Լատվիայի պաշտպանության նախարարը կայցելի Ադրբեջան

3Լատվիայի պաշտպանության նախարար Ռայմոնդս Վեյոնիսն օգոստոսի 7-ին պաշտոնական այցով կժամանի Ադրբեջան:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” լրատվական կայքը` հղում կատարելով պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը, Լատվիայի պաշտպանության նախարարը հանդիպում կունենա իր կոլեգայի`գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ:

Սպասվում է, որ Վեյոնիսի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ադրբեջանի զինված ուժերի Զինվորական ակադեմիա, Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական դպրոց և Զինված ուժերի ուսումնական կենտրոն:

Այցը կտևի մինչև օգոստոսի 11-ը:

 

Անկախ

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լատվիայի արտգործնախարարությունների միջև

Հայաստան-Լատվիա

Հուլիսի 14-ին ՀՀ ԱԳ նախարարությունում տեղի ունեցան հերթական քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լատվիայի արտաքին գործերի նախարարությունների միջև:

Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանը, լատվիական կողմից` ԱԳՆ պետքարտուղարի տեղակալ, քաղաքական հարցերով տնօրեն Էդուարդս Ստիպրայսը:

Հայ և լատվիացի դիվանագետները քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր: Կարևորվեց հայ-լատվիական քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական կապերի զարգացումը, քննարկվեցին առևտրատնտեսական կապերի զարգացմանն ուղղված քայլերը:

Կողմերն անդրադարձան միջազգային կազմակերպությունների և նախաձեռնությունների շրջանակներում փոխգործակցությանը, մտքեր փոխանակեցին ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարների վերաբերյալ:

Նույն օրը լատվիական պատվիրակությանն ընդունեցին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Կարեն Նազարյանը և Շավարշ Քոչարյանը: Նշված հանդիպումների ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հրատապ հարցերի:

Հայաստանի արտգործնախարարն այցելեց Լատվիա

 Էդվարդ ՆալբանդյանՀունիսի 26-ին Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչի հրավերով Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ժամանեց Ռիգա:

Նույն օրը Հայաստանի արտգործնախարարը հանդիպում ունեցավ Լատվիայի Սեյմասի նախագահ Սոլվիտա Աբոլտինայի հետ:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Լատվիայի խորհրդարանի ղեկավարն ասաց, որ Հայաստանը հանդիսանում է Լատվիայի կարևոր գործընկերը Հարավային Կովկասում, և երկու երկրների հարաբերություններն առանձնանում են բաց և կառուցողական քաղաքական երկխոսությամբ և հարաբերությունները զարգացնելու պատրաստակամությամբ։ Սոլվիտա Աբոլտինան ընդգծեց, որ Լատվիայի Սեյմում Հայաստանի Ազգային ժողովի հետ բարեկամության միջխորհրդարանական խումբը ամենաբազմանդամներից մեկն է, կարևորեց երկու երկրների խորհրդարանների հանձնաժողովների միջև համագործակցության ձևավորումը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է խորհրդարանական դիվանագիտությունը` որպես երկրների և ժողովուրդների միջև համագործակցության կարևոր ձևաչափ:

Հանդիպմանը երկուստեք գոհունակություն հայտնվեց խորհրդարանական մակարդակով հայ-լատվիական ակտիվ համագործակցության և փոխայցելությունների կապակցությամբ, ինչը լրջորեն նպաստում է միջպետական հարաբերությունների զարգացմանը։ Կարևորվեցին անցյալ տարի առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը և դրա անդրանիկ նիստի արդյունավետ անցկացումը։

Լատվիայի Սեյմասի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը հանգամանալից մտքեր փոխանակեցին տարբեր ոլորտներում փոխհարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ՝ հատկապես կարևորելով առևտրատնտեսական համագործակցության զարգացման ուղիների որոնումը։

Հանդիպմանն արծարածվեցին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունները, 2015թ. առաջին կիսամյակում ԵՄ-ում լատվիական նախագահության առաջնահերթությունները։

Զրուցակիները մտքեր փոխանակեցին նաև ուկրաինական ճգնաժամի և դրա հանգուցալուծման ուղիների շուրջ։

Նախարար Նալբանդյանի օրակարգում էր նաև հանդիպումը Սեյմասի Լատվիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Իվանս Կլեմենտյևսի և խմբի անդամների հետ:

Պատգամավորների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի ԱԳ նախարարը ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, քննարկվեցին հայ-լատվիական հարաբերությունների, տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության առավել ընդլայնմանն առնչվող հարցեր:

Հունիսի 27-ին Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց իր լատվիացի գործընկերոջ՝ Էդգարս Ռինկևիչի հետ:

Ողջունելով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին՝ Լատվիայի արտգործնախարարն ասաց, որ ջերմությամբ է հիշում Երևան կատարած իր այցելությունը և ուրախ է, որ այդ ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում։

Զրույցի ընթացքում նախարարներ Նալբանդյանն ու Ռինկևիչը գոհունակությամբ նշեցին, որ Հայաստանի և Լատվիայի միջև հարաբերությունները վերջին շրջանում դինամիկ զարգանում են. անցած տարիների ընթացքում տեղի են ունեցել երկու երկրների Նախագահների, ինչպես նաև արտաքին գործերի նախարարների փոխադարձ այցելություններ, մի շարք հանդիպումներ միջազգային համաժողովների շրջանակներում:

Էդվարդ Նալբանդյանն ու Էդգարս Ռինկևիչը անդրադարձան բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման, երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային և կրթական բնագավառներում հարաբերությունների զարգացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին։

Նախարարներն ընդգծեցին, որ իրենց ղեկավարած գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունները լավ հիմք են ստեղծում համագործակցության առավել զարգացման համար:

Բանակցությունների օրակարգում էին միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության և միմյանց թեկնածությունների աջակցության հարցերը:

Երկուստեք նշվեց, որ վերջին շրջանում առավել ընդլայնվել է Հայաստանի և Լատվիայի միջև իրավապայմանագրային դաշտը և հարկավոր է այն համալրել կրթական, գիտական և մշակութային փոխգործակցության խորացմանը միտված համաձայնագրերով։

2015թ. առաջին կեսին Եվրոպական միությունում Լատվիայի նախագահության համատեքստում քննարկվեց Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությունը:

Նախարարական հանդիպման օրակարգում էին առևտրատնտեսական համագործակցության առավել ամրապնդման ու ընդլայնման հարցերը: Այդ առումով կարևորվեց գործարար համաժողովների կազմակերպումը։

Էդվարդ Նալբանդյանը լատվիացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային արդի խնդիրների՝ ուկրաինական ճգնաժամի, Սիրիայում տիրող իրավիճակի, Իրաքում տեղի ունեցող զարգացումների, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ։

Էդվարդ Նալբանդյանն իր լատվիացի գործընկերոջը հրավիրեց այցելել Հայաստան:
Նախարարների հանդիպումից հետո նրանք հանդես եկան համատեղ մամլո ասուլիսով:
Ռիգայում Էդվարդ Նալբանդյանը այցելեց հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ հանդիպում ունեցավ Լատվիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Քննարկվել են հայ-լատվիական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր

11330_am_2Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիտա Գավելեին: Ողջունելով դեսպանին ՀՀ կառավարությունում՝ վարչապետը նշել է, որ մեծապես կարևորում է Լատվիայի հետ կապերի ամրապնդումն ու հետագա զարգացումը: «Մեր երկու երկրների միջև առկա է հարաբերությունների զարգացման մեծ ներուժ: Այդ առումով կարևորում ենք երկկողմ միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:
Իր հերթին, Էլիտա Գավելեն շնորհավորել է վարչապետին՝ կառավարության ծրագիրն Ազգային ժողովում հաստատվելու կապակցությամբ, և մաղթել նորանոր հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի բարօրության: Դեսպանն ընդգծել է, որ իր երկիրը ևս շահագրգիռ է Հայաստանի հետ կապերի խորացման և ընդլայնման գործում:
Վարչապետ Աբրահամյանը խնդրել է դեսպանին Լատվիայի կառավարության ղեկավարին փոխանցել Հայաստան այցելելու հրավերը և նշել, որ նման մակարդակի փոխայցելությունները կնպաստեն երկու երկրների միջև տնտեսական ու քաղաքական կապերի սերտացմանը:

Հայաստանի արտգործնախարարի և Լիտվայի պաշտպանության նախարարի հանդիպումը

163. Minister Nalbandian met with Lithuanian DM 23.04.2014 (2)Ապրիլի 23-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երևանում պաշտոնական այցով գտնվող Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասին:

 

Ողջունելով հյուրին՝ արտգործնախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ երկու երկրների միջև հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են, և կա երկկողմ պատրաստակամություն դրանք առավել ընդլայնելու և խորացնելու համար: Նա հավելեց, որ Հայաստանի և Լիտվայի պաշտպանական գերատեսչությունների միջև փոխգործակցությունն իր կարևոր լուման ունի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործընթացում։

 

Նախարար Օլեկասը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծեց, որ  հայ-լիտվական միջպետական փոխհարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և վստահություն հայտնեց, որ դրանք առավել կընդլայնվեն։

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին Հայաստան – Եվրոպական միություն համագործակցության, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:

 Անկախ

Լատվիայում պատգամավորներին թալանել են սեյմի նիստի ժամանակ

загруженноеՌիգայում  Լատվիայի խորհրդարանի (սեյմ) նիստի ժամանակ, անծանոթ չարագործները 3 պատգամավորների փոքրածավալ համակարգիչներն են գողացել:

Գողերի զոհն են դարձել խորհրդարանի փոխխոսնակ Անդրեյ Կլեմնտևն ու Ձինտարս Ռանսաչսը և պատգամավոր Յանիս Վուցանսը:

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Հայտնի է, որ խորհրդարանի շենք մտնել կարելի է միայն հատուկ անցաթղթով: Առայժմ տուժածներին նոր տեխնիկա են գողացվածի փոխարեն տվել:

Անկախ

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լատվիայի նորանշանակ դեսպանը

լատվիայի դեսպանը ՀՀ-ումՆախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիտա Գավելեն (նստավայրը՝ Թբիլիսի):

Նախագահը շնորհավորել է դեսպան Գավելեին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելիս նա կանի ամեն հնարավորը իր մասնագիտական կարողություններն ու փորձը ի նպաստ Հայաստանի և Լատվիայի միջև հարաբերությունների ամրապնդման ներդնելու համար:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է հայ-լատվիական համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով:

Դեսպան Էլիտա Գավելեն իր երկրի անունից պատրաստակամություն է հայտնել 2015թ. առաջին կիսամյակում Լատվիայի ԵՄ նախագահության շրջանում ևս սերտորեն համագործակցել Հայաստանի հետ և անհրաժեշտության դեպքում աջակցել՝ ընդգծելով, որ այդ ժամանակաշրջանում Արևելյան գործընկերությունը Լատվիայի համար լինելու է առաջնահերթություններից մեկը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լատվիայի միջև քաղաքական երկխոսության ակտիվացմանը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

Հանրապետության Նախագահը և Լատվիայի դեսպանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Անկախ

Լատվիայի վարչապետը հրաժարական է տվել՝ պատասխանատվություն կրելով հանրախանութում տեղի ունեցած աղետի համար

latvia-prime ministerԵրեքշաբթի օրը Լատվիայի վարչապետը, քաղաքական պատասխանատվություն կրելով մայրաքաղաքում հանրախանութի տանիքի փլուզման համար, որի հետևանքով 54 մարդ էր զոհվել, հրաժարական է տվել:

Վալդիս Դոբրովսկիի այս որոշումը ազդում է նաև աջակենտրոն կառավարության վրա, որը ավտոմատ կերպով արձակվում է: Նա Լատվիայի պատմության ընթացքում այս պաշտոնը ամենաերկար զբաղեցրած վարչապետն է:

Դոբրովսկին նախագահ Անդրիս Բերզինշի հետ հանդիպելուց հետո հայտնել էր, որ հաշվի առնելով ողբերգությունը և դրա հետևանքները՝ ինքը կարծում է, որ երկիրը  խորհրդարանի մեծամասնության աջակցությունն ունեցող կառավարության կարիք ունի, որը կարող է լուծել երկրում առաջացած իրավիճակը:

Անցած շաբաթ Maxima հանրախանութում տեղի ունեցած փլուզումը Լատվիայում 1991թ-ին Սովետական միությունից անկախանալուց հետո տեղի ունեցած ամենածանր աղետն էր:

Ոստիկանությունը դեպքի կապակցությմաբ քրեական գործ է հարուցել: Փլուզման հնարավոր պատճառ կարող են լինել սխալ դիզայնը, անորակ շինանյութերը և կոռուպցիան:

Նախագահի գրասենյակից հայտնել են, որ Բերզինշն  ընդունել է նրա հրաժարականը և այժմ հնարավոր թեկնածու է փնտրում, որը կկարողանա նոր կոալիցիա ձևավորել:

Դոբրովսկին Լատվիայի վարչապետ էր դարձել 2009թ-ին, որից հետո երկու անգամ վերանշանակվել էր այդ պաշտոնում: Նա մեծապես գնահատվում է Բալթյան երկիրը սնանկացումից փրկելու համար:

Լատվիայում նոյեմբերի 23-25-ը սգո օրեր են հայտարարված

1563428Լատվիայում փլուզված առևտրի կենտրոնի զոհերի հիշատակին նոյեմբերի 23-25 սգո օրեր են հայտարարված: Այդ օրերին կբարձրացվեն սգո ժապավենով ձևավորված պետական դրոշները, իսկ երկուշաբթի` լռության րոպեով կհարգեն նրանց հիշատակը: Պաշտոնատար անձինք ցավակցություն են հայտնել զոհերի ընտանիքներին.”Ես անձնական ողբերգություն եմ ունեցել ու լավ հասկանում եմ այդ վիճակը, երբ չգիտես` կվերադառնա մարդը տուն, թե ոչ”,-հայտնել է Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինիշը:

Վերջին տվյալներով, զոհերի թիվը 51 է:

Էդուարդ Շարմազանովը այսօր հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի Խորհրդարանի փոխնախագահԱնդրեյ Կլեմենտեւի հետ

Էդուարդ Շարմազանով,Լատվիա,Անդրեյ ԿլեմենտեւՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ,Հայաստան-Լատվիա   բարեկամական  խմբի նախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր   հեռախոսազրույց է ունեցել  Լատվիայի Խորհրդարանի  փոխնախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամական  խմբի նախագահ Անդրեյ Կլեմենտեւի հետ:

 ՀՀ ԱԺ փոխնախագահը իր եւ Հայաստան-Լատվիայի բարեկամական  խմբի անունից   խորին ցավակցություն է հայտնել Ռիգայի «Maxima» առևտրի կենտրոնում  տեղի ունացած արտակարգ պատահարի կապակցությամբ եւ  իր վշտակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին  եւ  բարեկամ Լատվիայի ժողովրդին:

Ռիգայում առևտրի կենտրոնի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է 25-ի

o_853384Լատվիայի մայրաքաղաքում ԱԿ-ի  փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է 25-ի: Նրանցից 3-ը փրկարարներ են: Տուժածները 36-ն են, այդ թվում` 8-ը փրկարարներ են :

Maxima XX ԱԿ-ի փլուզման ամենահավանական պատճառը  շինարարական ավտանգության նորմերի խախտումն է  տանիքի կանաչապատման աշխատանքների ընթացքում, կարծում է քաղաքապետ Նիլ Ուշակովը: Շինարարական նյութերը պահեստավորվել էին մի տեղում` կրող կոնստրուկցիաների արանքում: Դա էլ հանգեցրել 500 քմ տարածքով տանիքի փլուզման:

Հնարավոր է, որ փլատակներում  կենդանի մարդիկ լինեն: ԱԿ-ի շրջակայքն  ու հարակից փողոցները շղթայվել են: Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել փլուզման ու դրա ավերակների տակ մարդկանց մահվան փաստով:

Ռիգայում սուպերմարկետի փլուզման հետևանքով 8 մարդ է զոհվել

iԼատվիայի մայրաքաղաքում Maxima խոշոր սուպերմարկետներից մեկը փլուզվել է: Զոհվել է 8 մարդ, նրանցից 2-ը ` Պետական հրշեջ-որոնողական ծառայության աշխատակիցներ են: Վնասվածքներ են ստացել 36-ը: Փրկարարական աշխատանքները տեղում շարունակվում են:

Փլուզումը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Սկզբում քանդվել է ծածկի մի հատվածը` 500 քմ: Հիմնական հարվածը բանջարեղենի բաժնին ու առևտրի կենտրոնում տեղակայված Drogas խանութին է բաժին հասել: Որոշ ժամանակ հետո կրկնակի փլուզում է եղել: Ավերակների տակ են հայտնվել նաև փրկարարները, որոնք տեղում աշխատում էին:

Լատվիան կարող է մտնել եվրագոտի

1Լատվիան կարող է մտնել եվրագոտիԵվրոպական հանձնաժողովը չորեքշաբթի Լատվիային կանաչ լույս է ցույց տվել՝ համաձայնելով տեսնել նրան եվրագոտու կազմի մեջ:

Հանձնաժողովը վճռել է, որ Լատվիան կարող է եվրո կիրառել 2014թ-ից:
Զեկույցը կփոխանցվի Եվրոպական խորհրդարան և  եվրագոտու 17 երկրների ֆինանսենրի նախարարներին, ովքեր հուլիսին վերջնականապես կկայացնեն Լատվիայի եվրագոտի ընդունելու որոշումը:
Համաձայն Եվրոպական հանձնաժողովի՝ Լատվիան բավարարել է գոտուն միանալու համար անհրաժեշտ բոլոր տնտեսական պայմանները և նրա ազգային օրենսդրությունը համահունչ է Տնտեսական և արժութային միության օրենքներին:
Երկրի կառավարությունը նաև գոհունակության է արժանացել 2008-2009թթ խորը ճգնաժամը հաղթահարելու համար:

Լատվիայի գետերից մեկում առաջացած տարօրինակ ջրապտույտը իր մեջ էր կլանում իր ճանապարհին հանդիպած ամեն բան (տեսանյութ)

r1Լատվիայի Բալթյան շրջանում ջրի մեջ առաջացած հրեշավոր ջրապտույտը կլանում էր ամեն բան, ինչ հայտնվում էր իր ճանապարհին:

Յոթ րոպե տևողությամբ հոլովակը նկարահանվել է, երբ երկրի հարավարևելյան հատվածներում գտնվող գետը դուրս էր եկել իր ափերից:

Ջրապտույտը դեպի իրեն էր քաշում հսկայական սառույցի կտորներ և ցեխ՝ նախքան դրանց կլանելը:

YouTube կայքում հոլովակը 48 րոպեում դիտվել է 220,000 անգամ:

Որոշ հետքրքրասերներ մեկնաբանություններում հոլովակը նկարահանողին առաջարկում էին հատուկ համազգեստ հագնել ու մտնելով ջրի մեջ նկարահանել, թե որտեղից է այն առաջացել:

Մյուսները նշում էին, որ դա հնարավոր է գետի մեջ բացված մեծ փոս լինի: