Թուրք-սիրիական սահմանին գտնվող Լաթաքիա քաղաքում կառավարական ուժերի՝ ընդդիմության վրա բացած կրակի հետևանքով հարակից անտառային գոտիներում հրդեհ է բռնկվել: Հայտնի է, որ այրվել են նաև Քեսաբի մոտակա անտառները: Քամու հետևանքով հրդեհը տարածվել է դեպի թուրքական սահման՝ սպառնալով Յայլադաղի շրջանի ծառերին: Անտառային տնտեսության աշխատակիցները այս վտանգի դեմ միջոցներ են ձեռնարկել՝ կանխելով հրդեհի տարածումը թուրքական տարածք:
Tag Archives: թուրք-սիրիական սահման
Թուրք-սիրիական սահմանին շարունակում են թռչել թուրքական ռազմական ինքնաթիռները
Թուրքական F-16 ռազմական ինքնաթիռները շարունակում են թռիչքներ կատարել թուրք-սիրիական սահմանին: Այդ մասին հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ վկայակոչելով Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությունը: Այն բանից հետո, երբ սիրիական 4 ինքնաթիռ ու ուղղաթիռ սկսել են մոտենալ թուրքական սահմանին՝ Հաթայի շրջանի Յայլադաղը և Ջիլվեգյոզյու անցակետերի մոտակայքում, թուրքական լրատվամիջոցները փաստմամբ, F-16 ռազմական 5 ինքնաթիռ 12 անգամ վտանգի են ենթարկվել սիրիական կողմից:
Թուրք-սիրիական սահմանին լարված դրություն է
Թուրքիային սահմանակից սիրիական Լազկիե քաղաքի Քեսաբ շրջանում շարունակվում են մարտերը սիրիական ընդդիմության և կառավարական զորքերի միջև: «Հաբերլերի» փոխանցած տեղեկության համաձայն՝ թուրք-սիրիական սահմանին գտնվող Հաթայի շրջանում ընկել են երկու ռումբ, որոնք արձակել է սիրիական կողմը: Հրթիռային ռումբը ընկել է Թուրքիայի Յայլադաղի շրջանում գտնող Գեզլեքչիլեր գյուղում: Իսկ ահա Յայլադաղից ոչ հեռու գտնվող Չամլըթեփե շրջանում ականի պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել: Տեղի բնակչությանը նախազգուշացրել են, որ հեռու մնան սահմանից: Ելնելով իրավիճակից՝ թուրք սահմապահները ուժեղացրել են սահմանի անվտանգությունը:
Անկախ
Խոշոր պայթյուն թուրք-սիրիական սահմանին, կան զոհեր
Թուրք-սիրիական սահմանից 4,5 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ջիլվեգյոզ շրջանում երկու պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունը հնչել է սիրիական կողմից: Հայտնի է, որ տեղի ունեցածի հետևանքով բազմաթիվ զոհեր կան, սակայն ստույգ տվյալներ առայժմ չեն հաղորդվում: Թուրքական «Զամանի» հաղորդմամ՝ պայթյունը տեղի է ունեցել Սիրիայի ազատության բանակի հսկողության տակ գտնվող տարածքում: