Մուհաբեն ցրել է իր մահվան մասին շշուկները

pic_b5c5e53443236516ea975341a3c100afԶիմբաբվեի նախագահ   Ռոբերտ Մուհաբեն շաբաթներ տևած լռությունից հետո առաջին անգամ է հայտնվել հասարակության առջև` ցրելով իր առողջական վիճակի վատթարացման  ու նույնիսկ մահվան մասին շշուկները: 89-ամյա նախագահը ներկա է գտնվել իր 79-ամյա քրոջ` Բրիջիթի թաղման արարողությանը:

Վերջին շրջանում 1980-ից նախագահ դարձած Մուհաբեի առողջությունը թեժ թեմա է 13-մլն-անոց երկրում:

Ինքը` նախագահն ու նրա մերձավորները մի քանի անգամ հայտարարել են, որ նա Սինգապուր է մեկնում ոչ բժշկական ցուցումով, այլ երկկողմանի կապերի զարգացման համար:

Արևմտյան վերլուծաբանների տվյալներով, Մուհաբեի տեղի համար հերթ են կանգնել: Գլխավոր թեկնածուն փոխնախագահ Ջոյս Մուջուրուն է: Բարձր են գնահատվում նաև Էմերսոն Մնանհահվի շանսերը, որն աշխատում է որպես արդարադատության նախարար:

Մուհաբեն 2013-ին 8-րդ անգամ դարձավ նախագահ` հաղթելով հերթական ընտրություններում, որոնք տեղի ընդդիմությունը ոչ ազատ, ոչ էլ ազնիվ ճանաչեց:

Անկախ

Զիմբաբվեում ցիանիդով թունավորումից 81 փիղ է սատկել

African - elephantԶիմբաբվեի իշխանությունները հայտնում են, որ փղոսկրի համար 81 փիղ է սպանվել, երբ որսագողերը ցիանիդով թունավորել են արևմտյան ազգային պարկի ջրհորները:

Կենդանի բնության վարչության աշխատակիցներից մեկի տեղեկություններով՝ ջրհորների մեջ ոսկու արդյունահանման համար օգտագործվող ցիանիդ է լցվել, որի հետևանքով սատկել են այդտեղից ջուր խմող ավելի փոքր կենդանիներ և նրանցով սնվող գիշակեր թռչուններ ու այլ գիշատիչներ:

Պարկում գտնվող փղոսկրի գաղտնարանում ինը որսագող է ձերբակալվել:

Զիմբաբվեի պետական լրատվամիջոցների տվյալներով՝ նորանշանակ բնապահպանության նախարարը խոստացել է խստացնել որսագողերի նկատմամբ կիրառվող պատիժամիջոցները:

 

Մուգաբեի պահանջով 300 ընձուղտներ, զեբրաներ և այլ կենդանիներ են տեղափոխվել ազգային պարկ՝ ՄԱԿ-ի զբոսաշրջության գագաթնաժողովի ընթացքում այցելուներին տպավորելու համար

elandՆախքան ՄԱԿ-ի համաժողովը՝ Զիմբաբվեի տարածքով հարյուրավոր սաֆարիի կենդանիներ են տեղափոխվել բնական արգելոց՝տարածքին բնակեցված տեսք հաղորդելու համար:

Victoria FallsՄասնավոր արգելոցից կենդանիներին Զիմբաբվեի հրավարևելյան հատվածներ՝ Վիկտորիա ջրվեժի մոտ տեղափոխելու որոշումը կայացվել է արգելոցի տարածքը վերաբնակեցնելու նպատակով՝ ի նպաստ ՄԱԿ-ի զբոսաշրջության ոլորտի համաժողովի շրջանակներում այցելուների:

Զիմբաբվեի պահպանության հարցերով ուժերի անկախ բնապահպանների տվյալներով՝ 151 այծքաղները, 100 այծեղջյուրները, 60 զեբրաները, 25 եզնայծերը և 10 ընձուխտները տեղափոխվել են ավելի քան 643կմ:

Կենդանիներին ազատ են արձակել Զամբեզի գետի և Վիկտորիա ջրվեժի մոտակայքում գտնվող Զամբեզիի ազգային պարկում:

Զիմբաբվեի և Զամբիայի սահմանի մոտակայքում գտնվող Վիկտորիայի ջրվեժի մոտ վեցօրյա գագաթնաժողով անցկացնելու որոշումը զարմանքով էր ընդունվել՝ կապված վերջին ընտրություններում նախագահ Մուգաբեի հաղթանակի կապակցությամբ հնչած մեղադրանքների հետ:

ՄԱԿ-ի համաշխարհային զբոսաշրջության կազմակերպությունը կիրակի հայտարարել էր, որ իրենք Զիմբաբվեին ընտրել են հաջորդ երկու տարիների ընթացքում Աֆրիկայի հանձնաժողովը ղեկավարելու համար:

ՄԱԿ-ի համաշխարհային տուրիզմի կազմակերպությունը նաև տեղեկացրել է, որ Վիկտորիա ջրվեժի մոտ տեղի ունենալիք գագաթնաժողովի ընթացքում թղթի վրա տպված կոնֆերանսի նյութեր չեն բաժանվելու՝ ծառերը խնայելու նպատակով:

Վեցօրյա համաժողովը բացել են Զիմբաբվեի և Զամբիայի նախագահները, որոնք ավտոմատ կերպով վերցրել են վեց օրվա ընթացքում ՄԱԿ-ի զբոսաշրջության կազմակերպության նախագահությունը: Սպասվում է, որ համաժողովին կմասնակցեն մոտ 1200 մասնակիցներ ամբողջ աշխարհի կառավարություններից և զբոսաշրջային կազմակերպություններից:

 

Ռոբերտ Մուհաբեն 7-րդ անգամ հռչակվեց Զիմբաբվեի առաջնորդ

i (7)89-ամյա Ռոբերտ Մուհաբեն 7-րդ անգամ երդվեց որպես Զիմբաբվեի նախագահ:

Նա ղեկավարում է այն պահից, երբ երկիրը 1980-ին անկախացավ Միացյալ Թագավորությունից: Հուլիսին նա կրկին հաղթանակ տարավ նախագահական ընտրություններում:

Նրա ընդդիմախոսները հայտարարել են, թե ընտրությունների արդյուքները կեղծված են, ինչին ի պատասխան  Մուհաբեն խորհուրդ է տվել`” թող գնան ու կախվեն”:

Զիմբաբվեի առաջնորդը նշանակելու է նախագահական ընտրությունների ամսաթիվը

pic_5e3123580e1b8ca22d3a000c05936fcdԶիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուհաբեն հունիսի 2-ին հայտարարեց, որ համաձայն է նշանակել նախագահական ընտրությունների ամսաթիվը` ենթարկվելով Սահմանադրական դատարանի պահանջին:

Ընտրությունների ամսաթիվը նշանակելու է ինքը` Մուհաբեն, սակայն դրանք պետք է տեղի ունենան հուլիսի 31-ից ոչ ուշ: Նման որոշում է կայացրել Սահմանադրական դատարանը մայիսի 31-ին , որը դժգոհություն էր հայտնել  ամսաթիվը որոշելու հարցում Մուհաբեի ձգձգումների կապակցությամբ:

Մայիսի վերջին Զիմբաբվեում նոր սահմանադրություն ստորագրվեց: Երկրի հիմնական օրենքում կատարված մի շարք փոփոխությունների հետ նաև  հաստատվեց, որ նախագահը չի կարող պաշտոնը զբաղեցնել անընդմեջ  2  հնգամյակից ավելի:

Վերջին տարիներին Զիմբաբվեն գտնվում է  խոր տնտեսական ճգնաժամի մեջ: 2013-ի հունվարին ֆինանսների նախարարը հայտարարեց, որ Զիմբաբվեի գանձարանում ընդամենը 217 դոլար է մնացել, այն էլ այն դեպքում, երբ նախագահական ընտրությունների համար կհապանջվի առնվազն 130 մլն դոլար:

Ռոբերտ Մուհաբեն, որի 89 տարին լրացավ  մարտին, Զիմբաբվեի նախագահական աթոռը զբաղեցնում է 1987-ից, սակայն, փաստացի, երկիրը կառավարում է  1980-ից: Նրա կառավարության օրոք բազմիցս գրանցվել է մարդու իրավունքների խախտում.զանգվածային սպանություններ, թալան, ռասսայական  խտրականության դեպքեր: 2002-ին ԵՄ-ն ու ԱՄՆ-ն, որոնք մեղադրում են Մուհաբեի վարչակարգը կաշառակերության ու մարդու իրավունքների խախտման մեջ, Զիմբաբվեի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ  սահմանեցին: