Իրաքի մզկիթում տասնյակ մարդիկ են սպանվել

Ուրբաթ օրը հյուսիսարևելյան Իրաքում շիա զինյալները կրակ են բացել սունի մզկիթի ներսում՝ սպանելով տասնյակ մարդկանց:

iraq-forces-make-gains

65 մարդկանց սպանության լուրը տարածվել է այն բանից հետո, երբ Իրաքի ուժերը հաջողություններ են գրանցել իրենց Իսլամական պետություն կոչող սունի մահմեդական զինյալ խմբավորման դեմ պայքարում:

Հարձակումը կատարվել է Դիյալա նահանգի Բանի Վայս գյուղի Մուսաբ բին Օմար մզկիթում, որի հետևանքով նաև 17 մարդ է վիրավորվել:

Իրաքի իշխանությունները դեռևս չեն պարզել, թե ովքեր են հարձակվողները, սակայն սունի քաղաքական գործիչները մեղադրել են շիա զինյալներին:

Սունի պատգամավորներից մեկը հայտնել է, որ հարձակման ժամանակ մզկիթում մոտ 150 մարդ է գտնվել:

ԳԴՀ-ն կարծում է. որ Քաթարն է ֆինանսավորում «Իսլամական պետությանը»

030Գերմանիայի տնտեսական համագործակցության ու զարգացման նախարար Գերդ Մյուլլերը   ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Քաթարը ֆինանսավորում է «Իսլամական պետությանը»:

«Ով է ֆինանսավորւմ այդ ուժերին («Իսլամական պետություն»): Հուշում` Քաթարը»,-ասել է Մյուլլերը:

«Ոչ մի կասկած չկա, որ «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ահավոր հանցագործություններ ու վայրագություն է իրականացնում ու հարյուր հազարավոր մարդիկ են փախուստի մեջ: Գերմանիան աջակցում է նրանց (փախստականներին): Մենք արդեն մեկ մլն եվրո ենք հատկացրել մարդասիրական օգնության նպատակով ու պատրաստ ենք հետագայում էլ միջոցներ ձեռնարկել»,-հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

ՀԱՄԱՍ-ը նոր հովանավոր է փնտրում. արաբագետ

DSC08969 (1)Մերձավոր Արևելքում առկա հակամարտությունները սպառնում են տարածաշրջանի քրիստոնեական համայնքներին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

Եթե դարասկզբին մասնագետները գտնում էին, թե իսլամական արմատական գործողություններն անկում են ապրում և 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը դիտարկում որպես վերջակետ, ապա հիմա հակառակ միտումներն են նկատվում; «Մերձավոր Արևելքում 3 թեժ գծում այդ խմբավորումները ակտիվ գործողություններ են ծավալում. դրանք են` Իրաքը, Գազայի հատվածը և Սիրիան, որն անտեսվում է, ինչը սխալ է, քանի որ այնտեղ կատարվում են բավականին լուրջ գործընթացներ: Երեքի դեպքում էլ կա ընդհանրություն. հակամարտության կողմերից մեկը պետություն է, մյուսը իսլամիստական արմատական կազմակերպություն», – նշեց Սարգիս Գրիգորյանը:

Ըստ նրա` սա վտանգավոր է ոչ միայն տարածաշրջանի համար գլոբալ առումով, այլև քրիստոնեական և էթնիկական փոքրամասնությունների համար: «Վերջին շրջանում Իրաքում և Սիրիայում հաստատված «Իսլամական պետություն» խմբավորումը քրիստոնյաների նկատմամբ կոնկրետ քաղաքականություն է սկսել վարել. նրանց տներին նշաններ են դնում, հայտարարում, որ նրանց ունեցվածքը իրենց է պատկանում և պահանջում գլխահարկ»:  Արաբագետի խոսքով` նրանց դեմ դժվար է` պայքարել, քանի որ այդ խմբավորումը էներգակիրներով հարուստ տարածքներ է գրավել, այսինքն` ֆինանսապես կախյալ վիճակում չէ:

Նման առավելությունից զրկված է Գազայում գործող ՀԱՄԱՍ խմբավորումը, որը ֆինանսավորվում է արտաքին ուժերի կողմից: Դրա կենտրոնը նախկինում Դամասկոսում էր, սակայն վերջին իրադարձություններից հետո այն տեղափոխվեց Քաթար: Ըստ արաբագետի` Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությունը վերսկսվեց, քանի որ այդ խմբավորումը նոր հովանավոր է փնտրում. «ՀԱՄԱՍ-ի առաջնորդները կրկին հայտարարում են, թե «գցելու են իսրայելցիներին ծովը»:  Նրանք փորձում են ցույց տալ, որ լուրջ գործոն են տարածաշրջանում: Եվ կարծես, թե դա նրանց հաջողվում է. երեկ ԱՄՆ-ը 24 ժամով դադարեցրեց չվերթները դեպի Թել Ավիվ: Իսրայելը իր հերթին փորձում է ճնշել իսլամիստական արմատական խմբավորումներից եկող վտանգները», – նշեց նա:

 

Անկախ