Օրացույցի այս օրը

548Այսօր Ագրեսիայի զոհ  դարձած անմեղ երեխաների միջազգային օրն է: 1982-ի օգոստոսի 19-ին Պաղեստինի մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հատուկ արտակարգ նստաշրջանում, «ցնցված  Իսրայելի ագրեսիայի զոհ դարձած  պաղեստինցի ու լիբանանցի երեխաների հսկայական թվից», որոշվեց  յուրաքանչյուր տարի հունիսի 4-ին նշել Ագրեսիայի զոհ անմեղ երեխաների միջազգային օրը:

Ի դեպ, ողջ աշխարհում է հունիսի 1-ին նշվում Երեխաների պաշտպանության օրը, իսկ մայիսի 25-ին` Կորած երեխաների միջազգային օրն է:

Անկախ

Լամպեդուզայի ափերի մոտ լաստանավ է խորտակվել.14 մարդ զոհվել է 200-ն անհետ կորել են

o_868213Մայիսի 12-ին Սիցիլական ծոցում, Լամպեդուզա կղզու մոտ խորտակվել է ներգաղթյալներով լաստանավը: Հայտնաբերվել է 14 զոհի մարմին: 200-ը անհետ կորած են հայտարարվել: Նավում ընդամենը 400 փախստական է եղել, այդ թվում` կանայք ու երեխաներ:

Փրկարարական օպերացիան անց են կացնում Mare Nostrum  մարդասիրական ռազմական առաքելության նավերը: Վերջին 2 օրում նրանք արդեն շուրջ 1000 փախստականի են փրկել:

Աֆրիկյան մայրցամաքի ափերի մոտ գտնվող Լամպեդուզա կղզի են ձգտում հասնել Սև մայրցամաքի աղքատ երկրների, ինչպես նաև  Սիրիայի, Պաղեստինի փախստականների խմբերը, ընդ որում, շատերն են այդ ճանապարհին զոհվում: Մայիսի 11-ի ն նեղուցը հատելու փորձի ժամանակ 40 մարդ էր զոհվել: Կես տարի առաջ, 500 փախստականի զոհվելուց հետո ստեղծվեց Mare Nostrum  առաքելությունը, որը Հռոմի վրա 300 հազար եվրո է նստում: Նման ծախսերի դեմ են բողոքում Իտալիայի որոշ կուսակցություններ:

Իշխանություններն առաջարկում են խնդրի վրա ԵՄ ուշադրությունը հրավիրել, որն առայժմ Իտալիային չի օգնում ոչ  փրկարարական աշխատանքներում, ոչ էլ ներգաղթյալների տեղավորման հարցով: Սակայն հայտնի է, որ Իտալիան ներգաղթյալների համար դեպի  հյուսիսային Եվրոպա տանող  «տարանցիկ» կետ է:

Անկախ

Հայաստանի և Ադրբեջանի ռազմական կորուստները 2014-ի մարտին

Արտգործնախարարն այցելեց ՀՀ Զինված ուժերի զորամասՀայկական զինված ուժերը (ներառյալ Պաշտպանության բանակը) 2014 թվականի մարտի 1-ից 31-ն ունեցել է 5 զոհ և 2 վիրավոր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զոհերի թիվն ավելացել է 4-ով:

2014 թվականի մարտ ամսվա 5 կորուստներից 4-ը մարտական են, իսկ մյուսը՝ ավտովթարի հետևանք:

4 մահ գրանցվել է Պաշտպանության բանակում, մյուսը եղել է ՀՀ ՊՆ զորամասերից մեկի զինծառայող:

ՊԲ Մարտակերտի զորամասերից մեկի մարտական հենակետում մարտական խնդիր կատարելու ժամանակ մարտի 19-ին մահացու հրազենային վիրավորում է ստացել 1994 թվականին ծնված զինծառայող Արման Արտյուշայի Ղուկասյանը: Հաջորդ օրը Արցախի նախագահ Բակո Սահակյանն Արման Ղուկասյանին հետմահու պարգևատրել է Մարտական ծառայություն մեդալով։

-Մարտի 24-ին՝ ժամը 09:50-ի սահմանում, Պաշտպանության բանակի՝ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ զոհվել է 1992-ին ծնվածզինծառայող Գառնիկ Վահանի Թորոսյանը: Ռազմինֆոյի ունեցած տվյալներով զինծառայողը զոհվել է դիպուկահարի կրակից:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 Հոդվածի 2 Մասի 13 կետի (Սպանությունը՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) հատկանիշներով:

– Մարտի 27-ին ժամը 13:10-ի սահմանում Պաշտպանության բանակի Մարտունու ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1995 թվականի ծնված Արայիկ Ռոմիկի Բաբայանը:

Ինչպես Ռազմինֆոն է տեղեկացնում՝ զինծառայողը զոհվել է ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ հակառակորդի դիպուկահարի կրակից։

Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 Հոդվածի 2 Մասի 13 կետի (Սպանությունը՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) հատկանիշներով:

-Մարտի 31-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ ականի պայթյունի հետևանքով զոհվել է 1987 թվականի ծնված ավագ լեյտենանտ Հարություն Գառնիկի Սաֆարյանը:

Ավտովթար

Մարտի 8-ին Երևան-Աշտարակ ավտոճանապարհին վթարի է ենթարկվել ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող, կոչումով ենթասպա Եսայի Վարուժանի Եսայանը:

Միջադեպը չի քննվում պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում:

Վիրավորներ

Հայկական զինուժը 2014 թվականի մարտ ամսվա ընթացքում ունի հայտարարված2 վիրավոր:

-ՀՀ պաշտպանության նախարարության Արմավիրի մարզում տեղակայված զորամասերից մեկում ժամկետային զինծառայող Գոռ Հ-ն զենքը մաքրելիս պատահմամբ վնասել է ինքն իրեն։ Գոռ Հ.-ն ստացել է ձախ ազդրի ու սրունքի փափուկ հյուսվածքների միջանցիկ վիրավորում:

Հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 363 հոդվածի առաջին մասով: Այն է` անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը:

-Մարտի 19-ին Մարտակերտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մարտական խնդիր կատարելու ժամանակ վիրավորվել էր սպա Վարազդատ Զաքարյանը: Վիրավորված սպայի վիճակը Ստեփանակերտի հոսպիտալում գնահատում են նորմալ:

Նշենք, որ սպան հրազենային երկու վիրավորում ունի՝ զույգ ազդրերի ու սրունքի սահմաններում։ Վերքից գնդակը հանելու համար վիրահատական միջամտություն է կատարվել, որից հետո Զաքարյանին տեղափոխել են հիվանդասենյակ։

Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվաժի 3-րդ մասով: Այն է` մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը:

Հիշեցնենք, որ 2014 թվականի հունվարի 1-ից 31-ը հայկական զինուժն ունեցել է 4 զոհ և 1 վիրավոր։ Իսկ փետրվարի 1-28-ը` 1 զոհ: Այսպիսով, այս տարի հայկական զինուժը կորցրել է 10 զինծառայող։

***

Ռազմինֆոյի՝ բաց աղբյուրների տեղեկությունների վրա հիմնված մշտադիտարկման համաձայն՝ 2014-ի մարտին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում հայտարարվել է 4 զոհի և 8 վիրավորի մասին։

Եթե համեմատենք 2014-ի մարտ ամսվա ընթացքում Ադրբեջանի հայտարարած զոհերի թիվը 2013-ի նույն ժամանակահատվածի հետ, ապա այն նվազել է գրեթե կեսով։

2014-ի մարտի 4 զոհերից Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է միայն 2-ը։ 4 զոհերից1-ն ադրբեջանական կողմի բնորոշմամբ մարտական է. մարտի 17-ին Ադրբեջանի ՊՆ-ի վարկածով Ֆիզուլու ուղղության առաջնագծի հատվածում Ադրբեջանի զինված ուժերի 20-ամյա զինծառայող Հասանով Էլվին Չինգիզ օղլուն սպանվել էր «հայկական գնդակից»։ Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը զինծառայողին հետմահու պարգևատրել է «Գերազանց ծառայության համար» 3-րդ կարգի մեդալով։

3 ոչ մարտական կորուստներից մեկը գրանցվել է մարտի 17-ին ՃՏՊ-ի հետևանքով՝ Բաքու-Սումգայիթ ավտոճանապարհին։

Մյուս կորուստը վերաբերում է մարտի 22-ին Զագաթալայի շրջանի զորամասերից մեկի զինծառայող Քերիմով Ալիսահիբ Ալիբաքաթ օղլուի՝ ինքնասպան լինելու միջադեպին։ Բուժզննման արդյունքում պարզվել էր՝ զինծառայողը մկնդեղ էր ընդունել։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մինչ օրս չի մեկնաբանել միջադեպը։

Մյուս ոչ մարտական կորուստը 20-ամյա շարքային Հեյբաթգուլու Մաքսութ օղլու Ազիզովն  է, որն առաջնագծի հատվածում տեղակայված զորամասերից մեկում ինքն իրեն մահացու հրազենային վնասվածք է հասցրել իրեն ամրակցված ինքնաձիգից։ Ադրբեջանի ՊՆ-ն նախնական վարկածներ չի առաջադրել. այսինքն պարզ չէ՝ զինծառայողն ինքնասպան է եղել, թե ինքն իրեն կրակել է անզգուշության հետևանքով։

Ընդհանուր առմամբ արձանագրվել է վիրավորման 8 դեպք, որից 1-ը՝ մարտական,1-ը՝ ականի պայթյունից, ըստ այդմ էլ՝ 6-ը՝ ոչ մարտական պայմաններում։ Մարտական պայմաններում վիրավորված զինծառայողի ինքնությունը հայտնի չէ. Ադրբեջանի ՊՆ-ն որևէ կերպ չի մեկնաբանել միջադեպը։ Հայտնի է միայն, որ մարտի 28-ին ՀՀ Տավուշի մարզին սահմանակից Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի մարտական դիրքերում զինծառայողը հրազենային վնասվածք է ստացել ոտքին՝ ադրբեջանական կողմի վարկածով «հայկական գնդակից»։

Ականի վրա պայթյունն արձանագրվել է մարտի 7-ին Նախիջևանում, երբ «Ուրալ» ավտոմեքենայի՝ ականի վրա պայթյունի պատճառով վնասվածքներ է ստացել պայմանագրային զինծառայողը։ Ադրբեջանի ՊՆ-ն չի մեկնաբանել դեպքը։

Այսպես, մարտի 1-ին 20-ամյա Էլմիր Աքրամ օղլու Հուսեյնլիի ձեռքում պայթել է հակահետևակային ականի բռնկիչը, իսկ մարտի 10-ին մեկ այլ զինծառայողի ձեռքում փամփուշտ է պայթել։

Ոչ մարտական պայմաններում 2 վիրավորվածների  դեպքերի նախնական վարկածներ առաջ չեն քաշվել. մեկի վիրավորման պատճառը կամ զինծառայողների միջև վեճն է կամ էլ զենքի հետ անզգույշ վարմունքը, մյուսինը՝ կրկին զենքի հետ անզգույշ վարմունքը կամ ինքնասպանության փորձը։

Հաշվի առնելով մարտին հայտարարված 4 զոհերն ու 8 վիրավորները՝ կարող ենք արձանագրել, որ 2014-ի սկզբից մինչ օրս Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության գերատեսչություններն ընդհանուր առմամբ հաղորդել են 16 զոհի, 26 վիրավորի մասին: Նշված 12 զոհերից 5-ն ադրբեջանական կողմի վարկածով՝ մարտական են՝ «հայկական գնդակից»:

 

 Անկախ

Թուրքիայում ՏԻՄ ընտրությունները այս անգամ արյունալի էին. գրանցվել է 9-րդ զոհը

saadet    Թուրքիայի Սիիրտի շրջանում «Երջանկություն» կուսակցությունից քաղաքապետի պաշտոնին առաջադրված թեկնածու Բեհմեն Այդընը իր տան առաջ ենթարկվել է զինված հարձակման, ինչ արդյունքում սպանվել է: Նրա հետ եղած ևս 5 հոգի վիրավորվել է: Վերջիններիս տեղափոխել են հիվանդանոց: «Ռադիկալի» հաղորդմամբ՝ ոստիկանությունը սկսել է հանցագործների որոնողական աշխատանքները:

Նշենք, որ Այդընի երեկ տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում Սիիրտի Թիլո ավանում հավաքել էր 382 քվե՝ հետ մնալով ԱԶԿ-ի թեկնածու Մեսուտ Մեմդուհօղլուից: Հայտնի է նաև, որ երեկ Այդընի ձայների հաշվարկման ժամանակ վիճաբանության մեջ է մտել որոշ մարդկանց հետ:
Այսպիսով,  Թուրքիայում ՏԻՄ ընտրությունները այս անգամ արյունալի էին: Երկու օրվա ընթացքում տարբեր հանգամանքներում արդեն 9 մարդ է մահացել:

 

Անկախ

Համբուրգում հրդեհի հետևանքով 3 մարդ է զոհվել, 26-ը թունավորվել են

downloadՀամբուրգում  բնակելի եռահարկ տանը բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 33-ամյա մի կին ու նրա 6 և 7 տարեկան երեխաները:

Ողբերգությունը տեղի է ունեցել Հայմսբյութելի շրջանում: Շենքում բնակվում է 30 մարդ, նրանցից 26-ը թունավորվել է շմոլ գազից ու հոսպիտալացվել է:

Տեղի մասնագետների խոսքով, դա վերջին մի քանի տարվա ամենալուրջ հրդեհն է եղել: Նախնական վարկածի համաձայն, հրդեհը բռնկվել է էլեկտրաբաշխիչ վահանակի անսարքության հետևանքով:

Անկախ

 

Ադրբեջանցիները դիվերսիայի 2 փորձ են կատարել, փոխհրաձգության հետևանքով հայ զինծառայող է զոհվել

ՊԲ,պնԼՂՀ պաշտպանության նախարարությունից Անկախին հայտնռցին, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր: ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններում էլ անցել են կազմակերպված պաշտպանության և հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ՝ հետ շպրտել իր ելման դիրքերը: Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված մարտական խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը::

Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Արմեն Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

Անկախ

Չինաստանի կոշիկի գործարանում բռնկված հրդեհից 16 մարդ է զոհվել

հրդեհՊետական լրատվամիջոցների տվյալներով՝ արևելյան Չինաստանի կոշիկի գործարաններից մեկում բռնկված հրդեհից 16 մարդ է զոհվել:

CCTV պետական հեռարձակողի տեղեկություններով դեպքը տեղի է ունեցել Չժենցզյան նահանգի Ուենլին քաղաքի գործարանում: Հրշեջները կրակը մարել են բռնկվելուց երեք ժամ անց և փրկել ավելի քան 20 մարդու:

Հրդեհի բռնկվելու պատճառի վերաբերյալ տեղեկություններ չեն հայտնվում: Նման գործարանները հաճախ մեծ քանակությամբ սոսինձ և դյուրավառ այլ քիմիական նյութեր են պարունակում:

Մոտակա Թայչժոու քաղաքի հրժեջ ծառայությունից հաստատել են հրդեհի փաստը, սակայն այլ մանրամասներ չեն հաղորդել:

 Անկախ

Արգենտինայում 3 մարդ է կայծակնահարվել

i (1)Արգենտինյան Վիյա-Հեսել քաղաքի լողափին  կայծակնահարությունից 3 մարդ է մահացել, 22-ը վնասվածքներ են ստացել:

Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով, կայծակը փոթորկի հետևանք է եղել”օդի վեր բարձրացող հոսքի ուժեղ շարժմամբ և մեծաքանակ էլեկտրական ակտիվությամբ”:

Տուժածների մեջ 16 հասուն մարդիկ ու 6 երեխաներ են: 2 կանանց վիճակը գնահատվում է ծանր:

Հնդկաստանում գնացքում բռնկված հրդեհի հետևանքով 9 մարդ է զոհվել

i (1)Հնդկաստանում  Մումբայից Դեհրադուն  ուղևորված գնացքում բռնկված հրդեհի հետևանքով 9 մարդ է զոհվել:

Ողբերգությունը կատարվել է այսօր առավոտյան, երբ բոլոր ուղևորները գնացքում քնած են եղել: Հրդեհը  տարածվել է 3 վագոններում, հետո թանձր ծուխ է կանգնել: Հիմա փրկարարական ծառայություններն են աշխատում տեղում, բոլոր ուղևորները տարհանվել են:

Նման դեպքեր երկրում առաջներում էլ են  եղել. դեկտեմբերի 28-ին մեկ ուրիշ գնացքում բռնկված հրդեհի հետևանքով 26 ուղևոր զոհվեց:

Կանադայում գնացքը դուրս է եկել ռելսերից

o_857227Նյու Բրաունսուիկ նահանգի Պլաստեր Ռոք քաղաքում հայտարարվել է տարհանում. գնացքը դուրս է եկել ռելսերից:

Պատահարի մանրամասները ներկայում պարզվում են, չի հայտնվում զոհեր կան , թե ոչ, գնացքն ուղևորատար էր, թե ապրանքատար:

Իրաքում բախումներ են, կա 9 զոհ

Իրաք,բախումներ ,զոհ  Իրաքի Ալ-Աանբար շրջանի Ռամադի քաղաքում բախումներ են տեղի ունեցել իրավապահ մարմինների և «Իրաքում և Լևենտում իսլամական պետության» մարտական խմբերի միջև, որոնք կապված են Ալ-Քայիդա ահաբեկչական կազմակերպության հետ: Բախումների արդյունքում 9 մարդ է զոհվել, որոնցից 6-ը՝ զինված խմբավորման մարտիկներ, ևս 11 հոգի վիրավորվել է:

Նշենք, որ այս շրջանում բնակվող ցեղերից կազմավորված զինված խմբավորումները ևս հրաժարվել են աջակցել իրավապահ մարմիններին:

 Անկախ