Հայաստանը շատ բան է կորցնում տնտեսական տեսանկյունից. Էգեմեն Բաղըշ

egemenԹուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը հայտարարել է, որ Ադրբեջանը Թուրքիայում համարվում է ամենակարևոր ներդրողներից մեկը՝ այս համատեքստում անդրադառնալով նաև հայ-ադրբեջանա-թուրքական եռակողմ հարաբերությունների վիճակին: «Ինչպես նշում էր Ադրբեջանի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևը՝ Ադրբեջանն ու Թուրքիան իսկապես մեկ ազգ են և երկու պետություն: Այսօր Ադրբեջանը հանդիսանում է Թուրքիայում ամենակարևոր և նշանակալի ներդրողներից մեկը: Վերջին 10 տարում Ադրբեջանը սրընթաց կերպով զարգացում է ապրում, մինչդեռ Հայաստանի բնակչության թիվը անկում է գրանցել՝ 4 միլիոնից հասնելով 2-ի: Մարդիկ երկրից հեռանում են աղքատության և տնտեսական խնդիրների պատճառով, քանի որ երկրի կառավարությունը չի կամենում լուծել խնդիրները հարևան երկրների հետ: Հայաստանը շատ բան է կորցնում տնտեսական տեսանկյունից: Պաշտոնական Թուրքիան երբեք չի կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ, եթե վերջինս ճիշտ որոշում չկայացնի»,-հայտարարել է Բաղըշը:

 

Թուրքիան էլ ավելի մոտիկ է Եվրամիությանը. էգեմեն Բաղըշ

bagisԹուրքիայի  Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը ելույթ ունենալով «Երիտասարդություն, ժողովրդավարություն և վերափոխություն» թեմայով միջխորհրդարանական հանդիպման ժամանակ, հայտարարել է, որ եթե Թուրքիայի ճանապարհին քաղաքական բնույթի արհեստական խոչընդոտներ չստեղծվեն, ապա մի քանի տարվա ընթացքում Թուրքիան կդառնա Եվրամիության անդամ:

Բաղըշի խոսքերով՝ Թուրքիան 65 տոկոսով համապատասխանում է Եվրամիության չափանիշներին: Ըստ նախարարի՝ այսօր ԵՄ-ի կազմում այնպիսի երկրներ կան, որոնք չեն համապատասխանում Կոպենհագենյան չափանիշներին: Բաղըշի կարծիքով՝ Թուրքիայի ԵՄ-ի անդամագրության գործընթացում ամենամեծ խոչընդոտն այն է, որ Եվրոպան որոշակի նախապաշարումներ ունի իրենց նկատմամբ: Նախարարը Բաղըշը նշել է նաև, որ Թուրքիան իր հետագա զարգացման համար պետք է կենտրոնանա սեփական բարեփոխումների վրա: