Թայլանդում քաջասիրտ կինը 4 ֆունտի դիմաց իր գլուխը դնում է կոկորդիլոսի երախի մեջ (տեսանյութ)

Thai zooՔաջասիրտ կինը յուրաքանչյուր օր 4 ֆունտի դիմաց վտանգում է իր կյանքը՝ Թայլանդի կենդանաբանական այգում իր գլուխը դնելով կոկորդիլոսի երախի մեջ:

Կոկորդիլոսների ֆերմայի վարժեցնողը հանդես է գալիս մեկ այլ տղամարդ գործընկերոջ հետ:

Նրանք իրենց անվախ գործողությունները ցուցադրում են Թայլանդի կենդանաբանական այգու սարսափահար այցելուների աչքի առջև:

Հրապարակված տեսնյութերից մեկում տղամարդը սողալով մոտենում է կոկորդիլոսին և համբուրում նրան:

Thai zoo3Կին վարժեցնողը բամբուկի փայտիկով հանգստացնում է կոկորդիլոսին՝ նախքան գլուխը նրա երախի մեջ մտցնելը:

Անցած տարի Բանգկոկի մոտակայքում գտնվող կոկորդիլոսների ֆերմայում վարժեցնողը հազիվ խուսափել է լուրջ վնասվածքից, երբ գլուխը կոկորդիլոսիերախի մեջ տեղադրելուց հետո կենդանին փակել է երախը:

Անկախ

 

Թաիլանդում շինհրապարակում տեղի ունեցած փլուզումից 11 մարդ է զոհվել

բանվորներ, տայլանդԵրեքշաբթի օրը Բանգկոկի արվարձաններից մեկում բետոնի կտորը ընկել է շինհրապարակում աշխատող շինարարների վրա՝ զոհվել է 11 մարդ:

Ավելի քան մեկ տասնյակ մարդ տարբեր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց՝ մեկ աշխատակից դեռևս գտնվում է փլատակների տակ:

Փրկարարները այժմ փլատակներում փնտրում են ողջ մնացածների:

Փլուզումը տեղի է ունեցել Բանգկոկում նոր հիվանդանոցի կառուցման շինհրապարակում:

 Անկախ

Թայլանդի դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

39. Ambassador of Thailand presented the copy of his credentials to the minister Nalbandian 10.02.2014Փետրվարի 10-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Թայլանդի թագավորության դեսպան Իթթի Դիթբանյոնգին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ Իթթի Դիթբանյոնգն իր փորձը և գիտելիքները կներդնի ի նպաստ հայ-թայլանդական հարաբերությունների զարգացման:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Դիթբանյոնգը վստահեցրեց, որ նպատակադրված է գործուն քայլեր ձեռնարկել երկկողմ համագործակցության ընդլայնման համար։

Զրույցի ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացման, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման, գիտակրթական  և մշակութային կապերի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:

Անկախ

Թայլանդում նախըտրական լարվածությունը մեծանում է

thailand-bangkok-protestsԹայլանդում հակակառավարական ցուցարարները հայտնում են, որ գալիք ազգային ընտրությունների ժամանակ կշարունակեն իրենց ցույցերը Բանգկոկում:

Ցուցարարները ամիսներ շարունակ բողոքի ակցիաներ են կազմակերպում վարչապետ Յինգլակ Չինավատի դեմ, ինչի հետևանքով զոհվել են 10 և վիրավորվել հարյուրավոր մարդիկ:

Իշխանությունները կիրակի օրը տեղի ունենալիք ընտրությունների կապակցությամբ ուժեղացրել են անվտանգությունը՝ դուրս բերելով 10.000 անվտանգության աշխատակիցների:

Վերջին շաբաթների ընթացքում ցուցարարները հարավային Թայլանդում և Բանգկոկի որոշ հատվածներում արգելափակել են թեկնածուների գրանցման գրասենյակները:

Անցած շաբաթ Թայլանդի իշխանություններն արտակարգ իրավիճակ են հայտարարել՝ ավելի մեծ լիազորություններ տալով անվտանգության ուժերին:

Ամեն դեպքում, կառավարությունը հայտարարել է, որ ցուցարարների դեմ ուժ կիրառելու մտադրություն չունի:

Ցույցերի առաջնորդները ցանկանում են, որ կիրակի օրը որքան հնարավոր է շատ աջակիցներ միանան իրենց Բանգկոկի փողոցներում, որպեսզի կարողանան ընտրությունների օրը փակել քաղաքը:

 

Անկախ

 

Թայլանդում ջրհեղեղներից 23 մարդ է զոհվել

thai-floodingԹայլանդի իշխանությունների տվյալներով՝ անցած երկու շաբաթների ընթացքում ամբողջ երկրի տարածքում ջրեղեղներից մահացել է ավելի քան 20 մարդ՝ ավելի մեծացնելով 2011թ-ին երկրում տեղի ունեցած կործանարար հեղեղումների կրկնվելու մտավախությունը:

Աղետների կանխարգելման և հետևանքների մեղմացման վարչությունից հայտնում են, որ սեպտեմբերի կեսերից ի վեր հեղեղվել են երկրի 77 շրջաններից 32-ը, որոնց արդյունքում 23 մարդ է զոհվել:

Երկրի փոխվարչապետ Փլոդպրասոփ Սուրասուադիի խոսքով՝ երեքշաբթի երկրի հյուսիսարևելյան շրջաններ հասած Ութիփ թայֆունը չի սպառնում Թայլանդին՝ ավելացնելով, որ իրենք պետք է պատրաստ լինեն այլ փոթորիկների դիմակայելուն:

2011-թ-ին Թայլանդում տեղի ունեցած կես դարվա մեջ առաջին ամենամեծ ջրհեղեղի հետևանքով մահացել էր 800 մարդ, ավերվել էին երկրի գյուղատնտեսական, արդյունաբերական և բնակելի հսկայական տարածքներ: