Բանգլադեշում 200 ուղևորներով լաստանավ է խորտակվել

լաստանավԲանգլադեշի Փադմա գետում լաստանավ է խորտակվել, որում շուրջ 200 ուղևոր կար, հաղորդում է  Вести.Ru-ն:

Նավը խորտակվել է երկրի մայրաքաղաք Դաքքայից 37 կմ  հարավ-արևելք: Զոհերի ու տուժածների մասին տեղեկություններ դեռևս չկան:

Նման ողբերգություններ Բանգլադեշում հաճախ են պատահում լաստանավերը գերբեռնելու պատճառով: Ամեն տարի նման պատահարների հետևանքով մի քանի հարյուր մարդ է զոհվում:

Լամպեդուզայի ափերի մոտ լաստանավ է խորտակվել.14 մարդ զոհվել է 200-ն անհետ կորել են

o_868213Մայիսի 12-ին Սիցիլական ծոցում, Լամպեդուզա կղզու մոտ խորտակվել է ներգաղթյալներով լաստանավը: Հայտնաբերվել է 14 զոհի մարմին: 200-ը անհետ կորած են հայտարարվել: Նավում ընդամենը 400 փախստական է եղել, այդ թվում` կանայք ու երեխաներ:

Փրկարարական օպերացիան անց են կացնում Mare Nostrum  մարդասիրական ռազմական առաքելության նավերը: Վերջին 2 օրում նրանք արդեն շուրջ 1000 փախստականի են փրկել:

Աֆրիկյան մայրցամաքի ափերի մոտ գտնվող Լամպեդուզա կղզի են ձգտում հասնել Սև մայրցամաքի աղքատ երկրների, ինչպես նաև  Սիրիայի, Պաղեստինի փախստականների խմբերը, ընդ որում, շատերն են այդ ճանապարհին զոհվում: Մայիսի 11-ի ն նեղուցը հատելու փորձի ժամանակ 40 մարդ էր զոհվել: Կես տարի առաջ, 500 փախստականի զոհվելուց հետո ստեղծվեց Mare Nostrum  առաքելությունը, որը Հռոմի վրա 300 հազար եվրո է նստում: Նման ծախսերի դեմ են բողոքում Իտալիայի որոշ կուսակցություններ:

Իշխանություններն առաջարկում են խնդրի վրա ԵՄ ուշադրությունը հրավիրել, որն առայժմ Իտալիային չի օգնում ոչ  փրկարարական աշխատանքներում, ոչ էլ ներգաղթյալների տեղավորման հարցով: Սակայն հայտնի է, որ Իտալիան ներգաղթյալների համար դեպի  հյուսիսային Եվրոպա տանող  «տարանցիկ» կետ է:

Անկախ

Լաստանավը խրվել է Բալթիկ ծովի ծանծաղուտներում, տուժածներ չկան

Amorella_ferry-finnishՖիննական լաստանավերի օպերատորներից մեկը հայտնել է, որ իր նավերից մեկը մնացել է Բալթիկ ծովի ծանծաղուտներում, սակայն նրա գրեթե 2,000 ուղևորների շարքում տուժածներ չկան:

Viking Line-ը նշում է, որ շաբաթ օրը կեսօրին M/S Amorella նավը ֆիննական Տուրկու նավահանգստից Ստոկհոլմ մեկնելու ճանապարհին էլեկտրականության խափանման պատճառով հարվածել է ժայռերին: Այդ պահին նավի վրա 1,945 ուղևոր է գտնվել:

Հայտարարության մեջ նշված է, որ բալաստային բաքի վրա փոքր անցք է հայտնաբերվել, սակայն նավի մեջ ջուր չի լցվում:

Նավը այժմ ծրագրված կանգառ է կատարել երկու նավահանգստային քաղաքների միջև գտնվող, կիսաինքնավար Ալանդյան կղզիներում:

 Անկախ