Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ոստիկանություն է ներկայացել 1988 թ. ծնված Աշոտ Խ.-ն և հանձնել ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի` 30, 5,45 մմ տրամաչափի 175, գնդացրի 7,62 մմ տրամաչափի` 61, 12,7 մմ տրամաչափ 1 փամփուշտ, «Ֆ-1» տիպի 2 նռնակ` առանց պայթուցիչի, 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 2 պահունակ, 5,45 մմ տրամաչափի փամփշտատուփի 3 ժապավեն, «254-1-84» 1 լուսարձակիչ, 75,6 գ կշռով 3 վառոդ, 6 պայթուցիչ, 2 տրոտիլ և 1,75 մ բռնկիչ լար:
Զինամթերքն ուղարկվել է փորձաքննության:
Tag Archives: զինամթերք
Ադրբեջանը Պակիստանից հեռահար հրթիռներ կգնի
Ադրբեջանի ղեկավարությունը հետաքրքրվում է պակիստանյան հեռահար հրթիռներով։ Այս մասին տեղեկացնում է “ԱՊԱ” գործակալությունը ՝ վկայակոչելով Պակիստանի ռազմաարդյունաբերության նախարարությանը։
Նախարարության ներկայացուցիչն ասել է, որ երկու կողմերի միջև արդեն տեղի են ունեցել նախնական բանակցություններ: “Մեր միջև Ադրբեջանին նման հրթիռներ վաճառելու հարցում ոչ մի խնդիր չկա։ Այն հանգամանքը, որ մեր երկրների միջև առկա քաղաքական և ռազմական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, հնարավորություն է տալիս մեզ առանց որևէ խնդրի Ադրբեջանին տալ տեխնոլոգիական ամենավերջին ձեռքբերումները”,-նշել է նախարարության ներկայացուցիչը:
Պակիստանի ՌԱՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ նրանք պատրաստ են վաճառել ոչ միայն հեռահար հրթիռներ, այլև այլ պաշտպանական համակարգեր, որոնց կարիքը Բաքուն ունի։
Խուզարկություն` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Հատուկ քննչական ծառայության աշխատակիցները Հատուկ քննչական ծառայությունում քննվող առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել 1956 թ. ծնված Կոմիսար Պ.-ի բնակարանում, որտեղից հայտնաբերվել է «ԱԿ» տիպի ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 20 փամփուշտ, ինքնաձիգի 1 պահունակ, 5,45 մմ տրամաչափի փամփուշտի 13 պարկուճ, «Կարաբին» տիպի հրացանի 7,62 մմ տրամաչափի փամփուշտի 2 պարկուճ և իտալական արտադրության «C-1863» գրառումով գազային ատրճանակ:
Հայտնաբերվածի առնչությամբ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Ոստիկանները ֆուտբոլի դաշտի հարևանությամբ նռնակ, նռնակի պայթուցիչ և 326 փամփուշտ են հայտնաբերել
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ էր ստացվել, որ մի քաղաքացի Նորքի 1-ին զանգվածի ֆուտբոլի դաշտի աղբարկղների մոտ զենք և ռազմամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է տարբեր տրամաչափի 326 փամփուշտ, «ՌԳԴ» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի պայթուցիչ և գլանաձև սարք:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
2013թ. Ադրբեջանը 123 մլն դոլարի ռազմական արդյունաբերության արտադրանք է արտահանել
2013թ. Ադրբեջանը 123 մլն 77 հազար դոլարի ռազմական արդյունաբերության արտադրանք է արտահանել: Այն 5,4 անգամ գերազնացել է 2012թ-ի համապատասխան ցուցանիշը:
Զեկույցում չեն հրապարակվել արատահանման ուղղությունների և կառուցվածքի մանրամասները: Այս մասին ասված է Ադրբեջանի կառավարության 2013թ.-ի զեկույցում, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:
Ներկայում Ադրբեջանն արտադրում է պաշտպանական նշանակության ավելի քան 900 անուն արտադրանք: 2014թ. Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը մտադիր է արտադրել ականանետեր, նռնականետեր, տարբեր տրամաչափի դիպուկահար հրացաններ, այլ զինատեսակների համար մասեր, պարեկային մեքենաներ և այլն:
Ոստիկանության բաժիններում զենք-զինամթերքի կամավոր հանձնման գործընթացը շարունակվում է
Փետրվարի 11-ին, ժամը 14.00-ին, 1966 թ. ծնված Հմայակ Մ.-ն ոստիկանության Աշտարակի բաժնում կամավոր հանձնել է «ՏՕԶ» փամփուշտ կրակող ինքնաշեն սարք, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 73 փամփուշտ, հակահետևակային նռնակի պայթուցիչ և հակատանկային ական:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 11-ին, ժամը 12.30-ին, 1969 թ. ծնված Մակիչ Վ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացան` փողը և խզակոթը կարճեցված, նռնակ` առանց պայթուցիչի, 7.62 մմ տրամաչափի 22 և 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 11-ին, ժամը 19.00-ին, 1969 թ. ծնված Մայիս Ա.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն նռնականետ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննության:
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 11-ին, ժամը 17.25-ին, 1975 թ. ծնված Գնել Ղ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի երկփողանի և 12 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացաններ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
***
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 11-ին, ժամը 13.45-ին, 1986 թ. ծնված Անդրանիկ Դ.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 32 փամփուշտ և ինքնաձիգի դատարկ պահունակ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Արթիկում և Իջևանում կամավոր զենք են հանձնել
Փետրվարի 9-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Արթիկի բաժին է ներկայացել 1969 թ. ծնված Սենիկ Գ.-ն և կամավոր հանձնել ինքնաշեն ատրճանակ, «ՈւԶՌԳՄ» տեսակի 1 պայթուցիչ, «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, 7,62 մմ տրամաչափի 28 փամփուշտ և ինքնաձիգի դատարկ պահունակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
***
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 9-ին, ժամը 15.30-ին, 1973 թ. ծնված Հարություն Թ.-ն կամավոր հանձնել է «ՌԳԴ» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, գնդացրի ժապավեն` 7,62 մմ տրամաչափի 19 փամփուշտով, ինքնաձիքի 5,45 մմ տրամաչափի 147 փամփուշտ և ինքնաձիգի պահունակ` լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտով:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Տասը քաղաքացի կամավոր զենքեր են հանձնել
Փետրվարի 6-ին, ժամը 16.30-ին, 1982 թ. ծնված Ստեփան Վ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի 12 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
***
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 6-ին, ժամը 17.00-ին, 1971 թ. ծնված Անուշ Հ.-ն կամավոր հանձնել է ջնջված համարներով 16 մմ տրամաչափի կարճեցված փողով և խզակոթով երկփողանի ողորկափող հրացան, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 60 և 5,45 մմ տրամաչափի 240 փամփուշտ, «Կարաբին» տիպի հրազենի 7,62 մմ տրամաչափի 48 փամփուշտ և «ՏՏ» տիպի ատրճանակի 7,62 մմ տրամաչափի 8 փամփուշտ` փամփշտակալով:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
***
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 6-ին, ժամը 19.00-ին, 1966 թ. ծնված Աշոտ Ի.-ն կամավոր հանձնել է գործարանային համարը ջնջված, կարճեցված փողով և խզակոթով մեկփողանի հրացան, հակահետևակային ական և հակատանկային ական` պայթուցիչով:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
***
Ոստիկանության ՊՊԳՎ Հրազդանի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 6-ին, ժամը 17.30-ին, 1957 թ. ծնված Գևորգ Ա.-ն կամավոր հանձնել է «Կարաբին» տիպի հրացանի 7,62 մմ տրամաչափի 67 փամփուշտ, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 4 փամփուշտ, ինքնաձիգի 2 պահունակ, «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
***
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 6-ին, ժամը 18.30-ին, 1956 թ. ծնված Ռզա Օ.-ն կամավոր հանձնել է նռնակ` պայթուցիչով, 1 հատ «տրոտիլ»` պայթուցիչով, ինքնաձիգի 1 պահունակ և ինքնաձիգի տարբեր տրամաչափի 167 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
***
Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 6-ին, ժամը 14.00-ին, 1952 թ. ծնված Ալեքսանդր Գ.-ն կամավոր հանձնել է 1 նռնակ` պայթուցիչով, 5,45 մմ տրամաչափի 47, 9 մմ տրամաչափի 4 և «ՏՕԶ» տիպի հրացանի 34 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
***
Ոստիկանության ՊՊԳՎ Եղեգնաձորի պահպանության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 6-ին, ժամը 12.55-ին, 1965 թ. ծնված Տարոն Դ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
***
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 6-ին, ժամը 18.15-ին, 1972 թ. ծնված Դավիթ Բ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ, «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի պահունակ, ինքնաձիքի 5,45 մմ տրամաչափի 91 և 7,62 մմ տրամաչափի 26 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
***
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 6-ին, ժամը 11.45-ին, 1985 թ. ծնված Վաղինակ Ղ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի 28 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի` 11, «Կարաբին» տիպի հրազենի 7,62 մմ տրամաչափի` 15, «Շիլկա» տիպի գնդացրի 15 փամփուշտ ու ինքնաձիգի պահունակ
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
***
Փետրվարի 6-ին, ժամը 14.15-ին, 1969 թ. ծնված Լենա Ե.-ն ոստիկանության Տավուշի բաժնում կամավոր հանձնել է «Կարաբին» տիպի հրազենի 7,62 մմ տրամաչափի` 35, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի` 7, 5,45 մմ տրամաչափի` 30, «Շիլկա» տիպի գնդացրի 2 փամփուշտ և «ԴՇԿ» տիպի գնդացրի դատարկ ժապավեն:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Մահճակալի ներքնակի տակից հրացան և փամփուշտներ են հայտնաբերվել
Փետրվարի 4-ին, ժամը 20.05-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել 1992 թ. ծնված Գարիկ Վ.-ին պատկանող, Մայիսյան գյուղի տարածքում տեղակայված անասնագոմում, որի ժամանակ անասնագոմին կից հանգստի սենյակի մահճակալի ներքնակի տակից հայտնաբերվել է 12 մմ տրամաչափի ողորկափող երկփողանի որսորդական հրացան, իսկ սեղանի վրայից` 12 մմ տրամաչափի «BUGALTI-ITALIA» գործարանային արտադրության 5 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:
Ոստիկանները այգու թփերի տակ հայտնաբերել են
Հունվարի 24-ին, ժամը19.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Նանսենի փողոցի այգու սկզբնամասում, թփերի տակ, զենք-զինամթերք է թողնում:
Ոստիկանության ծառայողները նշված վայրում հայտնաբերել են մեկփողանի կարճափող հրացան, «Վալտեր» տիպի գազային ատրճանակ, իտալական արտադրության թմբուկավոր ատրճանակ, 3 նռնակ, նռնակի 8 պայթուցիչ, 6 պահունակ, մոտ 2 կգ «Ամոնալ», մոտ 2 կգ «Տրոտիլ» և տարբեր տրամաչափի 1.805 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Ջրի համար նախատեսված դատարկ տարայի տակ զենք է հայտնաբերվել
Դեկտեմբերի 21-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Բազումի բաժնում Ազատ Խ.-ից ահազանգ է ստացվել, որ իր տան մոտ գտնվող ջրի համար նախատեսված դատարկ տարայի տակ զենք է դրված` փամփուշտով:
Մեկնած օպերատիվ խումբը Վանաձոր քաղաքի Խնձորուտ թաղամասում գտնվող ջրի համար նախատեսված դատարկ տարայի տակ հայտնաբերել է «ԱԿՍՈՒ» տիպի ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակ` 5,45 մմ տրամաչափի 5 փամփուշտով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է քննություն:
Ոստիկանները խուզարկությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել
Դեկտեմբերի 19-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Նոր Նորքի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել 1960 թ. ծնված Մհեր Հ.-ին պատկանող տանը և հարակից շինություններում:
Խուզարկությամբ հայտնաբերվել են Մհեր Հ.-ի կողմից ապօրինի պահվող «ԱԿ» ինքնաձիգ, ինքնաձիգի 2 պահունակ, որոնցից մեկի մեջ առկա էր 30, իսկ մյուսում` 28 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտ: Հայտնաբերվել է նաև 5.45 մմ տրամաչափի` 6, 7.62 մմ տրամաչափի 3 փամփուշտ, երկաթե դետալ, որսորդական հրացանի փամփուշտի 9 դատարկ պարկուճ, գլանաձև մետաղ, փողը կարճեցված հրացան` օպտիկական նշանառու սարքով, 18 ինքնաշեն փամփուշտներով, «ԱԿ» ինքնաձիգ, ինքնաձիգի 4 փակաղակ և դետալներ, ինքնաձիգի փամփշտակալ` լիցքավորված ուսումնական 7.62 մմ տրամաչափի 2 փամփուշտով, 200 գ տրոտիլային պայթաղյուս, «ՌԳԴ-5» նռնակ, «ՈւԶՌԳՄ» 2 պայթուցիչ, «ՈւԶՌԳՄ» պայթուցիչի հարվածային մեխանիզմ, 5.6 մմ տրամաչափի 10 փամփուշտ, 5.6 մմ տրամաչափի 29 փամփուշտ, ինքնաշեն 3 փամփուշտ, շինմոնտաժային 10 փամփուշտ, փամփուշտի 8 գնդակ, ինքնաշեն 7 արկ, հրապատիճի 1 ճայթիչ և հրահաղորդող 6 կապ քուղ:
Մհեր Հ.-ն ձերբակալված է:
Քննությունը վարում է ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժինը:
Զենքեր`եղևնիների տակ
Դեկտեմբերի 17-ին, ժամը 14.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ ատրճանակ ու փամփուշտներ է թողնում Նանսենի փողոցում գտնվող խանութի մոտ` եղևնիների տակ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է առանց գործարանային համարի «ԻԺ-17» տիպի կարճեցված փողով հրացան, 7,62 մմ տրամաչափի` 52 և ինքնաձիգի տարբեր տրամաչափի 85 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Ատրճանակն ուղարկվել է փորձաքննության
Դեկտեմբերի 16-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է հրավիրվել 1978 թ. ծնված Արթուր Օ.-ն, որը ներկայացրել է իրեն պատկանող «Ատմագա» տիպի, 9 մմ տրամաչափի գազային ատրճանակը, որի վրա առկա է եղել կառուցվածքային փոփոխություններ` նմանեցվելով մարտական հրազենի:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանության Վարդենիսի բաժնում արձանագրվել է քաղաքացիների կողմից զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք
Ոստիկանությունից Անկախին տեղեկացրեցին, որ դեկտեմբերի 14-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության Վարդենիսի բաժնում արձանագրվել է քաղաքացիների կողմից զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք, ինչի արդյունքում ոստիկանության Վարդենիսի բաժին է հանձնվել.Նկուղում զենք-զինամթերք է հայտնաբերվել
Դեկտեմբերի 4-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Ֆրունզեի փողոցի թիվ 4/1 շենքում գտնվող մի նկուղում պայթուցիկ նյութ է հայտնաբերել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է արկի պայթուցիչ, 93 կապսուլ դետոնատոր, «Կարաբին» հրացանի 7.62 մմ տրամաչափի 1 փամփուշտ, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 3 փամփուշտ, 3 դատարկ պայթուցիչ, 7.62 մմ տրամաչափի փամփուշտի 5 գնդակ և 59 պատիճ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանության Հրազդանի բաժին ներկայացած քաղաքացին զենք-զինամթերք է հանձնել
Սեպտեմբերի 23-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Հրազդանի բաժին է դիմել 1957 թ. ծնված Վաչագան Հ.-ն և կամավոր հանձնել «Ֆ1» տիպի նռնակ` պայթուցիչով, 12.7 մմ տրամաչափի` 7 և խոշոր տրամաչափի գնդացրի 1 փամփուշտ, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 129 փամփուշտ, 7.62 մմ տրամաչափի «Կարաբին» տիպի հրացանի 7 փամփուշտ ու 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի ձգան` մեխանիզմով՝ հայտնելով, որ զինամթերքը պատկանել է իր հանգուցյալ եղբորը: