Թուրքական ավիավուղիները որոշում է ընդունել իր ընկերությանը պատկանող ինքնաթիռներում ուղևորներին այլևս չտրամադրել թուրքական «Zaman», «Today’s Zaman» և «Bugün» թերթերը, որոնք հայտնի են որպես Ֆեթուլլահ Գյուլենին մոտ կանգնած լրատվամիջոցներ: Հայտնի է, որ ինքնաթիռներից կհանվի նաև Ազգայնական շարժում կուսակցության հետ մտերիմ «Ortadoğu» թերթը:
Ավիաընկերությունը նախկինում ներքին և արտաքին թռիչքների համար ամեն օր «Zaman» թերթի 1750 և «Today’s Zaman»-ի 1000 օրինակ էր գնում: Սակայն Թուրքական ավիաուղիները առանց որևէ բացատրության հրաժարվել է իրեն թերթերով ապահովող կազմակերպություններին ծառայություններից:
Նշենք, որ ավելի վաղ թուրքական ինքնաթիռներում արգելվել էր բաժանել նաև հայտնի «Taraf» թերթը:
Tag Archives: Թուրքական ավիաուղիներ
Թուրքական ավիաուղիների ուղեկցորդուհիները շնորհակալություն են հայտնել «FEMEN»-ի ակտիվիստներին
Թուրքական «Հյուրիյեթը» գրում է աշխարհով մեկ հայտնի կանանց «FEMEN» շարժման նոր նախաձեռնության մասին: Շարժման ակտիվիստները մասնակցել են ճապոնական հեռուստատեսությամբ հեռարձակվող «Bazooka» հաղորդմանը, ինչպես նաև սոցիալական ցանցերի օգտատերերի հետ կիսվել Տոկյո կատարած ճամփորդության ժամանակ տեղի ունեցած մի միջադեպի պատմությամբ:
Հայտնի է դարձել, որ «FEMEN»-ի ակտիվիստները Տոկյո են մեկնել թուրքական ավիաուղիներին պատկանող մի ինքնաթռով, որի անձնակազմը ճանաչել է կանանց: Թուրքական ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռներում ուղեկցորդուհիներին մուգ գույնի շրթներկ կիրառելու արգելքի ժամանակ ֆեմինիստական շարժման ներկայացուցիչները իրենց աջակցությունն էին հայտնել ընկերության աշխատակիցներին: Ահա ինքնաթիռի անձնակազմը անձամբ է շնորհակալություն հայտնել ֆեմինիստներին և շամպայն հյուրասիրել նրանց: «Ազատություն թուրք կանանց, ոչ իսլամացմանը երկնակամարում» կոչերը ակտիվիստները զետեղել են սոցմեդիայում: