Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մասնակցել է Բրյուսելում պաշտպանության նախարարների մակարդակով կազմակերպված հանդիպմանը: Այս երկրների նախարարները զբաղվում են Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերի (ISAF)  ներդրմամբ:

Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, հանդիպմանը քննարկվել են ISAF գործողության ներկայիս իրավիճակը, Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությունը, որը կիրականացվի 2014թ.-ից հետո, ինչպես նաև իրավական դաշտի ներկայիս վիճակը:

ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում այցի շրջանակներում Զաքիր Հասանովն  երկկողմ հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չակ Հեյգելի հետ և եռակողմ  հանդիպում՝ Վրաստանի և Թուրքիայի իր կոլեգաների հետ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարը կայցելի Ռուսաստան

զաքիր հասանովԱդրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մայիսի 23-24-ին կայցելի Մոսկվա՝ Միջազգային անվտանգության երրորդ խորհրդաժողովին մասնակցելու համար, հաղորդում է “Թրենդ” գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:

Ըստ տեղեկության՝ այցը տեղի կունենա Ռուսաստանի ՊՆ ղեկավար, գեներալ Սերգեյ Շոյգուի հրավերով: Այցի շրջանակերում Զաքիր Հասանովը հանդիպում կունենա Ռուսաստանի և Իրանի իր կոլեգաների հետ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնելու է Թուրքիա

հասանովԱպրիլի 23-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն  այցով կմեկնի Թուրքիա, հաղորդում է “Թուրան” գործակալությունը` հղում կատարելով պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը:

Այցը կտևի մինչև ապրիլի 25-ը:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ընդունել էր պաշտոնական այցով Ադրբեջան ժամանած Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելին։ Զաքիր Հասանովի հրամագրով՝ Նեջդեթ Օզելը պարգևատրվել է Ադրբեջանի Հանրապետության “Ռազմական համագործակցության ներդրման համար” մեդալով՝ երկու պետությունների միջև ռազմական փոխգործակցության բնագավառում իր ունեցած ավանդի համար։

Անկախ

Ադրբեջանի ՊՆ նախարարը կմեկնի Իրան

հասանովԱդրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը ապրիլի 14-15-ին պաշտոնական այցով լինելու է Իրանում, հաղորդում է “Թրենդ” գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը:

Ըստ տեղեկության՝ այցը տեղի է ունենալու Իրանի պաշտպանության նախարար Հուսեյն Դեհգանի հրավերով:

Այցի շրջանակներում կքննարկվեն ռազմական համագործակցության և տարածաշրջանային անվտանագության հարցեր: Հասանովը կհանդիպի նաև Իրանի ղեկավարության հետ:

Ապրիլի 9-ին պաշտոնական այցով Իրանում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Անկախ

Զաքիր Հասանովը Թուրքիայի գլխավոր շտաբի պետին պարգևատրել է մեդալով

2Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ընդունել է պաշտոնական այցով Ադրբեջան ժամանած Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելին։

Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքին, հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունները՝ երկկողմ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի կառույցներում խաղաղապահ առաքելության շրջանակներում, անդրադարձ է կատարվել նաև Արցախյան հիմնախնդրին։

Զաքիր Հասանովի հրամագրով՝ Նեջդեթ Օզելը պարգևատրվել է Ադրբեջանի Հանրապետության “Ռազմական համագործակցության ներդրման համար” մեդալով՝ երկու պետությունների միջև ռազմական փոխգործակցության բնագավառում իր ունեցած ավանդի համար։

Հանդիպմանը ներկա է եղել նաև Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ ու լիազոր դեսպան Իսմայիլ Աքփեր Ջոշքունը։

Անկախ

Զաքիր Հասանովը և Անջեյ Կասպրչիկը քննարկել են շփման գծում իրավիճակը

3 (1)Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:

 

Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել շփման գծում տիրող իրավիճակի, անցկացված մշտադիտարկումների արդյունքների, ղարաբաղյան հակամարտության լուծման, ինչպես նաև բանակցությունների հեռանկարի մասին:

Անկախ

Զաքիր Հասանովը հանդիպել է Ադրբեջանում Իտալիայի և Գերմանիայի դասպաններին

Զաքիր Հասանովը Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հունվարի 31-ին ընդունել է երկրում Իտալիայի դեսպան Ջամպաոլո Կուտիլոյին և Գերմանիայի դեսպան Հեյդրուն Տեմպլին:

Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությանը՝ հանդիպմանը կողմերը քննարկել են տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակին, ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտությանը առնչվող հարցեր: Քննարկվել են նաև համագործակցության հեռանկարները:

Անկախ

Ադրբեջանին Գաբալայի ՌՏԿ-ն հանձնելու բոլոր հարցերը գրեթե լուծված են. Զաքիր Հասանով

Ադրբեջան,Գաբալա, Զաքիր ՀասանովԳաբալայի ռադիոտեղորոշիչ կայանը Ռուսաստանից Ադրբեջանին հանձնելու բոլոր ընթացիկ հարցերն արդեն լուծված են։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Զաքիր Հասանովը ռուս գործընկեր Սերգեյ Շոյգույի հետ հանդիպման ընթացքում, հաղորդում է “Թրենդ” գործակալությունը` հղում կատարելով “ՌԻԱ-Նովոսթի”-ին:
“Ես տեղյակ եմ, որ “Գաբալայի” հանձնումը գրեթե կայացել է, այնտեղ, իմ տեղեկություններով, խնդիրներ չկան։ Բոլոր ընթացիկ հարցերը լուծվում են, կամ գրեթե արդեն լուծված են”,-ասել է Հասանովը։

Հասանովը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանի ու Ռուսաստանի ռազմական կառույցները երկկողմ համագործակցությանն առնչվող այլ հարցեր ևս կկարողանան լուծել։

Ադրբեջանի ռազմական ոլորտում շարունակվում են կադրային փոփոխությունները. hերթը զինվորական պոլիկլինիկայինն է

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունԱդրբեջանի Զինված ուժերի գլխավոր կլինիկական հոսպիտալի ղեկավար Ֆիրուդին Գարաբեկովը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հրամանով Գարաբեկովը նշանակվել է ՊՆ Կենտրոնական զինվորական պոլիկլինիկայի ղեկավար:

Նախարարի մյուս հրամանով պահեստային սպա Թոֆիգ Թագիևը նշանակվել է ՊՆ Գլխավոր կլինիկական հոսպիտալի ղեկավար:

Հիշեցնենք, որ պաշտպանության փոխնախարար, Ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ-մայոր Ալթայ Մեհտիևը և Պաշտպանության նախարարության տեսչական վարչության պետ, գեներալ-մայոր Մամեդ Բեյդուլլաևը հեռացվել են իրենց պաշտոններից: Ալթայ Մեհտիևին փոխարինել է Ադրբեջանի նախագահի` ռազմական հարցերի գծով օգնականի տեղակալ Ռամիզ Թահիրովը: Բեյդուլլաևին այս պաշտոնում փոխարինել է գնդապետ Ֆահրեդդին Ջաբրաիլովը: Հոկտեմբերի 22-ին Սաֆար Աբիևին Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնում փոխարինել է Զաքիր Հասանովը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը անդրադարձել է կադրային փոփոխությունների հարցին

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունՀոկտեմբերի 29-ին Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հստակեցրել է նախարարությունում կադրային փոփոխությունների հարցը: ՊՆ մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ, մայոր Թեյմուր Աբդուլաևը, անդրադառնալով այդ հարցին, հայտարարել է, որ դրանում ոչ մի տարօրինակ բան չկա, տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:

“Պահեստային ուժերը համալրվում են որոշակի տարիքն անցած բարձրաստիճան զինվորականներով: Միևնույն ժամանակ սպաների ռոտացիա է իրականացվում: Բոլոր զինծառայողներն ըմբռնմամբ են մոտենում ռոտացիային, քանի որ դա կատարվում է “Զինծառայության մասին” օրենքի սահմաններում”,- ընդգծել է Աբդուլաևը:

Պաշտպանության փոխնախարար, Ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ-մայոր Ալթայ Մեհտիևը և Պաշտպանության նախարարության տեսչական վարչության պետ, գեներալ-մայոր Մամեդ Բեյդուլլաևը հեռացվել են իրենց պաշտոններից: Ալթայ Մեհտիևին փոխարինել է Ադրբեջանի նախագահի` ռազմական հարցերի գծով օգնականի տեղակալ Ռամիզ Թահիրովը: Բեյդուլլաևին այս պաշտոնում փոխարինել է գնդապետ Ֆահրեդդին Ջաբրաիլովը: Վերջինս 1995թ.-ին նախագահի հրամանագրով ստացել է Ադրբեջանի Ազգային հերոսի կոչում: Հոկտեմբերի 22-ին Սաֆար Աբիևին Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնում փոխարինել է Զաքիր Հասանովը: