Ադրբեջանում սեռական փոքրամասնությունների ղեկավարն ինքնասպան է եղել

3 (2)Ադրբեջանում “ԼԳԲՏ” կազմակերության (Լեսբուհիների, գեյերի, բիսեկսուալների և տրանսգենդերների կազմակերպություն) 21-ամյա նախագահ Իսա Շահմարլըն հունվարի 22-ին ինքնասպանություն է գործել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Մինչ ինքնասպանությունը Իսան “Ֆեյսբուքում” գրություն էր թողել. “Հեռանում եմ: Այս երկիրը, այս աշխարհը ինձ համար չեն: Ես հեռանում են երջանիկ լինելու համար: Մորս փոխանցեք, որ ես նրան շատ եմ սիրում: Դուք բոլորդ մեղավոր եք իմ մահվան համար: Այս աշխարհն  այնքան ուժեղ չէ, որ փոխի իմ գույնը: Ցտեսություն”:

Մի քանի տարի առաջ Իսայի ընտանիքը և ընկերները իր նույնասեռական լինելու մասին տեղեկությունն  ընդունել են ոչ միանշանակ: Համակուրսեցիները, այդ լուրն իմանալով, նրան ծեծել են համալսարանի հենց բակում: Ընկերները հետագայում համակերպվում են այդ մտքի հետ, իսկ ընտանիքը`ոչ:

Անկախ

Հոլանդացի դիվանագետը ծեծի է ենթարկվել

o_836639Մոսկվայում երեկ երեկոյան հարձակվել են Հոլանդիայի դեսպանի տեղակալի վրա: Այդ լուրը  հաստատվել է մոսկովյան ՆԳՆ Գլխավոր վարչությունում, սակայն Նիդեռլանդների դեսպանատանը հայտնել են, որ կատարվածի մասին տեղյակ չեն: Իսկ մինչ այդ ռուսական ԶԼՄ-ների կայքերն արդեն մանրամասներ են բերում: Նրանց տվյալներով, 60-ամյա Օննո Էլդե-ռեն-բոշային խուլիգանները ծեծել են ու կապկպել հենց իր բնակարանում և հեռացել.  ոչ մի արժեքավոր իրի ձեռք  չեն տվել: Ըստ ամենայնի, այդ հարձակումը մանրամասն մշակվել է, քանի որ  դիվանագետի տուն մտնելու համար նրանք էլեկտրիկ են ձևացել ու անգամ համապատասխան հագուստ ճարել:

Տուն վերադառնալով, հոլանդացին ստիպված ոտքով է բարձրացել, քանի որ վերելակը խափանված է եղել: Իր հարկ հասնելով, նա երկու տղամարդու է հանդիպել, որոնք  հայտնել են, որ ամբողջ հարկում լույս չկա ու խնդրել են ստուգել, թե բնակարանում նույնպես հոսանքն անջատված է, իսկ երբ դիվանագետը տուն է մտել, անմիջապես նրա վրա են հարձակվել: Նրանք հեռանալուց  “ԼԳԲՏ” գրություն են թողել ու նկարված սրտիկ: Տուժածը բուժօգնության չի դիմել: Ներկայում տեղում օպերատիվ խումբ է աշխատում: