ՎՊ-ն խախտումներ է արձանագրել Խոսրովի արգելոցում.Փաստինֆո

իշխան զաքարյանի տարածքում ՎՊ աշխատակիցներն արձանագրել են ապօրինի հողօգտագործման դեպքեր, չնայած այն հանգամանքին, որ 2002թ. կառավարության որոշմամբ հաստատված արգելոցի կանոնադրությամբ արգելոցի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելոցի բնական էկոհամակարգն ու օբյեկտները կամ վտանգ է ստեղծում գիտական և մշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանության համար:
Վերահսկողները պարզել են, որ արգելոցի «Գառնի» տեղամասի տարածքում գործում է ֆիզիկական անձին սեփականության իրավունքով պատկանող մեղվաբուծական ընկերություն` «Մեղվաբուծական տոհմային մայրաբուծարան» ՊՓԲԸ:
Ընդ որում, այս գործունեությունը հատուկ պահպանվող տարածքում արգելելու հայցով բնապահպանության նախարարությունը 2004թ. դիմել է դատարան, բայց Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից հայցը մերժվել է, իսկ նախարարության վճռաբեկ բողոքից հետո տնտեսվարողի, մարզպետարանի և բնապահպանության նախարարության միջև կնքվել է հաշտության համաձայնություն:
Այս համաձայնությամբ մեղվաբուծարանին է թողնվել արգելոցի 1375քմ մակերեսով հողատարածքը, սակայն տարածքի օգտագործման վերաբերյալ ոչ մի պայմանագիր չի կնքվել: Իսկ ՎՊ աշխատակիցները պարզել են, որ իրականում տնտեսվարողը 3-4 հա տարածք է զավթել ագելոցից, հիմնել և մշակում է պտղատու այգի, որով խախտել է օրենսդրությամբ նախատեսված արգելոցային ռեժիմը:
Բացի այդ, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Գիլան» պետական արգելավայրի հողամասերը ժամանակին կառուցապատման իրավունքով վարձակալության է տրամադրվել «Հովազաձոր» ՍՊԸ-ին, որի կողմից իրականացվել են զբոսաշրջիկների հանգստյան տան, այցելուների կենտրոնի կառուցապատման  աշխատանքներ:
Սակայն հետագայում արգելավայրի ռեժիմի հաստատման հիմքով՝ այս պայմանագիրն ուժը կորցրած է ճանաչվել և արգելոցի ղեկավարությունը դիմել է դատարան: Դատական գործը դեռ քննության ընթացքում է:
ՎՊ-ն արձանագրել է նաև, որ որոշ  տեղերում մուտքն արգելոց ազատ է, և ցանակացած մարդ կարող է ազատ մուտք գործել այնտեղ:

Շարունակությունը՝Փաստինֆոյի կայքում:

Անկախ

«Տխուր կլիներ, եթե այսքան ծիծաղելի չլիներ…». Նիկոլ Փաշինյան

imagesԽորհրդարանում Վերահսկիչ պալատի 2014 թվականի տարեկան ծրագրի քննարկման ժամանակ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի մի քանի միլիոնանոց առանձնատանը: Նա նշեց, որ արդեն մի քանի տարի է` ինքը բարձրացնում է այն հարցը, թե որտեղի՞ց Իշխան Զաքարյանին այդքան փող` նման դղյակ կառուցելու համար: Պատգամավորը կարծում է, որ սառույցն ի վերջո տեղից շարժվում է, քանի որ Իշխան Զաքարյանը հարցազրույց է տվել «168 ժամ» թերթին, որտեղ սենսացիոն բացահայտում է արել. պարզվում է` նա լիազորագիր ունի ԱՄՆ քաղաքացի Ալբերտ Բոյաջյանից` նրա բանկային հաշիվը բանկում տնօրինելու համար:

Ըստ այդ հարցազրույցի` Բոյաջյանն իր 15 տարվա ընկերն է:

Միաժամանակ մեկ այլ թերթի հարցազրույց է տվել Ալբերտ Բոյաջյանը, որը լրագրողի հարցին, թե արդյոք չի ցանկանում վերադառնալ Հայաստան, պատասխանել է, որ շատ է ուզում, սակայն որոշակի խնդիրներ ունի: Բոյաջյանը, սակայն, նշել է, որ ինքը Հայաստանում հողակտոր է գնել և առանձնատուն է կառուցում Իշխան Զաքարյանի հետ միասին:

Նիկոլ Փաշինյանը ծիծաղելով նկատում է, որ փաստրեն Իշխան Զաքարյանը փոխանակ Ալբերտ Բոյաջյանի համար տուն կառուցելու, նրա գումարներով իր համար է տուն կառուցել. «Տխուր կլիներ, եթե այսքան ծիծաղելի չլիներ…»,-ասաց Փաշինյանը:

Պատգամավորը կարծում է, որ այս հարցին պետք է արձագանքի գլխավոր դատախազությունը, որովհետև այստեղ ոչ միայն էթիկայի հանձնաժողովի քննարկման հարց կա, այլ քրեական օրենսգրքի: «Ես դեմ եմ քվեարկելու Վերահսկիչ պալատի տարեկան ծրագրին` որպես անվստահություն այդ կառույցի և նրա ղեկավարի նկատմամբ»,-ասաց նա:

 

 

Իշխան Զաքարյանը վերընտրվեց

իշխան զաքարյանԻշխան Զաքարյանը վերընտրվեց Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում:

Սերժ Սարգսյանը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում առաջադրել  էր Իշխան Զաքարյանի թեկնածությունը: Քիչ առաջ ԱԺ-ում ավարտվեց քվեարկությունը: Իշխան Զաքարյանը վերանշանակվեց  ձայների 88 կողմ, 13 դեմ   բաշխվածությամբ:

 

Վերհասկիչ պալատը անկախ մարմին է, բայց այդ անկախությունից բան չմնաց, այն խեղվեց մեր աջքի առաջ. Արմեն Ռուստամյան

Արմեն-Ռուստամյան«Մեր որոշումը բացարձակապես կապ չունի անձի` Իշխան Զաքարյանի հետ: Խոսքը զսպման մեխանիզմներով օժտված համակարգ ստեղծելու մասին է: Այսօր մենք չունենք մեխանիզմեր` թղթի վրա չթողնելու սահմանադրությունն ու օրենքները, ինչի  իրականացման գլխավոր օրգանը Վերահսկիչ պալատը պետք է լինի: Այս մարմինը պաշտոնապես կասկածելու իրավունք ունի: Վերհասկիչ պալատը անկախ մարմին է, բայց այդ անկախությունից բան չմնաց, այդ անկախությունը խեղվեց մեր աչքի առաջ: Քանի որ գիտենք նաև, որ մեր «ոչ»-ը քվեաթերթիկի վրա ևս կարող է կեղծվել, ուստի  բացարձակապես անիմաստ ենք համարում այս քվեարկությանը մասնակցելը, «Դաշնակցությունը» չի մասնակցելու քվեարկությանը», – այսօր ԱԺ-ում Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի կողմից առաջադրված թեկնածու Իշխան Զաքարյանի ընտրության մասին «Դաշնակցություն» խմբակցության կարծիքը հնչեցրեց Արմեն Ռուստամյանը:

Տհաճ էր տեսնել այն թատրոնը, ու հիմա անդուր է ականտես լինել թատրոնի շարունակությանը. Զարուհի Փոստանջյան

Զարուհի ՓոստանջյանՎերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի կողմից առաջադրված թեկնածու Իշխան Զաքարյանի ընտրության մասին ԱԺ-ում ելույթ ունեցավ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը. «Ամիսներ առաջ Իշխան Զաքարյանի զեկույցին ականտես եղանք, հետո նա կանչվեց Բաղրամյան 26, արժանացավ տհաճ քննադատության, իսկ հիմա նորից առաջադրվել է նույն պաշտոնում վերընտրվելու համար: Այս ամենը անդուր է: Անդուր է ոչ միայն Ձեզ համար, այլև` մեզ: Տհաճ էր տեսնել այն թատրոնը, ու հիմա անդուր է ականտես լինել թատրոնի շարունակությանը: Ուստի Ժառանգությունը դեմ է քվեարկելու թեկնածուին»:

Ինչպե ՞ս է ստացվում որ 700 մլրդ-ը կասկածի տակ դնող պաշտոնյան ունի մի քանի միլիարդ դոլարանոց այնպիսի առանձնատուն, ինչպիսին Ձերն է. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ ՓաշինյանԱժ-ում քննարկվում է Վերահսկիչ պալատի նախագահի ընտրության հարցը: Այդ պաշտոնում  Սերժ Սարգսյանը առաջադրել է ՎՊ գործող նախագահԻշխան Զաքարյանի թեկնածությունը: Ընդդիմությունը կտրականպես դեմ է Իշխան Զաքարյանի ընտրությանը և պատրաստվում է իր «դեմ» քվեաթերթիկները հրապարակայնացնել` ապահովելու համար չկեզծված արդյունքներ:

Քիչ առաջ Իշխան Զաքարյանին հարց հղեց Նիկոլ Փաշինյանը. «Սերժ Սարգսյանը Ձեզ մեղադրում էր բյուջեից 700 մլրդ առանց հիմնավորմանկասկածի տակ դնելու մեջ, բայց, ահա, նորից առաջադրել է ձեր թեկնածությունը: Դուք ի ՞նչ է` պարտավորվել եք, որ էլ կասկածի տակ չե ՞ք դնելուբյուջեի գումարները, գործող իշխանության թափանցիկ ու օրինական լինելը: Այս թնջուկը պարզաբանման կարիք է զգում: Ինչպե ՞ս է ստացվում որ 700մլրդ-ը կասկածի տակ դնող պաշտոնյան ունի մի քանի միլիարդ դոլարանոց այնպիսի առանձնատուն, ինչպիսին Ձերն է»:

Իշխան Զաքարյանը ինչ-որ բան խոսեց, բայց Նիկոլ Փաշինայնի  հարցերն, ըստ էության, այդպես էլ անպատասխան մնացին:

Երկարաձգվում է սիրիահայերին տրված արտոնության ժամկետը

կառավարության նիստՀՀ կառավարությունը թույլատրել է Սիրիայի Արաբական Հանրապետության ազգությամբ հայ քաղաքացիների կողմից 2012թ. հուլիսի 1-ից հետո ներմուծված ավտոմեքենաների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը: Մաքսային մարմիններ դիմելիս սիրիահայերը պետք է ներկայացնեն ՀՀ սփյուռքի նախարարության գրությունը:

Հաջորդ որոշմամբ մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը երկարաձգվել է նաև սիրիահայերի` առանց որակավորման քննություն հանձնելու վարորդական վկայականները փոխանակելու ժամկետը:
Կառավարությունն իր նիստում փոփոխություն է կատարել ՀՀ 2013թ. պետբյուջեում և ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, ինչը պայմանավորված է ճանապարհային ոստիկանության ընթացիկ տարվա արտաբյուջետային միջոցների փաստացի գոյացող մուտքերի հաշվին և դրա սահմանում ստանձնած պայմանագրային պարտավորությունները պատշաճ կատարելու, այդ մուտքերի ստացմանն առնչվող, ինչպես նաև ոստիկանության գործունեությանն անհրաժեշտ առանձին, այդ թվում` անհետաձգելի համարվող ծախսերի ֆինանսավորումն ապահովելու հանգամանքով:
Կառավարությունն ընդունել է պետական 100 տոկոս բաժնեմասով «Կոնտինենտտեքս» ՓԲԸ լուծարելու որոշում. դրա նպատակը կարի արտադրության շուկայում հեռանկար չունեցող, վնասով աշխատող առևտրային կազմակերպության հետագա գործունեության դադարեցումն է:
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որը բխում է «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջից: Որոշման 2-րդ հավելվածում սահմանվել են հինգաստղանի «Դելյուքս» հյուրանոցի որակավորման կարգի նվազագույն պահանջները: Դրանց ներդրումը և դրանք գերազանցող շքեղ հյուրանոցների տարբերակումը կնպաստեն առավել բարձր պահանջ ունեցող զբոսաշրջիկների ներգրավմանը:
Համահայկական ձմեռային առաջին խաղերը կազմակերպելու և անցկացնելու նպատակով կառավարության որոշմամբ ստեղծվել է կազմկոմիտե և հաստատվել դրա կազմը: Կազմկոմիտեն գլխավորելու է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը:

 

Վերահսկիչ պալատն անդրադարձել է նախարարների ասուլիսներին

իշխան-զաքարյան1ՀՀ վերահսկիչ պալատի լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Վերջին օրերին, 2012 թվականի ընթացքում ՀՀ վերահսկիչ պալատի կողմից վերահսկված կառույցի ղեկավարների, ՀՀ վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվության կապակցությամբ արված մամուլի ասուլիսների արդյունքների վերաբերյալ, որոշ լրատվամիջոցներով կարծիք է հնչել, որ վերահսկվող օբյեկտների մոտ առկա են բազմաթիվ առարկություններ և անհամաձայնություններ:
Այդ կապակցությամբ ՀՀ վերահսկիչ պալատի լրատվական ծառայությունը տեղեկացնում է.
2012 թվականի հաշվետու ժամանակաշրջանում իրականացված վերահսկողության արդյունքների հաստատումից մեկ ամսվա ընթացքում վերահսկվող օբյեկտների, /բացառությամբ` Դատաիրավական բարեփոխումների ԾԻԳ-ի/, բոլոր ղեկավարների ստորագրությամբ պաշտոնապես ՀՀ վերահսկիչ պալատ է ներկայացվել արձանագրված խախտումների և թերությունների վերացման վերաբերյալ տեղեկատվություն և ժամանակացույց (տե՛ս www.e-gov.am):
Իսկ ինչ վերաբերվում է մամուլի ասուլիսներում հնչեցված այն պնդումներին, թե համաձայն չեն ՀՀ վերահսկիչ պալատի` “բյուջեի 701 միլիարդ դրամը մսխվում, թալանվում և լափվում է” հայտարարությանը, ապա հարկ ենք համարում նշել, որ ՀՀ վերահսկիչ պալատի ո՛չ արձանագրություններում, ո՛չ ընթացիկ հաշվետվություններում, և ո՛չ էլ տարեկան հաշվետվությունում այդպիսի արտահայտություն, պարզապես չկա: Դեռ ավելին, նման կամ համանման արտահայտություն չի հնչել նաև ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի ՀՀ Ազգային ժողովում ունեցած ելույթում (տե՛ս www.parliament.am)»:

«Սխալը կշտկվի, և ավելի շատ գործեր կգնան դատախազություն». Իշխան Զաքարյանն ամփոփեց ՎՊ հաշվետվությունը

12_9_2012_17_5_47_wfvavtkzԽորհրդարանում ամփոփվեց Վերահսկիչ պալատի 2012 թ. հաշվետվությունը, որն Ազգային ժողովն ընդունեց ի գիտություն՝ սահմանված կարգի համաձայն:

ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն ամփոփիչ ելույթում անդրադարձավ հաշվետվության վերաբերալ հնչեցրած այն գնահատականին, թե արձանագրվածը համատարած թալան է. «Հաշվետվության մեջ չկա էդպիսի բան: Ինձ թվում է՝ որոշ տերմիններ օգտագործելուց հետո փորձ են անում հետո դրանք շտկել: Դա արդար չի»,-ասաց նա:

Անդրադառնալով վերջին 2-3 տարիների շինարարական աշխատանքներին՝ նա նշեց, որ դրանք թանկացել են, և տարօրինակն այն է, որ տենդեռով ապրանք են ձեռք բերում, որը շուկայում շատ ավելի էժան է. «Մեկը դրա համար պետք է պատասխան տա՞, թե՞ ոչ: Անպայման պետք է մարդ ձերբակալե՞նք, Խաչիկյանի պատմությունը մեջտեղ բերե՞նք: Այն ժամանակ էլ ասում էինք՝ թոշակները, նպաստները կարգավորեք, բոլորն ասում էին՝ կարգին է, վերջում պարզվեց՝ տարեկան 12 միլիարդ այնտեղից կարող էին տնտեսում անել: Սա անթույլատրելի է»:

Իշխան Զաքարյանի կարծիքով՝ այն, ինչ ներկայացվել է Վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ, շատ ավելի մեղմ է, քան ասել է Հանրապետության նախագահը սեպտեմբերի 15-ի կառավարության նիստի ժամանակ:

Բայց այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ այդ երույթները համատարած են, կան բնագավառներ, որտեղ նախարարները շահագրգռված են այս երևույթները վերացնելու գործում. «Եվ հիմա վստահ ձեզ ասում եմ. եթե այսպես շարունակենք, մինիմալ չափերի ենք հասցնելու կոռուպցիոն ռիսկերը»,-հայտարարեց նա:

Ամփոփելով խոսքը՝ Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ ժամանակն է արդեն ավելի խիստ և ավելի լուրջ մտեցում ունենալ բոլոր այն կառույցների և նրանց ղեկավարների նկատմամբ, որոնք բացասական վերաբերմունք ունեն բյուջեի ծախսային մասի հետ կապված. «Այս առումով որևէ մեկը որևէ կասկած թող չունենա. սխալը կշտկվի, և ավելի շատ գործեր կգնան դատախազություն»,-ասաց նա: